Թեմաներ
Շաբաթ 01 / 23 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2021   12:08 Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 փախստական 01/23/2021   12:00 Պետական եկամուտների կոմիտեն 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով 01/23/2021   12:00 Թրամփը չի բացահայտում իր հետագա ծրագրերը 01/23/2021   11:04 Այսօր լուսադեմին Աշոցքում գրանցվել է -35 աստիճան սառնամանիք 01/23/2021   10:56 ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 72 զինծառայողի անուն 01/23/2021   10:51 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 198 դեպք, 4 մարդ մահացել է 01/23/2021   10:49 Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն 01/23/2021   10:44 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 01/23/2021   10:29 Գյումրիում ՌԴ քաղաքացու ավտոմեքենա է այրվել. վարորդը մահացել է 01/23/2021   10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ» 01/23/2021   10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ» 01/23/2021   10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ» 01/23/2021   10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ» 01/23/2021   10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ» 01/23/2021   09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ» 01/23/2021   09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ» 01/23/2021   08:55 Կլինեն եւ ՆԳ նախարար, եւ ոստիկանապետ.«Հրապարակ» 01/23/2021   08:49 Պլան Ա-ն. «Հրապարակ» 01/22/2021   23:51 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ԱԻՆ 01/22/2021   23:38 Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպանին 01/22/2021   23:24 Կորոնավիրուսի Բրիտանական շտամը պարզվել է ավելի մահացու է 01/22/2021   23:03 Շվեյցարիայում Pfizer պատվաստումից հետո հինգ մարդ է մահացել 01/22/2021   22:49 Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան. Խոսնակ 01/22/2021   22:39 Վրաստանի ԱԳՆ-ն ՀՀ ԱԳ նախարարի այցը անվանել է այն ոչ թե աշխատանքային, այլ ոչ ֆորմալ. Աշոտյան 01/22/2021   22:17 Հերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտության դեմ իբր արշավի վերաբերյալ. ԿԳՄՍ նախկին նախարար 01/22/2021   21:54 Զինծառայողների համար մեկնարկել է «Կամուրջ» ծրագիրը 01/22/2021   21:25 Հայաստանի վարչապետը շարունակում է խաղալ եւ խաբել Կրեմլին եւ անձամբ Պուտինին 01/22/2021   21:05 Բակո Սահակյանի թիկնապահը մահվանից առաջ ասել է, որ իր դեմ որս է սկսվել 01/22/2021   20:53 Այն, որ բանակը վերակառուցման կարիք ունի՝ ակնհայտ է նույնիսկ ոչ մասնագետների համար. Տիգրան Աբրահամյան 01/22/2021   20:38 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանին 01/22/2021   20:33 «Որքան ուզում է, թող Նագիևը փնտրի, նա չի կարող գտնել Ադրբեջանում իմ աղբյուրները». Դավիթ Շահնազարյան. 168.am 01/22/2021   20:25 Դատախազությունը բողոքարկել է «Վստրեչի Ապերին» գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումը 01/22/2021   20:15 Շուշին հայկական քաղաք է, այն ուղղակի հանձնվեց.քաղաքացիները հակադարձում են Փաշինյանին 01/22/2021   20:08 Ռուսաստանը պատրաստվում է երկարաձգել ԱՄՆ-ի հետ հրթիռային պայմանագիրը 01/22/2021   19:49 Ադրբեջանի վերահսկողությանն անցած ՀՀ տարածքներում կատարված հանցագործությունները կքննեն Ադրբեջանի քննչական մարմինները. Նրանք կարող են բերման ենթարկել հայ վարորդին. փաստաբան 01/22/2021   19:38 Ադրբեջանական գերության մեջ գտնվող երկու հայերին մեղադրանք է առաջադրել՝ ահաբեկչության և ապօրինի զենք պահելու հատկանիշներով 01/22/2021   19:17 Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան ermenihaber.am 01/22/2021   19:11 Վարչապետի ելույթը խեղաթյուրել են․ Շուշին հայկական քաղաք է․ Ռուբինյան 01/22/2021   19:10 ԱԺ ուսապարկերը ԲԴԽ անդամ ընտրեցին գոմ ունեցող առաջին գիտնականին. Մելիքյան 01/22/2021   19:01 «Վիտալի Բալասանյանը, դեռևս, երկու տարի առաջ բարձրաձայնում էր, այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ազգակործան պրոյեկտի մի մասնիկ է». Հակոբ Հակոբյան 01/22/2021   18:55 Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ 01/22/2021   18:55 «Ավելացնելու բան չկա». Արարատ Միրզոյանը խուսափեց լրագրողներից՝ անպատասխան թողնելով Թուրքիայի գործակալ լինելու վերաբերյալ մեղադրանքները 01/22/2021   18:29 ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է. ՊՆ 01/22/2021   18:18 Իսկ ընդամենը երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Շուշին համարում էր ոչ թե ադրբեջանական քաղաք, այլ հայոց արժանապատվության միջնաբերդ. Զոհրաբյան 01/22/2021   18:12 Տեղի է ունեցել շաքարավազի իրացման մանրածախ գնի բարձրացում 01/22/2021   18:07 ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնել է Իրան 01/22/2021   17:57 Փաստաբանների պալատում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում զոհված, անհայտ կորած կամ գերեվարված զինծառայոների խնդիրների վերաբերյալ 01/22/2021   17:46 Սիրային կապը չխզած տղամարդուց փող շորթած անձինք ձերբակալվել են․ հատուկ միջոցառման մանրամասները 01/22/2021   17:25 Սպասվում է առանց տեղումների եղանակ 01/22/2021   17:24 Խորհրդարանում մեկնարկեց ԲԴԽ անդամների քվեարկությունը
01/22/2021   21:05 Բակո Սահակյանի թիկնապահը մահվանից առաջ ասել է, որ իր դեմ որս է սկսվել 01/22/2021   19:01 «Վիտալի Բալասանյանը, դեռևս, երկու տարի առաջ բարձրաձայնում էր, այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ազգակործան պրոյեկտի մի մասնիկ է». Հակոբ Հակոբյան 01/21/2021   19:44 «Ադրբեջանում տոն է՝ այն, թե Շուշին իբր ադրբեջանական հող է, հաստատում է ո´չ ավել, ո´չ պակաս ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը». Ռուբեն Մելքոնյան 01/22/2021   15:18 ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին փորձել են ծեծել. վերջինս դիմել է ոստիկանություն 01/21/2021   19:53 Սպանություն՝ Աշտարակում. սուր կտրող-ծակող առարկայով հարվածել ու սպանել են 19-ամյա երիտասարդի 01/21/2021   16:43 Մինչ Ավինյանը փորձում էր թաքցնել անհայտ կորածների թիվը, ՌԴ ՊՆ-ն այն հայտարարել է. Միքայել Մինասյան 01/21/2021   19:34 Իսագուլյանն ունի ապացույց. ձեռքի տակ է ադրբեջանցիներին բաժանված հայկական անձնագրերի օրինակը 01/21/2021   16:18 98 տարեկան Ադրբեջանը եկել, դարձել է պետություն, մենք հայտարարում ենք, թե Շուշին ադրբեջանցիներով բնակեցված է եղել, մի օր էլ կասեն հայ ազգ չի եղել, սա դավաճանություն է. Շուշիի նախկին քաղաքապետ 01/21/2021   20:01 Վարդենիսում, Երևանում էլ են շատ ադրբեջանցիներ ապրել. Փաշինյանը թշնամու ջրաղացին ջուր է լցնում և նրան ուղղություն տալիս, որ նույն ձևով պահանջի նաև հայկական մյուս շրջանները. պատմաբան 01/22/2021   15:58 Վլադիմիր Գասպարյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց 01/22/2021   21:25 Հայաստանի վարչապետը շարունակում է խաղալ եւ խաբել Կրեմլին եւ անձամբ Պուտինին 01/22/2021   15:22 «Իյա, Անդրանիկ, դու էլ ես հարց տալի՞ս». Ջհանգիրյանը՝ Անդրանիկ Քոչարյանին 01/21/2021   14:26 Գլխավոր դատախազի տեղակալը 2 տուն ունի, իսկ կինը, պարզվում է, բնակարանի կարիքավոր է․ Yerevan Today 01/21/2021   12:41 1925 թ. հունիսի 12-ին Ադրբեջանի կառավարությունը կայացրեց որոշում «Շուշիի շրջանի թուրքացումը արագացնելու մասին. Հատուկ Փաշինյանի համար 01/21/2021   13:02 «Իկռայի» գործով դատական նիստը հետաձգվել է 01/22/2021   19:10 ԱԺ ուսապարկերը ԲԴԽ անդամ ընտրեցին գոմ ունեցող առաջին գիտնականին. Մելիքյան 01/21/2021   16:30 Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչում իր երեք ամիս առաջ ընդունած որոշումը 01/22/2021   13:16 Գագիկ Ջհանգիրյանը որդու անունով կեղծ աճուրդով Մոնումենտում մեծ հողատարածք է ձեռք բերել, որի մի մասի վրա առանձնատուն է կառուցել և այժմ վարձով է տալիս. Mediaport 01/21/2021   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումների հասցեները 01/22/2021   18:55 Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ

Արդարադատության նախարարությունը նենգափոխում է միջազգային լավագույն փորձը դատական իշխանությանը հնազանդեցնելու նպատակով 08/14/2019   18:22  |  Վերլուծություններ

Օգոստոսի 9-ին արդարադատության  նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը (https://www.e-draft.am/projects/1852/about)։ Փաթեթը նախարարության կողմից ներկայացվում է որպես դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգի ներդրմանն ուղղված նախաձեռնություն, որը «միաժամանակ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը»։ Փաթեթն աչքի է ընկնում մի քանի ուշագրավ կարգավորումներով։ Մասնավորապես, արդարադատության նախարարության կողմից առաջարկվում է, որ․

1. 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ։

2. Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու դեպքում դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև քրեական գործով վարույթի ավարտը։ Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը շարունակում է ստանալ իր վարձատրությունը:

Նախարարության նախաձեռնության իրական նպատակը, առաջարկվող լուծումների իմաստալից լինելը և դատական իշխանության համակարգի անկախության տեսանկյունից դրա հետևանքները դարձել են հանրային քննարկման առարկա։ Ի պատասխան առավել զավեշտալի դրույթներին ուղղված քննադատությանը, արդարադատության  նախարարությունը երեկ՝  օգոստոսի 12-ին հարկ է համարել «որոշ դրույթների վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն»՝ իր պաշտոնական կայքում հրապարակված «Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը» վերտառությամբ նյութում։ Այդուհանդերձ, փոխանակ հարթելու արդեն իսկ բարձրացված բազմաթիվ մտահոգությունները, նախարարությունը իրենց գցել է մեկ այլ զավեշտալի իրավիճակի մեջ, երբ նախարարության կողմից բերվող հիմնավորումները և փաստարկները հերքվում են հենց նախարարության կողմից բերված այլ երկրների օրինակների և հղումների միջոցով (հղումներն, ի դեպ, հետագայում հեռացվել են կայքից՝ հավանաբար կատարված արկածախնդրությունը կոծկելու նպատակով):  

Այսպես, անդրադառնանք կետ առ կետ։

 1. Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկվող կարգավորումը

1) Նախարարությունը փաստում է, որ նախագիծը ոչ այլ ինչ է, քան «դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու» պրակտիկայի ներդրում, որը կիրառվել է աշխարհի մի շարք երկրներում։ Մինչդեռ նախագծում բացարձակապես կենսաթոշակի մասին չէ խոսքը, այլ՝ «հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը» պահպանելու։ Ավելին, ի՞նչ վաղ կենսաթոշակի մասին կարող է խոսքը գնալ, երբ հենց Սահմանադրությունն է սահմանում կենսաթոշակային տարիքը՝ 70 տարեկանը (Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մաս)։ Ապա, հարց է առաջանում, թե ընդհանրապես ի՞նչ հիմքով է արդարադատության  նախարարությունը 45-ամյա Արման Դիլանյանին, 44-ամյա Վահե Գրիգորյանին (որն, ի դեպ, հարկ չի համարել իր կենսագրությունը հրապարակել ՍԴ պաշտոնական կայքում), 47-ամյա Արևիկ Պետրոսյանին, 53-ամյա Արայիկ Թունյանին (սրանք առավել ակնբախ օրինակներ են) շնորհում ժամանակից շուտ իրենց հանգիստը վայելելու իրավունք, երբ Սահմանադրությունն ամրագրում է բոլորի հավասարությունը օրենքի առաջ (28-րդ հոդված)։

