Թեմաներ
Շաբաթ 04 / 17 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/17/2021   22:08 Հայաստանում, Արցախում կա ապագա. աշխատանքով, մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շենացնելով՝ հասնելու ենք այդ ապագային. Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ 04/17/2021   21:59 Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կատարել է իր բոլոր պայմանագրային պարտավորությունները. Նիկոլ Փաշինյանը 04/17/2021   21:37 Դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 04/17/2021   21:20 Ցանկացած գիտություն պահանջում է երկու սկզբունք՝ փաստ և տրամաբանություն. Ավետիք Իշխանյան 04/17/2021   20:59 WhatsApp-ը մեկ ամսից «կանջատի» մի շարք օգտատերերի 04/17/2021   20:47 Լուկաշենկոն հայտարարել է իր եւ իր երեխաների դեմ նախապատրաստվող մահափորձի մասին 04/17/2021   20:26 Կանխե՛ք իշխանատենչ վիժվածքին. Ռուբեն Հակոբյան 04/17/2021   20:22 Որպես հավատացյալ քրիստոնյա՝ ես հրաժարվում եմ հավատալ այն ուժին, որը Նորին Սրբությունը կմերձեցնի դավաճանի հետ. Մինասյան 04/17/2021   20:11 ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ռուսաստանի պարտքային պարտավորությունների դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը 04/17/2021   19:51 Պատերազմից հետո այդ «հրամանատարները» ավելի բարձր պաշտոնների են նշանակվել. Վարագյան 04/17/2021   19:32 Ես ունեմ միայն մեկ անձնական թշնամանք և այն թուրքի հանդեպ է. Արա Վարդանյան 04/17/2021   19:07 Թալինի բնակիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ հետպատերազմյան քնդիրների վերաբերյալ. Քննարկում՝ «Քաղաքական սրճարանում» 04/17/2021   18:54 Երեւանի հյուրանոցներից մեկում փորձել են բռնաբարել մատուցողուհուն. Օգնության է հասել գործընկերուհին 04/17/2021   18:36 Վիեննայում ընթացող բանակցություններում կողմերը կարող են սկսել համատեղ փաստաթղթի շուրջ աշխատանքը. Իրանի ԱԳՆ 04/17/2021   18:21 ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ 04/17/2021   18:07 Աշխարհի ուժեղները չեն կարողանում ինչ-որ լկստված Ալիևից գերիների թիվ ստանա՞լ. Ո՛չ, ուղղակի Հայաստանի հանցավոր անգործությունն են տեսնում. Ալավերդյան 04/17/2021   17:37 Նախագահը չի ստորագրի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրենքը և չի դիմի ՍԴ 04/17/2021   17:20 Պայթյուն Իրանի միջուկային օբյեկտում. Մանրամասներ 04/17/2021   17:11 Քանի դեռ իշխանության դեմ իրավական հակազդեցության հուժկու միջոցներ չեն ձեռնարկվել, ինչ ցանկանան՝ կանեն. Վահան Հովհաննիսյան 04/17/2021   17:03 Հայ գերու սպանությունը հերթական վայրագությունն է. այն կշարունակվի, քանի դեռ մենք խաղաղության քարոզ ենք անում. Սոֆյա Հովսեփյան 04/17/2021   16:54 Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հրազդանի կիրճում կազմակերպվել է շաբաթօրյակ 04/17/2021   16:54 Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սկսվել են «Մայրիկ» մանկական պուրակի շինարարական աշխատանքները 04/17/2021   16:45 Առաջիկայում նախատեսվում է նոր հենակետեր բացել միջպետական ու ներպետական բոլոր ճանապարհահատվածներում 04/17/2021   16:26 Մեզ չհաջողվեց ստեղծել փաստահավաք խումբ, դուք կարող եք քննել պատերազմի պատասխանատուներին. Մարուքյան 04/17/2021   16:24 Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին վերակառուցվել է. պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ.Փաշինյան 04/17/2021   16:20 ՀՔԾ-ն ու Դատախազությունը չեն հերքում, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության խոչընդոտելու համար. Նախընտրում են լռել 04/17/2021   16:10 Գյումրի-Մոսկվա-Գյումրի, Գյումրի-Թբիլիսի-Գյումրի.«Արմենիա» ավիաընկերությունը այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց 04/17/2021   16:07 Փորձագետը կարծում է, որ Բայդենը գործնականում պատրաստ է հաշտվել Ռուսաստանի հետ 04/17/2021   15:52 Գործող իշխանության համար բանակը եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են, մինչև հիմա էլ վախենում են.Մովսես Հակոբյան 04/17/2021   15:49 Պալատական հեղաշրջում չեն կարող անել, բոլոր սցենարները հաշվարկված են. Փաշինյան 04/17/2021   15:45 Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան.mediaport 04/17/2021   15:26 Հայաստանի բանտերում անմեղ մարդիկ չկան.