ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չաշխատելու համար դատավորներին աշխատավարձ տալն ուղղակիորեն խաթարում է վերջիններիս արժանապատվությունը. սահմանադրագետ (տեսանյութ) 08/10/2019 16:30 | ԼՐԱՀՈՍ
Հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորների համար աշխատավարձը պահպանելու կառավարության առաջարկն սահմանադրաիրավական տրամաբանության հետ որեւէ աղերս չունի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։
Ինչպես արդեն հայտնի է՝ Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ այդմ՝ կառավարությունն առաջարկում է օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանեն իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը։
Սահմանադրագետ Արամ Վարդևանյանի կարծիքով այս առաջարկությունն իրավական առումով հնարավոր չէ մեկնաբանել, քանի որ այն սահմանադրաիրավական տրամաբանության հետ որևէ աղերս չունի եւ այն որակեց որպես քաղաքական առաջարկություն։
«Այստեղ առհասարակ իրավական հիմնավորում գոյություն չունի։ Սա ակնհայտ առաջարկություն է ՍԴ դատավորներին, որն ուղղակիորեն խաթարում է վերջիններիս արժանապատվությունը։ Սդ դատավորները չեն պաշտոնավարում զուտ աշխատավարձի համար», - ասաց Արամ Վարդևանյանը։
Չաշխատելու դեպքում դատավորներին վարձատրության մասին առաջարկն անգամ սահմանադրագետը վիրավորական է համարում։ Մարդը վարձատրվում է իր կատարած պարտականությունների և լիազորությունների համար, ուստի այս տեսանկյունից Արամ Վարդևանյանը չի կարողանում պատկերացնել, թե ինչպիսի եզրակացություն է տալու Ֆինանսների նախարարությունը։ Ի վերջո որն է նպատակը՝ տարիներ շարունակ մի խումբ մարդկանց վարձատրել՝ առանց դրա դիմաց որևէ պարտականություն տեսնելու։
«Նպատակը կարծես հասկանալի է՝ կազմում փոփոխություններ տեսնելը։ Կազմում փոփոխութունները տեղի են ունենալու բացառապես մեկ քաղաքական միավորի ցանկությամբ։ Այսօր ԱԺ-ում ունենք խմբակցություն, որը 3/5-րդից ավել ձայներ ունի։ Այսինքն ՍԴ կազմը բաղկացած է լինելու քաղաքական մեկ միավորի համար ընդունելի անձանցից», - նկատեց սահմանադրագետը։
Արամ Վարդևանյանը ընդգծում է՝ հետաքրքրական է լինելու հասարակության գնահատականը։ Ի վերջո գումարը տրամադրվելու է պետբյուջեից, որն էլ ձևավորվում է հարկահավաքից։ Սահմանադրագետը դժվարանում է հասկանալ նաև , թե ինչով է պայմանավորված ՍԴ դատավորներին առաջարկվող հրաժարականների վերջնաժամկետը, սակայն կարծում է, որ այն կփոփոխվի դեռ։
«Եթե օրենքը ընդունվեց սեպտեմբերին կամ հոկտեմբերին, ապա օգոստոսի 1-ի պայմանը չի գործելու, քանի որ եթե օգոստոսի 1-ից մեկը հրաժարական տա, արդեն ընդունումը չի տարածվի։ Չեմ պատկերացնում՝ ինչ լուծում են տալու, որ այդ պահին ծագած իրավահարաբերությունների վրա էլ այն ազդի։ Որոշակի խնդիր կարող է առաջացնել», - նշեց Արամ Վարդևանյանը։
«Փաստինֆո»-ի այն հարցին, թե թե որքանով է վերջնաժամկետն առնչվում Ռ. Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից եզրակացություն ստանալու ժամկետին, սահմանադրագետն արձագանքեց. «Եթե հարցը դիտարկենք այդ տիրությում, պետք է այն քննարկենք քրեաիրավական տիրությում, քանի որ դա կլինի միջամտությունսահմանադրական արդարադտությանը»։
Այնուամենայնիվ Արամ Վարդևանյանը կարծում է, որ փոփոխությունն ունի նաև դրական կողմ՝ այլևս ոչ ոք չի փորձի շահարկել ՍԴ կազմի լեգիտիմությունը և սահմանադրականությունը։ Սակայն փաթեթն ամբողջությամբ պետք է դառնա Վենետիկի հանձնաժողովի քննարկման առարկա։ Նրա կարծիքով, եթե ԱՆ-ն Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ ահնրաժեշտություն է տեսնում՝ ստանալու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ապա սա էլ ավելի ցայտուն օրինակ է։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