Թեմաներ
Կիրակի 12 / 15 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/14/2019   22:49 Խաչատուր Սուքիասյանը Ռուբեն Հայրապետյանին զգուշացրել է «ընտանեկան թեմաների մեջ չխառնվել» 12/14/2019   16:49 Բացահայտվել է վճարային տերմինալի գողության դեպքը 12/14/2019   16:15 Երախտապարտ ենք Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արադարության համար պայքարին նվիրվածության համար. նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել Նենսի Փելոսիին 12/14/2019   15:57 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ 12/14/2019   15:34 Նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին 12/14/2019   15:29 Փաշինյանի համար հեղափոխություն բառը շատ ավելի կարևոր է, քան Արցախը, անվտանգությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/14/2019   14:36 Մայրուղիներ և նույնիսկ, գյուղական ճանապարհներ են ասֆալտապատվել 12/14/2019   14:26 Ադրբեջանի վերջանագրից հետո չէր կարելի շարունակել բանակցություններ. Արթուր Ղազինյան 12/14/2019   14:12 Ֆասթ ֆուդի հաճախակի օգտագործումը կարող է գլխացավի հանգեցնել 12/14/2019   14:07 ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ կանխվել է թմրամիջոցների իրացումը 12/14/2019   14:00 Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը համակարգային ճգնաժամի մեջ է. Աշոտյան 12/14/2019   13:47 Վլադիմիր Կարապետյանը հայտարարում է, որ Ռուբեն Հայրապետյանը կեղծ տեղեկություններ է տարածում 12/14/2019   13:37 Ջերմաստիճանը կբարձրանա 12/14/2019   13:25 «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ են ուղարկել ԵԽ. Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին 12/14/2019   12:56 Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը 12/14/2019   12:49 Շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ 12/14/2019   12:43 Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն 12/14/2019   12:35 Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին. Հանգիստ նստեք ձեր տեղը 12/14/2019   12:24 Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը. Շարմազանով 12/14/2019   11:46 Բրավո Քիմ. Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին 12/14/2019   11:37 ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը և դրանք դուրս բերել մաքսային հսկողության տարածքից 12/14/2019   11:28 ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ամփոփում է 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը 12/14/2019   10:47 Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ» 12/14/2019   10:42 «Եթե վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել». «Հրապարակ» 12/14/2019   10:41 ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել․ «Ժողովուրդ» 12/14/2019   10:37 Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ» 12/14/2019   10:30 Իշխանությունը ընտրական հանձնաժողովներում հավատարիմ կադրեր է փնտրում. «Փաստ» 12/14/2019   10:26 ԱԺ-ում ցնծություն է․ Ամանորին ընդառաջ աշխատակազմը պարգեւավճար կստանա. «Ժողովուրդ» 12/14/2019   10:26 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 12/14/2019   10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ» 12/14/2019   00:19 «Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն». Ռուբեն Հայրապետյան. 168.am 12/13/2019   23:21 Պենտագոնը անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի ուժեղացմամբ 12/13/2019   22:10 Պարգևատրման հանդիսավոր արարողություն ոստիկանությունում (տեսանյութ) 12/13/2019   22:03 Նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել բանաձևի հեղինակներին և Սենատի անդամներին 12/13/2019   21:59 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին 12/13/2019   21:40 ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ 12/13/2019   21:11 ՀՔԾ-ն զբաղված է հանրությանը մոլորեցնելու գործառույթով, Միհրան Պողոսյան 12/13/2019   20:54 Աթենքում կայացավ ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը 12/13/2019   20:44 Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին եւ տարածաշրջանային տնօրենին 12/13/2019   20:24 ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 12/13/2019   20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան 12/13/2019   19:58 ԱՄՆ-ը հանել է պատժամիջոցները ռուսական վեց ընկերություններից 12/13/2019   19:44 Հնդկաստանի քաղաքացին հայտարարել է, որ իրեն չարտաքսելու համար, շորթմամբ, ԱԱԾ պաշտոնյան պահանջել է 50 հազար դոլար կաշառք (տեսանյութ) 12/13/2019   19:42 Ոստիկանությունը հորդորում է պահպանել համակեցության և անվտանգության կանոնները (տեսանյութ) 12/13/2019   19:30 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ 12/13/2019   18:53 Բացահայտվել է թույլտվության համակարգի ավագ տեսուչի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/13/2019   18:24 Մեր տղան կարծես հաղթահարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզը. Աննա Հակոբյան 12/13/2019   18:19 Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Թալիշ գյուղում 12/13/2019   17:52 Բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա. Անհասկանալի է՝ ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը. ԱԳՆ խոսնակ 12/13/2019   17:48 Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ
12/13/2019   20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան 12/14/2019   00:19 «Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն». Ռուբեն Հայրապետյան. 168.am 12/13/2019   14:27 Ռուբեն Հայրապետյանին չեն ձերբակալում. նա հանդես է եկել կարճ հայտարարությամբ 12/13/2019   19:44 Հնդկաստանի քաղաքացին հայտարարել է, որ իրեն չարտաքսելու համար, շորթմամբ, ԱԱԾ պաշտոնյան պահանջել է 50 հազար դոլար կաշառք (տեսանյութ) 12/14/2019   13:47 Վլադիմիր Կարապետյանը հայտարարում է, որ Ռուբեն Հայրապետյանը կեղծ տեղեկություններ է տարածում 12/14/2019   22:49 Խաչատուր Սուքիասյանը Ռուբեն Հայրապետյանին զգուշացրել է «ընտանեկան թեմաների մեջ չխառնվել» 12/13/2019   21:11 ՀՔԾ-ն զբաղված է հանրությանը մոլորեցնելու գործառույթով, Միհրան Պողոսյան 12/13/2019   15:55 Բադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները. Դավիթ Հարությունյան 12/13/2019   18:24 Մեր տղան կարծես հաղթահարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզը. Աննա Հակոբյան 12/13/2019   12:44 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգա՞մ է վիրահատվել 12/13/2019   16:29 Արա Բաբլոյանի գործն ուղարկվեց դատախազին 12/13/2019   14:07 «Շեկո» մականունով հայտնի գործարարը կալանավորվել է 12/14/2019   10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ» 12/13/2019   09:58 Կատաստրոֆիկ վիճակ ԱԺ-ում. Մակունցը «վտարանդի» էր դարձել. «Հրապարակ» 12/13/2019   12:54 Մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակիցների 12/13/2019   11:13 Հատուկ ջոկատայինները խուզարկում են Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը 12/14/2019   12:35 Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին. Հանգիստ նստեք ձեր տեղը 12/14/2019   16:49 Բացահայտվել է վճարային տերմինալի գողության դեպքը 12/14/2019   14:36 Մայրուղիներ և նույնիսկ, գյուղական ճանապարհներ են ասֆալտապատվել 12/13/2019   17:41 Գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը 2 մլն դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել

Լոկոմոտիվի նախագահը փչացրեց մեր տոնը․ Կարեն Բարսեղյանը՝ սկանդալային խաղի և ծեծկռտուքի մասին 08/14/2019   15:38  |  Մարզական

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրում «Վան» ֆուտբոլային ակումբը երեկ՝ օգոստոսի 13-ին, իր առաջին տնային խաղն էր անցկացնում Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում՝ հյուրընկալելով «Լոկոմոտիվին»: Այս մասին տեղեկացանք ArmSport.am-ից։

Մարզադաշտի վերանորոգման աշխատանքներից հետո չարենցավանցիները հատուկ ոգևորությամբ էին սպասում այս խաղին:

Առաջին խմբի առաջնությունը հազվադեպ է երկրպագուներով լի մարզադաշտ տեսնում: «Վան»-«Լոկոմոտիվ» հանդիպմանը հետևելու էր եկել ավելի քան 1000 ֆուտբոլասեր: Թվում էր ֆուտբոլային տոնը ստացված է, սակայն խաղն անսպասելի զարգացում ստացավ․ ծեծկռտուքի պատճառով մնաց անավարտ:

ArmSport.am-ը փորձել է ստանալ իրադարձությունների ամբողջական պատկերը և հասկանալ՝ ի՞նչ է, այնուամենայնիվ, տեղի ունեցել:

«Լոկոմոտիվը» հայտարարություն էր տարածել, համաձայն որի, խաղադաշտում լարվածություն էր առաջացել հյուրընկալող կողմի անվտանգության ապահովման բացակայության և մրցավարության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի համար: «Լոկոմոտիվի» ղեկավարությունը, անհանգստանալով ֆուտբոլիստների և տեխնիկական գոտում գտնվող անձնակազմի անվտանգության համար, որոշել էր թիմը հանել խաղադաշտից, ինչից հետո ակումբի նախագահ Հրաչ Քանանյանը ներողություն էր խնդրել մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերներից:

«Վան» ակումբի գլխավոր մարզիչ և փոխնախագահ Կարեն Բարսեղյանը ArmSport.am-ի հետ զրույցում նշում է, որ իրենք երկար ժամանակ պատրաստվել են այս խաղին՝ օրը երկրպագուների համար ֆուտբոլային տոն դարձնելու համար: Չնայած հանդիպման սկանդալային ավարտին՝ Կարեն Բարսեղյանը «Լոկոմոտիվին» համարում է արժանի մրցակից:

«Երկու ամսից ավել, օր ու գիշեր չարչարվել ենք ամբողջ անձնակազմով, որ առաջին տնային խաղը դարձնենք ֆուտբոլային տոն: Ապահովել էինք 1000 երկրպագուների ներկայությունը, իսկ Հայաստանի Առաջին խմբում շատ քիչ են այդքան մարդիկ ներկա լինում հանդիպումներին: Նրանք վայելել են խաղը, մենք նույնպես, ու պետք է նշեմ, որ շատ լավ մրցակցի դեմ էինք խաղում և արժանի հաղթանակ տարանք»- նշում է նորաստեղծ ակումբի գլխավոր մարզիչը:

Ինչպես արդեն հայտնի է, հանդիպման ավելացված ժամանակում խաղադաշտ է մտել «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչ Քանանյանը, ինչից հետո խաղադաշտում ծեծկռտուք է սկսվել: Նկատենք, որ մինչ ավելացված ժամանակը «Վանը» 1-0 հաշվով հաղթում էր «Լոկոմոտիվին»:

«Շատ լարված և դիտարժան հանդիպում էր: Թիմերն արժանի էին իրար: Սակայն հանդիպման խաղավերջում, չգիտես ինչ պատճառներով, «Լոկոմոտիվի» նախագահը որոշեց տոնը փչացնել, ներխուժեց խաղադաշտ և սպառնաց հանել իր թիմին, որից անմիջապես հետո հայհոյեց մեր ֆուտբոլիստին: Այս ամենի համար նա պետք է պատասխան տա:

Ես որպես ակումբի փոխնախագահ ոչ մեկին թույլ չեմ տա հայհոյել մեր ֆուտբոլիստներին»,- միջադեպն այսպես է մեկնաբանում Կարեն Բարսեղյանը:

Այն հարցին, թե որն էր «Լոկոմոտիվի» նախագահի՝ դաշտ մտնելու պատճառը, Բարսեղյանը պատասխանեց.

«Իրենց տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասում են, որ պատճառը մեր կողմից անվտանգություն չապահովելն ու մրցավարների կողմնակալ վերաբերմունքն էր: Ես մրցավարներից աշխատում եմ չխոսել: Ֆուտբոլը էմոցիոնալ սպորտ է, մենք էլ էմոցիոնալ մարդիկ ենք ֆուտբոլի մեջ, հնարավոր է արձագանքում ենք, դժգոհում ենք, բայց խաղից հետո երբևիցե չեմ խոսել մրցավարներից, առավել ևս հիմա, երբ ամեն մեկն իրեն իրավունք է վերապահում կարծիք հայտնել: Մրցավարի արդար դատելու որոշողը ես չեմ, եթե իրենք մրցավարական կոմիտեից են, թող խոսեն, բայց այդքանից հետո ներողություն խնդրել երկրպագուներից և ասել, որ դժգոհ են մրցավարների կողմնակալ վերաբերմունքից, իսկ հայտարարության մեջ նշել ֆուտբոլիստների անվտանգություն չապահովելը, ոչ պրոֆեսիոնալ է»-հայտարարում է Չարենցավանը ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչը:

Այս ամենի հետ մեկտեղ Բարսեղյանը շնորհակալություն է հայտնում «Լոկոմոտիվի» մարզչական շտաբին իր խոսքերով՝ իրենց բարձր մակարդակի և պրոֆեսիոնալ պահվածքի համար:

Ի դեպ, ակումբների միջև վերջերս պայմանագիր էր կնքվել, համաձայն որի «Վանին» պատկանող Չարենցավանի մարզադաշտը կտրամադրվի «Լոկոմոտիվին» տնային հանդիպումներն անցկացնելու համար: Իրավիճակը, սակայն, փոխվել է երեկ կայացած հանդիպումից հետո: Կարեն Բարսեղյանը հայտարարում է, որ պայմանագիրը կլուծարվի:

«Հարկ եմ նշում ավելացնել, որ մենք մեծ սիրով ընդառաջել էինք «Լոկոմոտիվին» և շատ լավ պայմաններով մեր Չարենցավանի խաղադաշտը պետք է տրամադրեինք իրենց, որը մեծ քրտինքով կարգի էինք բերել, վերանորոգել էինք հանդերձարանը, սակայն իրենք խաղից հետո այդ նույն հանդերձանը թողել էին ոչ բարվոք վիճակում: Այն, ինչ իրենք կոտրել են, պարտավորվել են վերականգնել և միանշանակ, մենք լուծարելու ենք պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ և լավ կլինի, որ իրենք ուրիշ մարզադաշտ փնտրեն խաղալու համար»:

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից ArmSport.am-ին հայտնում են, որ երեկվա հանդիպման ծեծկռտուքի միջադեպն անպայման առաջիկա երկու օրվա ընթացքում ՀՖՖ կարգապահական կոմիտեն իր նիստում կքննարկի և կկայացնի համապատասխան որոշում:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]