Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել

ՍԴ անդամներին արված հրաժարականի առաջարկը՝ կոռուպցիոն հանցագործության թավշյա-շղարշված տարատեսակ 08/13/2019   17:05  |  Վերլուծություններ

Այն, որ ներկա իշխանությունների առաջարկած ցանկացած փոփոխություն թաքուն դրված ական է պետության տակ՝ շատ հստակ տեսնում ենք ՍԴ դատավորներին պարտադրվող հրաժարականների համատեքստում:

Տեսեք, նախ նրանց սպառնում են, հետո՝ դեսանտ են իջեցնում ՍԴ՝ հանձինս ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի, որը բարձր դատարան մտնելուց առաջ ինքզինքը ՍԴ նախագահ է հայտարարում՝ այդպիսով սեպ խրելով իր և մյուսների միջև: Այդ օրվանից սկսած ավելի ու ավելի ուժգնանում են ՍԴ նախագահին և դատավորներին ուղղված ճնշումները:

Այսօր այդ ճնշումներին գումարվել է նաև ՍԴ դատավորներին քաղաքական կաշառք առաջարկելու փաստը: Հասկանում եք, ներկա իշխանությունը արդարադատության նախարարի բերանով, իմա՝ երկրի վարչապետի հանձնարարականով բացեիբաց գործարք է առաջարկում ՍԴ դատավորներին, թե՝ դուք կամավոր /իմա՝ պարտադիր-կամավոր / հրաժարական տվեք, այսինքն, հրաժարականների դիմումներ գրեք, ես ոչ միայն ձեր աշխատավարձը կպահպանեմ, այլև դուք ձեր եղած աշխատավարձով թոշակի կանցնեք և կունենաք այն բոլոր սոցերաշխիքները, որ պետությունը տալու էր ձեզ: Մնում է ասել՝ և կապրեք գոհ ու երջանիկ: Ի դեպ, այստեղից հասկանալի է, թե ինչպիսին է փաշինյանական ժամանակի երջանկության բանաձևը:

Ընդ որում, գործարքի առաջարկը կոնկրետ ժամկետ ունի՝ օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ը: Բնականաբար, այս ժամկետը ոչ միայն դիտարկվում է որպես հոգեբանական ճնշում ՍԴ դատավորների վրա, այն ենթադրում է, թե դրանից հետո այլ իրադարձություններ պիտի տեղի ունենան: Այսինքն, ընդամենը մարդկային ու մասնագիտական հոգեբանական ճնշում լինելուց ավելին է այդ ժամկետը և բնականաբար, կապված է բոլոր այն գործերի հետ, որոնց սահմանադրականության վերաբերյալ այդ ընթացքում գնահատական է տալու Սահմանադրական դատարանը՝ Ստամբուլյան կոնվենցիա, Քոչարյանի գործ և այլն:

Առաջարկվող փոփոխություններն արդեն իսկ լուրջ քննադատության են արժանացել ոլորտի մասնագետների կողմից՝ որակվելով սահմանադրաիրավական տրամաբանության հետ որևէ աղերս չունեցող, որպես քաղաքական առաջարկ, կաշառք, ի վերջո՝ ուղղակի ճնշում դատական իշխանության նկատմամբ: Մասնավորաբար, Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում շատ հստակ հայտնել է իր կարծիքը անդրադառնալով արդարադատության նախարարության կողմից «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությանը, ըստ որի՝ ՍԴ այն դատավորները, ովքեր հրաժարական կտան օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, կպահպանեն իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, շեշտելով՝«Դա ոչ միայն իրավական, այլեւ բարոյական չէ, ո՞նց կարելի է նման բան անել, դա ճնշում է դատարանի վրա, կաշառք՝ գումարած ճնշում»:

