Թեմաներ
Կիրակի 04 / 05 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/04/2020   23:13 «Սպայկայի» գյուղմթերքը 15 օր մնացել է հայ-վրացական սահմանին. վնասը մոտ 1.500.000 դոլար է 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/04/2020   21:34 Նամակներ են հրապարակում, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ընդհանուր առմամբ վատ աղջիկ չէ. Միհրան Հակոբյան 04/04/2020   20:33 ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին 04/04/2020   20:25 Դոնի Ռոստովում կացարան կտրամադրվի անօթեւան մնացած հայաստանցիներին 04/04/2020   20:18 Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ 04/04/2020   19:53 ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել 04/04/2020   19:42 Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ, քան մտածել էիք. Արփինե Հովհաննիսյան 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/04/2020   19:18 Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերի շուրջ 04/04/2020   19:09 Զգուշացում Գործող Իշխանավորին 04/04/2020   19:04 Ազգային պետությունների ժամանակը 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/04/2020   18:48 Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին 04/04/2020   18:45 ՌԴ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ դեսպանատան դիմաց 04/04/2020   18:36 Ավագանու անդամ. Մարությանին գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալիս 04/04/2020   18:18 Ինչպե՞ս են ընտրել Մոսկվա–Երևան միակ թռիչքի ուղևորներին. դեսպանատան պարզաբանումը 04/04/2020   18:14 «Դարոինկ»-ի մենեջերը վարակվել է կորոնավիրուսով. արտադրությունն այս պահին կասեցված է 04/04/2020   18:09 Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով 04/04/2020   17:50 Հայտնաբերվել է դի 04/04/2020   17:30 ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ 04/04/2020   17:24 Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան 04/04/2020   17:17 Տարեց քույրերի սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվել է. նա կալանավորումից ազատ է արձակվել հենց նիստերի դահլիճում 04/04/2020   16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք 04/04/2020   16:13 Երեխաների կյանքը կանգնած է այսօր, ինչն իբրև մասնագետ ինձ հուզում է 04/04/2020   15:55 Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում եղել է 3 կորոնավիրուսով հիվանդ․ միայն մեկի մոտ են առկա վնասվածքներ 04/04/2020   15:42 Երևանում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ է եղել. ԱՆ 04/04/2020   15:18 Մետրոյի ուղևորահոսքը 7- 8 անգամ նվազել էր. իսկ մետրոյի գործարկումը բավականին ծախսատար է. Ինչ է արվում վերագործարկման համար 04/04/2020   15:09 Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը. aliq.ge 04/04/2020   14:53 ԱԻՆ-ը վարակազերծում է խանութներն ու գերատեսչությունները 04/04/2020   14:41 Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Ռուբիկ Մխիթարյանին 04/04/2020   14:21 Ստուգման արդյունքները ապրիլի 4-ի ժամը 9-ի դրությամբ 04/04/2020   14:09 Կառավարությունը պարետատան առաջ երկու իրար հակասող խնդիրներ է դրել ․ Փաշինյան 04/04/2020   13:52 Զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ 04/04/2020   13:37 Ապրիլի 6-ին ՀՀ քաղաքացիների համար Մոսկվայից կկազմակերպվի չարտերային թռիչ 04/04/2020   13:33 «Հայրենիք» հիմնադրամ նախագահ Արթուր Վանեցյանը հեռավար դաս է անցկացրել հայրենասիրության թեմայով (լուսանկարներ) 04/04/2020   13:09 Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ 04/04/2020   13:02 ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեպքերի քանակով շարունակում է մնալ առաջինը. Ալջազիրա 04/04/2020   12:55 ԶՊՄԿ-ն թոքերի արհեստական շնչառության նոր սերնդի սարքեր ու բժշկական պարագաներ է նվիրել Սյունիքի ԲԿ-ներին 04/04/2020   12:23 Գնացեք նստեք տանը «կարանտյա» պահեք, որովհետև գիտնականները հայտնաբերել են, որ բարի մարդկանց էլ է այս վիրուսը կպնում․ Մարության 04/04/2020   11:49 Արցախի ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել 04/04/2020   11:28 Չինաստանն ապրիլի 4-ը կորոնավիրուսի զոհերի հիշատակի օր է հռչակել. Սինհուա 04/04/2020   11:24 Մեծ Բրիտանիայի վարչապետը շարունակում է մնալ մեկուսացած. Ռոյթերս 04/04/2020   11:24 ՍԴ նախագահն ընդդեմ վարչապետի հայցադիմումը կքննվի մայիսին 04/04/2020   11:20 Ֆրանսիան կորոնավիրուսի դեպքերի քանակով առաջ անցավ Չինաստանից. Ռոյթերս 04/04/2020   11:16 ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին. կա տուժած 04/04/2020   11:11 Մոսկվայում եւս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան 04/04/2020   11:02 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 770-ի 04/04/2020   10:26 Մարտունի, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում
04/03/2020   19:17 Սա այլևս արտակարգ ռեժիմ չէ, այլ կատաստրոֆիկ ռեժիմ է, հազարավոր ընտանիքներ կանգնած են սովի եզրին ․ Զոհրաբյան 04/03/2020   20:39 Փախչելը քեզ չի փրկելու, այ տղա, դու պատասխան ես տալու ժողովրդին տարիներ շարունակ թալանելու, տարեկան 200-250 %-ով վարկեր դնելու համար․ Զոհրաբյանը՝ «Varks.am»-ի ղեկավարին 04/03/2020   14:24 Քիչ առաջ Նոր Նորքից մեկուսացվեց չորս բնակիչ. «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել է, ինչպես են մեկուսացնում 04/04/2020   13:52 Զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ 04/03/2020   14:10 12-ամյա երեխայի ինքնասպանության պահին հայրը դիրքերում է եղել, իսկ մայրը՝ զորամասում․ համայնքի ղեկավար 04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/03/2020   12:11 Արցախում զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել 04/04/2020   17:24 Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան 04/03/2020   15:01 Դոլարի փոխարժեքի կտրուկ աճ կլինի ապրիլի 10-ից հետո. տնտեսագետ 04/03/2020   15:41 Ռոբերտ Քոչարյանը պետք է գտնվի մշտական բժշկական հսկողության ներքո.պաշտպանը վստահ չէ, որ ՔԿՀ֊ն կկարողանա ապահովել բոլոր պայմանները 04/04/2020   17:17 Տարեց քույրերի սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվել է. նա կալանավորումից ազատ է արձակվել հենց նիստերի դահլիճում 04/03/2020   11:02 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 736-ի 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/03/2020   09:26 Ինչո՞ւ է «Գազպրոմը» թանկացնում գազը. հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան․ «Փաստ» 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/03/2020   09:07 Աղմկահարույց գործերն ու գլխավոր դատախազի սանիկները․ «Ժողովուրդ» 04/03/2020   14:15 Հրապարակվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները. ՏԱՍՍ 04/03/2020   12:52 Սոթք գյուղում 12 տարեկան երեխա է ինքնասպանություն գործել 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/03/2020   09:11 «Ինչպե՞ս չջղայնանաս». Պարետն ԱԺ գործընկերներից դժգոհ է եղել. նա ձեռքն օդում թափ տալով, հեռացել է․ «Իրատես»

