ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանկատան 219 շրջանավարտ դեռ բնակարան չի ստացել, իսկ պետբյուջեով 10 տարի է, ինչ դրամական միջոցներ չեն հատկացվում 08/14/2019 13:31 | ԼՐԱՀՈՍ

Մանկատան 219 շրջանավարտ 2019թ. հուլիս ամսվա դրությամբ ընդգրկված է բնակարանի կարիք ունեցող շրջանավարտների հերթացուցակում, սակայն վերջիններիս կացարանով ապահովելու համար կառավարությունն այս պահին չունի որևէ ստույգ ծրագիր։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչությունից նշեցին, որ անօթևան մնացած մանկատան սաներին կացարանով ապահովելու հարցն այժմ կառավարության գերխնդիրն է. «Նախարարության հետ համատեղ կառավարությունը խնդիրը լուծելու ուղղությամբ ծրագրեր է մշակում։ Դեռ հստակ որոշում չկա, բայց քննարկվում են հնարավոր տարբերակները, այդ թվում նաև արտոնյալ վարկերի միջոցով մանկատան սաներին բնակարան հատկացնելը»,-ասացին սոցապ նախարարությունից։
Նշենք, որ «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր նախարարություն՝ պարզելու թե 2019թ.-ի դրությամբ մանկատան քանի սան է հերթագրված բնակարան ստանալու համար և նրանցից քանիսն է ապահովվել կացարանով։ Նախարարության սոցիալական աջակցության վարչությունից տեղեկացնում են, որ բնակարանի կարիք ունեցող հաշվառված մանկատան շրջանավարտներից 161-ին մինչև 2013 թվականը հատկացրել են բնակարաններ։ Եվս 34 շրջանավարտի կացարաններ են հատկացվել սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող շենքերից։
Նախարարությունն այժմ բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց համար իրականացնում է սոցիալական բնակարանային ծրագիր։ Որպես սոցիալական բնակարանային ֆոնդ Սոցապ նախարարության տնօրինությանն է հանձնվել Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում գտնվող շենքը, որին ավելի վաղ անդրադարձել էինք։ Այստեղ կառավարության որոշմամբ անհատույց կարգով սոցիալական բնակարանով ապահովված բնակիչները բարձրաձայնում էին մի շարք խնդիրներ։ Նրանք պնդում էին, որ շենքում առկա 45 բնակարաններից մի քանիսը կա՛մ փակ են, կա՛մ վարձով են տրվել, մինչդեռ բազմաթիվ մանկատան սաներ շարունակում են սպասել բնակարան ստանալու իրենց հերթին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում թիվ 1 տուն ինտերնատի տնօրենի տեղակալ Արամ Խաչատրյանը չէր հերքել բարձրաձայնված խնդիրների առկայությունը։ Բնակարանների փակ լինելու փաստը նա պայմանավորեց շահառուների սեզոնային աշխատանքի հետ, իսկ վարձակալության դեպքերի հետ կապված նկատեց՝ պայմանագրերն անմիջապես լուծելու և բնակարանն ուրիշ շահառուհի հանձնելու հստակ գործառույթ ունեն. «Դա չենք անում, քանի որ հաշվի ենք առնում, որ խոցելի սոցիալական խմբի հետ գործ ունենք, ուստի փորձում ենք բացատրել, որպեսզի իրենց գույքի նկատմամբ անբարեխիղճ չլինեն և այն վարձակալության չհանձնեն», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էր Արման Խաչատրյանը։
Անդրադարձել էինք նաև Թբիլիսյան խճուղի 3/2 հանրակացարանային շենքին։ Այն անմխիթար վիճակում է գտնվում և զուրկ է ապրելու համար նախատեսված տարրական պայմաններից, ուստի փորձեցինք տեղեկանալ, թե ում վրա է դրված շենքի պահպանման գործառույթը։ Այն սոցիալական բնակարանային ֆոնդ չի հանդիսանում, որի պատճառով դրա շահագործման ու բարեկարգման պարտականությունների վերաբերյալ Սոցապ նախարարությունից չկարողացանք տեղեկատվություն ստանալ։ Այլ խոսքով՝ շենքի սպասարկման համար պատասխանատու անձի ով լինելը մշուշոտ է, որի հետեւանքով մի շարք սոցիալապես անապահով ընտանիքներ ապրում են վթարային, անմխիթար եւ տարաբնույթ հիվանդություններիի բուն հանդիսացող պայմաններում։
Ի դեպ՝ սոցիալական բնակարանային ֆոնդի կառուցման կամ ձեռքբերման նպատակով պետբյուջեով ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում արդեն 10 տարի՝ 2009 թվականից։ Դա պայմանավորված է 2008-ին բացահայտված միլիոնավոր դրամների չարաշահումների գործով։
Նշենք, որ տարիներ առաջ՝ ՀՀ կառավարությունը գումարներ էր հատկացրել մանկատան երեխաների բնակարանային խնդիրը կարգավորելու համար եւ դեռես 2003 թվականի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 983-Ն որոշմամբ բնակարանները գնելու նպատակով Սոցապ նախարարության, «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ և ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր։ Դրա համաձայն՝ «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերությունը պարտավորվել էր պայմանագրերով նախատեսված գումարով ձեռք բերել և նախարարությանն ու վարչությանը հանձնել 132 բնակարան։ Նշված բնակարանները նախատեսված էին մանկատան շրջանավարտների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար։ «Սոկոլ Գրուպ» ընկերության տնօրենը, սակայն, առանց հատուկ թույլտվության, զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ պայմանագրերով նախատեսված բնակարանները վաճառել է շուկայականից բարձր գներով։ Պետությանը միջոցները վատնվել էին, իսկ պատճառված վնասը կազմել էր մի քանի հարյուր միլիոն դրամ։
Դեպքից հետո մանկատան մի քանի տասնյակ սաներ շարունակում են մնալ առանց բնակարան, իսկ կառավարությունն արդեն մի քանի տարի է, ինչ գումար չի գտնում մանկատան սաներին բնակարանով ապահովելու համար։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/24/2021 22:56 Մի վախեցեք իշխանավորներից` նրանք չեն կարող զրկել մեզ մեր գիտելիքներից, փորձից, եթե ունենք՝ տաղանդից. Մհեր Մկրտչյան
- 01/24/2021 22:27 Իմ թանկագին բազմաշերտ ժողովուրդ, պետականության կորուստը պարզապես բառակապակցություն չէ, հասկացի՛ր. Ռազմագետ
- 01/24/2021 22:01 Լիլիթ Մակունցը ամերիկյան ազդեցության գործակալ էր. Արմեն Աշոտյան
- 01/24/2021 20:00 Բայդենը, փողոցային Նավալնին և կապիտուլյանտ Նիկոլի թաքուն երազանքները. Գագիկ Համբարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2021 21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց
- 01/24/2021 18:26 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա վիրավոր
- 01/24/2021 11:59 Երեւանում ավտոմեքենա է այրվել
- 01/24/2021 11:21 Կոտայքում 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի ճաղավանդակին և մոտ 4,5 մետր բարձրությունից ցած ընկել. վերջինս հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները