Թեմաներ
Շաբաթ 09 / 26 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/26/2020   12:05 Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջուր» 09/26/2020   11:12 Կորոնավիրուսից մահացածը 79-ամյա տղամարդ է, ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ 09/26/2020   11:05 Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է. ԲՀԿ հայտարարությունը 09/26/2020   11:01 Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել 09/26/2020   10:59 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 429-ով 09/26/2020   10:50 Պետք է ժամանակին հակազդել Հայաստանին և Արցախին ուղղված տեղեկատվական սպառնալիքներին, չլինել հետապնդվողի, այլ օրակարգ թելադրողի դերքում. Աբրահամյան 09/26/2020   10:29 Հաստատ իմացեք, ձերբակալված լինի Ծառուկյանը թե ոչ, միևնույն է իրեն չեք կարող վախեցնել. Աբովյան 09/26/2020   10:15 Իշխող ուժը քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ․ Չալաբյան 09/26/2020   09:39 Սնանկության դատարանի դատավորները դիմումներ են գրում. գործընթացը սկսված է. «Ժողովուրդ» 09/26/2020   09:36 Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են. «Ժողովուրդ» 09/26/2020   09:26 ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել. «Ժողովուրդ» 09/26/2020   09:22 Սկանդալային առաջարկ. ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն. «Հրապարակ» 09/26/2020   09:18 Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել. «Հրապարակ» 09/26/2020   09:16 Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձրաձայնել պատգամավորները. «Ժողովուրդ» 09/26/2020   09:14 Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով. «Հրապարակ» 09/26/2020   09:11 Իշխանությունը «քցե՞ց» Խունդկարյանին. Նա ընդամենը 2 կողմ ձայն է ստացել. «Հրապարակ» 09/26/2020   00:02 Գագիկ Ծառուկյանի կալանավորումը նաև Արցախի հարցում մեր մեջքի ետեւում վարվող դավադիր քաղաքականությունից հանրային ուշադրությունը շեղելու փորձ է. Աշոտյան 09/25/2020   23:51 Կեցցե քաղաքական բանտարկյալներով լի Հայաստանը. Արփինե Հովհաննիսյան 09/25/2020   23:41 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չլքել Ափշերոնի շրջանի սահմանները՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրման պատճառով 09/25/2020   23:40 Ափսոս էր հեղափոխությունը, կեցցե՛ մացոների Հայաստանը. Զոհրաբյան 09/25/2020   23:36 Չեն մարսելու, պատասխան են տալու.Ծառուկյան 09/25/2020   23:11 Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի 09/25/2020   23:09 «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ»-ում կորոնավիրուսի վարակ է հաստատվել. 38 աշխատակից ինքնամեկուսացվել է 09/25/2020   23:07 Ուկրաինայում ռազմական ինքնաթիռի կործանումը հաստատել են 09/25/2020   22:56 Երևանում մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը (լուսանկարներ) 09/25/2020   22:48 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն իր աջակցությունն է հայտնել հրաժարականի դիմում ներկայացրած ԿԳՄՍ փոխնախարար Գ. Թամրազյանին 09/25/2020   22:46 Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը մտածում է փոխել թանգարան-ինստիտուտի անունն ու վերախմբագրել Ապրիլ 24-ի ոգեկոչման օրվա խորհուրդը 09/25/2020   22:30 Երեխաներին կորցրած մայրերը վաղվանից դուրս են գալիս փողոց. Հայկուհի Խաչատրյան 09/25/2020   22:18 Այն, որ այս իշխանությունը, իր առաջնորդ «զրոյական կետով», փորձանք է մեր ժողովրդի գլխին, այլևս անհերքելի փաստ է. Գևորգ Գևորգյան 09/25/2020   22:05 Իրենց՝ հենց հիմա, իսկ մյուսները պիտի սպասեն մինչև 2050 թվական 09/25/2020   21:58 Չինաստանում հաշվել են մուսուլմանների համար նախատեսված գրեթե 400 բանտեր ու ճամբարներ 09/25/2020   21:41 Կառավարության մոտ դագաղ են տեղափոխել՝ ի նշան բողոքի կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքարի 09/25/2020   21:22 Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար. Նիկոլ Փաշինյան 09/25/2020   21:01 Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ–Հաթինգին 09/25/2020   20:25 «Կամ քաղաքական անմեղսունակություն կամ...». Էդուարդ Շարմազանով 09/25/2020   20:17 Կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը 09/25/2020   20:07 Վաղը ԱԺ նիստ եք անում ու 4 ժամում փոփոխություն եք մտցնում Սահմանադրության մեջ՝ «ՍԴ նախագահ» բառերը բոլոր տեղերում փոխարինելով «ՍԴ վարչապետ» բառերով. Ռուբեն Մելիքյան 09/25/2020   19:59 Հագուստ ներկրողները և ՊԵԿ-ը համաձայնության եկան. 7 ամիս կշարունակեն աշխատել նույնկերպ 09/25/2020   19:48 Հայտնի է՝ Ասանժին արտահանձնելու որոշման ժամկետը 09/25/2020   19:30 Գոնե մի հատ տվյալ ունե՞ք , որ այսքան ժամանակ Գագիկ Ծառուկյանը խոչընդոտել է քննությանը. Երեմ Սարգսյան 09/25/2020   19:19 Արևիկ Պետրոսյանը մասնակցել է ՍԴ նախագահի ընտրության քվեարկությանը 09/25/2020   19:08 Էդ էր մնում պակաս, որ ես ընտրակաշառք տայի, որ ընտրվեի պատգամավոր. Գևորգ Պետրոսյան 09/25/2020   19:03 Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանում տա. Մարուքյան 09/25/2020   19:03 Միջին աշխատավարձն ավելացել է ընդամենը 4.711 դրամով, իսկ Փաշինյանն ասում է՝ այն աճել է 7.14 տոկոսով 09/25/2020   18:58 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 23։00-ին 09/25/2020   18:55 Պատկան մարմինների հակասական տեղեկատվությունը՝ Հայաստանի զբոսաշրջության խոչընդոտ․ Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա 09/25/2020   18:51 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է մարտական դիրքեր 09/25/2020   18:43 Իմ ասածից որևէ բան սխալ դուրս չի եկել. Հրայր Թովմասյան 09/25/2020   18:39 Թեստավորում անցած ուսուցիչների մոտ 1.5 տոկոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել 09/25/2020   18:34 Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. Մեկը ինքն է
09/25/2020   22:46 Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը մտածում է փոխել թանգարան-ինստիտուտի անունն ու վերախմբագրել Ապրիլ 24-ի ոգեկոչման օրվա խորհուրդը 09/24/2020   17:52 Բաներ կան, որ սահմանը պետք չէ անցնել. ԿԲ փոխնախագահը` Մանուել Մանուկյանին 09/24/2020   16:24 Դիմակ չկրելու համար տուգանք նշանակելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր. Վահե Գրիգորյան 09/24/2020   16:00 Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է 09/25/2020   14:21 Բնապահպան-ակտիվիստներ Գագիկ Գրիգորյանը և Բորիս Խաչատրյանը չեն կալանավորվի.դատարանը մերժել է միջնորդությունները 09/26/2020   09:18 Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել. «Հրապարակ» 09/25/2020   17:02 Դրա հետ կապված վերջնական որոշում չունեմ. Լուսինե Բադալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 09/24/2020   12:41 ԱԱԾ աշխատակիցը տարբեր քաղաքացիներից կաշառքի պատրվակով գումար է հափշտակել 09/25/2020   15:18 Տարածաշրջանում բավական լարված իրավիճակ է հաստատված. Նիկոլ Փաշինյան 09/24/2020   16:27 ՍԴ նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու կա 09/25/2020   18:34 Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. Մեկը ինքն է 09/24/2020   14:29 Նիկոլ ջան, կամաց-կամաց ձեր միակ աջակիցը և թիկունքը մնալու է կորոնավիրուսը.Բաբայան 09/25/2020   13:20 Պահանջում եմ Կառավարության 100 տոկոսի հրաժարականը. Ծառուկյան 09/24/2020   15:28 Միքայել Մինասյանի վերաբերյալ քրգործով նոր անձ է կալանավորվել 09/25/2020   18:13 Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ 09/24/2020   16:38 Արայիկ Հարությունյանի հետ ունեցած տևական լարվածության արդյունքում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմո՞ւմ է ներկայացրել 09/26/2020   09:16 Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձրաձայնել պատգամավորները. «Ժողովուրդ» 09/26/2020   00:02 Գագիկ Ծառուկյանի կալանավորումը նաև Արցախի հարցում մեր մեջքի ետեւում վարվող դավադիր քաղաքականությունից հանրային ուշադրությունը շեղելու փորձ է. Աշոտյան 09/24/2020   16:59 Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 09/25/2020   09:37 Միշուստինը կհանդիպի՞ Գագիկ Խաչատրյանի հետ. «Հրապարակ»

