Թեմաներ
Հինգշաբթի 08 / 06 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/06/2020   01:41 Ամուլսարի իրադարձություններով Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի աշխատանքների օրվա ամփոփում 08/06/2020   01:31 Ինչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին. Արմեն Գևորգյան 08/05/2020   23:58 Խիստ անհրաժեշտ է, որ ազգովին մեկ անգամ եւս ապացուցենք մեկ ու միասնական ազգ լինեու մեր հավատամքը. ՀՅԴ Բյուրոյի կոչը՝ Բեյրութում տեղի ունեցածի կապակցությամբ 08/05/2020   23:41 Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ 08/05/2020   23:29 Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 08/05/2020   23:11 11 զոհերը Լիբանանի տարբեր շրջանների բնակիչներ էին (լուսանկար) 08/05/2020   23:00 Հրապարակվել է Ա. Սիմոնյանի ու Ա.Դանիելյանի ծեծկռտուքի տեսագրությունը 08/05/2020   22:56 Հետևողական եմ լինելու գործի անաչառ քննությանը. Սոնա Ղազարյան 08/05/2020   22:49 «Կորածների մեջ կան նաեւ հայեր, որոնցից մինչեւ հիմա տեղեկություններ չկան» Հակոբ Բագրատունի 08/05/2020   22:35 «Որոշ ճշտումներ արդեն իսկ իրականացրել եմ Լիդիանի պահնորդական կազմակերպության գործողությունների իրավաչափության վերաբերյալ. պարզաբանումների եմ սպասում» Աբրահամյան 08/05/2020   22:24 «Հրմշտոցի ընթացքում, ես չեմ տեսել, որ կանայք գետնին են ընկել, բայց հնարավոր է՝ նման իրավիճակ էլ առաջացած լինի»․ Գևորգ Ազիզյան 08/05/2020   22:18 Լիբանանի իշխանությունները հերքում են Բեյրութի պայթյունին՝ Իսրայելի մասնակցության մասին լուրերը 08/05/2020   22:12 «Ամուլսարը լինելու է Փաշինյանի գերեզմանափորը... ». Գևորգ Պետրոսյան 08/05/2020   22:02 Բեյրութում զոհերի թիվը հասել է 135-ի 08/05/2020   22:00 Եկող մեկ ամսվա ընթացքում Հայաստանի «ժողովրդի» իշխանությունը պլանավորում է ավարտել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացը. Ղազինյան 08/05/2020   21:49 Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետևանքով վնասված եկեղեցին 08/05/2020   21:48 Ամուլսարից 7 քաղաքացի բերման է ենթարկվել 08/05/2020   21:33 Շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել Արսեն Թորոսյանի նկատմամբ. պայմանագրեր են կնքվել ընկերության հետ, որի տնօրենը Թորոսյանի կինն է. hetq.am 08/05/2020   21:25 ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը ոստիկանության Վայքի բաժնում է․ կստուգվի անձանց բերման ենթարկելու հիմքերը 08/05/2020   21:17 Վնասվել է Բեյրութի հյուրանոցների 90 տոկոսը 08/05/2020   21:00 Ֆրանսիան և Ավստրալիան միացել են Լիբանանին տրամադրվող միջազգային օգնության ծրագրին 08/05/2020   20:55 Ամուլսարում ոստիկանական մեքենան անցել է քաղաքացիներից մեկի ոտքի վրայով 08/05/2020   20:48 ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում է անվտանգության կանոնների պահպանումը հանգստյան տներում. Ծաղկաձորի հյուրանոցներում խախտումներ են գրանցվել 08/05/2020   20:32 Բեյրութում մարդիկ սթրեսի մեջ են, վախեցած. Լիբանանահայ 08/05/2020   20:29 Հրմշտոցներ Ամուլսարում․ իրավիճակը լարված է 08/05/2020   20:23 Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ 08/05/2020   20:19 Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումը կառավարության խայտառակ որոշումն է․ Մարուքյան 08/05/2020   20:16 Քուանշ, պարոն քաղաքապետ 08/05/2020   20:08 Բեյրութում պայթյունից զոհվածների հիշատակին մոմավառություն է Հանրապետության հրապարակում 08/05/2020   20:03 ՀՀ կառավարությունը հատուկ չվերթով դեղորայք, բժշկական սարքավորումներ, սնունդ կհասցնի Լիբանան․ վարչապետի խոսնակ 08/05/2020   19:57 Լույսի պես աղջիկ. Կայա Ֆուտուլյանը Լիբանանում զոհված հարյուրավոր