ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դեմ եմ մարգինալ փոփոխություններին. Նիկոլայ Բաղդասարյանը՝ կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությունների մասին 08/10/2019 17:11 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ ‹‹Իմ քայլը›› խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «Սահմանադրական դատարանի մասին» և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերում խնդրահարույց կետեր է տեսնում:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքներում:
Պարզվում է նախքան հանրային քննարկման ներկայացանելը դրան ոչ միայն ընդդիմադիր պատգամավորները տեղյակ չեն եղել, այլ նաեւ իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորների համար պարունակում են մի շարք անսպասելի ներածություններ։
‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ինքը դեմ է մարգինալ փոփոխություններին և գտնում է, որ պետք է համակարգային փոփոխություններ տեղի ունենան:
‹‹Ես ԱԺ-ում ներկայացրել եմ իմ մոտեցումը, որ և՛ տարիքային ցենզի հետ կապված խնդիրը, և՛ աշխատանքային ցենզի հետ կապված խնդիրը պետք է լինեն միասնական: Օրինակ՝ անձը 25 տարեկանից կարող է դառնալ պատգամավոր, ընդունենք, որ առաջին ատյանի դատարանի դատավորն էլ կարող է պայմանականորեն նշանակվել 25-ից, Վերաքննիչի՝ 27-ից, Վճռաբեկի՝ 30-ից, այսինքն` տրամաբանությունը պետք է աճողական լինի, և աշխատանքային ցենզն էլ պետք է աճողական լինի››,-ասաց Բաղդասարայնն ու ավելացրեց, որ իր կողմից ներկայացված տրամաբանությունը կյանքի կոչելու համար պետք է հայեցակարգային մոտեցում լինի կամ քաղաքական ուժերի համաձայնությամբ ստեղծվի փաստաթուղթ, բոլոր օրենքում այդ փոփոխություններն արվի:
Դիտարկմանը, այդ փոփոխության համաձայն` օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած ՍԴ դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանելու են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դա պարտադրանք, շահավետ գործարքի առաջարկ չէ՞ դատավորների համար, որպեսզի հրաժարական տան, Բաղդասարյանը պատասխանեց, որ առաջարկվող այդ փոփոխությանը ծանոթ չէ, քանի որ նախագծի վերջնական տարբերակը չի ուսումնասիրել:
‹‹Ես վերջնական տարբերակը չեմ տեսել, իմ նայած տարբերակում նման բան չի եղել։ Մեզ նախագծերը տրվել են, մենք դրանց ծանոթացել ենք, բայց ինչպես հասկանում եմ շատ բաներ կան, որ ամփոփելով այդ փաստաթուղթը լրացվել է: Չեմ կարող հստակ հիշել՝ մեզ տրված նախագծում ՍԴ դատավորների հետ կապված կետը կար, թե՞ ոչ, բավական մեծ փաթեթ էր, ես չեմ հիշում, որ նման բան լինի››,-նշեց ԱԺ ‹‹Իմ քայլը›› խմբակցության պատգամավորը:
Նախագծում առկա մեկ այլ կետով առաջարկվում է, որ քաղհասարակության ներկայացուցիչները եւս ներգրավվեն դատավորների էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի կազմում։ Ովքեր եւ ինչպես՝ Բաղդասարյանը չի հասկանում՝ ինչ տրամաբանությամբ են ընտրվելու այդ քաղհասարակության ներկայացուցիչները, որպեսզի կախում չունենան դատական համակարգից ու չսերտանան պետական մարմինների հետ.
‹‹Օրենքի նախագծում ես նշումներ եմ կատարել, որ ինձ համար անհասկանալի է այդ ընտրության սկզբունքը, որովհետև նախորդ իշխանության ժամանակ մենք պետական մարմիններ ունեինք, որ հենց քաղհասարակության ներկայացուցիչներից էին բաղկացած, սակայն ոչ մի դերակատարում չէին ունենում որոշումների վրա և այնպես էր իրականացված, որ այդ մարդիկ որոշակի կախում ունեին հենց այդ կազմակերպությունից: Հետևաբար` իրենք ձևական բնույթ էին կրում››:
Մեր այն նկատառմանը, որ փաստորեն, պատգամավորը եւս խնդրահարույց կետեր է տեսնում կառավարության մշակած օրենսդրական փաթեթում՝ Ն.Բաղդասարյանն արձագանքեց. «Չկա այդպիսի նախագիծ, որտեղ խնդրահարույց կետեր չկան։ Ես ԱԺ-ում աշխատում եմ 6 ամիս, 6 ամսվա ընթացքում ներկայացվել են բազմաթիվ նախագծեր, այդպիսի նախագիծ չկա, որում խնդրահարույց բաներ չկան, դա շատ նորմալ է, ես էլ եմ օրենքի նախագծեր հեղինակել և կառավարության քննարկումների ժամանակ հասկացել, որ իրոք շտկելու խնդիր կա»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