ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ինձ համար հերոսներ են` չնայած սխալներին, որ գործել են երեքն էլ . Միքայել Մինասյան 08/09/2019 14:56 | Մեկնաբանություն
Չի կարելի ու չպետք է ապրել` «անցյալ չկա, կա միայն ներկա» թեզով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նախկին ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը։
Նա մասնավորապես ասել է.
«Ջորջ Մարտինն իր «Գահերի խաղը» գրքում գրել է. «Շատերին մոռացել են։ Շատերն արժանի են մոռացության։ Բայց հերոսներին կհիշեն միշտ։ Արժանիներին։ Լավագույններին և վատագույններին։ Եվ մի քանիսին, որոնք երկուսից էլ էին»։
Ուզենք, թե չուզենք, ցանկացած երկրի պատմություն հենց հերոսների պատմություն է։ Հանում ես հերոսներին, դառնում է անդեմ շարադրանք։ Այդ պատճառով մեր հանրային օրակարգի ամենամեծ վտանգը անխնա վերաբերմունքն է վերջին 30 տարիների մեր հերոսների նկատմամբ։ Նրանց նկատմամբ, կարծես, չհայտարարված «վհուկների որս» է։
Դրա վառ օրինակներից է բրիտանական BBC-ի հոդվածը Մարտի 1-ի մասին։ Եթե կա դրանից տպավորություն, ապա այն մեկն է. Արցախի ականավոր զինվորական, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի թիրախավորումը և հիպոթետիկ կապը նրա ու զոհերի միջև։ Հոդվածն իր բովանդակությամբ վաղը մոռացված անցյալ կդառնա, բայց վերք կթողնի մեկ բան. հոդվածը թիրախավորում էր մեր հերոսին։ Սամվել Կարապետյանը հերոս է:
Սքոթ Ֆիցժերալդն ասում էր` ցույց տվեք հերոսին, և ես կգրեմ նրա մասին ողբերգություն։ Ես չգիտեմ, դա մեր հավաքական ողբերգությունն է, թե առանձին վերցրած, օրինակ, գեներալ Մանվելի, ով այսօր ամբաստանյալի աթոռին է։ Նա, Մոնթեն և շատերը միասին ազատագրեցին Արցախը։ Ցավոք Մոնթեն զոհվեց, զոհվեց ու մնաց հերոս։ Մանվելը կա ու իր իրական մեղքերը քավելու հնարավորության փոխարեն անազատության մեջ է «տուշոնկա» կոչվող խեղկատակությամբ:
Ապրիլյան հաղթանակը կերտած տղերքը հերոսներ են: Բոլորը: Թե՛ Արցախյան հերոսամարտում, թե՛ ապրիլյան պատերազմում ընկած տղերքը հավերժ կմնան հերոս, մինչդեռ ողջերն այսօր ամբաստանյալ են կամ պոտենցիալ ամբաստանյալ:
Հերոսներն այդպիսին են։ Հակասական։ Միշտ է այդպես եղել։ Ու այդպես էլ կլինի։ Այլ հարց է, թե ինչպես պետք է վերաբերվենք նրանց։ Որպեսզի քաղաքական համատեքստից դուրս գանք, բայց հասկանանք խնդիրը, վերցնենք, օրինակ, Ռուբեն Հախվերդյանին։ Նա մեր ժամանակների աստղերից է` տաղանդավոր երևանցի, բազմաթիվ սիրված երգերի հեղինակ։ Բայց Հախվերդյանը միշտ աչքի է ընկել ամենաանհեթեթ հայտարարություններով ու խայտառակ հարցազրույցներով։ Արդյոք դրանից փոխվե՞լ է նրա կարգավիճակը կամ նրա նկատմամբ մեր վերաբերմունքը։ Ոչ։ Հիմա նույնը պատերազմի և երկրի հերոսների մասին է։
