Թեմաներ
Շաբաթ 09 / 21 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/20/2019   23:38 Հրդեհ Նորաբաց գյուղում 09/20/2019   23:34 «Օրենքով գող» Շոշիան և երեք «հեղինակություն» բռնվել են ոստիկանության կողմից 09/20/2019   22:57 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Իրանի վերջին ֆինանսական միջոցների աղբյուրի նկատմամբ 09/20/2019   22:33 Հատուկ հաղորդակցության երկու աշխատակցի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է Բրյանսկում 09/20/2019   21:42 Ֆրանսուհին որսորդական հրացանից կրակել է անցորդների վրա Լիոնի կենտրոնում (տեսանյութ) 09/20/2019   21:39 all.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկեր 09/20/2019   21:23 Աղջիկը հետևել է համացանցում տեղադրված խոհարարական խորհուրդներին և մահացել 09/20/2019   21:21 Ադրբեջանը քարոզչական հնարքներով փորձում է Հայաստանի ներսում խաղալ մարդկային զգացմունքների վրա. ԱԺ պատգամավոր (տեսանյութ) 09/20/2019   20:57 Մենք հատուկ վերաբերմունք չունենք Հրայր Թովմասյանի հանդեպ, բայց հատուկ հարգանք ունենք ՀՀ Սահմանադրության հանդեպ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) 09/20/2019   20:49 Կովկասի գաղութում «օրենքով գողերը» բունտ են արել 09/20/2019   20:32 Հասանովի, Մամեդյարովի կողմից նմանատիպ հայտարարություններն ուղղակի ստիպում են, որ բանակցային գործընթացը հետևողականորեն դոփի տեղում. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) 09/20/2019   19:59 Հայաստանն ու Լիբանանը տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ ունեն. նախագահը հյուրընկալել է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը 09/20/2019   19:50 Բնապահպանական մոբիլիզացիայի օր. մեկնարկել է երթը 09/20/2019   19:39 Ամուլսարը՝ անկախության գրավական 09/20/2019   18:50 Ինձ առաջադրված մեղադրանքն ուղղորդված է. Հայտնի խոսակցության տեսագրության ժամանակ ասում են՝ Սեյրանին ձերբակալի 09/20/2019   18:43 Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու անհրաժեշտություն չէր տեսել, այժմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեսնում է. Միրզոյան 09/20/2019   18:36 Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին 09/20/2019   18:30 Աննա Դանիբեկյանն ընդունում է որոշումներ, որոնցով խախտվում են ՍԴ-ի սև-սպիտակի վրա գրված որոշումները. Օրբելյան 09/20/2019   18:24 Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացում շոշափվում է իմ անունը. Եթե լինեն պաշտոնական հարցադրումներ, կպատասխանեմ. Օրբելյան 09/20/2019   18:19 Դատարանի որոշումը ժողովրդական և լրիվ օրինական եմ համարում. Ջիվան Աբրահամյան (տեսանյութ) 09/20/2019   18:10 Երկաթուղային կոնցեսիայի խզման երեք հետեւանքները՝ ըստ փորձագետի 09/20/2019   18:04 IDBank-ը մասնակցել է Հայաստանի Բանկերի միության՝ «ֆինանսական գրագիտություն և հմտություններ» ծրագրին 09/20/2019   17:50 Ի՜նչ հրաշալի հնարավորություն կորցրեց այսօր Նիկոլը.... Աշոտյան 09/20/2019   17:46 Դատարանը բավարարեց Սեյրան Օհանյանին երկու շաբաթով երկրից բացակայելու վերաբերյալ միջնորդությունը 09/20/2019   17:42 Եթե այսպես շարունակվի, Հայաստանի հարցը կհայտնվի ԵԽԽՎ օրակարգում. Արա Ղազարյան 09/20/2019   17:36 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավոր Աննա Դանիբեկյանին 09/20/2019   17:12 Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված․ դատարանը դարձյալ մերժեց միջնորդությունը 09/20/2019   17:11 Եթե գրավը չկիրառվի, պարզ կդառնա՝ այստեղ իրավական ոչ մի պրոցես չկա. Լևոն Քոչարյան 09/20/2019   17:07 Սեյրան Օհանյանը չի հրավիրվել ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով 09/20/2019   17:04 Դատարանի դահլիճից դուրս իրավիճակը շարունակում է լարված մնալ. Ցուցարարները սպասում են դատարանի որոշմանը 09/20/2019   17:02 Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը բավարար են. ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ (տեսանյութ) 09/20/2019   16:53 Քաղաքացին ընկել է շենքի երկրորդ հարկից 09/20/2019   16:38 Վիճաբանություն Հնդկաստանի քաղաքացիների միջև 09/20/2019   16:21 Քննչական կոմիտեին՝ Վայոց Ձորում փոխգնդապետին ծեծի ենթարկելու մասին 09/20/2019   16:08 Միհրան Պողոսյանի մեղադրանքը լրացվել է. ՀՔԾ-ն նրան ավելի քան 1 մլն դոլար լվանալու մեղադրանք է առաջադրել 09/20/2019   15:50 Անկախության տոնի առթիվ նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդը 09/20/2019   15:43 Վարչապետի մոտ քննարկվել են ճանապարհաշինության ոլորտում ընթացիկ իրավիճակը և հետագա անելիքները 09/20/2019   15:32 Հասարակությունը կպայթի, եթե ահաբեկիչները վերադարձվեն . Դավիթ Բաբայան 09/20/2019   15:26 Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Արազյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման 09/20/2019   15:14 Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների օրինագիծն ընդունվեց 09/20/2019   15:08 Վայոց Ձորի մարզպետի օգնականը ձերբակալվել է 09/20/2019   15:03 Մենք սկզբունքորեն դեմ չենք ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները. Դավիթ Տոնոյանը՝ Բաքվի առաջարկի մասին 09/20/2019   14:56 Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք, վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն 09/20/2019   14:46 Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ 09/20/2019   14:25 Ջերմաստիճանը կնվազի 09/20/2019   14:17 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը 09/20/2019   14:12 ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ 09/20/2019   14:07 Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ 09/20/2019   13:58 Դատախազության կոլեգիան հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազության մասնագիտական ստորաբաժանումներն ըստ հանցագործության տեսակների և գործառույթների վերակազմավորելու նախագծերին 09/20/2019   13:53 Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են
09/19/2019   16:24 Մանվել Գրիգորյանի ունեցվածքը խի՞ չեք վաճառում. Փաշինյանը «խռովեց» գնաց (տեսանյութ) 09/20/2019   15:32 Հասարակությունը կպայթի, եթե ահաբեկիչները վերադարձվեն . Դավիթ Բաբայան 09/20/2019   17:11 Եթե գրավը չկիրառվի, պարզ կդառնա՝ այստեղ իրավական ոչ մի պրոցես չկա. Լևոն Քոչարյան 09/20/2019   15:26 Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Արազյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման 09/20/2019   12:08 Յուրի Խաչատուրովի որդուն գեներալ-մայորի կոչում է շնորհվել 09/19/2019   10:16 Հրաժարական կտա նաև Լենա Նազարյանը. Ովքեր են գործադիր-օրենսդիրում համալրելու «շքերթը». «Ժողովուրդ» 09/19/2019   18:45 Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել Թբիլիսիից 09/19/2019   09:51 Ինչ է «հայտնաբերվել» Հրայր Թովմասյանի դեմ կոմպրոմատների զինանոցում. «Ժողովուրդ» 09/20/2019   17:42 Եթե այսպես շարունակվի, Հայաստանի հարցը կհայտնվի ԵԽԽՎ օրակարգում. Արա Ղազարյան 09/19/2019   18:29 Իրանում խանդավառությամբ չեն ընդունի Իսրայելում Հայաստանի դեսպանություն հիմնելու որոշումը. իրանագետ 09/19/2019   09:56 Քողարկված պահա՞նջ. Ո՞վ է կանգնած Օսիպյանի հրաժարականի հետևում. «168 ժամ» 09/19/2019   20:07 Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը դրվել է շրջանառության մեջ 09/20/2019   09:54 Դժգոհների համախմբում. Վանեցյանական թևը բանակցությունների մեջ է որոշ անհատների հետ. «Իրատես» 09/19/2019   19:27 Գագիկ Ջհանգիրյանը արդար է, համարյա՝ սուրբ 09/19/2019   12:21 Լարված իրավիճակ կառավարության մոտ. «Ես իր տղայից որտեղից բերեմ, որ Երևանի փողոցներում շրջի՝ նկարողին էլ ասեն, թե քրեական գործ ենք հարուցելու» Մարգարիտա Խաչատրյանը՝ վարչապետին 09/19/2019   09:29 Հրաժարականների շղթան շարունակվելու է. հինգ պաշտոնյայի անուն է նշվում. «Հրապարակ» 09/19/2019   09:35 Պուտինը մերժել է երկկողմ հանդիպման Փաշինյանի առաջարկը. «168 ժամ» 09/19/2019   15:11 Փաշինյանը սեւազգեստ մայրերից պահանջեց՝ հնարավորություն տալ խնդիրները հերթով լուծել 09/19/2019   09:49 Հովիկ Աբրահամյանն արտահերթ նիստ է «հրավիրել». «Հրապարակ» 09/20/2019   10:12 Ինչին է սպասում Փաշինյանը. ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նշանակումներ չեն արվի. «Փաստ»

