ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չի եղել մի փաստ, որը կվկայեր այն, ինչի մասին նշված է BBC-ի հոդվածում. Մարտի 1-ի գործով ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ 08/08/2019 18:29 | ԼՐԱՀՈՍ

«Ես չեմ ուզում վերաբերմունք դրսեւորել կամ գնահատական տալ, թե ինչու է BBC-ն նման բան ասում եւ ինչու է նման կերպ ասում, թե որն է նրա աղբյուրը, ինչու է այդ աղբյուրից օգտվել եւ ինչ նպատակ է հետապնդում: Այս հարցերը ես չեմ ուզում մեկնաբանել, բայց ես կարող եմ ասել, որ ամբողջ այս տարիների ընթացքում, եւ հանձնաժողովի աշխատելու ժամանակահատվածի ընթացքում, որը տիրապետել է նաեւ փաստահավաք խմբի նյութերին, նման ինֆորմացիա չի եղել: Չի եղել մի փաստ, որը կվկայեր այն մասին, ինչի մասին նշված է այդ հոդվածում: Ես նման նյութի չեմ տիրապետել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Մարտի 1-ի գործով ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով BBC-ի ռուսական ծառայության հրապարակած հոդվածին:
Հիշեցնենք, BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել էր Մարտի 1-ի գործին և հոդված հրապարակել, որտեղ հղում կատարելով գործի նախաքննության նյութերին, նշվում էր, որ 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ ցուցարարների ուղղությամբ կրակելու գործողությունն իրականացրել է Արցախից բերված ջոկատը, որը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը ( Օգանովսկի):
Հավելենք, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ տվյալ հրապարակման մեջ տեղ գտած «հիմնավորումները» ծայրից ծայր մտացածին են և իրականության հետ որևէ կապ չունեն: Նա չէր բացառել, որ BBC-ի հրապարակումը հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից:
«Տարի ու կես հանձնաժողովը աշխատել է, մեզ են փոխանցվել նաեւ փաստահավաք խմբի զեկույցները, նույնիսկ նրանց մասնավոր զեկույցները հանձնաժողովը ընդունել է եւ պաշտոնապես կցել է իր զեկույցին, բայց նման քննարկում, նման հիմքի, նման փաստի, որի վրա կարող էին նման պնդում անել, ես չեմ հանդիպել , հանձնաժողովը չի հանդիպել»,- մեզ հետ զրույցում շարունակեց 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը :
Դիտարկմանը, թե առաջին անգամը չէ, որ «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ շահարկվում է Արցախից բերված ջոկատի մասնակցության հարցը՝ Սամվել Նիկոյանն արձագանքեց. «Պետք է բնական համարել, որ այն ժամանակ ընդդիմադիր քաղաքական ուժը շահարկում է որեւէ թեզ: Դա այնքան նուրբ հարց է, որ մարդկանց, հասարակության ու ժողովրդի զգայարանների ու դատողության վրա կարող է ազդել: Դա հասարակության վարքագծի վրա ազդեցության ամենահեշտ ճանապարհն է եւ, բնականաբար, նրանք պետք է այդ հեշտ ճանապարհով գնային, ինչը եւ արել են, բայց ցավոք, հաշվի չեն առել, որ քաղաքական խնդիրներ լուծելու արդյունքում մենք վտանգում ենք մեր միասնականությունը, մեր հաղթանակն ու այն արժեհամակարգը, որի համար մի ամբողջ սերունդ իր կյանքն է դրել»:
Հարցին, արդյո՞ք օտարերկրյա լրատվամիջոցի կողմից նման տեղեկության հրապարակումը պատվեր կարող է լինել, Սամվել Նիկոյանն արձագանքեց.«Եթե ես ասեմ՝ պատվեր կա, նշանակում է, որ ես նմանվում եմ այն մարդկանց, ովքեր առանց հիմք ունենալու ենթադրաբար կարծիք են հայտնում: Ես ինձ թույլ չեմ տա ենթադրություններ անելու: Ես պետք է ունենամ փաստ, հիմք, որ ասեմ: Ինչո՞ւ եմ վստահաբար ասում, որ այն ինֆորմացիան, որը նշվում է հոդվածում, հանձնաժողովը չի տիրապետել, որովհետեւ չի եղել նման քննարկում , որովհետեւ նման նյութեր, նման հիմքեր չեն եղել: Դա վստահաբար կարող եմ ասել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/23/2021 11:04 Այսօր լուսադեմին Աշոցքում գրանցվել է -35 աստիճան սառնամանիք
- 01/22/2021 22:39 Վրաստանի ԱԳՆ-ն ՀՀ ԱԳ նախարարի այցը անվանել է այն ոչ թե աշխատանքային, այլ ոչ ֆորմալ. Աշոտյան
- 01/22/2021 22:17 Հերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտության դեմ իբր արշավի վերաբերյալ. ԿԳՄՍ նախկին նախարար
- 01/22/2021 20:53 Այն, որ բանակը վերակառուցման կարիք ունի՝ ակնհայտ է նույնիսկ ոչ մասնագետների համար. Տիգրան Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2021 10:29 Գյումրիում ՌԴ քաղաքացու ավտոմեքենա է այրվել. վարորդը մահացել է
- 01/22/2021 16:39 ՃՏՊ Հաղարծին բնակավայրում․ կա զոհ
- 01/22/2021 10:16 ՃՏՊ Արթիկ քաղաքում․ կան տուժածներ
- 01/22/2021 10:02 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները