Թեմաներ
Չորեքշաբթի 10 / 16 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/16/2019   13:58 Հայրը դանակահարել էր որդուն 10/16/2019   13:46 Աշխատանքային հանդիպում Ղազախստանի Հանրապետության դեսպանի հետ 10/16/2019   13:44 «Երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին պետք է նկատի ունենանք մտքի, մտածողության ինովացիա, որը և իրականում փոխում է աշխարհը». վարչապետը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը 10/16/2019   13:33 «Airbus» ընկերության ներկայացուցիչները Հայաստանում կծանոթանան համագործակցության հնարավորություններին 10/16/2019   13:21 Ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն. Ոստիկանության պետի պաշտոնակատար 10/16/2019   13:15 2020թ.-ից իռլանդական Ryanair-ը թռիչքներ կիրականացնի Հայաստանից Եվրոպա 10/16/2019   12:35 Որպես անհետ կորած որոնվող 39-ամյա կինը հայտնաբերվել է 10/16/2019   12:29 Վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում 10/16/2019   12:17 ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ 10/16/2019   12:02 ՀՀ ՊՎԾ-ն շնորհավորում է մամուլի բոլոր աշխատակիցներին Հայկական մամուլի օրվա առթիվ 10/16/2019   11:52 Գործարանում ծուխ է նկատվում 10/16/2019   11:49 Վիրավորում ստացած 25-ամյա ոստիկանի վիճակը բավարար է. նրան այցելել է ոստիկանապետի պաշտոնակատարը 10/16/2019   11:39 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին 10/16/2019   11:36 Նախագահ Սահակյանը Երեւանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը 10/16/2019   11:28 Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում.Ոստիկանի վրա հարձակվողները եղբայրներ են եղել 10/16/2019   11:23 Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները իրավական ոլորտում գործընկերությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել 10/16/2019   11:20 Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին 10/16/2019   11:15 Թող որ «Մի՛ վնասիր» հիմնարար սկզբունքը ձեր աշխատանքում մշտապես լինի առաջնային. Պաշտպանի ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ 10/16/2019   10:59 Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր 10/16/2019   10:38 Ոստիկանին սպանելու կասկածանքով բերման ենթարկվածներ կան (լուսանկար) 10/16/2019   10:05 Ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկան է սպանվել. հարուցվել է քրեական գործ (լուսանկարներ) 10/16/2019   09:57 «Երկիր-«Հայկական ժամանակ». Միքայել Մինասյան. «Հրապարակ» 10/16/2019   09:52 Պլան Բ` ցրել Սահմանադրական դատարանը. «Ժողովուրդ» 10/16/2019   09:47 Արսեն Թորոսյանը «զոհաբերեց» փոխնախարարին, որ իր հարաբերություններն ԱԺ-ի հետ կարգավորի. «Ժողովուրդ» 10/16/2019   09:42 «Լուսավոր Հայաստանը» իշխանությունից նոր ակնկալիք ունի. «Իրավունք» 10/16/2019   09:40 «Իմ քայլում» շտապ հավաք է եղել. Հրայր Թովմասյանից ազատվելու երեք տարբերակ են քննարկել. «Հրապարակ» 10/16/2019   09:36 Հանդիպում Ծաղկաձորում՝ Կարեն Կարապետյանի ու Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ. Հայտնի է, թե ինչ են քննարկել. «Փաստ» 10/16/2019   09:28 Անցումայինի «կնքահոր» գաղտնի այցը Հայաստան. «Փաստ» 10/16/2019   09:22 Կրակոցներ Երեւանում. սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել 10/16/2019   08:45 Իշխանության եւ ՍԴ «նախագահ» Վահե Գրիգորյանի միջեւ անջրպետ է առաջացել. «Հրապարակ» 10/16/2019   08:38 Ինչո՞ւ է Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրգործը «շրջում» քննչականներում. «Ժողովուրդ» 10/15/2019   23:58 Ռուսաստանում սկսել են ավելի հաճախ բռնաբարել երեխաներին 10/15/2019   22:57 Ոստիկանությունը բերման է ենթարկել Զանգեզուրի ՊՄԿ-ից գողության մեջ կասկածվող անձնանց (տեսանյութ) 10/15/2019   22:49 Բրազիլիայում յոթ հարկանի բնակելի շենք է փլուզվել (տեսանոյւթ) 10/15/2019   22:37 Տեղի կունենա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը 10/15/2019   22:18 Գտնվել է Քիմ Քարդաշյանի նմանակը 10/15/2019   21:38 Ադրբեջանը վրդովվել է Պետդումայի պատգամավորի Լեռնային Ղարաբաղ ուղևորությունից 10/15/2019   21:35 Հայտնաբերվել է դի 10/15/2019   20:23 Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք 10/15/2019   19:50 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ «Կորիզ» ծրագրի մասնակիցներին 10/15/2019   19:41 Նշանակվել է Դավիթ Սանասարյանի քրեական գործով դատական առաջին նիստը 10/15/2019   19:40 Պետական պահպանության ծառայության պետ Հայրապետովն ազատվել է պաշտոնից 10/15/2019   19:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին 10/15/2019   19:33 Միջազգային հանրությունը Թուրքիայի սանձերը պետք է վաղուց ձգած լիներ. այն դարձել է տարածաշրջանի մեծ խուլիգանը. Մովսես Արիստակեսյան 10/15/2019   19:05 Կեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 10/15/2019   18:47 Վենետիկի հանձնաժողովը կրկնել է Սահակաշվիլու կողմից դատական համակարգի միջամտության վերաբերյալ նախկինում ասածը. Արա Ղազարյան 10/15/2019   18:41 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպումը 10/15/2019   18:39 ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին 10/15/2019   18:35 Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 10/15/2019   18:32 Մեծ հնարավորություններ երկու պետությունների և ժողովուրդների համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային
10/14/2019   20:16 Ինչու՞ էր Անդրանիկ Քոչարյանը Արծրուն Մարգարյանին խորհուրդ տվել ատրճանակի մեջ մարտական փամփուշտներ պահել՝ հատկապես փողոցում գտնվելիս 10/15/2019   12:52 9-ամյա երեխայի վրաերթին հաջորդել է հանցավոր դրսեւորումների մի ամբողջ փաթեթ. Կիզակենտրոնում՝ Դավիթ Սանասարյանն է 10/15/2019   15:58 Նիկոլը շանտաժներով է թերթը պահել. Վիտալի Բալասանյան 10/14/2019   14:47 Հրայր Թովմասյանը արձակուրդ է վերցրել իր լիազորությունների դադարեցման նախագծի քննարկումներին չմիջամտելու համար 10/14/2019   14:34 Փորփրում են Արմեն Մուրադյանին պրոֆեսորի կոչում շնորհելու հիմքերը. խոստանում են իրավական լուրջ հակազդեցություն 10/14/2019   19:40 Նման փաստաթուղթը չէր կարող քննության առարկա հանդիսանալ. Գոհար Մելոյան 10/14/2019   14:42 Եթե Թուրքիան կարողանա տարածքներ գրավել, ապա դա առաջին հերթին ներկայիս իշխանության վարած քաղաքականության արդյունքն է լինելու. ռազմական գործիչ 10/14/2019   15:51 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ստացել է ՄԻԵԴ-ի ծանուցումը 10/15/2019   17:38 Վիտալի Բալասանյանը՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ բահերով կռվելու մասին 10/14/2019   15:20 «Էրեբունի» ԲԿ ծննդատանը 47-ամյա հղի կին է մահացել 10/15/2019   17:56 Լեզուն պետություն է 10/14/2019   20:03 Անժելա Թովմասյանի անվտանգությունը վտանգված է. Պահանջում են պաշտպանության միջոց ձեռնարկել 10/14/2019   19:01 Վահե Գրիգորյանը շարունակում է չաշխատել. նա ինքնաբացարկ չի հայտնել, բայց եւ չի մասնակցել ՍԴ աշխատակարգային նիստին 10/16/2019   10:38 Ոստիկանին սպանելու կասկածանքով բերման ենթարկվածներ կան (լուսանկար) 10/15/2019   11:01 Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ 10/14/2019   23:23 Վինի Թուխի կյանքի կանոնները. իմաստուն խորհուրդներ ամեն օրվա համար 10/14/2019   19:12 Հայաստանում կա՞ն Կուբայից ժամանած ՁԻԱՀ վարակակիր տրանսգենդերներ. Պարզաբանում է Միգրացիոն ծառայությունը 10/14/2019   18:45 ՍԴ-ն մերժեց ԱԺ-ին. Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ դիմումը վարույթ չընդունվեց 10/15/2019   09:53 Ինչո՞ւ է ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը ազատվել ամբիոնի վարիչի պաշտոնից. Նա կհեռացվի նաև համալարանի՞ց. «Փաստ» 10/15/2019   15:42 Արցախը միշտ լինելու է հայկական, հիշեք՝ մինիմում այս տարածքներով. Վիտալի Բալասանյան

Հեղափոխության փոխարեն տեղի ունեցավ իշխանափոխություն, և այժմ կարող է սկսվել ամենավտանգավորը` հանրային խորը հիասթափությունը. Միքայել Մինասյան 08/16/2019   13:29  |  Մեկնաբանություն

Հայաստանում հեղափոխությունն օբյեկտիվորեն հասունացել էր, բայց հեղափոխության փոխարեն տեղի ունեցավ իշխանափոխություն, և այժմ կարող է սկսվել ամենավտանգավորը` հանրային խորը հիասթափությունը շատ տխուր հետևանքներով: Նման գրառմամբ է հանդես եկել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նրա գրառման մեջ ասվում է.

«Հերոսների մասին իմ վերջին գրառումից հետո ընկերներս ինձ մեղադրեցին, թե ինչու չեմ խոսում գլխավորից` «հեղափոխությունից», որ տեղի ունեցավ 2018-ի ապրիլին-մայիսին, ինչո՞ւ եղավ և ինչպե՞ս դրան վերաբերվել, ի՞նչ գնահատական տալ։
Կարճ պատասխանս է. հեղափոխությունն օբյեկտիվորեն հասունացել էր, հեղափոխության փոխարեն տեղի ունեցավ իշխանափոխություն, և այժմ կարող է սկսվել ամենավտանգավորը` հանրային խորը հիասթափությունը շատ տխուր հետևանքներով: Սրանից կարելի է խուսափել միայն իրական հեղափոխություն իրականացնելով: Այսքանը` եթե շատ կարճ:

Իսկ եթե ավելի հանգամանորեն, ապա հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի էր. դրա համար առկա էին և հասունացել էին բոլոր պատճառները։ Հեղափոխությունը հանրային այն հիվանդության ուղիղ հետևանքն էր, որով մենք վարակված էինք դեռ 90-ականներից։ Որովհետև միայն անառողջ հասարակական հարաբերությունների պայմաններում է հնարավոր ունենալ հասարակության այն աստիճան բևեռացում, որ փոխադարձ անհանդուրժողականությունն ու թշնամանքը վերածվեն քրոնիկ հիվանդության: Միայն նման անառողջ հարաբերությունների պայմաններում է հնարավոր պարծենալ հայաստանցու տաղանդով, բայց այդպես էլ չգտնել սոցիալական համերաշխության և կապիտալի ու եկամուտների բաշխման այն մոդելը, որը կապահովեր հանրային համերաշխություն և կբացառեր սոցիալական արդարության հողի վրա նախանձի ու ատելության ցանկացած դրսևորում: Միայն խորապես անառողջ հասարակական հարաբերությունների պայմաններում է հնարավոր հաղթել պատերազմում, բայց այդ հաղթանակը ընկալել որպես բեռ, հպարտանալ ազգային արժեքներով, բայց հայկականությունը միշտ պահել թիրախում:

Այս ամենը մեկ մարդու և մեկ իշխանության գործունեության հետևանք չէ։ Սա շատ ավելի խորը, համընդհանուր, տևական ու համակարգային ախտանիշ է։ Ու հենց այդ պատճառով, այդ բեռի, կարծրատիպերի, որակների և հանրային շերտերի անհաշտության պարագայում հեղափոխությունը դիտվում էր որպես միակ և վերջին փրկօղակ, ճակատագրի վերջին շանս։ Ու Հայաստանում եղավ «հեղափոխություն»: Ու փոփոխությունն ինքնին այնքան կարևոր էր, որ ոչ ոք չհիշեց փոփոխության բովանդակության մասին:

Ապրիլի 23-ից հետո նոր իշխանությունն ուներ իրական հնարավորություն միավորելու, կերտելու, ստեղծագործելու, իր ստացած աննախադեպ աջակցությունն օգտագործելու ի նպաստ պետականության և ժողովրդի, ի նպաստ վերելքի։ Ուներ բացառիկ ճանապարհ չլինելու անցյալի գերին, զերծ` չգրված պարտավորություններից, բաց` ամեն լավագույնը ներգրավելու, «երազանքի թիմ» ձևավորելու ու աներևակայելի արդյունքների հասնելու համար: Ապրիլի 23-ից հետո թռիչքուղին բաց էր Հայաստանի համար, եղանակը` բարենպաստ:
Ցավոք, ընտրվեց այլ ճանապարհ, այլ ձեռագիր, որն անխուսափելիորեն տարավ արդեն լրիվ այլ` քաղաքական հաշվեհարդարների և վրեժխնդրության դաշտ։ Ու հետո արդեն սկսվեց փակ ցիկլը: Ակնհայտ է, որ որևէ լուրջ պրոֆեսիոնալ չի միանա ու չի կապի իր կյանքը վրեժխնդիր իշխանության հետ` հասկանալով, որ վրեժը վրեժ է ծնում: Իսկ պրոֆեսիոնալների պակասից խեղդվող որևէ իշխանության այլ բան չի մնում, քան գնալ նոր ռեպրեսիաների` իշխանությունը պահելու համար: Ու մենք բաց աչքերով մտանք հենց այս արատավոր շրջանը: Ու այդքան ցանկալի հեղափոխության փոխարեն ստացանք ընդամենը իմաստազուրկ իշխանափոխություն:

Արդյունքում, թե՛ ներքին, թե՛ արտաքին հատվածում 1.5 տարվա ընթացքում չկա հաջողության գեթ մեկ ներկայանալի պատմություն։ Ու չէր էլ կարող լինել. մինչև ծնկներն անցյալի ճահճի մեջ խրվածները երբեք թռչել չեն կարողանա: Իսկ ռեպրեսիաները չեն կարող անվերջ շարունակվել, ավելին, եթե շարունակվեն էլ, մեծամասնությունը դրանց վերաբերվելու է խորը անտարբերությամբ, որովհետև գալիս է պահը, երբ պետք է խոսես շոշափելի՝ առարկայական արդյունքից, ոչ թե հպարտանաս կալանավորված նախկին նախագահների կամ այլ պաշտոնյաների քանակով։
Այս իշխանությունն իրական փոփոխություն անելու փոխարեն ընտրեց չդադարող ներկայությունը սոցիալական ցանցերում, Նոր Հայաստանի փոխարեն` ֆեյսբուքի Հայաստանը, ծրագրային ելույթների փոխարեն՝ ագրեսիվ՝ էմոցիոնալ գոռոցը, հասարակությունը միավորելու փոխարեն՝ բոլորին իրար հետ թշնամացնելը։ Սա չափազանց վտանգավոր է երկրի՝ պետականության համար։ Հնարավոր չէ հասարակությանը տևականորեն պահել բացասական էներգիայի, նյարդային պրոցեսների և ջղային սպասումների մեջ։ Հնարավոր չէ յուրաքանչյուր քիչ թե շատ կշիռ ունեցող գործչի վրա մեկ կիսաբաց քրեական գործ սարքել ու զարգացման դիսկուրս պահանջել հանրությունից։ Հեղինակություն ունեցող մարդկանց «ոչնչացնելը», անարգելը, նրանց հաշվին կայանալն ուժեղի վարքագիծ չէ։ Սրանք դասագրքային ճշմարտություններ են։ Դեռ հեղափոխությունների պատմության մեծագույն տեսաբանն էր ասում. «Մարդիկ, ովքեր հպարտանում էին, որ հեղափոխություն են արել, միշտ հաջորդ օրը համոզվել են, որ իրականում չգիտեին, թե ինչի են մասնակցել և որ արված հեղափոխությունն ամենևին նման չէ նրան, ինչ ցանկացել են իրականացնել»։

Հաշված ամիսներ անց հասարակությունն արձանագրելու է, որ «հեղափոխությունը» չդարձավ փրկօղակ խնդիրների լուծման համար, իրապես լավ ապրելու համար: Արդեն չի դարձել: Իսկ հասարակության վերջնական հիասթափությունը կարող է դառնալ ավելի մեծ թակարդ՝ հայտնվելու համընդհանուր անտարբերության մեջ և մեկընդմիշտ դադարել երազել։ Նոր հնարավորություն կարող է այլևս չլինել։ Դա է ամենավտանգավորը։
Անցյալի որոգայթից դուրս գալու, բովանդակային՝ հեղափոխական նպատակադրումներ ունենալու, կամք ու վճռականություն դրսևորելու հնարավորություն դեռ ունենք։ Մարդիկ պետք է հավատան, որ չեն սխալվել փոփոխությունների իրենց պահանջում և որ իրենք մեղավոր չեն, որ չդարձան «հեղափոխության» շահառուները ու չեն էլ դառնալու, քանի դեռ բովանդակությամբ ու ապագայի պատկերացումով չի ամբողջացել հեղափոխության նպատակը։ Մարդիկ պիտի հավատան, որ իրավունք ունեն շարունակել երազել: Անպայման պիտի հավատան:
Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է:

Հ.Գ. Այսօր իմ ավագ ընկեր Վահան Հովհաննիսյանը կդառնար 63 տարեկան: Մի առիթով ասված նրա այս խոսքը` «Վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի», այսօր առավել քան երբևէ արդիական է։ Խոնարհումս լույս հիշատակին»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:56 09/08/2019  |  ՄեկնաբանությունԼևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ինձ համար հերոսներ են` չնայած սխալներին, որ գործել են երեքն էլ . Միքայել Մինասյան
11:47 20/04/2019  |  Վերլուծություններ«Երկու պետություն՝ մեկ նպատակ». Հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն
14:26 10/02/2019  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյանը հայտարարել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի գործունեության մեկնարկի մասին
23:14 17/01/2019  |  ՀարցազրույցԼավ արտաքին քաղաքականություն ունենալու համար նախ պետք է սկսել դիվանագետի ինստիտուտը հարգելուց. Միքայել Մինասյան.aysor.am
16:22 09/11/2018  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյանը Սուրբ Աթոռում հրաժեշտի հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ
15:34 03/11/2018  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյան. Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար 
21:31 27/09/2018  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյանը չի շարունակի պաշտոնավարել որպես դեսպան. ԱԳ փոխնախարար. Tert.am
19:53 05/04/2018  |  ԼՐԱՀՈՍՆարեկացու արձանի տեղադրմամբ Հայաստանի մի կտոր տեղափոխվում է Վատիկան. Միքայել Մինասյանի հարցազրույցը Catholicnews-ին
18:10 05/04/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահը Վատիկանում պարգևատրել է մի խումբ գործիչների
12:58 06/04/2017  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյանը դիմել է Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին. դադարեցրեք հորինվածքների այդ բանավեճը

Արխիվ

[]