քաղաքացիներից մեկն է 08/05/2020   19:52 Կընդունենք Կառավարության հրավերը, եթե մեր պահանջը կատարվի. Ջերմուկցիները մաքուր օդ են շնչում իրենց գյուղում 08/05/2020   19:47 Լիբանանում հրաժարվել են Բեյրութի պայթյունի միջազգային հետաքննությունից 08/05/2020   19:43 Բեյրութում հայտարարվեց արտակարգ իրավիճակ 08/05/2020   19:38 Ոստիկանապետը ակցիայի մասնակիցներին 15 րոպե ժամանակ տվեց՝ ճանապարհն ազատելու համար 08/05/2020   19:32 Բեյրութում ավելի քան 300 000 քաղաքացի հնարավորություն չունեն գիշերելու իրենց տներում 08/05/2020   19:28 Ամուլսարում բողոքի ացիայի երկրորդ օրն է 08/05/2020   19:24 Մահացած հայերի թիվը հասավ 11-ի 08/05/2020   19:18 Պարզվել է մարդկանց շրջանակը, ովքեր կորոնավիրուս չլինելու վերաբերյալ քարոզչություն են ծավալել.Փաշինյան 08/05/2020   19:18 Ոստիկանության ծառայողները կենդանի պատնեշ են ստեղծել 08/05/2020   19:11 Ավարտվել է 69-ամյա տղամարդու մահվան ելքով ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը 08/05/2020   19:07 Նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հետ 08/05/2020   19:02 Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սկսել է Լիբանանի հայ համայնքի կարիքների գնահատման և վերլուծության գործընթաց 08/05/2020   19:01 Երևանի Արարատյան 1-ին զանգվածի բնակարաններից մեկի ննջասենյակում հայտնաբերվել է բնակչի դին 08/05/2020   18:52 Սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն. Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ կրթության չափորոշիչների մասին. Ilur.am 08/05/2020   18:49 Ոստիկանության ծառայողները բացահայտել են Լոռու Դարպաս գյուղում կատարված սպանությունը 08/05/2020   18:44 Արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի. Կվերանայվի հանրահավաքներ անցկացնելու հարցը 08/05/2020   18:40 Իրական շանս ունենք՝ իջեցնելու կորոնավիրուսի նոր թվերը. Թորոսյան 08/05/2020   18:38 Նոր համակարգ ստեղծելը շքեղություն է Հայաստանի համար. Թաթուլ Պետրոսյանը՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծման մասին 08/05/2020   18:22 Բարենպաստ զարգացումները բերել են նաև վատ լուրեր. Փաշինյան
08/04/2020   11:31 Քրեական գործ է հարուցվել. Մանուել Մանուկյանին հրավիրել են բաժին 08/05/2020   18:18 Բեյրութում հենց պայթյունի ժամանակ երեխա է ծնվել. Երեխային և մորը տարհանել են 08/05/2020   20:16 Քուանշ, պարոն քաղաքապետ 08/05/2020   10:58 Բեյրութում զոհվել է Դելիա Փափազյանը. նա 5-րդ հայ զոհն է 08/05/2020   12:20 Բեյրութի քաղաքապետը լացում է. Պայթյունը նման է Հիրոսիմային կամ Նագասակիին. Morocco world news 08/04/2020   16:37 «Ադրբեջանը կրկին ծնկաչոք հրադադար է աղաչելու, որովհետև արցախցին երբեք հող չի տա». «Արծիվ 30» մահապարտների գնդի փոխհրամանատար 08/04/2020   16:00 Մանուել Մանուկյանի կողմից ապօրինի հավաքներ կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/05/2020   13:21 Խուզարկություն է կատարվում առանց դատարանի որոշման 08/05/2020   15:51 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տվյալներ է հրապարակել դեպի Երևան ու Երևանից սպասվող չվերթների մասին 08/05/2020   12:58 «Արսեն Թորոսյանը պատրաստվում է պատվաստել ամբողջ հայ ժողովրդին, որպեսզի դրանով ողջ ազգին դարձնի չբեր և հաշմանդամ».բողոքի ակցիայի մասնակից 08/05/2020   10:42 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 288-ով 08/04/2020   22:23 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայ է զոհվել 08/05/2020   19:18 Պարզվել է մարդկանց շրջանակը, ովքեր կորոնավիրուս չլինելու վերաբերյալ քարոզչություն են ծավալել.