Փաշինյան 04/17/2021   15:04 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/17/2021   15:04 Հայաստանի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա. Փաշինյան 04/17/2021   14:57 Միլիարդավոր դրամների ծրագրեր ենք իրականացրել ՀՀ-ում, հատկապես Վայոց ձորի մարզում. Փաշինյան 04/17/2021   14:42 Կրակոցներ են հնչել Էրեբունի համայնքում. Ոստիկանները նշված վայրում բանակցություններ են վարել մինչև ատամները զինված տղամարդու հետ 04/17/2021   14:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները 04/17/2021   14:25 Աշխատանքով պետք է շենացնենք և բարեկեցիկ դարձնենք մեր երկիրը. Նիկոլ Փաշինյան 04/17/2021   14:21 Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 04/17/2021   14:11 Գործող քաղաքային իշխանությունները նստած դակիչներ ունեն, որոնք ցանկացած նախագիծ դակում ու ընդունում են. Թեհմինա Վարդանյան 04/17/2021   14:05 Դեպքը տեղի է ունեցել 21-րդ դարում, ժողովրդավարական հռչակած ՀՀ-ում. սպառնալով վախեցրել են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիանա Մխիթարյանին.Վահրամ Սահակյան 04/17/2021   14:02 Անվտանգության ոլորտին վերաբերվող թեմաները մամուլում և սոցցանցերում. «Հենակետ» 04/17/2021   13:58 Անդրանիկ Սիմոնյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում չի համապատասխանում օրենքի պահանջներին 04/17/2021   13:53 Գարգառ գյուղի բնակիչները գողացել են ՊՆ զորամասերից մեկին պատկանող ստորգետնյա մալուխները 04/17/2021   13:35 Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները շարունակում են հանք տանող ավտոճանապարհը և երկաթգիծը փակ պահել.Թագուհի Թովմասյան 04/17/2021   13:29 Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել.պահանջը վերաբերում է Արշակ Կարապետյանի՝ ԳՇ պետի տեղակալ նշանակմանը 04/17/2021   13:06 Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին. Սենոր Հասրաթյան 04/17/2021   12:34 Նոր Հայաստանի ոսկե ձվերը. Էլինար Վարդանյան 04/17/2021   12:15 Պենտագոնում խոստացել են շարունակել Սեւ ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի գործողությունները 04/17/2021   12:04 Հրդեհ Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում
04/16/2021   20:55 Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար. mediaport 04/15/2021   22:30 Քաջարանի բնակիչները հաստատակամ են. Չեն պատրաստվում լքել համայնքը 04/16/2021   20:40 Պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դատին. Ռուբեն Վարդազարյան 04/15/2021   23:24 Խոսե’ք Ջաբրայիլից մազապուրծ փախած զինվորների հետ, նրանք կպատմեն դժոխքի մասին, որից մի կերպ կարողացել են դուրս պրծնել. Բաղդասարյան 04/16/2021   08:30 Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում․ «Հրապարակ» 04/15/2021   22:26 Ինչ տեսել տեսել էինք, ծափ տվող ուսապարկ չէինք տեսել. Իշխան Սաղաթելյան 04/16/2021   09:18 Վարչապետի ելույթից ՊՆ-ն ու ԶՈւ կազմը տագնապի մեջ են․ առաջիկայում հնարավոր են կտրուկ շրջադարձեր․ «Ժողովուրդ» 04/16/2021   17:38 Պետք է պարզել ինչու ընդհատվեց գերեվարված շիրակցիների վերադարձի գործընթացը եւ ոչ թե ծնողներին ասել՝ դիմեք ՌԴ-ի դեսպանին. Արցախի նախագահի ներկայացուցիչ 04/16/2021   19:43 ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 193 զինծառայողների անուն 04/16/2021   12:42 Դատավորներ Մեսրոպ Մակյանը, Անի Մխիթարյանը դեմ են քվեարկել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու որոշմանը 04/17/2021   18:54 Երեւանի հյուրանոցներից մեկում փորձել են բռնաբարել մատուցողուհուն. Օգնության է հասել գործընկերուհին 04/17/2021   15:52 Գործող իշխանության համար բանակը եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են, մինչև հիմա էլ վախենում են.Մովսես Հակոբյան 04/16/2021   13:00 Ինքնախոստովանական՝ Փաշինյանը փաստում է, որ ինքն է Օնիկին ուղարկել Մարուքյանի մոտ՝ այդպիսով հաստատելով՝ ի՛նքն է բանակը ներքաշել քաղաքականության մեջ 04/17/2021   11:15 Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը. ևս 71 անուն. Razm.info 04/17/2021   13:58 Անդրանիկ Սիմոնյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում չի համապատասխանում օրենքի պահանջներին 04/16/2021   19:11 Ճիշտ է ասում Նիկոլը, նա կյանքում երբեք սուտ չի խոսել և ամեն ինչ ճիշտ է ասել. ՊՆ նախկին փոխնախարար 04/17/2021   15:45 Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան.mediaport 04/16/2021   20:05 Շինթույլտվությունը տրվել է՝ ուզում եք երկնքով քայլեք, ուզում եք՝ գետնի տակով 04/16/2021   12:24 Նահանջի հրաման տվեցին, ասացին պատրաստվում ենք հակահարձակման, բայց առանց կռվի, նահանջելով հասանք Զանգեզուր. Արցախը դիտավորությամբ է հանձնվել. «Արաբո» ջոկատի հրամանատար 04/16/2021   13:34 Առաջարկում եմ անհապաղ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել.Օնիկ Գասպարյանի հայտարարությունը

Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ բոլոր ոլորտներում. վարչապետ 08/17/2019   14:47  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին։

 Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

 «Կառավարության հարգելի անդամներ, հարգելի մարզպետներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, Գործարարներ ուրախ եմ ողջունելու ձեզ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովում։ Ուզում եմ արձանագրել, որ ժամանակակից Կոտայքն արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել, Հրազդան քաղաքը, Չարենցավանը, Աբովյանը իսկապես Խորհրդային Հայաստանի արդյունաբերական տանող ուժն են եղել, այդ տանող ուժի անբաժանելի մասը։

 Այսօրվա մեր հավաքն առիթ է՝ ևս մեկ անգամ արձանագրելու համար, որ մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք իսկապես որպես արդյունաբերական երկիր։ Սա իսկապես կարևոր արձանագրում է, որ մենք անընդհատ պիտի անենք և պետք է ոչ միայն արձանագրումների մակարդակով խոսենք այս մասին, այլև պետք է մեր գործողություններն ուղղված լինեն հենց այդ նպատակի իրագործմանը։

 Ուզում եմ ասել, որ այս ընթացքում կառավարությունը պարբերաբար մշտական շփումների մեջ է Հայաստանի արդյունաբերողների հետ, և մեր քաղաքական առաջնային խնդիրներից է՝ ապահովել այնպիսի պայմաններ, որոնք մեր արդյունաբերության և արդյունաբերողների մրցունակությունը կզարգացնեն։ Սա շատ կարևոր և նուրբ աշխատանք է, որը մենք առաջիկայում պատրաստվում ենք անել։  Ինչո՞ւ է նուրբ այս աշխատանքը, որովհետև արդյունաբերությանը և արդյունաբերողներին աջակցելիս մենք պետք է համոզված լինենք, որ իսկապես իրականացնում ենք նրանց ինստիտուցիոնալ կարողություններն ուժեղացնելու, հզորացնելու քաղաքականություն և ոչ թե պարզապես նրանց, կներեք այս կոպիտ բառի համար, նստեցնում ենք աջակցության վրա՝ մեծ հաշվով թուլացնելով նրանց մրցունակությունը, գործունակությունը և իսկապես ինստիտուցիոնալ առումով զարգանալու հնարավորությունները։

 Կոտայքի մարզը նաև շատ մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի։ Այս ընթացքում էլ, իհարկե, եղել են նվիրյալներ, ովքեր խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերական հզորությունների հիման վրա փոքր բջիջներ են ստեղծել, և ես ուզում եմ, որ մենք այդ մարդկանց գնահատանքի խոսքեր ասենք, որովհետև, կարծում եմ, նրանք, ովքեր շփվել են, կարող են համոզվել, որ արդյունաբերության ոլորտում էլ ակտիվիստներ և ֆանատներ կան, ովքեր, բացի արդյունաբերությունից, որևէ ուրիշ բան չեն ուզում տեսնել, որևէ ուրիշ բանի մասին չեն ուզում լսել, և դա շատ կարևոր հատկանիշ է։ Իհարկե, սա չի նշանակում, թե մենք որևէ կերպ նսեմացնում ենք տնտեսության մյուս ճյուղերի կարևորությունը։

 Կոտայքը շատ մեծ զբոսաշրջային ներուժ ունի, և այսօր էլ նաև Ծաղկաձորը Հայաստանի զբոսաշրջային ամենակարևոր ուղղություններից է։ Կարծում եմ, որ կառավարության հաջորդ առաջնահերթությունը, որ մենք հայտարարել ենք՝ զբոսաշրջությունը, Կոտայքում նույնպես պիտի զարգանա։

 Կոտայքի մարզում նաև բարձր տեխնոլոգիական ընկերություններ կան։ Մենք հույս ունենք, և կառավարությունն այս ուղղությամբ նույնպես քաղաքականություն է վարում, որպեսզի բարձր տեխնոլոգիական ընկերությունները ոտքի տեղ անելու, ձևավորվելու և ոտքի կանգնելու հնարավորություն ստանան։

 Եվ, իհարկե, գյուղատնտեսությունը, արդյունաբերական գյուղատնտեսությունը նույնպես մեզ համար շատ կարևոր է, և Կոտայքի մարզն այստեղ էլ մեծ պոտենցիալ ունի։ Ուզում եմ պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ արդյունաբերական գյուղատնտեսություն ասելով։ Այս ասելով նկատի է առնվում հետևյալը՝ գյուղատնտեսության օգտակար գործողության գործակիցը պիտի լրջորեն ավելանա, և սա մեզ համար ռազմավարական խնդիր է։ Ի՞նչ նկատի ունենք օգտակար գործողության գործակից ավելացնել ասելով։ Ենթադրենք` եթե 100 կգ կամ 1 տոննա խաղողի արտադրության վրա աշխատում է 10 մարդ, քաղաքական և տեխնոլոգիական զարգացման արդյունքում մենք պետք է այնպես անենք, որ 1 տոննա խաղողի մշակման վրա աշխատի, օրինակ, 2 կամ 1 մարդ, որպեսզի ստացվող եկամուտը, ներդրվող միջոցները լինեն առավել արդյունավետ։

 Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ սա մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկն է՝ ռացիոնալությունը։ Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը՝ սկսած պետական կառավարման համակարգից վերջացրած մնացած բոլոր ոլորտներով։ Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ սկսած պետական կառավարման համակարգից շարունակած կրթությամբ, տեխնոլոգիաներով, գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ՝ ամեն ինչում, որովհետև հենց այս ռացիոնալությունն է մեր տնտեսության մրցունակությունը բարձրացնելու միակ ուղին և միակ գրավականը։ Կարծում եմ, որ նաև այս կարգի քննարկումները շատ կարևոր են՝ այս գաղափարը բոլորիս ուշադրության կենտրոնում պահելու և այս գաղափարով առաջնորդվելու համար։

 Ուզում եմ նաև ընդգծել, որ համաժողովների այս շարքը նույնպես շատ կարևոր է, որովհետև տնտեսության մեջ, նաև քաղաքականության մեջ, ինչպես հանրային կյանքի մնացած բոլոր ոլորտներում, շատ կարևոր է շփումը, հաղորդակցությունը, գաղափարները միմյանց հետ կիսելը, որովհետև մեր գաղափարները երբեմն և շատ հաճախ և հիմնականում հղկվում և ուժեղանում են այլ գաղափարների հետ շփման մեջ։

