ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանում հայտնված զինծառայողի մորը տեղափոխել են հիվանդանոց, հայրն ու եղբայրը Արցախում են 08/13/2019 13:15 | ԼՐԱՀՈՍ
Երեկ՝ օգոստոսի 12-ին, ադրբեջանական կողմում հայտնված զինծառայող Արա Ղազարյանի մայրը տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանից. «Մայրը վատառողջ կին է, սրտի հետ կապված խնդիրներ ունի, որ լուրն իմացավ, ինքնագացողությունը վատացավ, դե մենք այնպես ներկայացրինք, որ հետախուզական աշխատանքների ընթացքում եղանակի անբարենպաստ պայմաններում է հայտնվել թշնամու թիրախում, այդպես, 10։30-ի սայմաններում նրան տեղափոխեցինք Եղեգնաձորի բժշկական կենտրոն»։
Արթուր Ստեփանյանի խոսքով՝ այդ պահին մայրը գիտակցություն ուներ, բայց թույլ էր. «Այսօր տեսակցեցի նրան, նոր եմ վերադարձել հիվանդանոցից, դե, պառկած էր, մոտը մարդիկ կային»։
Ստեփանյանը նշեց, որ երբ զորամասից տեղյակ պահեցին դեպքի մասին, Ղազարյանի հայրը մեկնեց Արցախ, սակայն նրա հետ կապի դուրս չենք եկել, դեռ տեղեկություն չունեն. «Ինչ վերաբերում է մեծ եղբորը, նա պայմանագրային զինծառայող է, ծառայում է Խաչիկ գյուղում։ Երեկոյան նրան իջեցրին, պայմանավորվեցինք, որ պիտի մտնենք տուն, նոր գնանք զորամաս, բայց նրան անմիջապես տարան ռազմական կայազոր, ու դե բնական է՝ մեզ էլ թույլ չտվեցին ներս մտնել»։
Համայնքապետի խոսքով՝ առավոտյան արդեն եղբորը տեղափոխեցին Ստեփանակերտ. «Նրանք ամենօրյա կապի մեջ են եղել, ինչ-որ բաներ կան ճշտելու, տարել են՝ քննության»։
Արթուր Ստեփանյանը հավանական չի համարում, թե զինծառայողը կլքեր զորամասը եւ կանցներ ադրբեջանական կողմ այն քերծվածքների պատճառով, որ տարածված լուսանկարում երեւում են, իսկ խնդիրներ ունեցել է թե ոչ՝ նա առայժմ չգիտի. «Դեռ պարզ չէ, բայց կարծում եմ՝ երեկոյան 80 տոկոսով արդեն պարզ կլինի, թե ինչ պայմաններում է այդ ամենը տեղի ունեցել»։
Նշենք, որ զինծառայողը սոցիալապես անապահով ընտանիքից է, համայնքապետի խոսքով՝ ծնողները չեն աշխատում։ Մինչ ծառայությունը Արան էր աշխատում, զբաղվում էր գյուղատնտեսությամբ։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի Հանրապետության ՊՆ-ն հայտնեց, որ ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից դեռևս չպարզված հանգամանքերում մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։ Արցախի ՊՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ նաեւ այսօր՝ հորդորելով հավատ չընծայել ադրբեջանական լրատվամիջոցների այն պնդումներին, թե զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով։ Ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցում, ՀՀ պաշտպանության նապարար Դավիթ Տոնոյանը ասաց, որ դեպքի մանրամասները ճշտելու համար հետաքննություն է տարվում, բայց իր ներքին համոզմամբ՝ զինծառայողը մոլորվել է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