Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում

Հիշե՛ք` շարժումն ընդդեմ Սերժի էր, և ոչ հանուն Նիկոլի. Արփինե Հովհաննիսյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին 08/07/2019   11:57  |  Մեկնաբանություն

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀԿ նախկին անդամ Արփինե Հովհաննիսյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

« «Կոնսենսուս մինուս ինտելեկտի մասին»

Հարգելի՛ պարոն Փաշինյան,Հարգելի՛ Նիկոլ,

Երկար էի մտածում՝ անդրադառնա՞մ, արդյոք, Ձեր այն արտահայտությանը, թե «Հայաստանը ձախողված պետություն» է, թե՞, այնուհանդերձ, թողնեմ, որ պատմության գրկում մնա հերթական անհաջող ձևակերպումը։ Բայց, ի վերջո որոշեցի մի օգտակար ծառայություն մատուցել։

Եվ այսպես,

2005 թվականից սկսած՝ Խաղաղության հիմնադրամը և «Foreign Policy» ամսագիրը հրապարակում են ձախողված պետությունների (failed state) ինդեքսը։ Հատկանշական է, որ որոշակի պահից սկսած՝ ինդեքսը վերանվանվեց խոցելիության ինդեքսի (fragile state), քանի որ պետությունները, այսպես ասած, ինքնասիրություն են դրսևորել ու պայքարել, որ իրենք չանվանվեն ձախողված։ Նախընտրել են խոցելի բառը, քանզի այս կամ այն տիրույթում կամ բոլորում միասին կարող են լինել այդպիսին՝ այս կամ այն չափով:

Այս ինդեքսը հեղինակավոր է և շատ է մեջբերվում հատկապես գիտական շրջանակներում, քանի որ համապարփակ է՝ ներառելով 12 չափանիշներ՝ պետության անվտանգությունից մինչև քաղաքական, սոցիալ-տնտեսական գործոնները։ Յուրաքանչյուր տարի ինդեքսը կազմելու համար ուսումնասիրվում է մոտ տասը հազար աղբյուր, մշակվում է 40-45 միլիոն հոդված և զեկույց։ 2019 թվականին ամենախոցելի երկիրը, այսինքն՝ վարչապետի սիրած եզրութաբանությամբ՝ «ձախողվածը», համարվում է Եմենը՝ զբաղեցնելով առաջին տեղը, իսկ ամենակայունը Ֆինլանդիան է իր 178-րդ տեղով։ Հայաստանը (105) այս զեկույցում երբևէ, կրկնում եմ՝ երբևէ չի դիտարկվել որպես ձախողված։ Ավելին` վերջին տասը տարիների ընթացքում, այսինքն՝ ըստ Ձեզ «ձախողված» կառավարման ժամանակաշրջանում բարելավել է իր դիրքերը՝ տասը տարվա ընթացքում գրանցելով 7.6 կետով առաջընթաց։ Այս տարի ևս Հայաստանը (թե կուզեք` ձեր Նոր Հայաստանը) բարելավել է դիրքերը, սակայն կան ցուցանիշներ, որոնք անկում են ապրել, ու դրանք մտածող մարդու համար շաաաատ մտահոգիչ են։

2019 թվականի ինդեքսով, այսինքն՝ Ձեր «մարդակենտրոն» կառավարության իշխանության օրոք, Հայաստանից ուղեղների արտահոսքը հասել է 7 տարվա մաքսիմումին։

Մեկ այլ թիվ՝ գործող քաղաքական ուժին տրվող ինդեքսը, (գիտականորեն՝ էլիտաների նկատմամբ վերաբերմունքը) մնացել է նույնը։ Փաստորեն, ի հեճուկս բոլոր պնդումների` իշխանափոխության գործոնը, կարծես թե, մեծ ազդեցություն չի ունեցել։
Համոզված եմ՝ հաջորդ տարի, ըստ արժանվույն կգնահատվեն դատական իշխանության նկատմամբ ճնշումները, քաղաքական հետապնդումները , աննկատ չի մնա դատարանների շրջափակման «փառահեղ» ակցիան և մենք, իհարկե, այս առումով կունենանք «առաջընթաց»։

Հարգելի՛ պարոն վարչապետ,

Խնդրում եմ, եթե այսուհետ ևս անդիմադրելի է Ձեր ցանկությունը Հայաստանը անվանել «ձախողված» պետություն, ապա գոնե կիրառեք համաշխարհային եզրութաբանությամբ խոցելի բառը։ Ու եթե իրականում գոյություն ունի նման փաստաթուղթ, այն տվողներին էլ հորդորեք ընթերցել միջազգային փաստաթղթեր, ավելին` ընթերցելուց հետո դրանք մատուցել ճշգրտությամբ։

Ձեր ելույթում կրկին կանգ առաք Ձեր կողմից այնքա՛ն սիրված, այնքա՛ն օգնող այնքա՛ն անհրաժեշտ բառի` «նախկին» բառի վրա:

Երկու դիտարկում ունեմ այդ առնչությամբ։

Նախ Դուք անընդհատ, առիթ-անառիթ վարկաբեկում եք բոլոր նախկիններին` տարբերություն չդնելով միջոցների միջև ու հավասարեցնելով բոլորին ու ամեն ինչ: Բացի այդ, Ձեր շուրթերից չի հնչել որևէ բառ այն մասին, որ նախկինները ինչ-որ մի բանում, թեկուզև աննշան հաջողություն են գրանցել ու ճիշտ են եղել: Չխորշեցիք անգամ անվանել նախկին բոլոր պաշտոնյաներին բռի ու տգետ` մոռանալով հպանցիկ հայացք նետել ձեր կառավարության մի շարք անդամների կամ ձեր մերձավորագույն շրջապատում գտնվող գործարարների վրա, որոնց մեջ շատերը ՆԱԽԿԻՆ են:
Ի դեպ, ինչու այդ հայացքը չգցեցիք ներկաների վրա, որտեղ աչք է ծակում դիլենտանտիզմի ու կայուն ինքնասիրահարվածության գերդոզավորումը։ Միայն չասեք ոչինչ կսովորեն, անգամ վարսահարդարը նախ՝ սովորել է հարդարել, հետո միայն սպասարկել։

ինչպե՞ս պատահեց, որ փոխանակ կառավարման 1.5 տարվա ընթացքում Դուք ինքներդ հանգեք եզրակացության պետության ինչպիսին լինելու վերաբերյալ, դրա մասին եզրակացնում եք այդ «բռի ու տգետ» նախկինների կազմած փաստաթղթի հիման վրա: Բացի այդ, ինչո՞ւ եք սխալ համարում այն ամենն, ինչ եղել է նախկինում, ու մի հրաշքի ուժով համարում, որ հենց այս փաստաթուղթն է ճիշտ: Գուցե այդ նախկինները, ինչպես ամեն բան են «ձախողել», նաև այստե՞ղ են սխալ արել:

Ի դեպ, եթե այդ փաստաթուղթը գոյություն ունի, ապա ասեմ, որ դրա հեղինակները իրոք հիմարության մաստեր կլաս են ցույց տվել, և, ինչպես միջազգային փաստաթղթերն են վկայում, ձեզ ուղղակի խաբել են։ Ուստի դրան հավատալը ոչ այլ ինչ է քան «կոնսենսուս մինուս ինտելեկտ»։

Երկրորդ, ընդամենը շաբաթներ առաջ ամբողջ իշխանական քարոզչամեքենայով հրապարակում էիք 2019 թվականի առաջին եռամսյակի տնտեսական աճի 7.2 տոկոս ցուցանիշը ու «հնգամյակը` մեկ տարում» ոճի հրապարակումներ անում` փոխակերպելով «եռամսյակը` յոթ տարում» կարգախոսի: Հիմա դա հաջողությո՞ւն էր, թե՞ ձախողում: Իսկ նախորդ կառավարության անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 10.6 տոկոսը մեգաձախողո՞ւմ էր, թե՞ մեգահաջողություն:

Այսքանից հետո՝ խնդրանք ու հորդոր Ձեզ․

• ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի նախկին տեղակալ ու այժմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հորդորեք, որ Ձեզ բացատրի, որ պետական և ծառայողական գաղտնիք հրապարակելը հանցագործություն է, ի դեպ ու ցավոք՝ հերթականը Ձեր մեծ շարքի մեջ։

• Սահմանադրական դատարանի Ձեր սիրելի («Ձեր սրտի նախագահ») «նախագահ» Վահե Գրիգորյանին հորդորեք, որ Ձեզ բացատրի, որ դեռևս 2010 թվականինից կա ՍԴ որոշում, որի համաձայն՝ փաստաթղթի անվանումը չպետք է լինի գաղտնիք։

• ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ և այժմյան պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հորդորեք, որ Ձեզ բացատրի՝ Անվտանգության կարևորության մասին երբե՛ք չի կարելի մոռանալ: Ու որ հենց դա է հիմնական պատճառը, որ մենք ինդեքսում ԵՐԲԵՔ չենք համարվել ձախողված պետություն։ Ձեր ասած «ձախողված» պետությունը այսքան տարի ԲՈԼՈՐ իշխանությունների ( 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահներ) ժամանակ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ապահովել է Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:

Հենց այդ անվտանգության ապահովումն է՝ ժողվրդավարության ու մնացածի համադրմամբ, որ մեզ թույլ է տվել մոտ երեք տասնյակ կետով ավելի բարձր դիրք զբաղեցնել, քան օրինակ ձեր այնքան սիրված Վրաստանը, այնքան «կիրթ» Ադրբեջանը և այնքաաան հեղափոխական Ուկրաինան։ Պատկերացնո՞ւմ եք, այդ պետությունները ըստ այդ ինդեքսի մեզնից ավելի «ձախողված» են, բայց երբեք նրանցից և որևէ մեկի ղեկավարը` հեղափոխական, թե ոչ այնքան, իրեն թույլ չի տվել բարձրաձայնել, որ իրենք ձախողված են, խոցելի՝ միգուցե, բայց ոչ՝ ձախողված։

• ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր և այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորեք, որ ներկայիս վարչապետ Փաշինյանին հորդորի՝ երբեմն , միայն երբեմն լսել իր նախկին ելույթներն ու մտքերը։ Գուցե այդ ժամանակ վարչապետը սկսի աշխատել և ձախողման մեղավորներ չփնտրել: Պատգամավոր Նիկոլը վարչապետ Փաշինյանին թող ասի, որ մենք՝ որպես ժողովուրդ, հաջողված ենք, պետությունը՝ նույնպես, իսկ թե «ձախողված» է հարկավոր գտնել, ապա այդպիսին առաջին հերթին թող համարի իրեն ու իր թիմին:

Ի վերջո, պարո՛ն վարչապետ, պաթետիկ ելույթների փոխարեն գոնե մտքում գեթ մեկ անգամ ստանձնեք պատասխանատվություն Հայաստանի ու Արցախի անվտանգության և բարեկեցության համար ու գնացեք առաջ։ Հիշե՛ք` շարժումը ընդդեմ Սերժի էր, և ոչ հանուն Նիկոլի: Հպարտ քաղաքացիները Նիկոլին վարչապետ են դարձրել ոչ թե օրը մի լեգենդ հյուսելու, այլ գործելու և մարդկանց կյանքը լավացնելու համար, ինչում և ես հաջողություն եմ մաղթում։

Հ.Գ. Ի դեպ, Մի՛ հավատացեք նրանց,ովքեր քաղաքական կույր են անվանում Ձեր բոլոր հաջողությունները չտեսնողներին: Վստահ մի՛ եղեք, որ նրանք նախորդ վարչապետերին նույն բաները չեն ասել, և դա նրանց կողմից ընդամենը պարզունակ քաղաքական հնարք չէ՝ սեփական քաղաքական ամբիցիաները բավարարելու համար։ Նման մարդկանց մասին ինչպես ասում են՝ կամ լավը կամ ոչինչ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:03 31/07/2019  |  ՄեկնաբանությունՀասկանալով, որ ավելի հեշտ է ինձ արձագանքելը քան ձեր սահմանադրական առաքելությունն իրականացնելը, սպասում եմ հաջորդ պատասխանին.Արփինե Հովհաննիսյանը՝ դատախազին
17:54 29/07/2019  |  ԼՐԱՀՈՍՔոչարյանի գործի հետ կապված ցանկացած զարգացում, որը դուրս է իշխանությունների պատկերացրած սցենարից, խորը հետեւանքներ է առաջացնում երկրի հասարակական-քաղաքական կյանքում. Հովհաննիսյան
15:34 24/07/2019  |  ՄեկնաբանությունԿեղծ քաղաքական օրակարգերը կործանարար են մեզ համար․ Արմեն Աշոտյան
11:53 24/07/2019  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանի, վարկանիշի «Սանտա Կլաուսի» եւ ամենաքիչ հայհոյված մարդու մասին
10:23 15/07/2019  |  ՄեկնաբանությունՀՀ իշխանությունը համաձայնել է, որ դատավորների ընդհանուր վեթինգը ոչ անհրաժեշտ, ոչ էլ օգտակար կլինի. Արփինե Հովհաննիսյան
17:17 12/07/2019  |  ՄեկնաբանությունԵրկրում ձևավորվել է «իրավաբանների» մի խումբ, որը հետևողականորեն զբաղված է իրավաբանության «ստերջացմամբ» Արփինե Հովհաննիսյան
11:33 29/06/2019  |  Մեկնաբանություն«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության՝ առանց շահագրգիռ մարմինների հետ քննարկելու. Հովհաննիսյան
16:50 28/06/2019  |  Մեկնաբանություն«Թալանչիներից» գույքի վերադարձի և այդ ընթացքում հայեցողության բացառման մասին. Արփինե Հովհաննիսյան
11:00 22/06/2019  |  ՄամուլՕրենքը դեռ չընդունած՝ սկսել են վեթինգը. Արփինե Հովհաննիսյանը՝ էքստրաօրդինար տարբերակների մասին. «Հրապարակ»
13:23 17/06/2019  |  Մեկնաբանություն«Ամազոնի ցեղերի ու մի քիչ էլ մեր իշխանությունների մասին». Արփինե Հովհաննիսյան

Արխիվ

[]