Ի դեպ, Վ. Հովհաննիսյանն այն կարծիքին է, թե՝ ՍԴ դատավորներն այդ քայլին չեն գնա, որովհետեւ դա շատ նվաստացուցիչ առաջարկ է:
Նկատենք, որ Արդարադատության նախարարի բերված օրինակները աշխարհի փորձից, թե այսինչ կամ այնինչ երկրում էլ դատավորների համար կամավորության սկզբունքով վաղ կենսաթոշակի գնալու կարգ կա, մեր իրավիճակի հետ համադրելի չէ, քանի որ այստեղ խոսքը գնում է ոչ թե կենսաթոշակի տարիքը փոխելու, այլ` հրաժարականի մասին, չաշխատելու դիմաց աշխատավարձ տալու մասին։ Այսինքն՝ Հայաստանի պարագայում կամավորություն ասելով գործարք է առաջարկվում, կոպիտ ասած՝ դատավորներին առնելու գործընթաց: Իսկ ավելի վաղ ՍԴ անդամ-դատավորների մեծամասնության հանդեպ ուղղակի սպառնալիքն ու պարտադրանքն էր իշխողը:

Այս համատեքստում հարկ է շեշտել նաև, որ արդարադատության նախարարության հայտարարություն-առաջարկը ոչ թե վաղ կենսաթոշակի գնալու, այլ` հրաժարականի դիմաց աշխարավարձի պահպանման և սոցերաշխիքների մասին է:
Ի՞նչ է սա, եթե ոչ՝ կոռուպցիայի ունիկալ դրսևորում: Ստացվում է, որ նոր իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարով եկավ և կոռուպցիոն հանցագործությունների նոր, թավշյա- շղարշված տարատեսակնե՞ր է ներմուծում Հայաստան:

Ի վերջո, հավելենք, գոյություն ունի Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարականը, որի բացատրական զեկույցում ընդգծված է՝ «Վաղ կենսաթոշակի անցնելը պետք է հնարավոր լինի միայն դատավորի դիմումի հիման վրա կամ բժշկական պատճառներով»:
Մինչ այս պահը ՍԴ դատավորներից ոչ մեկը նման «կամավոր» դիմում չի գրել, ինչը նշանակում է՝ Սահմանադրական դատարանի անդամներն իրենց բարձրության վրա են և իրենց անձնական օրինակով են նաև ցուցանում, որ երկրում սահմանադրականության ցանկացած խախտման դեմ են և հոգեբանական ճնշումների չեն ենթարկվելու:

Ի դեպ, ներկա վարչապետն իր ուսուցչի՝ համատարած մեղավորության մեջ թաթախված հասարակության ձևավորման տերպետրոսյանական գծած ճանապարհով է գնում, ինչն ակնհայտ է նաև երկրի ամենաբարձր դատարանին օրենքին դեմ գնալու գնով իր քաղաքական համաձայնությունների դակողը դարձնելու քայլերից:

ՍԴ ամուր կեցվածքը լինելու է օրենքի և իրավունքի գերակայությամբ առաջնորդվելու ամենամեծ դասը՝ Հայաստանից առ Եվրոպա:

Հեղինակ` Անահիտ Եսայան


Հարակից հրապարակումներ`

16:17 12/08/2019  |  ԼՐԱՀՈՍԵս չեմ կարծում՝ ՍԴ դատավորները կգնան այդ քայլին, որովհետեւ դա շատ նվաստացուցիչ առաջարկ է. Վոլոդյա Հովհաննիսյան
16:30 10/08/2019  |  ԼՐԱՀՈՍՉաշխատելու համար դատավորներին աշխատավարձ տալն ուղղակիորեն խաթարում է վերջիններիս արժանապատվությունը. սահմանադրագետ (տեսանյութ)
18:27 09/08/2019  |  ՄեկնաբանությունԿառավարությունը վերջնագիր է ներկայացրել ՍԴ-ին
10:07 08/08/2019  |  ՄամուլԼարվածություն է հրահրվում Սահմանադրական դատարանի շուրջ. «Ժողովուրդ»
10:07 26/07/2019  |  ՄամուլՓոխզիջում. ՍԴ-ն կվերցնեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դիմաց. «Հրապարակ»
17:45 24/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանը ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությանը
09:56 24/07/2019  |  ՄամուլՍԴ-ում քննարկվում է Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը. «Ժամանակ»
18:51 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՈրքան վտանգավոր է ՍԴ-ի վրա ճնշումը, նույնքան վտանգավոր է հանրային ընկալումը, որ կա նման ճնշում. Հրայր Թովմասյան
10:20 19/07/2019  |  ՄամուլՍահմանադրական փոփոխություններ՝ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար. «Ժողովուրդ»
09:55 18/07/2019  |  ՄամուլԵթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]