2) Սակայն առավել զավեշտալին սկսվում է նախարարության հիմնավորումներում, որոնք կարծես նախարարության ինչ-որ աշխատակցի «չար կատակ» լինեն։ Վկայակոչելով Հունգարիայի օրինակը, որտեղ «2011 թվականին ընդունված օրենքի համաձայն դատավորների և դատախազների կենսաթոշակի անցնելու տարիքը 70-ից փոխվեց 62-ի», նախարարությունը հղում է կատարում Եվրոպայի Խորհրդի կողմից հրապարակված մի փաստաթղթի, որը վերնագրված է "Challenges for judicial independence and impartiality in the member states of the Council of Europe" (https://rm.coe.int/168066d624), այսինքն՝ «Դատական իշխանության անկախության և անկողմնակալության մարտահրավերները ԵԽ անդամ երկրներում»: Ավելին՝ հղումը 56-րդ էջին է, որը գտնում է "IV. Infringement of the security of tenure of judges and prosecutors, their status and their independence in their working environment" մասի ներքո (Դատավորների և դատախազների իրենց պաշտոնում պաշտոնավարման, նրանց կարգավիճակի և աշխատավայրում անկախության երաշխիքների նկատմամբ ոտնձգությունը)։ Եվ իրավամբ, այդ բաժնում և, ընդհանրապես, վկայակոչվող փաստաթղթում ներկայացվում են ոչ թե հաջողված, այլ՝ դատական իշխանության անկախության նկատմամբ միջամտության քննադատելի պրակտիկան։

Եվ այսպես, հենց Հունգարիայի մասով նախարարության կողմից վկայակոչվող փաստաթղթում նշվում է, թե ինչպես են 2011 թ․-ի այդ  կարգավորումները սուր քննադատության արժանացել Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպական Հանձնաժողովի, Եվրոպական դատարանի կողմից, ինչպես են ի վերջո հակասահմանադրական ճանաչվել Հունգարիայի Սահմանադրական դատարանի կողմից, իսկ ՄԻԵԴ երկու դատական ակտերով Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահի իրավունքները ճանաչվել են խախտված (կետ 165-166), իսկ իրականացված օրենսդրական փոփոխությունները՝ նրա քաղաքական հայացքներով պայմանավորված (կետ 168)։

Փոխարենը, նախարարությունը «բաց է թողել» փաստաթղթի 54-րդ կետը, որտեղ տրվում է դատավորի՝ իր պաշտոնում անփոփոխելիության միջազգայնորեն ընդունելի չափորոշիչը, այն, որ դատավորների՝ իրենց պաշտոնում անփոփոխելիությունը և պաշտոնավարումը մինչև օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը, տրամաբանորեն կապված է նրա անկախության հետ ։

