Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Մենք դեռ հույս ունենք, որ Դուք կանգնած են հանրության, Ձեզ վստահող համայնքի կողքին. Ջերմուկցիների նամակը՝ վարչապետին 08/16/2019   19:00  |  ԼՐԱՀՈՍ

Վստահում ենք Ձեզ, որ իրականության մասին իրազեկված լինելու դեպքում Դուք չեք հապաղի կայացնել Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու որոշում, և Ձեր կառավարությունն առնվազն կչեղարկի Լիդիանի ստացած թույլտվությունները՝ օրենքի ողջ ուժով։ Այս մասին իրենց բաց նամակում գրել են Ջերմուկի բնակիչները, որոնք դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրատապ հանդիպման խնդրանքով։

Ստորև ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ.

«Հարգելի՛ պարոն Վարչապետ, 

Մենք՝ Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչներս, որ մեկ տարուց ավելի մեր անմիջական ֆիզիկական ներկայությամբ կասեցրել ենք Ամուլսարում ոսկու հանքի աշխատանքները, Ձեզ ենք դիմում հրատապ հանդիպման խնդրանքով: Կարևոր ենք համարում, որ տեղյակ լինեք այստեղ տիրող ճգնաժամային դրության մասին և անհապաղ քայլեր ձեռնարկեք դրա լուծման ուղղությամբ: 

Հեղափոխությունից մեր արդարացի ակնկալիքն այն էր, որ վերջապես մեր ձայնը լսելի կդառնա, և որ մեր համայնքի գոյությանը, նրա տնտեսական և սոցիալական կյանքին, ինչպես նաև Հայաստանի զարգացմանը սպառնացող Ամուլսարի ծրագիրն անմիջապես կդադարեցվի: Ցավոք, մեր ակնկալիքները չարդարացան. փոխարենը, Ամուլսարի հանքի դեմ պայքարը մտավ երկարուձիգ իրավական և բյուրոկրատական մի գործընթաց:

Հասկանալով, որ ներկայիս կառավարությունը նախորդ իշխանություններից ժառանգել է անթիվ-անհամար խնդիրներ, գիտակցելով նաև հանքարդյունաբերության խնդրի բարդությունը՝ մենք համայնքի ուժերով կասեցրինք հանքի շինարարական աշխատանքները: Եթե սա չարվեր, ծրագիրն անխուսափելիորեն մտնելու էր այնպիսի մի փուլ, որն անդառնալի հետևանքներ էր ունենալու թե՛ մեր համայնքի, և թե՛ Հայաստանի համար: Սրանով մենք հնարավորություն ստեղծեցինք պետության համար ժամանակ շահելու, ծանոթանալու այս բազմաշերտ խնդրի բոլոր կողմերին և գտնելու ճգնաժամի լավագույն լուծումը ժողովրդի համար:

Մենք համբերատար կերպով, համայնքի ուժերի գերլարումով, տեղական բնակչության և մեր բոլոր աջակիցների միջոցներով՝ շուրջ 400 գիշեր ու ցերեկ ապահովել ենք հանք տանող բոլոր ճանապարհների արգելափակումը: Հանքում աշխատանքների ժամանակավոր կասեցումը իրականացրել ենք մեր ընտանիքների հիմնական աշխատողների ժամանակի, առողջության, գումար վաստակելու վատնված հնարավորությունների գնով՝ հաճախ ենթարկվելելով նաև բազմաթիվ սադրանքների, բռնի հարձակումների և զանազան ճնշումների, որոնց մասին մինչ օրս գերադասել ենք չբարձրաձայնել: 
Երկու օր առաջ հրապարակվեց նաև Քննչականի պատվիրած ուսումնասիրությունը, որում նշված է Լիդիանի ՇՄԱԳ-ի բազմաթիվ լուրջ թերությունների ու սխալների մասին, և որի միակ օրինական հետևանքը պետք է լիներ Լիդիանին տրված թույլտվությունների դադարեցումը։ Սակայն Քննչական կոմիտեի ներկայացուցիչների զեկուցումը Կառավարության նիստին, ինչպես նաև դրան նախորդող ասուլիսին ծայրից ծայր մանիպուլյացիա էր՝ ոչ մի խոսք լրջագույն թերությունների մասին, այլ միայն “ծաղկաքաղ արված”, կոնտեքստից կտրված արտահայտություններ, թե Սևանի և Ջերմուկի ջրերի վրա ազդեցություն չի լինելու, մի բան, որ զուտ լեզվական մանիպուլյացիա է։

Հարգելի պարոն Վարչապետ, մենք դեռ հույս ունենք, որ Դուք կանգնած են հանրության, Ձեզ վստահող համայնքի կողքին և պաշտպանում եք հանրության շահերը, որոնք Ամուլսարի հարցում հակադրվում են կորպորացիաների շահերին։ Վստահում ենք Ձեզ, որ իրականության մասին իրազեկված լինելու դեպքում Դուք չեք հապաղի կայացնել Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու որոշում, և Ձեր կառավարությունն առնվազն կչեղարկի Լիդիանի ստացած թույլտվությունները՝ օրենքի ողջ ուժով, քանզի այլևս ապացույցներ պետք չեն, որ Լիդիանը ապակողմնորոշել է ՀՀ ժողովրդին ու կառավարությանը։ 


Պարոն վարչապետ, ցանկանում ենք հատուկ շեշտադրել, որ հանուն Ամուլսարի պահպանության պայքարը ընդգրկում է ողջ Հայաստանը։ Մեզ սատարում է ողջ Վայոց ձորի մարզի բնակչությունը, ամեն օր հրապարակվում են ֆիզիկապես մեզ միանալու պատրաստակամության կոչեր Հայաստանի տարբեր քաղաքներից։ Ցավոք, Ամուլսարի պայքարը կարող են օգտագործել հակահեղափոխական ուժերը հատուկ Ձեր գլխավորած կառավարության և հեղափոխության ձեռքբերման դեմ։ Մենք մինչ օրս որևէ առնչություն չենք ունեցել այդ ուժերին, ավելին՝ հետ ենք մղել նրանց կողմից մեր պայքարը շահարկելու փորձերը։ Բայց վստահ ենք, որ Ամուլսարի հանքի ծրագիրը չդադարեցնելու դեպքում, Դուք ինքներդ եք պատճառ հանդիսանալու, որ այդ ուժերը օգտագործեն խնդիրը Ձեր դեմ։ Մենք վստահում ենք Ձեր քաղաքական հոտառությանը և հույս ունենք, որ Դուք հեղափոխական կառավարության փլուզմանը տանող քայլ չեք անի։

Մեզ համար շատ կարևոր է հանդիպել Ձեզ հետ։ Խնդրում ենք, որ ինչպես խոսք էիք տվել դեկտեմբերին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, գաք Ջերմուկ և մեզ հետ քննարկեք Քննչականի պատվիրած ուսումնասիրության արդյունքները: Խիստ մտահոգիչ է նաև, որ ՀՀ ոստիկանությունը Լիդիանի դիմումին ընթացք է տվել և մեր դեմ քրեական գործեր հարուցելու մասին որոշում է կայացրել։

Ուզում ենք հասկանալ, թե Դուք անձամբ և ի պաշտոնե ինչ քայլեր եք ձեռնարկում վերջնական հանգուցալուծման ուղղությամբ, որից նաև կախված կլինեն մեր հետագա քայլերը»,- գրել են Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչները։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:16 16/08/2019  |  ԼՐԱՀՈՍԱնկախ բոլոր փորձաքննություններից, մեր դիրքորոշումը չի փոխվում. հանուն Ամուլսարի հանրահավաքի մասնակից (տեսանյութ)
18:14 16/08/2019  |  ՄեկնաբանությունՀարցը պիտի լուծվի տրամաբանության, փաստերի, քաղաքական խոստումների կատարման հիման վրա. Ռուբինյանը՝ Ամուլսարի մասին
17:49 16/08/2019  |  ԼՐԱՀՈՍՋերմուկում մեկնարկեց հանուն Ամուլսարի հանրահավաքը
17:21 16/08/2019  |  ԼՐԱՀՈՍ«Լիդիան Արմենիա»-ի դիրքորոշումը՝ Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ
16:28 16/08/2019  |  ՄեկնաբանությունԱմուլսարի հարցը չունի ուժային լուծում, իսկ խաղաղ ձևերով այն շահագործել դժվար թե ստացվի. Սուրեն Սահակյան
16:01 16/08/2019  |  ԼՐԱՀՈՍՆոր զարգացումներ. «Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ
13:58 16/08/2019  |  Բնապահպանական իրավունքՋերմուկում ոստիկանական ուժեր են կենտրոնանում. Ամուլսարի հարցով ակցիան հետաձգվել է
18:43 15/08/2019  |  Բնապահպանական իրավունքՋերմուկցիները սպասելու են Նիկոլ Փաշինյանին
16:08 15/08/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա. Հայկ Գրիգորյան
15:14 15/08/2019  |  Բնապահպանական իրավունք400 հազար դոլար ուղղակի մսխվել է. ակցիա կառավարության դիմաց

Արխիվ

[]