Թեմաներ
Կիրակի 03 / 29 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2020   22:49 ԱՄՆ-ից Հայաստան են տեղափոխվել հայ ուսանողների երկու խումբ. որոշների վերադարձը կազմակերպել չի հաջողվել. Դեսպանատան հայտարարությունը 03/28/2020   22:31 Էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը. ԱԳՆ 03/28/2020   22:14 Խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները. պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 03/28/2020   21:19 Ֆորսմաժորային իրավիճակ է.պատրաստվում է միջոցառումների նոր խումբ․ Փաշինյան 03/28/2020   20:22 Կորոնավիրուսով վարակվածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է 03/28/2020   19:21 Covid-19-ից հետո մարդիկ ավելի շատ կգնահատեն միմյանց. Վրաստանի բնակիչը պատմում է` ինչ է անում մեկուսացման օրերին 03/28/2020   18:41 Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի կոպիտ խախտումներ 03/28/2020   18:34 Դիմացեք, ժողովուրդ ջան, շատ կարևոր է, որ բոլորս շարունակենք մնալ տանը. Արթուր Վանեցյան 03/28/2020   18:11 Ժամը 15-ի դրությամբ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար 2013 անձի նկատմամբ արձանագրություն է կազմվել 03/28/2020   17:31 Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորրված «Սպայկան» 2000 տոննա ապրանք է կորցրել․ վնասը կազմում է մոտ 2 մլն դոլար 03/28/2020   17:20 Վարակազերծման միջոցառումներ հանրապետության ամբողջ տարածքում 03/28/2020   17:05 Մասիս Մայիլյանի եւ իր թիմի քայլերում տեսնում եմ պատրաստություններ՝ հետընտրական կոչերով հանդես գալու . Արա Վարդանյան 03/28/2020   17:00 Կառավարությունը պետք է կայացնի 2 որոշումներից մեկը. Երկուսն էլ վատն են. Ղազինյան 03/28/2020   16:53 «Չափերը մի անցեք». Վիտալի Բալասանյանն ահազանգում է 03/28/2020   16:43 Բրիտանիայում Covid-19-ի դեմ պայքարի համար առաջարկել են ստեղծել համաշխարհային կառավարություն 03/28/2020   16:41 ԱՀ 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը 03/28/2020   16:35 Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 03/28/2020   16:26 Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ 03/28/2020   16:08 Կալանավորների մեծ մասին կարելի է տուն ուղարկել ու ՔԿՀ շենքը օգտագործել կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու համար. Հրանտ Բագրատյան 03/28/2020   16:03 29-ամյա կապանցի աղջիկը որոնվում է որպես անհետ կորած 03/28/2020   15:56 Գյուղոլորտի հարգը նո՞ր հասկացան 03/28/2020   15:43 «Այսօր զանգել է գազի սպասարկման տեսուչը եւ ասել, որ եթե չվճարենք, անջատելու է». Մարուքյանը նամակ է հրապարակել 03/28/2020   15:23 Ստեղծվել է տեղաշարժի թերթիկի օնլայն տարբերակը 03/28/2020   15:16 1889 քաղաքացի ենթարկվել է պատասխանատվության, 1843 ուղեւոր իջեցվել ավտոմեքենայից 03/28/2020   14:52 Ոստիկանության ծառայողներն իրենց ծառայությանը ներգրավվում են հնարավորինս սահմանված կարգով 03/28/2020   14:42 Բակո Սահակյանն այցելել է Արցախի ոստիկանություն 03/28/2020   14:38 Կորոնավիրուսից մահացած կնոջ հուղարկավորությունը կլինի համաճարակաբանական ցուցումներին համապատասխան 03/28/2020   14:35 Ոստիկանության ակադեմիայում կորոնավիրուսի դեպք չկա 03/28/2020   14:29 Նախագահ Սարգսյանը շարունակում է նոր կորանավիրուսի համաճարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ միջազգային գործընկերների հետ քննարկումները 03/28/2020   14:25 ԱՄՆ-ն 1․1 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար 03/28/2020   14:22 Մարտի 26֊ից փակ են ԱՀ և ՀՀ սահմանները 03/28/2020   13:28 Ճգնաժամային իրավիճակներում օգնություններ են բաժանվում, սակայն միշտ ի հայտ է գալիս շատ ճարպիկ խումբ, որը կարողանում է իր մոտ կենտրոնացնել ամբողջը․ Փաշինյան 03/28/2020   13:23 Երևանի քաղաքապետարանին կից հաստատությունների աշխատողները հարկադիր պարապուրդում եղած ժամանակ կվճարվեն 03/28/2020   13:19 Շուշիում ստեղծվել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողով 03/28/2020   13:09 Մարտի 28-ի ժամը 9-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 