Անկախ բազմաթիվ բացթողումների և սխալների նկատմամբ մեր վերաբերմունքից` Հայաստանի, Արցախի և համայն հայության շրջանում չպետք է իրերն իրենց անուններով անվանելու բարդույթներ լինեն: Չի կարելի բարդույթավորվել և Լևոն Տեր-Պետորսյանին չանվանել հերոս: Որովհետև նախագահ Տեր-Պետրոսյանը Հայաստանի ղեկավարն է եղել մեր պետության և ժողովրդի համար օրհասական ժամանակներում, լինել-չլինելու երկընտրանքի ժամանակներում: Եվ, որպես ալեկոծված ծովում հայտնված նավի նավապետ` նա և իր թիմը կարողացան նավը բարեհաջող նավահանգիստ հասցնել: Չի կարելի բարդույթավորվել ու Ռոբերտ Քոչարյանին չանվանել հերոս: Որովհետև նախագահ Քոչարյանը ղեկավարել է Արցախը հանրապետության երկունքի պահին, իսկ հետո ղեկավարել է Հայաստանի
Հանրապետությունն ու անառարկելի առաջընթաց ապահովել հայկական երկու պետությունների համար` քայլ առ քայլ ցեմենտելով պետականաշինության մեր նավը: Չի կարելի բարդույթավորվել և Սերժ Սարգսյանին չանվանել հերոս: Որովհետև իր կյանքի ավելի քան 30 տարիների ամեն օրը պետականությանն ու անվտանգությանը նվիրած նախագահ Սարգսյանի առաջնորդությամբ Հայաստանը դիմագրավեց հնարավոր գրեթե բոլոր տիպի մարտահրավերները, նա արտաքին ու ներքին հավասարակշռության ապահովման նշաձող դրեց, բացեց երկիրն ու քչերի համար հասկանալի թևեր տվեց Հայաստանին, որ դեռ թռիչք պիտի ապահովեն:
Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ինձ համար հերոսներ են` չնայած սխալներին, որ գործել են երեքն էլ: Ու նրանք այսօր էլ դեռ վճռորոշ ասելիք ունեն:
Անխոս հերոսներ են Վազգեն Մանուկյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Պարգև Սրբազանը, ովքեր պատերազմում և հետպատերազմյան շրջանում պատմություն են կերտել:
Հերոսներ են Արկադի Տեր-Թադևոսյանը, Արշավիր Ղարամյանը, Լևոն Մնացականյանը, Վիտալի Բալասանյանը, Սեյրան Օհանյանը, Մովսես Հակոբյանը, Սամվել Բաբայանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Հարությունյանը, Արթուր Աղաբեկյանը, Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Սասուն Միքայելյանը, Ժորա Գասպարյանը, մյուսները` չնայած երեկ կամ այսօր կամ վաղը գործած կամ հնարավոր գործելիք նրանց սխալներին։
Չի կարելի ու չպետք է ապրել` «անցյալ չկա, կա միայն ներկա» թեզով։ Անցյալը կա, որում կան և՛ հաղթանակներ, և՛ սխալներ, բայց պետք է գնալ դեպի ապագա։ Հերոսներին պետք է ճանաչել, գնահատել ու հարկ եղած դեպքում պատասխանատվության կանչել սխալների համար։ Բայց չհեղինակազրկել ու չոչնչացնել։ Չզրկել երկիրն իր հիմքից։ Մեր հենման կետը, մեր ճակատագիր կերտողները հերոսներն են։ Նրանց հետ գուցե դժվար է, բայց առանց նրանց անհնար է։
Հերոսները նաև ողջերի մեջ են։ Պիտի համարձակություն ունենանք տեսնելու այն, ինչ հետո պատմությունն է արձանագրելու։ Իսկ թշնամինե՞ր՝ որքա՜ն ուզենք։ Միայն, թե սահմանից այն կողմ։ Հայաստանում մենք չպետք է թշնամի ունենանք: Ու չենք ունենալու:
Ոչ ոք անիմաստ չի ընկել մարտում և ոչ ոք անիմաստ չի ապրում այսօր: Ատելության վրա հնարավոր չէ սխրանքներ ու հեղափոխական փոփոխություններ կատարելու ունակ հասարակություն ունենալ։ Լավ ու անվտանգ ապրելու իրավունքը կարելի է վաստակել միայն համերաշխության մթնոլորտում: Եվ դա հնարավոր է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