Վերաքննիչի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից. Էրիկ Ալեքսանյան 08/16/2019   19:59  |  ԼՐԱՀՈՍ

«Վերաքննիչ քրեական դատարանի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից»,-այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ հղում անելով Քրեական դատավարության 427-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին։

Նշենք, որ 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի և Վճռաբեկ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բացառությամբ օրենսգրքով նախատեսված դեպքերի: Էրիկ Ալեքսանյանի կարծիքով՝  եթե անգամ այդպիսի դեպքեր օրենսգրքով նախատեսված են, ապա դրանք ոչ մի կերպ չեն վերաբերում գործը կասեցնելու եւ խափանման միջոցի վերաբերյալ կայացրած գործն ըստ էության չլուծող դատական ակտերին։

Այս համատեքստում ըստ փաստաբանի՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից դատական ակտերը հրապարակելուց հետո գործը պետք է վերադարձվեր Առաջին ատյանի դատարան, եւ գործի քննությունը շարունակվեր ընդհատման պահից անկախ նրանից՝ կողմերը այդ դատական ակտերը կբողոքարկեին թե ոչ։

Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, անդրադառնալով Քոչարյանի եւ մյուսների գործի՝ նոր դատավորի չվերամակագրվելու հանգամանքին, ասաց, որ Առաջին ատյանի դատարանում վերամակագրում տեղի չի ունեցել, քանի որ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում. «Վերաքննիչ քրեական դատարանում քննվել է Առաջին ատյանի որոշման դեմ բերված բողոք, կայացվել է դատական ակտ, ինչի դեմ էլ բերվել է Վճռաբեկ բողոք, եւ դրանով պայմանավորված էլ, ըստ նրա, գործն այս պահին գտնվում է Վճռաբեկ դատարանում. «Իմ անձնական կարծիքով՝ մինչեւ Վճռաբեկ դատարանի կողմից վերջնական դատական ակտ չկայացվի, Առաջին ատյանի դատարանում այն չի կարող քննվել»,-նշել է Դատական դեպարտամենտի ղեկավարը։

Էրիկ Ալեքսանյանի կարծիքով՝ Վճռաբեկ դատարանը չէր կարող պահանջել գործի ողջ նյութերը, քանի որ Վճռաբեկ դատարանը այս դեպքում չի հանդիսնում վարույթն իրականացնող մարմին. «Վճռաբեկը պետք է պահանջեր գործի նյութերի այն մասը, որը անհրաժեշտ է խափանման միջոցի եւ կասեցման հարցերի իրավաչափությունը գնահատելու համար»։

