Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար

Ո՞վ կձևավորի հաջորդ իշխանությունը. Վահե Հովհաննիսյան 08/15/2019   12:43  |  Վերլուծություններ

Հարցի պատասխանը, թե ո՛վ կձևավորի հաջորդ իշխանությունը, ոչ թե  ենթադրյալ անվանացանկում է, այլ ուրիշ տեղ՝ ավելի կարևոր հարթությունում՝ հաջորդ իշխանության օրակարգում։

Այսօր և վաղը տարբեր շրջանակներում քննարկվող այս հարցը միշտ պետք է ուղեկցվի դրան զուգահեռ գնացող, այլևս դրա անբաժանելի մաս համարվող մյուս հարցով՝ ինչպե՞ս թույլ չտալ ներքին ապակայունացում։

Եթե մենք չտանք առաջին հարցի պատասխանը, ապա բացում ենք մեր երկրի դռները ապակայունացման առաջ։ Եթե չգտնենք երկրորդ հարցի պատասխանը, ապա չենք ունենալու տրամաբանական զարգացումներ, կանխատեսելի սցենարներ, և դարձյալ երկրի դռները բացելու ենք պատահականությունների առաջ։

Դուրս գալու համար հին, նոր, ներկա, վաղվա Հայաստանի մասին գավառական լիրիկայից, որն ի դեպ ոչ մի կապ չունի իրականության հետ, պետք է հստակ հասկանալ մեկ բան. Հայաստանի հաջորդ իշխանությունը որպես գաղափարական հենք պետք է ընդունի 2018-ին փողոց դուրս եկած ժողովրդի կարգախոսները՝ արդարություն, համերաշխություն, ազատ մրցակցություն, անզուսպ կոռուպցիայի և թալանի բացառում և այլն։ Սրանք շատ լավ կարգախոսներ են. այլ հարց է, որ այսօր դրանք այսօր ցավալիորեն արժեզրկվում են։

Ցանկացած փորձ՝ այլ պատկերացումներով իշխանություն ձևավորելու,  դատապարտված է ձախողման։ Ով սա չհասկացավ՝ իշխանություն ձևավորելու որևէ շանս չունի։

Խնդիրը  պետության մոդեռնիզացիան է

Բայց այս սկզբունքները, եթե նույնիսկ օրը 10 անգամ կրկնես, ելույթ, միտինգ ու լայվ անես, կմնան զուտ բառեր, դատարկախոսություն, եթե չարվի հաջորդ կարևորագույն քայլը։

Պետք է ունենալ երկրի ընդհանուր մոդեռնիզացիայի հստակ հայեցակարգ, որը կընդգրկի պետության կյանքի բոլոր շերտերը։ Պետք է ունենալ Հայաստանի մոդեռնիզացիայի ճանապարհային քարտեզը՝ հստակ քայլերով, հստակ նպատակներով, ժամանակացույցով։ Սրանո՛վ է պետք ներկայանալ հանրությանը։ Սա կլինի միակ արժեքավոր հակակշիռը՝ այսօրվա անայլընտրանք դատարկությանը։

Սա բավականին բարդ գործ է, մեկ մարդու ուժերից վեր։ Այստեղ պետք է հստակ ասել, որ հաջորդ իշխանություն ասելով՝ խոսքը ոչ թե մեկ մարդու կամ նույնիսկ մեկ նոր քաղաքական ուժի կամ նույնիսկ դաշինքների մասին է։ Խոսքը նոր քաղաքական-հանրային էլիտայի մասին է, որը պետք է անի երկու բան.