3) Լեհաստանի պարագայում ևս ԵԽ վկայակոչվող զեկույցը քննադատում է լեհական իշխանությունների գործողությունները ուղղված Սահմանադրական տրիբունալի դեմ (կետ 176-178): Շարունակելով Լեհաստանի օրինակը՝ որպես «լավագույն փորձի» վկայակոչում,  նախարարությունը հղում է անում մեկ այլ աղբյուրի (https://www.dw.com/en/eu-court-says-poland-broke-law-by-making-judges-retire-early/a-49332774 ), որը տրամագծորեն հակառակ է նախարարության թեզին: Հրապարակումը վերնագրված է "EU court says Poland broke law by making judges retire early" («ԵՄ դատարանը ասում է, որ Լեհաստանը խախտել է օրենքը՝ ստիպելով դատավորներին վաղ թոշակի գնալ»)։ Հոդվածում նկարագրված է, թե ինչպես է ԵՄ դատարանը վճռել, որ Լեհաստանը հակասական փոփոխություններ կատարելով խախտել դատարանների անկախությունը՝ իջեցնելով Գերագույն դատարանի դատավորների կենսաթոշակի անցնելու տարիքը, դատավորների անփոփոխելիության սկզբունքը, որը նրանց անկախության առանցքային բաղկացուցիչն է։ Ի դեպ, հենց նախարարության վկայակոչած նյութում կա նաև մեկ այլ կարևոր եզրահանգում.  2017 թ․-ին կառավարող կուսակցության առաջարկած օրենքը, չնայած այն պնդումներին, որ նպատակ ունի ազատվել հին կադրերից, ներդնել ժամանակակից պահանջներին բավարարող և կոռուպցիայի զերծ համակարգ, իրականում պայմանավորված եղել քաղաքական այլ կողմնորոշում ունեցող դատավորներից ազատվելու և կառավարության նկատմամբ նվազ քննադատական դատավորներով համալրելու իրական նկրտումով։ Ավելին, նախարարությունը «մոռացել է» նկատել, որ Լեհաստանը նույնպես, ինչպես և Հունգարիան, 2018 թ․ նոյեմբերին ստիպված է եղել նահանջել իր այդ «բարեփոխումներից» և փոխել օրենքը [1]։

4)  Ապա, նախարարությունը բերում է [2] Բելգիայի օրինակը (4-րդ հղում) [3], որպես երկիր, որտեղ «դատավորը կարող է իր դիմումի համաձայն մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը կենսաթոշակի անցնել՝ պահպանելով իր պատվավոր կոչումը կրելու իրավունքը և ծառայելով որպես փոխարինող հաշտարար-դատավոր (magistrate) մինչև 73 տարեկանը լրանալը»: Այստեղ էլ նախարարությունը բավարար խորաթափանց չի եղել ուսումնասիրելու և հասկանալու համար, որ Բելգիայի կարգավորումները բխում են նվազագույն կենսաթոշակային տարիքի համահարթեցման ընդհանուր պետական քաղաքականությունից (կենսաթոշակային տարիքը 2018 թ. 60-ից բարձրացվել է 63-ի [4]), իսկ դատավորի ցանկությամբ՝ վաղ կենսաթոշակի անցնելու պարագայում՝ նրա կենսաթոշակը համապատասխանաբար վերահաշվարկվում և կրճատվում է։

5) Իր սխալ թեզերը հիմնավորելու համար նախարարությունը վկայակոչում է ՄԻԵԴ նախադեպեր, որոնցում ամենևին էլ առկա չեն այն պնդումները, որոնք արվում են։ Հակառակը, վկայակոչվող նախադեպերը վերաբերում են նույն Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահի պաշտոնավարման վաղաժամկետի դադարեցմանը [5], որոնցով ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ ԳԴ Նախագահի մանդատի վաղաժամկետ դադարեցումը տեղի է ունեցել իր մասնագիտական գործունեության ընթացքում հրապարակայնորեն արտահայտված կարծիքի համար և խախտել է ՄԻԵԿ 10 (1) հոդվածը[6]։

6)  Ինչ վերաբերում է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարականի բացատրական զեկույցից մեջբերմանը, ապա այն նույնպես առավել, քան թյուրընկալված է։ Այսպես, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարականի 49-րդ կետը նախ ընդգծում է, որ «իր պաշտոնում պաշտոնավարելու երաշխիքները և  անփոփոխելիությունը դատավորների անկախության կարևորագույն տարրերն են»։ Ապա, 50-րդ կետում սահմանվում է, որ «Դատավորների պաշտոնավարման ժամկետները պետք է սահմանվեն օրենքով (ՀՀ պարագայում այդ երաշխիքը ամրագրվել է Սահմանադրությամբ՝ 166-րդ հոդվածի 8-րդ մաս): Մշտական նշանակումը պետք է դադարեցվի միայն օրենքով սահմանված կարգապահական կամ քրեական դրույթների լուրջ խախտումների դեպքում, կամ, երբ դատավորն այլևս չի կարող կատարել դատական գործառույթներ: Վաղաժամկետ կենսաթոշակի անցումը հնարավոր է իրականացնել միայն դատավորի խնդրանքով կամ բժշկական հիմունքներով»։ Վերջինս միայն դատավորին տրվող հնարավորություն է՝ կենսաթոշակի գնալու և որպես դատավոր աշխատած տարիների համար համապատասխան սոցիալական երաշխիքներից օգտվելու համար։ Սակայն, Հանձնարարականի համապատասխան դրույթը չպետք է մեկնաբանվի նախորդող դրույթների անտեսմամբ՝ որպես սողանցք գործադիրի ձեռքերում՝ դատավորից հրաժարական կորզելու դիմաց նրան հարկատուների հաշվին անաշխատ եկամուտներ վերապահելու համար։

