Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ)

Միասնության գաղափարի հիմքում չպետք է ընկած լինի «հեղափոխություն» ասվածը. քաղաքագետ 08/07/2019   16:29  |  Հարցազրույց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում հնչեցրած մի շարք վիճահարույց հայտարարությունների վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Սուրեն Պետրոսյանի հետ:

-Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի արցախյան ելույթը: Ի՞նչ խնդրահարույց կետեր կային դրանում:

-Ընդհանուր առմամբ ելույթը սպասված էր և այն պետք է լիներ, սակայն դրանում կային և՛ դրական, և՛ բավական խնդրահարույց կետեր: Խնդրահարույց կետերից է հատկապես ելույթի առաջին հատվածը, երբ խոսվում էր պետության էությունը ներկայացնելու կոնտեքստում Սահմանադրության առաջին հոդվածի մասին, հատկապես նշվեց, որ այդ Սահմանադրությունը չի փոփոխվել վերջին երկու Սահմանադրական փոփոխությունների արդյունքում՝ անուղղակիորեն նշելով, որ այդ հոդվածը լավն է և կենսունակ է այն պատճառով, որովհետև նախորդ իշխանությունները դրան, ըստ էության, չեն դիպչել: Այսինքն՝ տարանջատում է մտցվում այն պարագայում, երբ մենք կարիք ունենք պահպանելու էվոլյուցիոն զարգացման շղթայական տրամաբանությունը: Եթե խոսում ենք միասնության մասին, ապա չի կարելի միասնության գաղափարը տեսնել հեղափոխության մեջ: Չպետք է մոռանալ, որ Արցախում հատվում են Հայաստանի անցյալը, ներկան և ապագան, հետևաբար միասնության գաղափարի հիմքում չպետք է ընկած լինի «հեղափոխություն» ասվածը, պետք է լինի մեր պատմականությունը, շարունակական զարգացումը: Դրական էր հայկական կապիտալի առկայության մասին խոսելը, քանի որ այն շատ են մերժում և խրախուսման կարիք ունի:

-Փաշինյանն իր խոսքում ասաց, որ Արցախը Հայաստան է և վերջ, սակայն դրան զուգահեռ շարունակ հայտարարում է Արցախը բանակցությունների կողմ դարձնելու մասին: Ինչո՞վ են պայմանավորված նման հակասական հայտարարությունները:

-Սրանք կարող ենք դիտարկել երկու հարթությունում: Եթե հիշում եք, նախորդ տարի վարչապետն ասաց, որ ոչ լեգիտիմ, ոչ լեգալ իրավունք չունի հանդես գալ Արցախի անունից, քանի որ չի ընտրվել Արցախի ժողովրդի կողմից: Սա, իհարկե, միջազգային հանրության համար էր: Եթե նայում ենք այս հարթությամբ, իրականում հակասություն կա: Փաշինյանն ասում է՝ արդեն ինքն է երաշխավորը բոլոր հարցերում, նույնիսկ Արցախում խոսվեց ընտրությունների երաշխավոր լինելու մասին, սա ամբողջությամբ դիսկուրսի փոփոխություն է ենթադրում, բայց ես չեմ կարծում, որ իրականում այդ դիսկուրսը կարող է փոխվել։Ուղղակի այստեղ խոսքն է սխալ եղել, քանի որ, իմ պատկերացմամբ, ցանկություն կար ավելի շատ ասելու ժողովուրդների միասնության մասին, թեպետ սա, ըստ էության, ևս բացասական երևույթ է, որովհետև եթե մենք նույնիսկ գիտենք՝ որոշակի տարակարծություն կա երկու վարչական ռեժիմների մեջ, միևնույն է չի կարելի դա բարձրաձայնել և միասնության կոչեր անել: Եթե միասնության կոչ ենք անում՝ դա պետք է անենք ֆորմալ առումով և չպետք է հարցականի տակ դնենք մեր ժողովուրդների միջև տարաձայնությունը, չի կարելի նույնիսկ արտաբերել ժողովուրդներ բառը, քանի որ կա մեկ հայ ազգ: Փաշինյանի ելույթում մի շատ վատ, բացասական նախադասություն օգտագործվեց, այն է. ‹‹Անիմաստ է ՀՀ կառավարությանը կասկածել Արցախի հարցում որևէ դավադրության մեջ››:
Սա բավականին վտանգավոր և անթույլատրելի հայտարարություն է, ես չեմ կարող մեկնաբանել իշխանության փոխարեն, միգուցե ուզում էին ավելի մտերմացնել, ջերմացնել հարաբերությունները և փոխանցել մեկ ազգի ոգին, սակայն փաստ է, որ այս նախադասությունը շատ մեծ վտանգ է իր մեջ պարունակում: Մի օրինակ բերեմ. երբ Անգլիայի թագուհուն հրավիրում էին սոցիալական հարցերի շուրջ քննարկման ու ասում՝ ելույթ ունեցեք ծխելու դեմ, նա ասում էր, որ երբեք ելույթ չի ունենա ծխելու դեմ, ելույթ կունենա հանուն առողջ ապրելակերպի: Այսինքն` այստեղ բավականին մեծ տարբերություն կա: Եվ երբ խոսում ենք, որ Արցախը Հայաստան է և վերջ, դրանից հետո չի կարելի նման նախադասություն արտաբերել: Սա բավականին տարակարծությունների տեղիք է տալիս:

