ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գտնվելու վայրը ԱՄՆ-ում 4-5 օր եղել է անհայտ 08/12/2019 21:23 | Մեկնաբանություն

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով 12 օր գտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որից 4 օրը հայտնի չէ, թե որտեղ է նա գտնվել, որ նահանգում։ Ավելին՝ գաղտնի պահվեց նաեւ Նյու Յորքում ունեցած հանդիպումների մասին տեղեկատվությունը, եթե, իհարկե, այդպիսիք տեղի ունեցել են։
Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում: Իսկ թե որտեղ էր գտնվելու ԱԺ նախագահը՝ Բոստոնից Նյու-Յորք ընկած ժամանակահատվածում՝ հուլիսի 21-25-ը, պաշտոնապես չի պարզաբանվել ի սկզբանե. Նա գտնվել է արձակուրդո՞ւմ, օգտվելով պետական բյուջեի փողերով ԱՄՆ մեկնելու հնարավորությունից որոշե՞լ էր որպես տուրիստ զբոսնել ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, այցելել հարազատներին, թե՞ պարզապես խիստ աշխատանքային գրաֆիկով գաղտնի հանդիպումներ էին նախատեսվել։
Այս հարցերի պատասխանը պարզ չդարձավ նաեւ նրա ամերիկյան այցի ընթացքում, ինչպես նաեւ վերադարձից հետո։
Շուրջ 12 օր ԱՄՆ-ում գտնվող մեր երկրի խորհրդարանի ղեկավարի այցի մասին վերջին պաշտոնական հաղորդագրությունը եղել է հուլիսի 22-ին՝ Բոստոնում հայ համայնքի հետ հուլիսի 21-ին տեղի ունեցած հանդիպման մասին։ Ի դեպ, Բոստոնում նա անցկացրել է երեք օր ու թվում էր, որ երկարաժամկետ արտերկիր մեկնած պաշտոնյան գոնե պետք է փորձեր հագեցած անցկացնել այդ օրերը, բայց պարզվում է այդ օրերի համար նախատեսվել էր ընդամենը մեկ հանդիպում հայ համայնքի հետ, այն էլ՝ փոխվարչապետի հետ միասին, այցելություն «Հայրենիք» կենտրոն, եւ Բոստոնի Հայոց մեծ եղեռնին նվիրված հուշակոթող՝ ծաղիկներ խոնարհելու։
Իսկ մինչ այդ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը եղել էր Վաշինգտոնում, որտեղ ունեցել էր տարբեր հանդիպումներ, այդ թվում՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի,տարբեր կոնգրեսականների հետ, մասնակցել Առաջնորդների ֆորումի աշխատանքներին, ելույթ ունեցել։ Բացի այդ՝ հանդիպել Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ մտքեր փոխանակել Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների եւ խորհրդարանի աշխատանքների վերաբերյալ:
Թե որքանով են այս հանդիպումներն արդյունավետ եղել, դա հարցի մի կողմն է, քանի որ դրանից հետո հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն մտադիր է դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը, սակայն Վաշինգտոնյան այցը՝ դատելով հաղորդագրություններից, եղել է աշխատանքային, ինչը տեւել է մինչեւ հուլիսի 18-ը։ Նույնը չենք կարող ասել հետագա օրերին մասին։
Լավ, ենթադրենք՝ եւս երեք օր խիստ անհրաժեշտ էր, որ երկրիս օրենսդրի ղեկավարն անցկացներ Բոստոնում՝ օրը մեկ հատ միջոցառման մասնակցելու համար,իսկ որտեղ է նա գտնվել հուլիսի 21-ից հետո։ Նկատի ունենալով, որ հանդիպումների մասին հաղորդագրություններ չեն տարածվել, կարող ենք փաստել, որ դրանք տեղի չեն ունեցել, հետեւապես հարց է ծագում ինչու է ԱԺ նախագահը շարունակել մնալ ԱՄՆ-ում՝ պետբյուջեի հաշվին։ Մինչդեռ այս այցը, «Հրապարակ» թերթի տեղեկություններով պետական բյուջեի վրա նստել է շուրջ 60 հազար դոլար։ Դժվար է պատկերացնել, որ արեւմտյան որեւէ երկրի խորհրդարանի ղեկավար իրեն թույլ կտար 12 օր անցկացնել այլ երկրում՝ ընդ որում առանց որեւէ հանդիպումների։ Սա անլուրջ վերաբերմունք է հենց իր՝ ԱԺ նախագահի կողմից իր կարգավիճակի նկատմամբ, էլ չենք խոսում պետական միջոցների մսխման մասին։
Ասենք՝ ինչու ենք զարմանում, եթե սոցիալական բազում խնդիրներ ունեցող երկրում խորհրդարանը կարող է միլիոններ ծախսել, որ Բաղրամյան պողոտան փակելու ու լվանալու համար, ապա 60 հազար դոլար կծախսեն ու կծախսեն օվկիանոսից այն կողմ աշխատանքային այցի անվան տակ զբոսնելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 02/28/2021 22:13 Ասում են, որ ներկա-բացակա են անելու. Հայկ Մամիջանյանը՝ վաղվա Փաշինյանի հանրահավաքի մասին
- 02/28/2021 21:59 Իրենցքայլականների վերջին հնարավորությունը. Ստեփան Դանիելյան
- 02/28/2021 21:52 Սերունդները չեն ներելու չեզոքությունը. Արտակ Թովմասյան
- 02/28/2021 21:43 Մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի. Սենոր Հասրաթյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները