Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար

Սա հերթական ապօրինությունն է՝ այս անգամ Դատական դեպարտամենտի կողմից. Հովհաննես Խուդոյան 08/14/2019   15:51  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

«Սա հերթական ապօրինությունն է՝ այս դեպքում արդեն Դատական դեպարտամենտի կողմից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Դատական դեպարտամենտի այսօր տարածած հայտարարությանը, ըստ որի՝ Քոչարյանի եւ մյուսների գործը այլ դատավորի չի մակագրվի, քանի դեռ միջանկյալ դատական ակտի դեմ բողոքը գտնվում է Վճռաբեկ դատարանում. «Սա Դատական դեպարտամենտի համապաատասխան անձանց  մասնագիտկական որակների եւ դիտավորության հարցն է»,- ասաց պաշտպանը։

Խուդոյանի կարծիքով՝ երբ հունիսի 25-ին հրապարակվեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, հաջորդ օրվանից գործը պետք է Առաջին ատյանի դատարանում շարունակվեր. «Գործն ամբողջ ծավալով Վերաքննիչ դատարանում երբեք էլ չի եղել, Վերաքննիչ դատարան բողոքարկվել են երկու դատական ակտեր, եւ գործը շարունակվել է գտնվել  Առաջին ատյանի դատարանում։ Արմեն Դանիելյանի որոշումների մեջ էլ ուղղակիորեն գրված է, որ իրեն մակագրված են երկու որոշումներ, եւ բողոքները դրանց շրջանակներում են։ Դրանից հետո թեպետ գործի նյութերը ֆիզիկապես ուղարկվել են Վերաքննիչ դատարան՝ այդ պրոցեսին օժանդակելու համար, բայց գործը Առաջին ատյանի վարույթից դուրս չի եկել»։

Ըստ Խուդոյանի՝ ֆիզիկապես գործի հատորները կարող են գտնվել Վճռաբեկ դատարանում, բայց վարույթը Առաջին ատյանի դատարանում շարունակվում է. «Դա նշանակում է, որ գործով պետք է նշանակվի դատավոր, որը, ենթադրենք, կարող է ասել, որ փաստաթղթեր չկան, եւ նա չի կարող շարունակել գործի վարույթը, ինչով պայմանավորված էլ դարձյալ այն կկասեցնի, բայց դա վերամակագրման հետ ընդհանրապես կապված չէ»։

Պաշտպանի խոսքով՝ Առաջին ատյանի դատարանում պետք է ոչ միայն քննվի իրենց միջնորդությունը՝ գրավի դիմաց ազատ արձակելու մասին, այլ պետք է շարունակվի դատավարությունը. «Վերաքննիչի որոշումը օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից, Դատախազությունը, դրա կողմից հովանավորվող քննչական մարմինը, վերջերս նաեւ՝ ԲԴԽ-ն, Դատական դեպարտամենտը պետք է գիտակցեն, որ Քրեական դատավարության օրենսգիրքը շատ հստակ կարգավորումներ ունի. միջանկյալ դատական ակտերի դեմ կայացված որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Օրինակ՝ եթե անձին կալանավորում են, այդ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, բայց 5-օրյա ժամկետում դրա դեմ կարող է բերվել բողոք, դա չի նշանակում, թե քանի դեռ այդ բողոքը չի բերվել, չի քննվել երեք ատյաններում, ուրեմն՝ անձին չեն կալանավորելու»,-նշեց Խուդոյանը եւ հավելեց. «Հիմա գործը Առաջին ատյանի վարույթում է, եւ դատավոր Դավիթ Գրիգորյանին ապօրինի եղանակներով վարույթից հեռացնելու պայմաններում այն պետք է մակագրվի այլ դատավորի՝ անկախ նրանից, թե ֆիզիկապես այդ գործի հատորները որտեղ են գտնվում»։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը։ Այդպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները։ Մայիսի 20-ին Դավիթ Գրիգորյանը որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։ Դատավորի այս որոշումների դեմ Դատախազությունը Վերաքննիչ բողոքներ էր ներկայացրել, որոնք բավարարվել էին, եւ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ՝ բեկանվել էին գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին որոշումները։

Դրանից հետո տեւական ժամանակ նիստի օր չէր նշանակվում՝ պատճառաբանությամբ, թե դատավոր Դավիթ Գրիգորյանը գտնվում է արձակուրդում։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ վերջինիս առնչությամբ Դատախազությունը քրեական գործ է հարուցել մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով, որով ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։ Հուլիսի 26-ին ԲԴԽ միջնորդություն էր ներկայացվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին՝ երեք դրվագով։ Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 27-ին երկու դրվագով բավարարել էր, իսկ մեկով՝ մերժել։ Օրենքի ուժով կասեցվել էին դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, ինչից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

14:53 14/08/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի գործը այլ դատավորի չի մակագրվի, քանի դեռ միջանկյալ դատական ակտի դեմ բողոքը գտնվում է Վճռաբեկ դատարանում
12:10 06/08/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի ճակատագիրն անհայտ է. այն դեռ չի վերամակագրվել
11:59 29/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎիկտոր Սողոմոնյանը վերահաստատում է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է վենդետա
10:41 29/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴավիթ Գրիգորյանի դեմ քրեական հետապնդում սկսելու միջնորդությունը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ. Հ. Խուդոյան
20:52 28/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավոր Դավիթ Գրիգորյանին հեռացնում են Ռոբերտ Քոչարյանի քրեական գործից
16:45 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներԴատարանը մերժեց դատախազների բողոքը. տեղի է ունեցել Քոչարյանի իրավունքների խախտում
14:47 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներՔոչարյանը դատական ծախսերը վճարելու համար միջոցներ ունի, սակայն չի կարողանում տնօրինել դրանք. պաշտպան
14:38 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներՔննիչները նպատակ են ունեցել իրավունքի անհամաչափ սահմանափակել Քոչարյանի իրավունքները. փաստաբան
14:07 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներԱվարտվեց Քոչարյանի գույքի կալանքի գործով դատախազի բողոքի քննությունը
13:04 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներՌոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք էին դրել, որովհետև չգիտեին դատական ծախսերի չափը

Արխիվ

[]