ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սխալ եւ պրիմիտիվ իրավաբանություն է. Էրիկ Ալեքսանյանը՝ Քոչարյանի եւ մյուսների գործով Դատական դեպարտամենտի հայտարարության մասին 08/15/2019 13:05 | ԼՐԱՀՈՍ
«Գործն ըստ էության չլուծող դատական ակտի բողոքարկումը որեւէ կերպ չի կարող կասեցնել գործի՝ ըստ էության լուծման քննությունը»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Դատական դեպարտամենտի երեկ տարածած հայտարարությանը, ըստ որի՝ Քոչարյանի եւ մյուսների գործը այլ դատավորի չի մակագրվի, քանի դեռ միջանկյալ դատական ակտի դեմ բողոքը գտնվում է Վճռաբեկ դատարանում. «Դեպարտամենտը փորձել է համակարգային վերլուծություն կատարել «Դատական օրենսգրքի» եւ «Քրեական դատավարության» օրենսգրքի համապատասխան դրույթներին միջեւ, բայց ըստ իս՝ այդ վերլուծությունը տեղին չէ, ես չեմ կարող այն այլ կերպ որակել, քան սխալ եւ պրիմիտիվ իրավաբանություն»,-ասաց Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ մայիսի 20-ին որոշում էր կայացրել Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։ Դատավորի այս որոշումների դեմ Դատախազությունը Վերաքննիչ բողոքներ էր ներկայացրել, որոնք բավարարվել էին։ Արդյունքում, հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ՝ բեկանվել էին գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին որոշումները։ Վերաքննիչի այս որոշման դեմ էլ Վճռաբեկ բողոքներ էր ներկայացրել պաշտպանական կողմը։ Դրանից հետո փաստացի գործի քննությունը Առաջին ատյանի դատարանում չի վերսկսվել։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կարծիքով՝ գործնականում կան բազմաթիվ դեպքեր, երբ Վերաքննիչ ատյանը քննում է Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքները, հետագայում նաեւ Վճռաբեկն է վարույթ իրականացնում (խոսքը գնում է ըստ էության չլուծող դատական ակտերի մասին), բայց այդ բողոքներին զուգահեռ գործի՝ ըստ էության լուծող քննությունը շարունակվում է. «Այսինքն՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոք բերելը որեւէ կերպ չի բացառում եւ չի կասեցնում գործի ըստ էության քնությունը։ Ավելին ասեմ, Քրեական դատավարության օրենսգիրքը նույնիսկ նման իմպերատիվ պահանջ չի նախատեսում. ամբողջ տրամաբանությունը կայանում է նրանում, որ Վճռաբեկ բողոքի քննարկման ժամկետը բավականին երկար է, հետեւաբար՝ օրենսդիրը ըստ էության չլուծող դատական ակտի բողոքարկման վարույթով չի արգելափակել գործի ըստ էության քննությունը, որպեսզի կողմերը նոր հանգամանքների ի հայտ գալու պարագայում նույն հարցի վերաբերյալ կրկին ներկայացնեն իրենց միջնորդությունները եւ հնարավորություն ունենան իրենց իրավունքները իրացնել»,-նշեց Ալեքսանյանը։
Ալեքսանյանն ընդգծեց՝ եթե, օրինակ, մեղադրյալը կալանավայրում հիվանդանում է այնպիսի հիվանդությամբ, որը անհամատեղելի է կալանքի հետ, Կառավարության որոշման համաձայն՝ պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հիմա ԲԴԽ-ի հայտարարությունով ստացվում է, որ չի լինելու դատարան, քանի դեռ Վճռաբեկը որոշում չկայացնի։ Իսկ վերը նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ի՞նչ պետք է արվի»,-ասաց նա։
Քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, թե դատավորի լիազորությունները կասեցնելուց հետո գործը ինչ ժամկետում պետք է մակագրվի նոր դատավորի, Էրիկ Ալեքսանյանի կարծիքով՝ դա պետք է արվի ողջամիտ ժամկետներում՝ հաշվի առնելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համապատասխան դրույթները. «Վերամակագրման գործընթացը պիտի տեղի ունենար, եւ նոր դատավորը, ում կմակագրվեր այդ գործը, Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան օրենքներով առաջնորդվելով՝ պետք է վարույթ ընդուներ եւ վերսկսեր գործի քննությունը, ընդ որում՝ ոչ թե ընդհատման պահից, այլ ամենասկզբից»։
Ի պատասխան հարցին, թե ինչ ժամկետներում պետք է Վճռաբեկից որոշում ակնկալել, Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելու համար 3-ամսյա ժամկետ է սահմանում, բայց որոշում կայացնելու համար օրենքն արդեն հստակ ժամկետ չի նախատեսում։ Նրա խոսքով՝ դա սովորաբար տեղի է ունենում 20-30 օրվա ընթացքում։
Հիշեցնենք նաեւ, որ Քոչարյանի եւ մյուսների գործի՝ այլ դատավորին վերամակագրելու անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ հուլիսի 27-ին կասեցվեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, եւ նրան մեղադրանք առաջադրվեց։ Դատավորի առնչությամբ Դատախազությունում քրեական գործ էր հարուցվել մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով, որով ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին, կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