-Կարելի՞ է ասել, որ Փաշինյանն իր միասնության կոչով ընդգծեց Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև որոշակի տարաձայնությունների առկայության փաստը:

-Իշխանությունների միջև տարաձայնությունների առկայությունը գաղտնի չէ՝ պայմանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Արցախի ներկայիս և նախկին նախագահի աջակցությամբ: Բոլոր քաղաքական գործընթացները չէ, որ պետք է լինեն թափանցիկ։ Խոսքը լավ կառավարման մասին չէ, պարզապես խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն ներքին մակարդակով։ Սակայն, որ տարաձայնություններ կան, դա ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ։

-Վարչապետն իր բոլոր ելույթներում շարունակ խոսում է տեղի ունեցած Հեղափոխության մասին: Ո՞րն է դրա պատճառը, արդյո՞ք արդեն ժամանակը չէ դադարել մեկ տարի առաջ տեղի ունեցածի մասին խոսելուց:

-Ունենք 3 տեսակի ճգնաժամ, որը չենք հաղթահարել հեղափոխությունից հետո և դրանք շատ կարևոր են։ Զարգացման համար կա երեք գործոն՝ բարքերը, գաղափարներն ու մարդիկ, որոնք կարող են դրանք իրագործել։ Մենք այս 3 մակարդակում բավականին լուրջ ճգնաժամ ունենք։ Չունենք նոր բարքեր քաղաքական և այլ մշակույթներում, չունենք գաղափարներ և դեռևս չկան այն մարդիկ, ովքեր դրանք կարող են գեներացնել կամ գեներացնում են հանրային շահից ելնելով և ոչ թե ընտանեկան շահով։

Ցանկացած պետություն ունի երկու ճանապարհ, մենք ներկայումս խաչմերուկին ենք, հնից դուրս ենք եկել, բայց դեռևս նորը չենք սկսել: Երկու ճանապարհներից մեկի դեպքում տնտեսական, սոցիալական, քաղաքական և այլ ոլորտներում գնում ենք խորքային, համակարգային փոփոխությունների, որոնք կարող են երկար տևել, հստակ գեներացնում ենք գաղափարներ, նոր տրամաբանություն, նոր մշակույթ և այլն: Երկրորդ ճանապարհի դեպքում չենք կարողանում հաղթահարել նշածս ճգնաժամերը և լեգիտիմությունը պահելու համար ստիպված անընդհատ մատնանշում եք նախորդ իշխանության բացասական կողմերը, ասում ենք, թե ինչքան վատ էր այն ժամանակ, և նշում որոշակի դրական փոփոխություններ, որոնք եղել են հեղափոխությունից հետո։

Հետո,երբ կորցնում ենք լեգիտիմությունը և վերարտադրման խնդիր ենք ունենում, սկսում ենք կիրառել այն մեթոդները, որոնց դեմ ժամանակին պայքարել էինք։

Հեղինակ` Սոնա Գեւորգյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]