Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար

Սխալ եւ պրիմիտիվ իրավաբանություն է. Էրիկ Ալեքսանյանը՝ Քոչարյանի եւ մյուսների գործով Դատական դեպարտամենտի հայտարարության մասին 08/15/2019   13:05  |  ԼՐԱՀՈՍ

«Գործն ըստ էության չլուծող դատական ակտի բողոքարկումը որեւէ կերպ չի կարող կասեցնել գործի՝ ըստ էության լուծման քննությունը»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Դատական դեպարտամենտի երեկ տարածած հայտարարությանը, ըստ որի՝ Քոչարյանի եւ մյուսների գործը այլ դատավորի չի մակագրվի, քանի դեռ միջանկյալ դատական ակտի դեմ բողոքը գտնվում է Վճռաբեկ դատարանում. «Դեպարտամենտը փորձել է համակարգային վերլուծություն կատարել «Դատական օրենսգրքի» եւ «Քրեական դատավարության» օրենսգրքի համապատասխան դրույթներին միջեւ, բայց ըստ իս՝ այդ վերլուծությունը տեղին չէ, ես չեմ կարող այն այլ կերպ որակել, քան սխալ եւ պրիմիտիվ իրավաբանություն»,-ասաց Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ մայիսի 20-ին որոշում էր կայացրել Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։ Դատավորի այս որոշումների դեմ Դատախազությունը Վերաքննիչ բողոքներ էր ներկայացրել, որոնք բավարարվել էին։ Արդյունքում, հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ՝ բեկանվել էին գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին որոշումները։ Վերաքննիչի այս որոշման դեմ էլ Վճռաբեկ բողոքներ էր ներկայացրել պաշտպանական կողմը։  Դրանից հետո փաստացի գործի քննությունը Առաջին ատյանի դատարանում չի վերսկսվել։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կարծիքով՝ գործնականում կան բազմաթիվ դեպքեր, երբ Վերաքննիչ ատյանը քննում է Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքները, հետագայում նաեւ Վճռաբեկն է վարույթ իրականացնում (խոսքը գնում է ըստ էության չլուծող դատական ակտերի մասին), բայց այդ բողոքներին զուգահեռ գործի՝ ըստ էության լուծող քննությունը շարունակվում է. «Այսինքն՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոք բերելը որեւէ կերպ չի բացառում եւ չի կասեցնում գործի ըստ էության քնությունը։ Ավելին ասեմ, Քրեական դատավարության օրենսգիրքը նույնիսկ նման իմպերատիվ պահանջ չի նախատեսում. ամբողջ տրամաբանությունը կայանում է նրանում, որ Վճռաբեկ բողոքի քննարկման ժամկետը բավականին երկար է, հետեւաբար՝ օրենսդիրը ըստ էության չլուծող դատական ակտի բողոքարկման վարույթով չի արգելափակել գործի ըստ էության քննությունը, որպեսզի կողմերը նոր հանգամանքների ի հայտ գալու պարագայում նույն հարցի վերաբերյալ կրկին ներկայացնեն իրենց միջնորդությունները եւ հնարավորություն ունենան իրենց իրավունքները իրացնել»,-նշեց Ալեքսանյանը։

Ալեքսանյանն ընդգծեց՝ եթե, օրինակ, մեղադրյալը կալանավայրում հիվանդանում է այնպիսի հիվանդությամբ, որը անհամատեղելի է կալանքի հետ, Կառավարության որոշման համաձայն՝ պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հիմա ԲԴԽ-ի հայտարարությունով ստացվում է, որ չի լինելու դատարան, քանի դեռ Վճռաբեկը որոշում չկայացնի։ Իսկ վերը նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ի՞նչ պետք է արվի»,-ասաց նա։

Քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, թե դատավորի լիազորությունները կասեցնելուց հետո գործը ինչ ժամկետում պետք է մակագրվի նոր դատավորի, Էրիկ Ալեքսանյանի կարծիքով՝ դա պետք է արվի ողջամիտ ժամկետներում՝ հաշվի առնելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համապատասխան դրույթները. «Վերամակագրման գործընթացը պիտի տեղի ունենար, եւ նոր դատավորը, ում կմակագրվեր այդ գործը, Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան օրենքներով առաջնորդվելով՝  պետք է վարույթ ընդուներ եւ վերսկսեր գործի քննությունը, ընդ որում՝ ոչ թե ընդհատման պահից, այլ ամենասկզբից»։

Ի պատասխան հարցին, թե ինչ ժամկետներում պետք է Վճռաբեկից որոշում ակնկալել, Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելու համար 3-ամսյա ժամկետ է սահմանում,  բայց որոշում կայացնելու համար օրենքն արդեն հստակ ժամկետ չի նախատեսում։ Նրա խոսքով՝ դա  սովորաբար տեղի է ունենում 20-30 օրվա ընթացքում։

Հիշեցնենք նաեւ, որ Քոչարյանի եւ մյուսների գործի՝ այլ դատավորին վերամակագրելու անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ հուլիսի 27-ին կասեցվեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, եւ նրան մեղադրանք առաջադրվեց։ Դատավորի առնչությամբ Դատախազությունում քրեական գործ էր հարուցվել մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով, որով ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին, կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

22:48 09/08/2019  |  ԼՐԱՀՈՍՓորձ է արվում ազատվել նախորդ իշխանության օրոք ընտրված ՍԴ անդամներից. Էրիկ Ալեքսանյան
16:10 08/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱնկախ նրանից, թե մեր գործը ում կմակագրվի, մենք չենք ունենալու օրինական դատարան. Էրիկ Ալեքսանյան
12:39 08/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով Վճռաբեկ բողոք է ներկայացվել
19:03 12/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎեթթինգ պետք է արվի բոլոր ոլորտներում, եւ առաջին հերթին՝ Ոստիկանությունում. Էրիկ Ալեքսանյան
13:57 12/07/2019  |  Քրեական խրոնիկոնՊաշտպանը միջնորդել է վերացնել Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը
19:32 02/07/2019  |  Քրեական խրոնիկոնՔրեական հեղինակություն «Պոնտյոն» կմնա կալանավորված. դատարանը մերժեց պաշտպանի բողոքը
19:56 01/07/2019  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու հարցով վերաքննիչ բողոք է ներկայացվել. Էրիկ Ալեքսանյան
15:48 27/06/2019  |  ՀարցազրույցԱրմեն Գևորգյանի փաստաբան. «Բոլոր երեք դատական ատյանները հաստատել են իմ պաշտպանյալի կողմից ՍԴ անդամի վրա ճնշում գործադրելու փաստի առնչությամբ հիմնավոր կասկածի բացակայությունը»
14:02 23/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԵթե Վերաքննիչը վերացնի խափանման միջոցի փոփոխման որոշումը, միջամտություն կանի մայր քրեական գործին. Էրիկ Ալեքսանյան
20:27 10/06/2019  |  ԼՐԱՀՈՍԴատարանը, բավարարելով փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը, ընդունել է պատշաճ փաստաթուղթ. Էրիկ Ալեքսանյան

Արխիվ

[]