ա/ Որպես սկզբունք ընդունի 2018-ին փողոց դուրս եկած ժողովրդի կարգախոսները

Բ/ Այդ նույն ժողովրդին ներկայացնի և ի վիճակի լինի իրականացնել Հայաստանի մոդեռնիզացիայի ծրագիրը։

Սրա մշակմանը պետք է լծվեն հարյուրավոր մասնագետներ տարբեր ոլոտներից, պետք է կազմակերպվեն հարյուրավոր քննարկումներ, աշխատանքային հանդիպումներ, պետք է լսվեն հարյուրավոր կարծիքներ, գրվեն հարյուրավոր փաստարկված հոդվածներ։

Միայն ու միայն այդպես հնարավոր կլինի հաղթել այսօր Հայաստանը խեղդող դատարկ լոզունգներին։

Ո՞վ ունի սա անելու շանսը։ Նա, ով կանի։ Կամ նրանք, ովքեր կանեն՝ այն մարդկանց խումբը, որը դա կանի։ Մենք վերջում ենք ֆիքսելու, թե ով դա արեց՝ փաստը կայանալուց հետո։

Ինչո՞ւ շտապել. ժամանակի սղությունը և ռիսկերը

Այսօրվա անայլընտրանք պարզունակությանը պետք է հակակշիռ ստեղծել։ Ժամանակը քիչ է։ Այսօր մենք մսխում ենք ժամանակի մեր գուցե վերջին ռեսուրսները։ Զանգվածներն ու գործող իշխանությունը դա չեն հասկանում։ Խնդիրը դրանով բարդանում է։ Ուրիշ ճանապարհ, քան՝ այլ օրակարգ ու այլ պատկերացումներ համբերատար ներկայացնելը, այս պահին չկա, քանի որ առայժմ չկան ազդեցության այլ մեխանիզմներ։ Ադրբեջանը, Թուրքիան, օբյեկտիվ դժվարությունները, արտագաղթը չեն սպասում հեռահար թվականներին։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր անդառնալիության ժամանակը։

2050-ի, 2060-ի, 20 ... չգիտեմ որի լիրիկային պետք է հակակշռել այլ՝ սառը, գրագետ օրակարգեր։ Երկար դարեր պետություն չտեսած ժողովուրդը կարող է հաճելի ու դատարկ լոզունգների տարափի տակ չնկատել մոտեցող վտանգը, բաց թողնել պահը։ Հետևաբար՝ պատասխանատվությունը է՛լ ավելի է մեծանում։

Հայաստանի ոչ մի իշխանավորից կամ պետական ինստիտուտից այսօր չես լսի մի շարք բարդ, բայց կարևորագույն հարցերի մասին պատկերացումներ.

1.     Ինչպե՞ս ենք մեղմելու Հայաստանի շրջափակումը

2.     Ինչպե՞ս ենք լուծելու հարևանների հետ հարաբերությունների նորմալացման խնդիրը

3.     Ինչպե՞ս եք զարգանալու առանց զիջումների

4.     Ինչպե՞ս և ինչո՞վ ենք դիմակայելու Հայաստանին բոլոր ռեգիոնալ նախագծերից դուրս թողնելու՝ հստակ ծրագրին։ Տարեցտարի միտումն ավելի տեսանելի ու վտանգավոր է դառնում։ Այսօր սեղանին նորերն են։ Ի՞նչ ենք անում, ի՞նչ ենք անելու այս ուղղությամբ։ Ինչո՞վ ենք մենք հանդես գալու, ի՞նչ առաջարկներով՝ նույն Ռուսաստանին ու Իրանին։

5.     Ո՞ր ոլորտներում և ինչի՞ շնորհիվ Հայաստանը կարող է մրցակցային առավելություն ստանալ տարածաշրջանում։

6.     Ի՞նչ ենթակառուցվածքային նախագծերի շնորհիվ է հնարավոր մեծացնել Հայաստանի գրավչությունը և անվտանգությունը։

7.     Ի՞նչ նոր գաղափարների շնորհիվ է հնարավոր մեծացնել հայկական աշխարհի ներուժը՝ պետության զարգացման տեսանկյունից։

8.     Ի՞նչ պետք է արվի՝ պատերազմի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար։