Իրավական պետության գաղափարից այս աստիճան հեռանալը անդրադառնալու է յուրաքանչյուրիս ճակատագրի վրա. Հայկ Ալումյան 08/14/2019   12:39  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

«Իրավական պետության գաղափարից այս աստիճան հեռանալը անդրադառնալու է ոչ միայն Քոչարյանի, այլեւ մեզանից յուրաքանչյուրի ճակատագրի վրա, եթե մենք հայտնվենք դատական համակարգի տիրույթում»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ ամփոփելով նախորդ ասուլիսից հետո տեղի ունեցած որոշ իրադարձություններ։

Պաշտպանը հիշեցրեց, որ հունիսի 27-ին միջնորդություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, որը մինչ օրս չի քննվել.«Օրենքում նշված է, որ նման միջնորդությունները քննվում են այն ստանալուց անմիջապես հետո։ Այսօր օգոստոսի 14-ն է, սակայն խախտելով ներպետական օրենքի հստակ պահանջը՝ դատարանը մեր միջնորդությունը դեռեւս չի քննել։ Մենք այդ կապակցությամբ դիմել ենք Եվրոպական դատարան։ Սա թվով 7-րդ գանգատն է, եւ գանգատի առարկան է արդարադատություն իրականացնելուց հրաժարվելը»։

Ալումյանի խոսքով՝ Առաջին ատյանի դատարանը միջնորդութունը քննության չառնելը պատճառանում է՝ ասելով, որ Դավիթ Գրիգորյանը այլեւս չի կարող քննել այդ միջնորդությունը, որովհետեւ նրա գործունեությունը կասեցված է, իսկ ուրիշ դատավորի գործը դեռ մակագրված չէ. «Սա օրենքի եւ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ  կետից չբխող պատճառաբանություն է»,- կարծում է պաշտպանը։