Փաշինյան 08/04/2020   11:43 Արագ քայլերով արյունահեղություն է զարգանում. Բունիաթյան 08/04/2020   10:44 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 196-ով 08/04/2020   12:57 Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք. Սամվել Մարտիրոսյան 08/05/2020   09:27 «Իմ քայլը» որոշել է «բերման ենթարկել» ԿԳՄՍ նախարարին, բազմաթիվ հարցեր կան կուտակված. «Ժողովուրդ» 08/04/2020   20:42 Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ 08/04/2020   19:38 Հայաստանը հայտնվել է ադրբեջանական հաքերների կիբերհարձակումների թիրախում. Կառավարությունը լռում է, քրեական գործ չի հարուցվել 08/05/2020   23:00 Հրապարակվել է Ա. Սիմոնյանի ու Ա.Դանիելյանի ծեծկռտուքի տեսագրությունը

Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով ՄԻՊ-ը կդիմի ԲԴԽ, ՀՔԾ եւ Դատախազություն 08/08/2019   11:26  |  ԼՐԱՀՈՍ

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը իրավական դիրքորոշում է հրապարակել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով առգրավման և խուզարկության առնչությամբ՝ նշելով, որ կդիմի Բարձրագույն դատական խորհուրդ, Հատուկ քննչական ծառայություն եւ Դատախազություն։

ՄԻՊ-ի պաշտոնական հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբաններ Գեորգի Մելիքյանը և Երվանդ Վարոսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են բանավոր և գրավոր բողոքներ՝ կապված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով Դ.Գրիգորյանի աշխատասենյակում կատարված առգրավման և խուզարկության ընթացքում նրա իրավունքների երաշխավորման հետ:

Փաստաբանները ներկայացրել են պնդումներ այն մասին, որ քրեական վարույթի ընթացքում թույլ են տրվել Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտումներ, այդ թվում՝ քրեական հետապնդման մարմնի օրենքով չնախատեսված գործողությունների արդյունքում: Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանների հրապարակային հայտարարություններն այս հարցերի առնչությամբ, ինչպես նաև նրա վերաբերյալ քրեական վարույթի հետ կապված ՀՀ գլխավոր դատախազության ու ՀՀ բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական հաղորդագրությունները: Ի գիտություն է ընդունվել Դավիթ Գրիգորյանի հրապարակային հայտարարությունն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ փաստաբաններ Գեորգի Մելիքյանի և Երվանդ Վարոսյանի բարձրացրած հարցերը քրեական վարույթի ընթացում մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից համակարգային նշանակության են, պարունակում են մյուս գործերով առգրավմանն ու խուզարկությանն առնչվող իրավակիրառ պրակտիկայի խնդրահարույց զարգացման վտանգներ և կարող են առաջացնել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները խախտող հետևանքներ՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային դարձնել դրանց առնչությամբ իր իրավական դիրքորոշումներն ու նախատեսվող քայլերը: Դրանք հիմնված են ինչպես Պաշտպանի քննարկմանը ներկայացված բողոքների ու վարույթային փաստաթղթերի, այնպես էլ ՀՀ օրենսդրության ու վերաբերելի միջազգային չափանիշների համադրված ուսումնասիրության վրա: Ընդ որում, կոնկրետ գործով հարցերն առավել ուշադրության արժանի են, քանի որ բարձրացված են և վիճարկվում են պաշտպանության հատուկ երաշխիքներ ունեցող անձի՝ դատավորի վերաբերյալ գործով:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև հատուկ արձանագրում է, որ սույն հայտարարությունը նպատակ չունի գնահատական տալու կոնկրետ դատական ակտի և այն հարցերին, որոնք դատական վիճարկման առարկա են ու գտնվում են կոնկրետ գործով դատարանի լիազորությունների տիրույթում: Բոլոր հարցերին անդրադարձերը կատարված են բացառապես Պաշտպանի իրավասության տեսանկյունից:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հետևյալ հարցերին.

