Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   15:15 Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ 04/16/2024   15:08 Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/16/2024   14:58 Դեսպան Քվինը մասնակցեց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի միջոցառման բացմանը 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/16/2024   14:23 Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին 04/16/2024   14:22 Այրվում է Կոպենհագենի հնագույն շենքերից մեկը, որը 400 տարվա պատմություն ունի 04/16/2024   14:10 Ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   13:59 Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը 04/16/2024   13:55 Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսուհետ ես շրջանառության մեջ եմ դնում այն թեզը, որ դուք հանդիսացել եք ԼՂ-ի կապիտուլյացիոն կոալիցիա. Քպականը՝ ընդդիմությանը 04/16/2024   13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան 04/16/2024   13:49 Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան 04/16/2024   13:41 ԱՄՆ-ից նշում են՝ որ դեպքում կլինի երրորդ համաշխարհային պատերազմ 04/16/2024   13:41 Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ 04/16/2024   13:36 ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/16/2024   13:27 Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, խնդրում եմ չտարածել այն թեզերը, որոնք վնասելու են ՀՀ շահերը. Բաքոյան 04/16/2024   13:24 Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի 04/16/2024   13:08 Միջուկային աղետը վտանգավորության աստիճան մոտ է. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար 04/16/2024   13:08 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը 04/16/2024   13:01 Էմոցիոնալ պոռթկում չէր, հստակ կանխամտածված մոտեցում էր. Հակոբ Ասլանյանը` տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասին 04/16/2024   12:56 Եզդիները հայերի հետ պայքարել են Արցախի ազատության և անկախության համար, և նրանց գործը պետք է շարունակել. Խաչատրյան 04/16/2024   12:45 ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/16/2024   12:36 Ամիսներ շարունակ լուռ նստած հանդուրժում եմ ձեր բարբաջանքները. ավագանու ՔՊ-ական անդամը՝ ընդդիմադիրներին 04/16/2024   12:29 Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում 04/16/2024   12:26 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/16/2024   12:20 Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը 04/16/2024   12:13 «Բավ է սուտ խոսեք», «Դուք մանիպուլյացիայի արքայազն եք». Լարված իրավիճակ ավագանու նիստում 04/16/2024   12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 04/16/2024   12:03 Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848մլն. դրամի հարկային պարտավորություն 04/16/2024   11:56 Եղեռնը մեր ժողովրդի հավաքական ցավն է, ողբերգությունն ու, ամենակարևորը, հիշողությունը. Շաքե Իսայան 04/16/2024   11:47 ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան 04/16/2024   11:42 Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը 04/16/2024   11:38 Սուտ է ասել, սուտ է ասում. Վահե Հովհաննիսյան 04/16/2024   11:26 ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. ուղիղ 04/16/2024   11:11 Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ 04/16/2024   11:08 Պարո’ն Երիցյան, աստված մի արասցե, մի օր դուք կվարեք նիստը. ձեր ձևով կմեկնաբանեք. Տիգրան Ավինյան 04/16/2024   10:55 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը. Երևանի ավագանին նոր անդամներ ունի 04/16/2024   10:43 ԱԺ-ն կքննարկի եզդիների ցեղասպանության օրը ՀՀ օրենսդրության մեջ ընդգրկելու հարցը 04/16/2024   10:41 Երևանի ավագանու հերթական նիստը կգումարվի մայիսի 14-ին 04/16/2024   10:39 Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը. Վահե Ղազարյանի ուղերձը 04/16/2024   10:25 ՔՊ պատգամավորի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից քաղաքացին ձերբակալվել է 04/16/2024   10:17 Հրդեհ Արտենի գյուղում. 3 քաղաքացի է տարհանվել 04/16/2024   10:12 Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ավագանու նիստ է. ուղիղ 04/16/2024   08:17 Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» 04/16/2024   08:15 Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» 04/16/2024   08:10 ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/14/2024   17:36 Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/15/2024   14:53 Մոսկվայի իր բնակարանում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները

Ո՞վ կձևավորի հաջորդ իշխանությունը. Վահե Հովհաննիսյան 08/15/2019   12:43  |  Վերլուծություններ

Հարցի պատասխանը, թե ո՛վ կձևավորի հաջորդ իշխանությունը, ոչ թե  ենթադրյալ անվանացանկում է, այլ ուրիշ տեղ՝ ավելի կարևոր հարթությունում՝ հաջորդ իշխանության օրակարգում։

Այսօր և վաղը տարբեր շրջանակներում քննարկվող այս հարցը միշտ պետք է ուղեկցվի դրան զուգահեռ գնացող, այլևս դրա անբաժանելի մաս համարվող մյուս հարցով՝ ինչպե՞ս թույլ չտալ ներքին ապակայունացում։

Եթե մենք չտանք առաջին հարցի պատասխանը, ապա բացում ենք մեր երկրի դռները ապակայունացման առաջ։ Եթե չգտնենք երկրորդ հարցի պատասխանը, ապա չենք ունենալու տրամաբանական զարգացումներ, կանխատեսելի սցենարներ, և դարձյալ երկրի դռները բացելու ենք պատահականությունների առաջ։

Դուրս գալու համար հին, նոր, ներկա, վաղվա Հայաստանի մասին գավառական լիրիկայից, որն ի դեպ ոչ մի կապ չունի իրականության հետ, պետք է հստակ հասկանալ մեկ բան. Հայաստանի հաջորդ իշխանությունը որպես գաղափարական հենք պետք է ընդունի 2018-ին փողոց դուրս եկած ժողովրդի կարգախոսները՝ արդարություն, համերաշխություն, ազատ մրցակցություն, անզուսպ կոռուպցիայի և թալանի բացառում և այլն։ Սրանք շատ լավ կարգախոսներ են. այլ հարց է, որ այսօր դրանք այսօր ցավալիորեն արժեզրկվում են։

Ցանկացած փորձ՝ այլ պատկերացումներով իշխանություն ձևավորելու,  դատապարտված է ձախողման։ Ով սա չհասկացավ՝ իշխանություն ձևավորելու որևէ շանս չունի։

Խնդիրը  պետության մոդեռնիզացիան է

Բայց այս սկզբունքները, եթե նույնիսկ օրը 10 անգամ կրկնես, ելույթ, միտինգ ու լայվ անես, կմնան զուտ բառեր, դատարկախոսություն, եթե չարվի հաջորդ կարևորագույն քայլը։

Պետք է ունենալ երկրի ընդհանուր մոդեռնիզացիայի հստակ հայեցակարգ, որը կընդգրկի պետության կյանքի բոլոր շերտերը։ Պետք է ունենալ Հայաստանի մոդեռնիզացիայի ճանապարհային քարտեզը՝ հստակ քայլերով, հստակ նպատակներով, ժամանակացույցով։ Սրանո՛վ է պետք ներկայանալ հանրությանը։ Սա կլինի միակ արժեքավոր հակակշիռը՝ այսօրվա անայլընտրանք դատարկությանը։

Սա բավականին բարդ գործ է, մեկ մարդու ուժերից վեր։ Այստեղ պետք է հստակ ասել, որ հաջորդ իշխանություն ասելով՝ խոսքը ոչ թե մեկ մարդու կամ նույնիսկ մեկ նոր քաղաքական ուժի կամ նույնիսկ դաշինքների մասին է։ Խոսքը նոր քաղաքական-հանրային էլիտայի մասին է, որը պետք է անի երկու բան.