491 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք 03/28/2020   12:59 «Այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել». Վիտալի Բալասանյան 03/28/2020   12:54 Եվրասիական բանկը Հայաստանին պետք է տրամադրի առնվազն 400 մլն. ԱՄՆ դոլար. Մելքումյան 03/28/2020   12:47 Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ 03/28/2020   12:12 ՃՏՊ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին. կա զոհ 03/28/2020   11:51 Dasaran-ը հայտնվեց աշխարհի ԹՈՓ ընկերությունների կազմում, որոնք լավագույնս իրականացնում են հեռավար կրթություն այս օրերին 03/28/2020   11:35 Երևանում տաքսու վարորդը քաղաքացու է ծեծել 03/28/2020   11:32 Մեզանից յուրաքանչյուրը պետք է օգնի միակ պատասխանատուին՝ կառավարությանը. Արտակ Զաքարյան 03/28/2020   11:22 «Աերոֆլոտը» հայտարարել է կշարունակի թռչել եվրոպական մի քանի քաղաքներ. Ինտերֆաքս 03/28/2020   11:18 Ասում են` կորոնավիրուսի համար հայատառ գրողները պակաս խոցելի խումբ է․ Արայիկ Հարությունյան 03/28/2020   10:40 Այսօր սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից․ Սուրենյան 03/28/2020   10:33 Վեց ժամով արգելվում է որոշ սուպերմարկետների որոշ մասնաճյուղերի գործունեությունը 03/28/2020   10:16 ՃՏՊ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ 03/28/2020   10:02 Կորոնավիրուսի վարակման 43 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 372-ի 03/28/2020   09:55 Այսօր որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է․ «Հայաստանի Հանրապետություն» 03/28/2020   09:51 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03/27/2020   18:42 Կոռուպցիան՝ «Նոր Հայաստանում» 03/27/2020   13:49 Զինված ուժերում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է.ընդհանուր առմամբ 5 դեպք 03/28/2020   21:19 Ֆորսմաժորային իրավիճակ է.պատրաստվում է միջոցառումների նոր խումբ․ Փաշինյան 03/28/2020   10:02 Կորոնավիրուսի վարակման 43 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 372-ի 03/27/2020   12:29 Բացահայտվել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյայի կողմից առերևույթ կաշառք ստանալու հերթական դեպքը 03/27/2020   10:05 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 329-ի 03/27/2020   18:49 Կորոնավիրուսի հիվանդների թվով առջեւում են Երեւանն ու Կոտայքը 03/27/2020   09:11 Հայտնի է իշխանությունների՝ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի անունը. Ով է նա․ «Ժողովուրդ» 03/28/2020   17:31 Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորրված «Սպայկան» 2000 տոննա ապրանք է կորցրել․ վնասը կազմում է մոտ 2 մլն դոլար 03/27/2020   19:14 Հորդորում ենք Արտակ Գալստյանին զերծ մնալ զրպարտչական գրառումներ կատարելուց. Յուրի Խաչատուրովի փաստաբան 03/28/2020   20:22 Կորոնավիրուսով վարակվածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է 03/28/2020   14:38 Կորոնավիրուսից մահացած կնոջ հուղարկավորությունը կլինի համաճարակաբանական ցուցումներին համապատասխան 03/27/2020   10:19 ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանին հարցաքննության կկանչեն․ «Ժողովուրդ» 03/28/2020   09:41 «Գումար փոխանցեք, թե չէ արյուն կթափվի». ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ ․ «Ժողովուրդ» 03/27/2020   23:15 Ստուգումների արդյունքները մարտի 27-ի ժամը 21-ի դրությամբ 03/27/2020   09:05 Զինվորական քննչական բաժնում իրարանցում է. քննիչները փակուղու առաջ են կանգնել. Խոսքը Շմայսի որդու մասին է․ «Ժողովուրդ» 03/27/2020   20:31 Լրագրող -վարչապետը հասկանում է, որ կորոնավիրուսի հետ կապված սկզբնական անհամարժեք վերաբերմունքի պատճառով իր վարկանիշն անկում է ապրելու. քաղտեխնոլոգ 03/27/2020   09:36 Ինչո՞ւ է Փաշինյանը պարբերաբար դուրս գալիս ափերից․ «Փաստ» 03/27/2020   20:39 ԱԻ փրկարար ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս կա. ևս 11-ը մեկուսացված են 03/27/2020   09:48 Նոր փոփոխություններ վարորդական վկայական ստանալու ընթացակարգում․ «Ժողովուրդ»

Աղքատացնելով ժողովրդին մենք նեղացնում ենք բյուջեի ընդլայնման բազան. ՆՓ-ի կառավարությունը դատապարտված է այս հարցերում ունենալ ՍՍ-ի «հաջողությունները». Հ.Բագրատյան 08/08/2019   20:16  |  Տնտեսություն

Տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վերլուծել է բյուջեի եկամուտների աճի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Նրա գրառման մեջ ասվում է.


«Եվ այսպես, օրերս Կառավարությունը և վարչապետ ՆՓ հայտարարեցին, որ 2019-ի առաջին կիսամյակում գրանցվել է բյուջետային եկամուտների աննախադեպ 25.1% աճ։ Վարչապետը նշեց նաև, որ ահա, տեսնում եք, բյուջեի եկամուտների 25-30% աճի մասին ասածս խոստումը իրականություն է դարձել։ Հակիրճ քննության առնենք խնդիրը։

1. Իրականությունը։ 2018-ի վերջին հաստատված 2019-ի բյուջեի եկամուտները նախատեսված են 1539.5 մլրդ դրամ, ինչը 2018-ի փաստացի կատարողականի նկատմամբ (1340.9 մլրդ դրամ, որն, ի դեպ, թերակատարվել է) ավել է 14.8%-ով։ Եթե 2019-ի բյուջեն կատարվի, ապա հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը (20.95%, առանց տեղականի) պարզապես կկրկնվի։ Առաջընթաց 2019-ի բյուջեով նախատեսված չէ։ 2019-ի առաջին կիսամյակում ստացվել են 758.3 մլրդ դրամի եկամուտներ 2018-ի 606.4-ի փոխարեն։ Այսինքն, բյուջեի 152 մլրդ դրամով առաջընթացի մասին խոսելը սխալ է. 2019-ի 1-ին կիսամյակին, ըստ բյուջեի, եկամուտները պետք է լինեին 606.4x1.148=696.1 մլրդ դրամ։ Սա կնշանակի, որ, այո, իրականում ավել հավաքվել է՝ սոսկ 62 մլրդ դրամ կամ ավել է եղել 9%-ով։ Կարծում եմ, ճիշտ է այս մոտեցումը։

2. Պատմությունը։ Եթե հետևենք Կառավարության և ՆՓ տրամաբանությանը, ի գիտություն ընդունենք 2019թ առաջին կիսամյակի բյուջետային եկամուտների 23.1% աճը (25.1% - 2% գնաճ), ապա ՀՀ նորագույն պատմության մեջ 1994-2018թթ (1990-1993թթ բյուջեները ռուբլիով են եղել և չենք դիտարկում) առնվազն 7 տարի ավելի մեծ աճ է եղել։ Այսպես, 1995-ին ՀՀ բյուջեի եկամուտները ավելի քան եռապատկվել են (աճ 321%)։ Հանելով այդ թվից գնաճը (176%), ապա ստանում ենք 145% ։ 1997-ին այդ աճը եղել է 24.6% (38.6% - 14%), 1998-ին՝ 37.2%, 2002-ին՝ 26.4%, 2003-ին՝ 24.4%, 2006-ին՝ 28.2%, 2007-ին՝ 26.5%։ ՍՍ-ի կառավարման տարիներին նման աճեր, ավաղ, չեն եղել։ Այսինքն, 23.1% բյուջեի եկամուտների աճը (գնաճը հանած) սոսկ 8-րդ ցուցանիշն է ՀՀ անկախության տարիներին և ավելի շուտ միջին կարգի ցուցանիշ է։ 