Ի պատասխան «Փաստինֆո»-ի այն հարցին՝ արդյո՞ք անձը կարող է մնալ կալանավորված գործի կասեցված լինելու պարագայում, Էրիկ Ալեքսանյանն ասաց. «Քրեական դատավարության օրենսդրությունը որեւէ կերպ չի բացառում անձի կալանքի տակ մնալը կասեցված վարույթի դեպքում։ Հետեւաբար, զուտ Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից ելնելով՝ կարող եմ ասել, որ այո, բայց այլ հարց է, թե կասեցված վարույթի շրջանակներում, որտեղ որեւէ գործողություն չի կարող կատարվել, անձը պե՞տք է զրկված լինի իր նկատմամբ ամենախիստ տեսակի խափանման միջոցի փոփոխման, վերացման հարցի քննարկման իրավունքից։ Վստահ եմ, որ ոչ, քանի որ մենք այստեղ գործ ունենք ազատության իրավունքի հետ, որը սպիտակ թերթի վրա սեւ տառերով տպագրված է երեւույթ չէ, այլ բարձր արժեք ունեցող իրավունք է, հետեւաբար կարծում եմ, որ պետք է ստեղծվի նախադեպ կամ դատավարական օրենսդրության մեջ կատարվի համապատասխան փոփոխություն, որը կսահմանի, որ անգամ կասեցված վարույթի շրջանակներում, երբ խոսք է գնում մարդու իրավունքների, հատկապես ազատության իրավունքի մասին, այդ անձանց հնարավորություն պետք է ընձեռվի դիմել դատական պաշտպանությանը՝ իրենց հիմնարար իրավունքների իրացման համար, հակառակ դեպքում ստացվում է, որ Սովետական ժամանակներից որդեգրած օրենսդրական թերի կարգավորումները գերակա են մարդու իրավունքներից, ինչը անընդունելի է»։

Հիշեցնենք նաեւ, որ Քոչարյանի եւ մյուսների գործի՝ այլ դատավորին վերամակագրելու անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ հուլիսի 27-ին կասեցվեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, եւ նրան մեղադրանք առաջադրվեց։ Դատավորի առնչությամբ Դատախազությունում քրեական գործ էր հարուցվել մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով, որով ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին, կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

13:05 15/08/2019  |  ԼՐԱՀՈՍՍխալ եւ պրիմիտիվ իրավաբանություն է. Էրիկ Ալեքսանյանը՝ Քոչարյանի եւ մյուսների գործով Դատական դեպարտամենտի հայտարարության մասին
22:48 09/08/2019  |  ԼՐԱՀՈՍՓորձ է արվում ազատվել նախորդ իշխանության օրոք ընտրված ՍԴ անդամներից. Էրիկ Ալեքսանյան
16:10 08/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱնկախ նրանից, թե մեր գործը ում կմակագրվի, մենք չենք ունենալու օրինական դատարան. Էրիկ Ալեքսանյան
12:39 08/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով Վճռաբեկ բողոք է ներկայացվել
19:03 12/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎեթթինգ պետք է արվի բոլոր ոլորտներում, եւ առաջին հերթին՝ Ոստիկանությունում. Էրիկ Ալեքսանյան
13:57 12/07/2019  |  Քրեական խրոնիկոնՊաշտպանը միջնորդել է վերացնել Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը
19:32 02/07/2019  |  Քրեական խրոնիկոնՔրեական հեղինակություն «Պոնտյոն» կմնա կալանավորված. դատարանը մերժեց պաշտպանի բողոքը
19:56 01/07/2019  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու հարցով վերաքննիչ բողոք է ներկայացվել. Էրիկ Ալեքսանյան
15:48 27/06/2019  |  ՀարցազրույցԱրմեն Գևորգյանի փաստաբան. «Բոլոր երեք դատական ատյանները հաստատել են իմ պաշտպանյալի կողմից ՍԴ անդամի վրա ճնշում գործադրելու փաստի առնչությամբ հիմնավոր կասկածի բացակայությունը»
14:02 23/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԵթե Վերաքննիչը վերացնի խափանման միջոցի փոփոխման որոշումը, միջամտություն կանի մայր քրեական գործին. Էրիկ Ալեքսանյան

Տեսանյութեր

09/20/2019   20:37 ՀԱԿ-ը, Լեւոն Տեր-Պետրոսյանը չարիքն են այս երկրի. քաղաքացի

Տեսադարան

09/19/2019   12:06 Լարված իրավիճակ կառավարության մոտ. զոհված զինծառայողների ծնողները սպառնում են հացադուլ սկսել

Մամուլ

Արխիվ

[]