7)    Նախարարության կողմից ներկայացվող և գործադիրի կողմից հաճախ շահարկվող մեկ այլ սին թեզ է սահմանադրական փոփոխությունների հաճախակիությունը, որով փորձ է կատարվում արդարացնել հարկատուի վրա դրվող այս բեռը։ Նշվում է, թե «դատարանի նման կազմավորման մոդելը ներկայիս պայմաններում կարող է երբեք կյանքի չկոչվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունենում սահմանադրական փոփոխություններ (վերջին երկու փոփոխությունները տեղի են ունեցել տասը տարի պարբերականությամբ), կամ դրա կենսագործումը կարող է տևական ժամկետով հետաձգվել: Ուստի նախագծով առաջարկվող վաղ կենսաթոշակի համակարգը նպատակ ունի ապահովելու 2015 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ ամրագրված Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի կենսագործումը»: Նախարությանը հարկ է հիշեցնել, որ սահմանադրական նորմերը արդեն իսկ կյանքի են կոչվել և համապատասխան սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո արդեն իսկ կան նոր կարգավորումներին համապատասխան նշանակված ՍԴ երկու դատավոր (9-ից)։ Բնականոն հունի պարագայում հաջորդ թափուր տեղը կառաջանա 2021-ին, մյուսը 2026-ին։ Մինչդեռ, նախարարության նախագիծը, քաղաքական նկատառումներով պայմանավորած, ՍԴ-ն կազմաքանդելու հերթական փորձն է, միայն թե այս անգամ, նախարարությունը ընտրել է ոչ թե Սահմանադրության 7-րդ գլխի (Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը) և 16-րդ գլխի (Եզրափակիչ և անցումային դրույթներ) միջև արհեստական ջրբաժան դնելու և սահմանադրի միասնական կամքը աղճատելու ձախողված ճանապարհը, այլ՝ «քաղաքակիրթ ճանապարհով» ժամանակից շուտ ՍԴ դատավորներին հրաժարական պարտադրելու։ Մինչդեռ սահմանադրի կամքը՝ ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետի առումով հստակ է, ներդաշնակ և հետևողական։

2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների կասեցումը

Սահմանադրությունը դատավորին վերապահում է արդարադատություն իրականացնելու գործառույթ և այդ գործառույթը չիրականացնելու հիմքը դատավորի լիազորությունների դադարեցումը կամ դադարումն է՝ Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված հիմքերով։ Չնայած սահմանադրական այս պահանջներին, արդարադատության  նախարարությունը, առաջարկում է նախատեսել սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավտոմատ կասեցում այն դեպքերում, երբ քրեական հետապնդում է հարուցվում դատավորի նկատմամբ նրա լիազորություններից չբխող գործողությունների համար։

Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասը դատավորի իմունիտետը սահամանափակում է միայն դատավորի պարտականությունների կատարումից բխող գործողություններով (ֆունկցիոնալ իմունիտետ)։ Անգամ ֆունկցիոնալ իմունիտետի պարագայում, դատավորի լիազորությունների կասեցման օրենսդրական կարգավորումների սահմանադրականությունը մնում է վիճելի, քանի Սահմանադրությունը նման հիմք չի նախատեսում։ Սակայն, ֆունկցիոնալ իմունիտետի պարագայում Սահմանադրությունը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար նախատեսում է կարևոր երաշխիք՝ Բարձրագույն դատական խորհրդի համաձայնություն՝ դատավորների պարագայում և Սահմանադրական դատարանի համաձայնություն՝ ՍԴ դատավորների պարագայում, որոնք պետք է գնահատեն քրեական հետապնդման հարուցման հիմնավորվածությունը։ Եթե ֆունկցիոնալ իմունիտետի պարագայում առնվազն կա գնահատող մարմին, ինչը մեղմում է լիազորությունների կամայական կասեցման վտանգները, ապա մյուս դեպքերում, ցանկացած քրեական գործի հարուցում ավտոմատ կասեցնում է դատավորի լիազորությունների իրականացումը՝ բացելով դատավորի վրա ազդեցության լայն դռներ։ Արդյո՞ք, դատական համակարգի անկախության մասին մտահոգ նախարարությունը պետք է ամրապնդեր դատավորի անկախության երաշխիքները, թե՞ էլ ավելի թուլացներ դրանք։ Ընդամենը 9 անդամից բաղկացած ՍԴ-ի պարագայում նախարարության համար պետք է ակնհայտ լինեին դատարանը կաթվածահար անելու վտանգները։ Չէ՞ որ Սահմանադրական դատարանի պարագայում, գործ ունենք Սահմանադրության գերակայության երաշխավորի հետ, իսկ թույլ տալով կաթվածահար անել Սահմանադրական դատարանը, թույլ ենք տալիս կաթվածահար անել մեր պետության սահմանադրական կարգի հիմքերը և իրավական անվտանգությունը։

 

Հեղինակ՝ «Իրավունքի բարեկամներ» (Amici Juris)

 

--

[1]. https://www.dw.com/en/poland-backtracks-on-judicial-reform-judges-can-return-to-work/a-46388789
[2]. Դանիայի օրինակին չենք անդրադառնում, քանի որ այս մասով 3-րդ հղումը սխալ է։
[3].Հղումն արվում է հետևյալ փաստաթղթին՝ UNIFIED PATENT COURT, Recruitment of judges, Qualifications required1 for and age limit of appointment to judicial offices in the Contracting Member States, էջ 14 (https://www.unified-patentcourt.org/sites/default/files/upc-national-eligibility-criteria_final.pdf)
[4].http://ec.europa.eu/social/BlobServlet?docId=19418&langId=en

[5].Տե՛ս Baka v. Hungary [GC] - 20261/12, Judgment 23.6.2016 [GC]
[6]. Գործի հակիրճ նկարագիրը մատչելի է  https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22002-11088%22]} 
հղումով։

 

 

 

  




Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:23 13/08/2019  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին
09:56 13/08/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
16:06 09/08/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը հակված է վերանայել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները. իջեցվում է պահանջների սանդղակը
10:17 09/08/2019  |  ՄամուլԱրդարադատության նախարարի հայտարարությունը անակնկալ է եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար. «Ժողովուրդ»
18:13 06/08/2019  |  Մեկնաբանություն2020-ի՝ սահմանադրական բարեփոխումների նպատակով կձևավորենք հատուկ խումբ. Ռուստամ Բադասյան
14:57 03/08/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարն ընդունել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարազատներին
09:07 02/08/2019  |  ՄամուլՌուստամ Բադասյանի հետ «Իմ քայլի» փակ հանդիպումը՝ նվիրված Ստամբուլյան կոնվենցիային, թեժ է անցել. «Ժողովուրդ»
16:03 01/08/2019  |  ԼՐԱՀՈՍՍտամբուլյան կոնվենցիան Վենետիկ է ուղարկվել խորհրդատվական կարծիք ստանալու ակնկալիքով. ԱՆ նախարար
17:24 31/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների օրակարգը
09:55 31/07/2019  |  ՄամուլՌուստամ Բադասյանը ճաշի է հրավիրում տարբեր պրոֆեսիոնալների. Ո՞րն է նրա «փորացավը». «Ժողովուրդ»

Արխիվ

[]