3. Հեռանկարը։ Բյուջեի նույնիսկ այդ միջին դինամիկան (որն, իհարկե, լավ է) երկար պահպանել չի հաջողվի ոչ միջնաժամկետ և ոչ էլ երկարաժամկետ ժամանակահատվածում։ Նախ, վերը նշած 62 մլրդ դրամ բյուջետային եկամուտների հավելաճը հիմնականում ստացվել է toxic ճյուղերից (ավտոմեքենաների առուծախ, խաղեր և այլն)։ Սրանք toxic են, սպեկուլյատիվ են, քանզի դրանց հիման վրա նոր աճ գեներացնելն անհնարին է։ Բացի այդ, շուտով դրանք չեն լինելու։ Երկրորդ, հարկային ռեֆորմներն ընթանում են սխալ ճանապարհով։ Ինչպես նշված է կառավարական փաստաթղթում, ստրատեգիան անուղղակի հարկերի ընդլայնումն է։ Անուղղակի հարկերը սպառման հարկեր են։ Դրանց վճարողը ժողովուրդն է։ Հետևաբար, երկարաժամկետ հատվածում դրանց անընդհատ ընդլայնումը հարաբերականորեն աղքատացնում է ժողովրդին։ Աղքատացնելով ժողովրդին մենք նեղացնում ենք բյուջեի ընդլայնման բազան։ Արդյունքում, անուղղակի հարկերի գերակայության պայմաններում հնարավոր չէ շտկել ամենակարևոր ցուցանիշը՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը։ ՆՓ-ի կառավարությունը դատապարտված է այս հարցերում ունենալ ՍՍ-ի "հաջողությունները"։

Այսպիսով, ընթացիկ տարվա բյուջետային մուտքերի փոքրիկ ավելացումը ամենևին էլ արտառոց չէ ՀՀ վերջին 25 տարիների համար։ Առնվազն 7 տարի վիճակն ավելի լավ է եղել։ Ավելին, այդ «հաջողությունը» երկար չի տևելու։ Այլ հարց է, որ նախկինում (չհաշված ՍՍ-ի անպտուղ ժամանակահատվածը), երբ շատ ավելի լուրջ աճեր են եղել, դա հանրային քննարկման առարկա չեն դարձրել։ Պետք է աշխատել հանրության գիտակցության, այլ ոչ թե ենթագիտակցուկթյան վրա։ Իսկ դա, հավատացեք, երկար տարիների կյանք ունենալ չի կարող»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:25 28/06/2019  |  ՄեկնաբանությունՀրանտ Բագրատյան. «15 ամսում ոչինչ արված չէ»
19:24 23/06/2019  |  ՄեկնաբանությունԱդրբեջանական հետախուզությունը հիմա գործի է լցվել. Հրանտ Բագրատյան
15:06 27/04/2019  |  Մեկնաբանություն«Հայաստանի վերջին 3 կառավարություններն ափսոսացին 5 մլն դոլար վճարել և դառնալ բանկի հիմնադիր անդամ». Հրանտ Բագրատյան
10:55 08/04/2019  |  Մեկնաբանություն«ԿԲ կողմից դրամի փոխարժեքի պահումը հանգեցրել է դեղերի 2-4 անգամ բարձր գների». Հրանտ Բագրատյան
09:32 06/03/2019  |  ՄամուլՀրանտ Բագրատյանը՝ չինական ընկերության ներկայացուցիչ. «Ժամանակ»
12:15 14/02/2019  |  ՄեկնաբանությունՀայաստանը դարձել տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ՀԱԲ։ Ծիծաղելի է. Հրանտ Բագրատյանը՝ կառավարության ծրագրի մասին
11:07 19/01/2019  |  ՔաղաքականՊետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ. Բագրատյան
18:12 16/10/2018  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիայի դեմ ոչ մի պայքար էլ չկա, ընդհակառակը՝ «պլանավորված» է ավելի մեծ կոռուպցիա. Հրանտ Բագրատյան
18:34 13/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱյսօրվա թոշակառուներից փողը կտրում ենք վաղվա թոշակառուների համա՞ր. Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանին
16:53 12/09/2016  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները պահանջել են, որ Հրանտ Բագրատյանին ձերբակալեն ու պատժեն

Տեսանյութեր

03/28/2020   12:09 «Գումար փոխանցեք,թե չէ արյուն կթափվի». Բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]