 Սա իսկապես շփման շատ լավ հարթակ է, և շատ լավ է, որ այս քննարկումների շարքը մենք շարունակում ենք և արդեն հասել ենք Կոտայքի մարզ։ Մենք այս միջոցառումները, այս համաժողովներն անցկացնելու ենք բոլոր մարզերում, և ես ուզում եմ մեր այսօրվա աշխատանքին հաջողություն մաղթել։ Անհամբերությամբ սպասում ենք՝ ծանոթանալու, թե ինչ հաջողություներ ունեն գործարարները Կոտայքում և անհամբերությամբ սպասում ենք՝ տեսնելու, թե ինչ ծրագրեր ունեն գործարարները Կոտայքում, որպեսզի տեսնենք, թե կառավարությունն ինչով կարող է աջակցել և խթանել այդ ծրագրերը և եղած հաջողությունները դարձնել ավելի մեծ։

 Ընդհանուր առմամբ կարծում եմ՝ մեր համընդհանուր, հավաքական աշխատանքի ամենակարևոր ուղղությունը պետք է լինի իրականության հետ ուղիղ կապ ունեցող, իրականությանն առնչվող, իրականությունից բխող լավ լուրերի ստեղծումը և այդ լավ լուրերով, այդ լավ լուրերից բխող լավատեսությամբ հնարավորինս շատ մարդկանց վարակելը։ Հույս ունեմ՝ այսօր մենք այս հարթակից կլսենք հետաքրքիր, լավ լուրեր, որոնք կոգեշնչեն ոչ միայն ներկաներին, այլև այն մարդկանց, ովքեր մեր համաժողովի ընթացքին հետևում են համացանցով ու լրատվության միջոցներով։

 Շնորհակալ եմ»։

 Համաժողովի ընթացքում ներկայացվել է Կոտայքի մարզի ներդրումային ներուժը. ցուցադրվել է մարզի ներդրումային գրավչության մասին պատմող ֆիլմ, ներկայացվել են մարզի հաջողված 10 ձեռնարկությունների պատմությունները։ Հաջորդիվ տեղի է ունեցել պանելային քննարկում «ՀՀ Կոտայքի մարզի արտադրատնտեսական հնարավորությունները և ներդրումների ներգրավման հեռանկարները» թեմայով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի, «Արգրեյն» ՍՊԸ տնօրեն, գործարար Հարություն Մնացականյանի և «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի հայաստանյան համակարգող, «Ի-ՎԻ քոնսալթինգ» ընկերության գործընկեր Սևակ Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներդրումային համաժողովի մասնակիցների մի շարք հարցերին։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:42 17/08/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես արդյունաբերական երկիր. Փաշինյան (տեսանյութ)
13:12 16/08/2019  |  ՏնտեսությունՄիջին կենսաթոշակը ավելացել է
11:42 16/08/2019  |  ՎերլուծություններԵրկիրն անհեռանկար է, երբ թելադրողն ամբոխն է
10:52 16/08/2019  |  ԼՐԱՀՈՍ«Վարչապետն է Ձեր զբոսավարը» ճանաչողական արշավի մեկնարկը տրված է
10:40 16/08/2019  |  ԼՐԱՀՈՍՀուլիս ամսվա անշարժ գույքի գործարքները նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել են 17.1 տոկոսով. Փաշինյան
09:16 16/08/2019  |  ՄամուլՎարչապետի խորհրդականին աշխատանքից ազատելու փաստը տարակուսանքի տեղիք է տվել. «Հրապարակ»
19:45 15/08/2019  |  ԼՐԱՀՈՍԵւս մեկ փոքր զորամաս անցավ սննդի նոր համակարգին. Փաշինյան (տեսանյութ)
14:58 15/08/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի օգնականն ազատվել է աշխատանքից
14:43 15/08/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի գլխավոր խորհրդականները կազատվեն պաշտոնից
12:32 15/08/2019  |  ՎերլուծություններՈրն է Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի թվերի տարբերության գաղտնիքը

Տեսանյութեր

04/15/2021   11:23 Կեղտոտ լվացքը հանել են մեյդան. Փաշինյանը վաղուց ատամ ուներ նրա վրա․ «Հրապարակ»

Տեսադարան

04/08/2021   11:22 Հանրապետության հրապարակում հայտնի պարող շատրվանները

Մամուլ

Արխիվ

[]