Վերջինս անդրադարձավ նաեւ ՍԴ-ի շուրջ սկսված նոր զարգացումներին. «Այս ընթացքում, ինչպես գիտեք, ՍԴ-ի շուրջ նոր զարգացումներ են սկսվել։ Մինչեւ այդ ուզում էին բիրտ ուժով ՍԴ մի շարք դատավորներից ազատվել, հիմա դրան զուգահեռ փորձում են առաջարկել կոմպրոմիսային տարբերակ՝ ընդունելով մի օրենք, որով կշահագրգռեն ՍԴ դատավորներին լքել պաշտոնը, եւ եթե սա արվեր պրն Քոչարյանի գործի հետ չկապված, ընդհանուր ինչ-որ նպատակների հետ կապված, դեռ կարելի էր քննարկել՝ լավ թե վատ մոտեցում է, եւ քննարկումների արդյունքում հավանաբար կգայինք նրան, որ սա լավագույն տարբերակը չէ, բայց այս դեպքում ամեն ինչից ակնհայտորեն երեւում է, որ այդ օրենքի նախագիծը ուղղակիորեն նպատակ է հետապնդում Քոչարյանի գործի հետ կապված ՍԴ-ում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ՍԴ-ն չիրականացնի արդարադատություն»։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՍԴ-ն, կասեցնելով գործի վարույթը, խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով, Հայկ Ալումյանն ընդգծեց, որ այն ստանալուց հետո էլ ՍԴ-ն ինքը պիտի որոշում կայացնի, որովհետեւ հարցը քննարկվելու է նորմերի՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու համատեքստում. «Այս ոտնձգությունները ուղղված են նրան, որ մինչ համապատասխան կարծիքները գան, եւ ՍԴ-ում վարույթը վերսկսվի,ՍԴ-ն արդեն չունենա այն կազմը, որ ունի այսօր։ Հիշեք Ջհանգիրյանի երկու ամիս առաջ տված հարցազրույցը, որում նա ասել էր, որ ՍԴ-ն պրն Քոչարյանի գործը չի քննի, իսկ եթե քննի էլ, ապա ոչ այսօրվա կազմով, այսինքն՝ այս ամենը արվում է ոչ թե ընդհանուր նպատակներով, այլ հենց պրն Քոչարյանի գործով ինչ-որ նպատակների հասնելու համար։ Դրա մասին են վկայում նաեւ ճնշումների դինամիկան»։

Ալումյանն առաձնանցրեց օրենսդրական նախագծի այն կետը, որով նախատեսվում է «ՍԴ մասին» օրենքում կատարել փոփոխություն, ըստ որի՝ եթե ՍԴ դատավորը մեղադրվի որեւիցե հանցագործության մեջ, ապա նրա պաշտոնավարումը կդադարեցվի. «Այսինքն՝ հերիք է քննիչը որոշում կայացնի ՍԴ դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա պաշտոնավարումը կասեցվում է, մինչեւ որ կպարզվի քննիչը ճիշտ էր թե ոչ։ Սա ամենակոպիտ միջամտությունը կլինի գործադիրի կողմից դատականի ներգործունեության վրա։ Բայց այսպես չպետք է լինի. գործադիրն ու օրենսդիրը իրենց պետք է հեռու պահեն դատական իշխանության գործերին միջամտելուց, եթե մենք ուզում ենք ունենալ իրավական պետություն»,-նշեց պաշտպանը։

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

16:16 31/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀայկ Ալումյանը միջնորդություն կներկայացնի Դ. Գրիգորյանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման ժամանակ լրագրողների ներկայությունն ապահովելու մասին
19:21 11/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԳոյություն չունի օրինական ճանապարհ այս ամենը օրինական դաշտ վերադարձնելու համար. Հայկ Ալումյան
16:03 10/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Արմեն Դանիելյանն արել է և անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ խախտի պարոն Քոչարյանի իրավունքները. Փաստաբանը դիմեց ՍԻՊ-ին
13:50 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱնձամբ ես չեմ կասկածում, որ ճնշումներ կան. Հայկ Ալումյան
13:15 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀայկ Ալումյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
09:47 11/06/2019  |  ՄամուլՔոչարյանին կրկին կկալանավորե՞ն. Հայկ Ալումյանը՝ Վերաքննիչի դատավորի մասին. «Հրապարակ»
17:53 03/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀայկ Ալումյանի արձագանքը՝ ԲԴԽ-ին
18:47 01/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ դատախազությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանին
16:30 01/06/2019  |  ԼՐԱՀՈՍԴատարանի ելքերն ու մուտքերն արգելափակելն ամենաբիրտ ճնշումն էր իշխանական երրորդ ճյուղի վրա. Հայկ Ալումյան
15:29 01/06/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունն ասում է կիսատ ճշմարտությունը, որն ավելի վատ է, քան բացահայտ սուտը. Ալումյան

Արխիվ

[]