5 մլն «տեսլականի» իրականացման համար անհրաժեշտ է ՀՀ ապահովել տարեկան միջինը 80 հազար բնակչի ներգաղթ. Չալաբյան 08/10/2019   11:38  |  Մեկնաբանություն

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեբսյուքյան էջում արձագանքել է վարչապետ Փաշինյանի՝ 2050 թվականին 5 մլն բնակչություն ունենալու մասին հայտարարությանը:

«2017 թ․ սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր նպատակն է 2040 թվականին Հայաստանում ունենալ 4 մլն բնակիչ։ Սա շատ անսովոր հայտարարություն էր, քանի որ Սերժ Սարգսյանը Հայաստանը պաշտոնապես ընդունել էր 3,106 հազար բնակչով, իսկ այդ պահին արդեն նրանց թիվը նվազել էր մինչև 2,973 հազար, այսինքն ավելի քան 130 հազար բնակչով, իսկ արտագաղթը իր իշխանության տարիներին կազմել էր մոտ 245 հազար բնակիչ։ Թե ինչպես էր Սերժ Սարգսյանը հաջորդ 22 տարիների ընթացքում շրջելու այդ ընթացքը, և երկրի բնակչությունը ավելացնելու ավելի քան 1 միլիոն մարդով, ոչ ոք պատկերացում չուներ, բայց կարևոր էր մեծ թիվ հայտարարել, ու այն անվանել «ազգային տեսլական»։

Իր նախորդին այս շաբաթ որոշեց գերազանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարեց իր էլ ավելի հավակնոտ «տեսլականի» մասին՝ 2050 թվականին Հայաստանում ունենալ 5 միլիոն բնակիչ։ Հրաշալի թիվ է, և թերևս ամեն հայ մարդ կուզենար Հայրենիքում այդպիսի հայահավաք իրականացնել, բայց փորձենք պատկերացնել, արդյոք այն հնարավորություն ունի իրականություն դառնալու։

Հայաստանի բնակչությունը վերջին հինգ տարիների ընթացքում, տարեկան պաշտոնապես նվազում է մոտ 8-10 հազար մարդով, և այս պահի դրությամբ պաշտոնապես կազմում է մոտ 2,961 հազար մարդ։ Բնակչության նվազման այս տեմպը պահպանվել է նաև վերջին մեկ տարում, երբ իշխանության էր գտնվում Նիկոլ Փաշինյանը։ Եթե այս տենպը պահպանվի առաջիկա տարիներին, ապա Հայաստանի բնակչությունը 2050 թվականին կկազմի լավագույն դեպքում 2,7 միլիոն մարդ, իսկ իրականում էլ ավելի քիչ, քանի որ բնական աճը տարեց տարի նվազում է, և մասնագետների կանխատեսումներով, հաջորդ տասնամյակի կեսից սկսած բացասական է դառնալու։ Դա նշանակում է, որ 5 միլիոնի «տեսլականի» իրականացման համար անհրաժեշտ է լինելու Հայաստան ապահովել մոտավորապես 2,3-2,4 միլիոն, և կամ տարեկան միջինը 80 հազար բնակչի ներգաղթ։ Ժամանակակից Հայաստանի պատմության մեջ (չհաշված ցեղասպանության տարիները) դա ընդամենը մեկ անգամ է եղել, երբ 1949 թ․ Ստալինյան ռեժիմը մոտ 100 հազար հայեր Արևելյան Եվրոպայի երկրներից վերաբնակեցրեց Խորհրդային Հայաստան, սակայն այն ավարտվեց աղետով՝ այդ մարդանց մեծ մասը հայտնվեցին գետտոներում, ոմանք էլ Սիբիրում, մեծ մասը չինտեգրվեցին Հայաստանի հետ, և արդյունքում լքեցին երկիրը հետագա տարիներին։

Որպեսզի այդ նույնը կրկնել 30 տարի անդադար, ավելի քան գերմարդկային ջանքեր են պետք։ Օրինակ, ամեն տարի Հայաստանում պետք է կառուցվի Վանաձորի չափ մի քաղաք (ընդ որում ավելի բարեկարգ), և այնտեղ ներգաղթող բնակչությունը ապահովվի որակյալ աշխատանքով։ Սա մոտավորապես 10-12 միլիարդ ԱՄՆ դոլարի ծախս է պահանջելու ամեն տարի, այն դեպքում, երբ Հայաստանի ամբողջ պետական բյուջեն հիմա 3 միլիարդ դոլար է, ու չի բավականացնում բազմաթիվ օրհասական կարիքների համար։ Կարելի է պնդել, որ ծախսերի մի մասը կհոգան իրենք ներգաղթողները, մի մասն էլ՝ ներդրողները, սակայն նույնիսկ այս դեպքում պետությունը պետք է վիթխարի ծախսեր իրականացնի, որպեսզի ստեղծի նախնական պայմանները և նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքները, իսկ ներդրողներն էլ պետք է ստեղծեն բազմաթիվ նոր բիզնեսներ, որպեսզի մարդկանց որակյալ աշխատանքով ապահովեն։ Թեև այս ամենը տեսականորեն անհնար չէ, իրականությունը այն է, որ երեսուն տարի անընդմեջ ոչ մի երկիր ներգաղթի այդպիսի տեմպեր չի կարողացել ապահովել, և հիմք չկա պնդելու, որ հենց մենք ենք գտել այն կախարդական փայտիկը, որ թույլ կտա դա անել։

Իրականությունը նաև այն է, որ ունենալ տարեկան կայուն 10-15 հազար մարդու զուտ ներգաղթ, ներկայիս 20 հազարի արտագաղթի փոխարեն, արդեն հսկայական հաջողություն կլինի մեր երկրի համար։ Այն յուրաքանչյուրիցս մեծ աշխատանք է պահանջելու, քանի որ այսօր երկրում բնակչության մոտ 30%-ը դեռ ապրում է աղքատության մեջ և շարունակում է արտագաղթել, պաշտոնական գործազրկության մակարդակը դեռ 20%-ից ավելի է, և աշխատողներից շատերն էլ չունեն որակյալ աշխատանք, և այդ պայմաններում խոսել 5 միլիոն բարեկեցիկ բնակչի մասին՝ նշանակում է մարդկանց կերակրել պատրանքներով, և շեղել իրականությունից։

Դրա փոխարեն, մեզ պետք է Կառավարություն, որն առավոտից երեկո թեևերը քշտած գործ է անելու, լուծելու է հերթով երկրի առաջ կանգնած խնդիրները, արագացված զարգացնելու է տնտեսությունը, դրանով հայ մարդկանց մոտ ապագայի նկատմամբ վստահություն է ստեղծելու՝ և այդ դեպքում, գուցե մի հրաշալի օր, մենք իսկապես կտեսնեք, որ արտագաղթին փոխարինում է ներգաղթը, երիտասարդները վստահությամբ ընտանիքներ են կազմում, ընտանիքները սկսում են ավելի շատ երեխա ունենալ, երկրի բնակչությունն էլ վերջապես սկսում է աճել։ Մինչ այդ, բոլորիդ լավ օր եմ ցանկանում, հավատով, որ արդեն մոտ ապագայում մենք այս ամենը կտեսնենք»։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/04/2020   20:07 Կարեւորի մասին՝ հակիրճ.04.04.2020

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]