1. Նախաքննության մարմնի կողմից առգրավմանը կամ խուզարկությանը այն անձի և նրա փաստաբանի մասնակցությունը (ներկայությունը) չթույլատրելը, ում աշխատասենյակում կատարվում է քննչական գործողությունը և ով անմիջականորեն հանդիսանում է այդ աշխատասենյակում առկա գույքի տիրապետողը կամ տնօրինողը: 
Կոնկրետ իրավիճակում քննիչը դատավոր Դավիթ Գրիգորյանին չի թույլատրել ներկա լինել կամ մասնակցել վերջինիս աշխատասենյակում կատարվող առգրավմանը: Փոխարենը՝ քննիչն առգրավմանը մասնակից է դարձրել դատարանի աշխատակցի, ով այդ աշխատասենյակի հետ առնչություն չունի: Ընդ որում, քննիչը Դ.Գրիգորյանի մասնակցությունն իր աշխատասենյակում կատարվող առգրավմանը մերժել է՝ պատճառաբանելով, որ նրա մասնակցությունը քննչական գործողությանը նախատեսված չէ: 
Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ հարկ է համարում արձանագրել, որ անձի աշխատասենյակում կատարվող առգրավումը նրա մասնավոր կյանքին միջամտող քննչական գործողություն է, իսկ քրեադատավարական իմաստով աշխատասենյակը հավասարեցված է բնակարանին: Այդ աշխատասենյակի նկատմամբ մասնավորության ակնկալիք (expectation of privacy) ունի հենց այն անձը, ում հատկացված է այդ աշխատասենյակը և ով զբաղեցնում է այն: Այս երաշխիքը պատահական չէ. այն նպատակ ունի երաշխավորելու մասնավոր կյանքի պաշտպանության իրավաչափ անհրաժեշտությունը: Ուստի, անձի ներկայությունը կամ մասնակցությունը իր աշխատասենյակում կատարվող առգրավմանը, անկախ նրա դատավարական կարգավիճակից, պետք է ցանկացած գործով միշտ դիտարկվի հենց այդ տեսանկյունից: Դա ապահովելու անմիջական պարտականություն կրում է քննչական գործողությունը կատարողը, եթե, իհարկե, հնարավոր չէ դա օբյեկտիվ պատճառներով: Դավիթ Գրիգորյանի դեպքում այս պահանջի ապահովումն առավել առանձնահատուկ է, քանի որ խոսքը հատուկ պաշտպանվող սուբյեկտի՝ դատավորի նկատմամբ կատարվող գործողության մասին է:
Նշվածից բացի, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրած բողոքում պնդել է փաստաբան Գ.Մելիքյանը, քանի որ խոսքը վերաբերում է առգրավմանը, ապա հենց առգրավման պարագայում է իր վստահորդի մասնակցությունն այդ գործողությանը եղել առանցքային: 
Հարցն այն է, որ Հայաստանի օրենսդրությամբ՝ առգրավման մասին որոշումը ներկայացնելուց և հրապարակելուց հետո է քննիչն առաջարկում կամովին հանձնել առգրավման ենթակա առարկաները և փաստաթղթերը, իսկ առաջարկը մերժվելու դեպքում առգրավումը կատարում է հարկադիր կարգով: Միայն առգրավման ենթակա առարկաները առգրավման մասին որոշման մեջ նշված տեղում չհայտնաբերելու դեպքում է հնարավոր կատարել խուզարկություն: 
Մարդու իրավունքների պաշտպանը տեղին է համարում փաստաբանի պնդումն այն մասին, որ քննիչին անհրաժեշտ առարկաների կամ փաստաթղթերի առկայության մասին ստույգ տեղեկությունների կարող էր տիրապետել միայն այն անձը, ում հատկացված է համապատասխան աշխատասենյակը կամ ով զբաղեցնում է աշխատասենյակը: Այդ անձն է հաստատապես տիրապետում առգրավման ենթակա առարկաների ու դրանց գտնվելու կոնկրետ տեղի մասին տվյալների: Ըստ փաստաբանի՝ այդ առաջարկը պետք է արվեր ու հնարավորությունը տրվեր իր վստահորդին:
Միջազգային, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանությունն առավել խիստ պահանջներ է ներկայացնում խուզարկության նկատմամբ: Բանն այն է, որ խուզարկությունն առավել մեծ ծավալով է միջամտում անձի մասնավոր կյանքին և կարող է պարունակել նաև քրեական հետապնդման տարրեր: Ուստի, սկզբունքային նշանակություն ունի աշխատասենյակում խուզարկության կատարմանն այն անձի ու իրավաբանական օգնության համար հրավիրված նրա փաստաբանի մասնակցությունը, ում դա հատկացված է և ով ունի մասնավորության ակնկալիք (expectation of privacy) այդ աշխատասենյակի նկատմամբ: 
Կոնկրետ գործով քննիչը չի թույլատրել փաստաբանի մասնակցությունը խուզարկությանը՝ պատճառաբանելով, թե դա նախատեսված չէ, չնայած փաստաբանի համապատասխան միջնորդությանը և նրան, որ Դ.Գրիգորյանն ինքն է խնդրել թույլ տալ իր փաստաբանի մասնակցությունն իր իսկ աշխատասենյակում կատարվող խուզարկությանը: Քրեական հետապնդման մարմնի նման գործողություններն անթույլատրելի են և կոպտորեն խախտում են իրավաբանական օգնություն ստանալու անձի իրավունքը: Ընդ որում, փաստաբանը նշել է նաև, որ որոշ ժամանակով չի թույլատրվել նաև Դ.Գրիգորյանի մասնակցությունը խուզարկությանը:
Սույն գործով պետք է նկատի ունենալ նաև, որ վերը նկարագրվածից բացի, Հայաստանի օրենսդրությունը նախատեսել է դատավորի՝ իբրև պաշտպանության ենթակա հատուկ սուբյեկտի առանձին երաշխիքներ: Դրանք իրենց հերթին պայմանավորված են դատավորի աշխատանքի ու դատական իշխանության հեղինակության երաշխավորման կարևորությամբ (Բարձրագույն դատական խորհրդին ու դատավորին իրազեկում և այլն): Ուսումնասիրությունը վկայում է այս երաշխիքների հարցում ակնհայտ խնդիրների մասին:

2. Ընդհանրական ձևակերպումները խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու քննիչի միջնորդության ու այդ միջնորդության կապակցությամբ դատարանի կայացրած որոշման մեջ, խուզարկությունը դատարանի թույլատրած տարածքում, ինչպես նաև խուզարկությամբ որոնվող առարկաների կապը քրեական վարույթի հետ:
Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքներով բարձրացրել են նաև հարց այն մասին, որ նրա աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու քննիչի միջնորդությունը և այդ միջնորդության կապակցությամբ դատարանի որոշումը պարունակում են ընդհանրական, վերացական բնույթի ձևակերպումներ: Ըստ փաստաբանների՝ դա հանգեցրել է նրան, որ քննիչը, օգտվելով այդ ձևակերպումներից, դատավորի աշխատասենյակից առգրավել է նաև այնպիսի առարկաներ ու փաստաթղթեր, որոնք առնչություն չունեն Դ. Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթի հետ: Ըստ փաստաբանի՝ խուզարկության համար դատարանի որոշման մեջ նշված կոնկրետ տարածքից բացի քննիչը խուզարկություն է կատարել նաև այնպիսի տարածքում, որը դատարանի որոշման մեջ նշված չէ:
Նախ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդունում է, որ առգրավումը և խուզարկությունը քրեական վարույթի ընթացքում հանրային իրավաչափ շահերի պաշտպանության համար կարևոր նշանակություն ունեցող քննչական գործողություններ են: Դրա հետ միասին, աշխատասենյակում կատարվող առգրավումը և խուզարկությունը ցանկացած պարագայում մարդու անձնական կյանքին միջամտող քննչական գործողություններ են, իսկ խուզարկությունն առհասարակ կարող է պարունակել քրեական հետապնդման տարրեր: Ուստի, քննչական այս գործողությունների ու հատկապես խուզարկության պարագայում կարևորագույն նշանակություն ունի այն, թե որոշակիության ինչ աստիճան ունեն քննիչի միջնորդության ու առավել ևս խուզարկությունը թույլատրող դատարանի որոշման մեջ առկա ձևակերպումները: Կոնկրետ դեպքում, ինչպես վկայում է փաստաբանի բողոքն ու դատական ակտի ուսումնասիրությունը, դատավորի և նրա օգնականի աշխատասենյակներում, այդ թվում՝ դրանցում առկա չհրկիզվող պահարաններում խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշման եզրափակիչ մասում տեղ է գտել «(…) քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային կրիչներ և փաստաթղթեր, ինչպես նաև այլ առարկաներ և իրեր հայտնաբերելու և վերցնելու համար» ընդհանրական ձևակերպումը: 