9.     Մինչ մենք ինքներս մեզ բաստիոն ու չեմպիոն ենք հռչակում՝ Ադրբեջանում ընթանում են բավականին խորքային փոփոխություններ։ Ալիևը գնում է համառ ու նպատակային բարեփոխումների։ Ունե՞նք մեր դրա մոնիտորինգը։ Ունե՞նք հաշվարկ, թե մի փուլ հետո ի՛նչ որակական հարթության մեջ ենք լինելու՝ Վրաստանի և Ադրբեջանի համեմատ։

10.  Ի՞նչ պետք է արվի ներդրումների ներգրավման համար։

11.  Ի՞նչ պետք է արվի թվայնացված պետության՝ որակական նոր մակարդակի հասնելու և տարածաշրջանում առաջատար լինելու համար։

12. Ի՞նչ պետք է արվի հանրային հարաբերությունների բարեփոխման, հանրային կյանքի նոր, ավելի առաջադիմական համակարգեր ունենալու համար։  

Այս հարցերի ցանկը կարելի է մեծացնել, կարելի է ավելի հստակեցնել, ավելի ընդլայնել կամ հակառակը։ Եթե մենք ուզում ենք պետություն ունենալ՝ սա անելու ենք։ Ուրիշ ճանապարհ չկա։ Սրանց մասին պետք է խոսենք։

Հ. Գ.

Այս թեմաներով այսօր մոտ 10-15 գործիչ հրապարակային խոսում է՝ բավականին բարձր մասնագիտական մակարդակով։ Նրանք բոլորն իշխանությունից դուրս են։ Իշխանությունը, սակայն, բոլորովին այլ աշխարհում է՝ բաստիոն, միտինգ, հեղափոխություն։ Իհարկե, իշխանության մեջ կան մարդիկ, որոնք հասկանում են հարցերի լրջությունը, սակայն շարունակվող միտինգային մթնոլորտը թույլ չի տալիս այլ որակի հարցեր բարձրացնել, ավելի սառը ու նպատակային գործել։ Հետևաբար՝ պետք է ամեն գնով փոխել մթնոլորտը երկրում։ Պետք է հասնել լուրջ խոսքի լսելիության մեծացմանը, որը կխրախուսի իշխանության ներսից հնչող առողջ ձայները ու միաժամանակ կզսպի ու իրականությունից սահուն կերպով դուրս կմղի պարզունակ խոսքն ու պատկերացումները։ Ընդամենը պետք է ստեղծել այլընտրանք՝ այսօրվա՝ անայլընտրանք թվացող պարզունակությանը։

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Շարունակելի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:50 29/07/2019  |  ՎերլուծություններՆոր փուլի հերթը
13:20 12/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍտատուս քվոն չի պահպանվելու
13:56 28/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱվելի նոր Հայաստան
14:29 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍԻշխանության մեջ գտնվողները շատ արագ հայտնվում են ժամանակային թակարդում. Վահե Հովհաննիսյան
14:32 13/06/2019  |  ԼՐԱՀՈՍՖրանսիական քաղաքները հերթով չեղարկում են Արցախի բնակավայրերի հետ բարեկամության հուշագրերը. հայտարարություն
13:03 21/05/2019  |  ՎերլուծություններԻնչպես օգտագործել թայմ-աութը
13:47 15/04/2019  |  ՄեկնաբանությունՄենք հայ հասարակությանը չենք ճանաչում, լավ չենք պատկերացնում, նրա թաքնված ագրեսիայի պոտենցիալը. Վահե Հովհաննիսյան
13:44 08/04/2019  |  ՎերլուծություններՀայաստանը դարձել է էքսպերիմենտալ պետություն, իսկ մենք՝ մեծ էքսպերիմենտի մասնակիցներ. Վահե Հովհաննիսյան
19:57 01/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ու Գերմանիան կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
14:05 28/02/2014  |  ԼՐԱՀՈՍՎահե Հովհաննիսյան. Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը փակուղի չի մտել

Արխիվ

[]