ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում խուզարկությամբ կրկին բազմաթիվ արգելված իրեր են հայտնաբերվել 08/08/2019 15:17 | Քրեական խրոնիկոն

2019թ. օգոստոսի 8-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազության անմիջական հսկողությամբ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ են կատարել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի տարբեր մասնաշենքերի թվով 6 խցերում: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են բազմաթիվ արգելված իրեր, մասնավորապես՝ 4 բջջային հեռախոս, 5 լիցքավորիչ, 3 ականջակալ, 2 կրիչ, 1 հատ «Վայֆայ» ինտերնետ սարքավորում, սերմնահատիկներին նմանվող զանգված, 8 առանձին փաթեթներով դեղնավուն փոշենման զանգված, 4 ներարկիչ, 3 մկրատ, 1 ծակող գործիք և 1 մետաղական ձողի կտոր: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հասարակայնության կապերի բաժնից։
Խուզարկությունները կատարվել են ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դսևորելու և ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում՝ նշված քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող մարզի դատախազության դատախազի միջնորդությամբ դատարանից ստացված խուզարկություն կատարելու որոշումների հիման վրա:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի դատախազության կողմից քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել էր, որ շարունակվում են քրեակատարողական հիմնարկի տարածք արգելված առարկաներ ապօրինի ներթափանցման, դատապարտյալների, կալանավորված անձանց կողմից դրանք ձեռք բերելու, օգտագործելու և շրջանառելու դեպքերը, որոնք կատարվում էին ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության դրսևորելու պատճառով: Ավելին, ի հայտ էին բերվել բազմաթիվ դեպքեր, երբ ՔԿՀ աշխատակիցներն անձամբ են մասնակցել այդ իրերը դատապարտյալներին կամ կալանավորված անձանց հասցնելու, շրջանառելու գործընթացին: Մինչդեռ ՔԿՀ պաշտոնատար անձինք, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հանդիսանում են հետաքննության մարմին, իրենց այդ ենթակաների հնարավոր քրեական պատասխանատվության չենթարկվելու շահագրգռվածությունից ելնելով նրանց կողմից կատարված՝ ենթադրյա հանցագործությունների հատկանիշներ պարունակող գործողությունների վերաբերյալ դեպքերը համարել են զուտ կարգապահական բնույթի խախումներ՝ բավարարվելով նրանց նկատմամբ կարգապահական պատըասխանատվության միջոցների կիրառմամբ:
Մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտաբերված նմանատիպ փաստերի կապակցությամբ դատախազների կողմից հարուցվել էին 6 քրեական գործեր, որոնցից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի, 5-ը՝ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է:
Օգոստոսի 8-ին իրականացված խուզարկության արդյունքներով ևս, որոնք վկայում են անգամ քրեադատավարական գործըթնացների հարուցման պայմաններում ՔԿՀ տարածքում ապօրինի առարկաների, իրերի շարունակվող շրջանառման և օգտագործման մասին, քրեական գործի շրջանակներում իրավական գնահատականներ կտրվեն ՔԿՀ-ի համապատասխան պաշտոնատար անձանց գործողություններին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/01/2021 10:05 Ադրբեջանը երկարաժամկետ կտրվածքով շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել․ Աբրահամյան
- 03/01/2021 09:57 2021 թ. սահուն մտնում ենք մերժված, արատավոր երևույթների տիրույթ․ Սոֆյա Հովսեփյան
- 02/28/2021 22:13 Ասում են, որ ներկա-բացակա են անելու. Հայկ Մամիջանյանը՝ վաղվա Փաշինյանի հանրահավաքի մասին
- 02/28/2021 21:59 Իրենցքայլականների վերջին հնարավորությունը. Ստեփան Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները