ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքապետը թող չմոլորեցնի երևանցիներին, քաղաքապետարանը ոչ թե օգնել, այլ հնարավոր բոլոր միջոցներով խանգարել է «Սանիթեքին»․ Ռուսլան Բաղդասարյան 08/07/2019 12:26 | Մեկնաբանություն

Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պարզաբանումներին, թե ինչու «Սանիթեքը» ներդրումներ չի անում։
«Ճիշտ է, որ քաղաքապետն ասում է ՝ «Սանիթեք»-ը ներդրումներ չի անում։ Թող բացարձակ տպավորություն չլինի, թե այդ ընկերության փաստաբանն եմ, ես «Սանիթեք»-ին նայում եմ որպես միջազգային ներդրող, և այդուհանդերձ ե՞րբվանից և ինչու՞ «Սանիթեք»-ը դադարեցրեց ներդրումները։
Հիշեցնեմ՝ անցյալ տարի Հայկ Մարությանի քարոզարշավի ժամանակվանից, երբ վերջինս իր բոլոր ելույթներում հայտարարում էր, որ ետ է վերցնելու այդ գործառույթը տվյալ ընկերությունից։ Որ մի ընկերությունը կշարունակեր գումար ներդնել՝ չիմանալով իր ճակատագիրը։ Եվ թող քաղաքապետը չմոլորեցնի երևանցիներին, իբր թե քաղաքապետարանը ամեն կերպ փորձել է օգնել «Սանիթեք»-ին, ուղղակի ստում է, հնարավոր բոլոր միջոցներով խանգարել է, դրա վառ ապացույցը վերոհիշյալ իր ելույթները քարոզարշավի ընթացքում։
Ինչևէ, ունենք աղբահանության խնդիր, և այն լուծել է պետք։ Ինչպե՞ս է քաղաքային այս իշխանությունն ուզում լուծել. նոր համայնքային ընկերություն է հիմնում, արդեն գրեթե 3.5 միլիոն դոլար մեր բյուջեից ծախսել է, բացի դա էլ տարեկան 2 մլրդ. դրամ հատկացրել է այդ ընկերությանը, հիմա էլ ևս 1.7 մլրդ դրամ, որի մի մասը մանկապարտեզների վերանորոգման բյուջեից։ (Հլը մի հարցնող լինի էդ վերանորոգման մրցույթները ինչու՞ մինչև հիմա չի եղել, որ դեռ էդ փողը տեղում է)։
Որ ժամանակին ասում էի սա երևանցիների հաշվին է լինելու, էն ո՞վ էր քրքրվելով համոզում, որ չէ՛։ Հիմա էլ ասում եմ սա ՉԻ՛ արդարացնելու, ունենալու ենք ժամանակավոր արդյունք։ Այսօր էլ ասում է հիմա համայնքը կանի, հետո, երբ իրավիճակը կկայունանա, նոր կմտածենք այլ օպերատոր ներգրավելու մասին։ Դե լավ է ընկեր, բա էդ առածդ մեքենաները ի՞նչ ես անելու, թե՞ Երևանի բյուջեն քո համար «անքաղ բոստան է»՝ հիմա պաշտոնավարումդ մի քանի ամիս երկարացնելու համար մի քանի միլիարդ ծախսես ,հետո էլ «Երևանի հերն էլ անիծած, երևանցիների է՞լ»։ Մնալու է կոկորդիդ»», - գրել է Ռուսլան Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/05/2019 10:24 Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մի մասը կկարճվի. «Հրապարակ»
- 12/05/2019 10:18 Որքան էր ԿԳՄՍ փոխնախարարի բաժինը. մանրամասներ՝ կոռուպցիոն գործարքից. «Հրապարակ»
- 12/05/2019 10:03 «Պլան գ»-ն, հնարավոր է, ձախողվի․ իշխող թիմում տագնապահար ու անորոշ իրավիճակ է. «Ժողովուրդ»
- 12/05/2019 09:59 Փաշինյանը հիմա էլ «թալանչի» անվանեց Տեր-Պետրոսյանի իշխանությանը. «Հրապարակ»
- 12/05/2019 09:51 «Իր գործողությունների հետ ես կապ չունեմ». Բարսեղ Բեգլարյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին . «Ժողովուրդ»
- 12/05/2019 09:42 Աուդիտը Վլադիմիր Վարդանյանի պաշտոնավարման շրջանում լուրջ չարաշահումներ է բացահայտել. «Փաստ»
- 12/05/2019 09:39 Նախարարը՝ Քոչարյանի նկատմամբ գրավի ինստիտուտը չկիրառելու մասին. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/05/2019 19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան
- 12/02/2019 16:51 Միամտություն է կարծել՝ ավելի չափավոր և մեղմ քաղաքական գործիչների հետ ենք գործ ունենալու. ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանում սպասվող արտահերթ ընտրությունների մասին
- 11/29/2019 22:08 Նախագծով փաստացի հանրության փոքր հատվածը վճարելու է ավելի մեծ հատվածի առողջապահական խնդիրները բավարարելու համար (տեսանյութ)
- 11/28/2019 18:42 Առողջության համապարփակ ապահովագրության նախագիծը գոյություն է ունեցել դեռեւս 1995 թ. Արա Բաբլոյանը՝ պարտադիր ապահովագրության մասին
Մեկնաբանություն
- 12/04/2019 17:32 Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել` Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա. Արթուր Դանիելյան
- 12/04/2019 17:26 Ով տեղյակ չէ, ասեմ՝ ինքը ստորագրեց մի թղթի տակ, որի հետևանքով նախ Սերժ Սարգսյանն է կալանավորվելու, հետո էլ Արցախի հարցն է մտնելու, մեղմ ասած, ոչ հայանպաստ լուծման փուլ. Հրանտ Մելիք - Շահնազարյան
- 12/04/2019 17:11 Փաշինյանների ընտանիքը փորձում է իրագործել Մեհրիբան Փաշաևայի մանկության չիրականացված երազանքը. Ղազինյան
- 12/04/2019 15:50 Հայաստանն ու Արցախը պետք է անհապաղ դիրքորոշում հրապարակեն. Աննա Կարապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/05/2019 12:21 Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել
- 12/04/2019 19:47 Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածն ու սրահը. կա տուժած
- 12/04/2019 16:23 Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 17-ամյա դպրոցականին. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է. Shamshyan.com
- 12/04/2019 10:08 Ահարոնյան փողոցում նոր կառուցվող շենքի 8-րդ հարկից 25-ամյա երիտասարդը վայր է ընկել ու մահացել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
- 11/28/2019 21:24 70-ամյա սուպերմոդելը վնասակարություն է տեսել Քիմ Քարդաշյանի արտաքինի մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը