ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեւանի դատարանը Վճռաբեկ դատարանից ուզել է Քոչարյանի եւ մյուսների գործը (տեսանյութ) 08/16/2019 17:46 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«Երեւանի քաղաքի դատարանը գրություն է ուղարկել Վճռաբեկ դատարան՝ Քոչարյանի եւ մյուսների գործը կամ դրա հավելվածը Երեւանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու նպատակով, եւ դա արվել է այն պարզ պատճառով, որ բոլորի մտահոգությունները վերանան»,-«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր այս մասին հայտարարեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը. «Գրությունն անհետեւանք մնալ չի կարող։ Եթե ոչ այսօր, ապա երկուշաբթի կամ երեքշաբթի գործը կուղարկվի Առաջին ատյանի դատարան, եւ համապատասխան ընթացակարգերը կիրականացվեն։ Այսինքն՝ 1-2 օրվա ընթացքում գործը կամ դրա հավելվածը կուղարկվեն Երեւանի դատարան՝ մակագրման նպատակով։ »,-ասաց նա։
Խոսելով մինչ այս Քոչարյանի եւ մյուսների գործը այլ դատավորի չվերամակագրելու հանգամանքից՝ Դատական դեպարտամենտի ղեկավարն ասաց, որ գործն այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում չէ, այդ պատճառով էլ չի վերամակագրվել. «Ճիշտ է, դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են, եւ նրա վարույթում գտնվող գործերից, եթե չեմ սխալվում, 43-ից 37-ը վերամակագրվել են, բայց այդ գործը չի վերամակագրվել, որովհետեւ այն գտնվում է Վճռաբեկ դատարանում»։
Կարեն Փոլադյանը հիշեցրեց՝ Վերաքննիչ քրեական դատարանում քննվել է Առաջին ատյանի որոշման դեմ բերված բողոք, կայացվել է դատական ակտ, ինչի դեմ էլ բերվել է Վճռաբեկ բողոք, եւ դրանով պայմանավորված էլ, ըստ նրա, գործն այս պահին գտնվում է Վճռաբեկ դատարանում. «Իմ անձնական կարծիքով՝ մինչեւ Վճռաբեկ դատարանի կողմից վերջնական դատական ակտ չկայացվի, Առաջին ատյանի դատարանում այն չի կարող քննվել»։
Ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, թե Քոչարյանի պաշտպանները նրանց մեղադրում են գործի ձգձգման մեջ, Կարեն Փոլադյանն ասաց. «Դրա հասցեատերը ես չեմ, շատ մարդիկ են դատական համակարգին մեղադրում, բայց դա արվում է՝ որոշակի շահերից ելնելով։ Ես գործի ձգձգում չեմ տեսնում։ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու նպատակ դատական համակարգում չկա»։
Ի պատասխան «Փաստինֆո»-ի այն դիտարկմանը, թե դեպարտամենտի հայտարարությունից ստացվում է, որ Վճռաբեկ դատարանում գործն ըստ էության չլուծող դատական ակտի քննարկումը կասեցնում է բուն գործի ընթացքը Ընդհանուր իրավասության դատարանում, Կարեն Փոլադյանն ասաց. «Բողոքարկվել է կասեցման վերաբերյալ դատարանի որոշումը։ Եթե Վճռաբեկ դատարանը դրա վերաբերյալ դիրքորոշում դեռ չի արտահատել, Առաջին ատյանը ինչպե՞ս սկսի գործի քննությունը»։
Կարեն Փոլադյանի կարծիքով՝ Վերաքննիչ քրեական դատարանի՝ գործի կասեցումը բեկանելու որոշումը դեռեւս չի մտել օրինական ուժի մեջ. «Այդ ակտի դեմ բերվել է վճռաբեկ բողոք, եւ քանի դեռ Վճռաբեկ դատարանը իր խոսքը չի ասել, Վերաքննիչի այդ որոշումը օրինական ուժի մեջ չի մտել»։
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