ա/ Որպես սկզբունք ընդունի 2018-ին փողոց դուրս եկած ժողովրդի կարգախոսները

Բ/ Այդ նույն ժողովրդին ներկայացնի և ի վիճակի լինի իրականացնել Հայաստանի մոդեռնիզացիայի ծրագիրը։

Սրա մշակմանը պետք է լծվեն հարյուրավոր մասնագետներ տարբեր ոլոտներից, պետք է կազմակերպվեն հարյուրավոր քննարկումներ, աշխատանքային հանդիպումներ, պետք է լսվեն հարյուրավոր կարծիքներ, գրվեն հարյուրավոր փաստարկված հոդվածներ։

Միայն ու միայն այդպես հնարավոր կլինի հաղթել այսօր Հայաստանը խեղդող դատարկ լոզունգներին։

Ո՞վ ունի սա անելու շանսը։ Նա, ով կանի։ Կամ նրանք, ովքեր կանեն՝ այն մարդկանց խումբը, որը դա կանի։ Մենք վերջում ենք ֆիքսելու, թե ով դա արեց՝ փաստը կայանալուց հետո։

Ինչո՞ւ շտապել. ժամանակի սղությունը և ռիսկերը

Այսօրվա անայլընտրանք պարզունակությանը պետք է հակակշիռ ստեղծել։ Ժամանակը քիչ է։ Այսօր մենք մսխում ենք ժամանակի մեր գուցե վերջին ռեսուրսները։ Զանգվածներն ու գործող իշխանությունը դա չեն հասկանում։ Խնդիրը դրանով բարդանում է։ Ուրիշ ճանապարհ, քան՝ այլ օրակարգ ու այլ պատկերացումներ համբերատար ներկայացնելը, այս պահին չկա, քանի որ առայժմ չկան ազդեցության այլ մեխանիզմներ։ Ադրբեջանը, Թուրքիան, օբյեկտիվ դժվարությունները, արտագաղթը չեն սպասում հեռահար թվականներին։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր անդառնալիության ժամանակը։

2050-ի, 2060-ի, 20 ... չգիտեմ որի լիրիկային պետք է հակակշռել այլ՝ սառը, գրագետ օրակարգեր։ Երկար դարեր պետություն չտեսած ժողովուրդը կարող է հաճելի ու դատարկ լոզունգների տարափի տակ չնկատել մոտեցող վտանգը, բաց թողնել պահը։ Հետևաբար՝ պատասխանատվությունը է՛լ ավելի է մեծանում։

Հայաստանի ոչ մի իշխանավորից կամ պետական ինստիտուտից այսօր չես լսի մի շարք բարդ, բայց կարևորագույն հարցերի մասին պատկերացումներ.

1.     Ինչպե՞ս ենք մեղմելու Հայաստանի շրջափակումը

2.     Ինչպե՞ս ենք լուծելու հարևանների հետ հարաբերությունների նորմալացման խնդիրը

3.     Ինչպե՞ս եք զարգանալու առանց զիջումների

4.     Ինչպե՞ս և ինչո՞վ ենք դիմակայելու Հայաստանին բոլոր ռեգիոնալ նախագծերից դուրս թողնելու՝ հստակ ծրագրին։ Տարեցտարի միտումն ավելի տեսանելի ու վտանգավոր է դառնում։ Այսօր սեղանին նորերն են։ Ի՞նչ ենք անում, ի՞նչ ենք անելու այս ուղղությամբ։ Ինչո՞վ ենք մենք հանդես գալու, ի՞նչ առաջարկներով՝ նույն Ռուսաստանին ու Իրանին։

5.     Ո՞ր ոլորտներում և ինչի՞ շնորհիվ Հայաստանը կարող է մրցակցային առավելություն ստանալ տարածաշրջանում։

6.     Ի՞նչ ենթակառուցվածքային նախագծերի շնորհիվ է հնարավոր մեծացնել Հայաստանի գրավչությունը և անվտանգությունը։

7.     Ի՞նչ նոր գաղափարների շնորհիվ է հնարավոր մեծացնել հայկական աշխարհի ներուժը՝ պետության զարգացման տեսանկյունից։

8.     Ի՞նչ պետք է արվի՝ պատերազմի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար։

9.     Մինչ մենք ինքներս մեզ բաստիոն ու չեմպիոն ենք հռչակում՝ Ադրբեջանում ընթանում են բավականին խորքային փոփոխություններ։ Ալիևը գնում է համառ ու նպատակային բարեփոխումների։ Ունե՞նք մեր դրա մոնիտորինգը։ Ունե՞նք հաշվարկ, թե մի փուլ հետո ի՛նչ որակական հարթության մեջ ենք լինելու՝ Վրաստանի և Ադրբեջանի համեմատ։

10.  Ի՞նչ պետք է արվի ներդրումների ներգրավման համար։

11.  Ի՞նչ պետք է արվի թվայնացված պետության՝ որակական նոր մակարդակի հասնելու և տարածաշրջանում առաջատար լինելու համար։

12. Ի՞նչ պետք է արվի հանրային հարաբերությունների բարեփոխման, հանրային կյանքի նոր, ավելի առաջադիմական համակարգեր ունենալու համար։  

Այս հարցերի ցանկը կարելի է մեծացնել, կարելի է ավելի հստակեցնել, ավելի ընդլայնել կամ հակառակը։ Եթե մենք ուզում ենք պետություն ունենալ՝ սա անելու ենք։ Ուրիշ ճանապարհ չկա։ Սրանց մասին պետք է խոսենք։

Հ. Գ.

Այս թեմաներով այսօր մոտ 10-15 գործիչ հրապարակային խոսում է՝ բավականին բարձր մասնագիտական մակարդակով։ Նրանք բոլորն իշխանությունից դուրս են։ Իշխանությունը, սակայն, բոլորովին այլ աշխարհում է՝ բաստիոն, միտինգ, հեղափոխություն։ Իհարկե, իշխանության մեջ կան մարդիկ, որոնք հասկանում են հարցերի լրջությունը, սակայն շարունակվող միտինգային մթնոլորտը թույլ չի տալիս այլ որակի հարցեր բարձրացնել, ավելի սառը ու նպատակային գործել։ Հետևաբար՝ պետք է ամեն գնով փոխել մթնոլորտը երկրում։ Պետք է հասնել լուրջ խոսքի լսելիության մեծացմանը, որը կխրախուսի իշխանության ներսից հնչող առողջ ձայները ու միաժամանակ կզսպի ու իրականությունից սահուն կերպով դուրս կմղի պարզունակ խոսքն ու պատկերացումները։ Ընդամենը պետք է ստեղծել այլընտրանք՝ այսօրվա՝ անայլընտրանք թվացող պարզունակությանը։

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Շարունակելի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:50 29/07/2019  |  ՎերլուծություններՆոր փուլի հերթը
13:20 12/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍտատուս քվոն չի պահպանվելու
13:56 28/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱվելի նոր Հայաստան
14:29 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍԻշխանության մեջ գտնվողները շատ արագ հայտնվում են ժամանակային թակարդում. Վահե Հովհաննիսյան
14:32 13/06/2019  |  ԼՐԱՀՈՍՖրանսիական քաղաքները հերթով չեղարկում են Արցախի բնակավայրերի հետ բարեկամության հուշագրերը. հայտարարություն
13:03 21/05/2019  |  ՎերլուծություններԻնչպես օգտագործել թայմ-աութը
13:47 15/04/2019  |  ՄեկնաբանությունՄենք հայ հասարակությանը չենք ճանաչում, լավ չենք պատկերացնում, նրա թաքնված ագրեսիայի պոտենցիալը. Վահե Հովհաննիսյան
13:44 08/04/2019  |  ՎերլուծություններՀայաստանը դարձել է էքսպերիմենտալ պետություն, իսկ մենք՝ մեծ էքսպերիմենտի մասնակիցներ. Վահե Հովհաննիսյան
19:57 01/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ու Գերմանիան կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
14:05 28/02/2014  |  ԼՐԱՀՈՍՎահե Հովհաննիսյան. Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը փակուղի չի մտել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]