Իրականում, դատական ակտի ձևակերպումները պետք է լինեն կոնկրետ (այդպիսին պետք է լինի նաև քննիչի միջնորդությունը), հստակ ցույց տան դատարանի թույլտվության սահմանները, խուզարկության ծավալն և կանխորոշեն քննիչի գործողությունների շրջանակը: Հակառակ դեպքում խուզարկության նկատմամբ դատական վերահսկողության նշանակությունն իմաստազրկվում է և չի ծառայում իր նպատակին՝ իրական երաշխիքից վերածվելով պատրանքայինի: Այդ պարագայում խուզարկությունը չի ծառայում քննության կամ քրեական հետապնդման իրավաչափ շահի պաշտպանությանը, իսկ անձնական կյանքին միջամտությունը դառնում է ոչ իրավաչափ:
Ձևակերպումների կոնկրետության պահանջը վերաբերում է ոչ միայն որոնվող առարկաներին կամ փաստաթղթերին, այլ նաև այն կոնկրետ տարածքին, որի խուզարկության համար տրվել է դատարանի թույլտվությունը: Այս կանոնից ցանկացած շեղում պետք է համարել անթույլատրելի: Դավիթ Գրիգորյանի գործով դատարանի որոշմամբ քննիչի համար խուզարկության թույլատրվող տարածք են սահմանվել միայն դատավորի և նրա օգնականի աշխատասենյակները: Այս մասին է վկայում նաև դատական ակտի ուսումնասիրությունը: Սակայն փաստաբանը Պաշտպանին ներկայացված բողոքի հիմնավորմամբ նշել է, որ քննիչը դուրս է եկել դատարանի որոշման մեջ նշված տարածքի շրջանակից և խուզարկել է նաև գործավարի ու դատական նիստերի քարտուղարի աշխատասենյակները, որոնք դատավորի կամ նրա օգնականի աշխատասենյակները չեն: 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանությունն այս հարցում հստակ է՝ առգրավում և խուզարկություն թույլատրող որոշման ընդհանրական ձևակերպումները և այդ որոշմամբ չնախատեսված տարածքի խուզարկությունը խախտում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը:

3. Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքներով փաստաբանների բարձրացրած մյուս հարցն առնչվում է քննիչի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնիքվել է դատավորի աշխատասենյակի դուռը և նրան թույլ չի տրվել մուտք գործել իր աշխատասենյակ: Ըստ բողոքի՝ քննիչը դա արել է այնպիսի եղանակով, որ դատարանի աշխատակիցների ու այլ անձանց համար ակնհայտ է դարձել, որ ինքն անհնարին է դարձնում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացումը՝ այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատավորի նկատմամբ, վտանգելով նրա հեղինակությունն ու անկախությունը: Փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացրել նաև ոստիկանության ծառայողի հսկողության ներքո դատավորի աշխատասենյակի կնիքված դուռը պատկերող լուսանկար:
Այս հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ դատավորի վերաբերյալ քրեական գործով նրա նկատմամբ քրեական հետապնդման մարմնի ցանկացած գործողություն պետք է արվի առավելագույն զգուշությամբ՝ խստորեն պահպանելով օրենսդրական պահանջն առ այն, որ պետք է ապահովել մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն: Սա միջազգային իրավաբանությունից բխող կանոն է: Ուստի, քննիչի գործողությունը մտահոգիչ է:
Այս հարցի հետ կապված՝ Պաշտպանը ողջունում է Բարձրագույն դատական խորհրդի արձանագրումն այն մասին, որ «...քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ», ինչպես նաև կարևոր է համարում խորհրդի ձեռնարկած միջոցները դատավորի անկախության ապահովման ուղղությամբ:

Այսպիսով, վերը նկարագրվածի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում սույն գործով իր իրավասության սահմաններում ձեռնարկել հետևյալ միջոցները՝
1) դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ հրավիրելով վերջինիս ուշադրությունը համակարգային բնույթի նկարագրված հարցերի վրա և առաջարկելով ձեռնարկել գործուն միջոցներ՝ թույլ չտալու համար մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց զարգացումներ դատական պրակտիկայում.
2) առաջադրել կոնկրետ հարցադրումներ և դրանց առնչությամբ պահանջել պարզաբանումներ Գլխավոր դատախազությունից և Հատուկ քննչական ծառայությունից յուրաքանչյուրից իր իրավասությանն առնչվող մասերով, ինչպես նաև ներկայացնել իրավակիրառ պրակտիկայի վտանգավոր զարգացումներ թույլ չտալուն ուղղված առաջարկներ:
Սույն հայտարարության մեջ նշված հարցերը կշարունակեն գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 
Աշխատակազմի հանրային կապերի բաժին

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:54 31/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն ստացել է Դ.Գրիգորյանի գործով խախտումների վերաբերյալ ԲԴԽ-ի միջնորդությունը
16:55 31/07/2019  |  Քրեական խրոնիկոնՀայաստանում արդարադատության կայացումն այլընտրանք չունի. դատավոր Դավիթ Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ
16:16 31/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀայկ Ալումյանը միջնորդություն կներկայացնի Դ. Գրիգորյանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման ժամանակ լրագրողների ներկայությունն ապահովելու մասին
14:01 30/07/2019  |  ՄեկնաբանությունՎերջապես հանրությունը ու հատկապես իրավաբանական համայնքը հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչ ահասառսուռ «բաներ» են պեղել ինքնամաքրված, «ժողովրդի սրտի» ՀՔԾ-ն ու դատախազությունը. Վարոսյան
09:58 30/07/2019  |  ՄամուլԿարևոր դրվագ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու գործից. «Ժողովուրդ»
19:32 29/07/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի 3 խաղաքարտերից 2-ը «խփված» են, եթե Քոչարյանի խափանման միջոցն էլ փոխվի, Փաշինյանն այլեւս ասելիք չի ունենա. քաղտեխնոլոգ
19:05 29/07/2019  |  ԼՐԱՀՈՍՑանկացած «բացահայտ» կամ «քողարկված» միջամտություն դատավորի գործունեությանն անթույլատրելի է. հայտարարություն
16:44 29/07/2019  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանների պալատն ուշադրության կենտրոնում է պահելու Դավիթ Գրիգորյանի գործը
14:02 29/07/2019  |  ՄեկնաբանությունԲԴԽ-ն իշխանության բութ գործիքն է, որի գործառույթն իշխանություններին հաճոյանալն է. Արփինե Հովհաննիսյան
12:13 29/07/2019  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ն կայացրել է իր լուծարման որոշումը. քաղաքական պատվեր են կատարել. Երվանդ Վարոսյան

Տեսանյութեր

08/05/2020   18:29 Բեյրութը երբեք չի մահանա

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]