Թեմաներ
Կիրակի 04 / 05 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/04/2020   23:13 «Սպայկայի» գյուղմթերքը 15 օր մնացել է հայ-վրացական սահմանին. վնասը մոտ 1.500.000 դոլար է 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/04/2020   21:34 Նամակներ են հրապարակում, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ընդհանուր առմամբ վատ աղջիկ չէ. Միհրան Հակոբյան 04/04/2020   20:33 ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին 04/04/2020   20:25 Դոնի Ռոստովում կացարան կտրամադրվի անօթեւան մնացած հայաստանցիներին 04/04/2020   20:18 Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ 04/04/2020   19:53 ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել 04/04/2020   19:42 Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ, քան մտածել էիք. Արփինե Հովհաննիսյան 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/04/2020   19:18 Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերի շուրջ 04/04/2020   19:09 Զգուշացում Գործող Իշխանավորին 04/04/2020   19:04 Ազգային պետությունների ժամանակը 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/04/2020   18:48 Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին 04/04/2020   18:45 ՌԴ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ դեսպանատան դիմաց 04/04/2020   18:36 Ավագանու անդամ. Մարությանին գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալիս 04/04/2020   18:18 Ինչպե՞ս են ընտրել Մոսկվա–Երևան միակ թռիչքի ուղևորներին. դեսպանատան պարզաբանումը 04/04/2020   18:14 «Դարոինկ»-ի մենեջերը վարակվել է կորոնավիրուսով. արտադրությունն այս պահին կասեցված է 04/04/2020   18:09 Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով 04/04/2020   17:50 Հայտնաբերվել է դի 04/04/2020   17:30 ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ 04/04/2020   17:24 Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան 04/04/2020   17:17 Տարեց քույրերի սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվել է. նա կալանավորումից ազատ է արձակվել հենց նիստերի դահլիճում 04/04/2020   16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք 04/04/2020   16:13 Երեխաների կյանքը կանգնած է այսօր, ինչն իբրև մասնագետ ինձ հուզում է 04/04/2020   15:55 Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում եղել է 3 կորոնավիրուսով հիվանդ․ միայն մեկի մոտ են առկա վնասվածքներ 04/04/2020   15:42 Երևանում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ է եղել. ԱՆ 04/04/2020   15:18 Մետրոյի ուղևորահոսքը 7- 8 անգամ նվազել էր. իսկ մետրոյի գործարկումը բավականին ծախսատար է. Ինչ է արվում վերագործարկման համար 04/04/2020   15:09 Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը. aliq.ge 04/04/2020   14:53 ԱԻՆ-ը վարակազերծում է խանութներն ու գերատեսչությունները 04/04/2020   14:41 Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Ռուբիկ Մխիթարյանին 04/04/2020   14:21 Ստուգման արդյունքները ապրիլի 4-ի ժամը 9-ի դրությամբ 04/04/2020   14:09 Կառավարությունը պարետատան առաջ երկու իրար հակասող խնդիրներ է դրել ․ Փաշինյան 04/04/2020   13:52 Զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ 04/04/2020   13:37 Ապրիլի 6-ին ՀՀ քաղաքացիների համար Մոսկվայից կկազմակերպվի չարտերային թռիչ 04/04/2020   13:33 «Հայրենիք» հիմնադրամ նախագահ Արթուր Վանեցյանը հեռավար դաս է անցկացրել հայրենասիրության թեմայով (լուսանկարներ) 04/04/2020   13:09 Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ 04/04/2020   13:02 ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեպքերի քանակով շարունակում է մնալ առաջինը. Ալջազիրա 04/04/2020   12:55 ԶՊՄԿ-ն թոքերի արհեստական շնչառության նոր սերնդի սարքեր ու բժշկական պարագաներ է նվիրել Սյունիքի ԲԿ-ներին 04/04/2020   12:23 Գնացեք նստեք տանը «կարանտյա» պահեք, որովհետև գիտնականները հայտնաբերել են, որ բարի մարդկանց էլ է այս վիրուսը կպնում․ Մարության 04/04/2020   11:49 Արցախի ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել 04/04/2020   11:28 Չինաստանն ապրիլի 4-ը կորոնավիրուսի զոհերի հիշատակի օր է հռչակել. Սինհուա 04/04/2020   11:24 Մեծ Բրիտանիայի վարչապետը շարունակում է մնալ մեկուսացած. Ռոյթերս 04/04/2020   11:24 ՍԴ նախագահն ընդդեմ վարչապետի հայցադիմումը կքննվի մայիսին 04/04/2020   11:20 Ֆրանսիան կորոնավիրուսի դեպքերի քանակով առաջ անցավ Չինաստանից. Ռոյթերս 04/04/2020   11:16 ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին. կա տուժած 04/04/2020   11:11 Մոսկվայում եւս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան 04/04/2020   11:02 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 770-ի 04/04/2020   10:26 Մարտունի, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում
04/03/2020   19:17 Սա այլևս արտակարգ ռեժիմ չէ, այլ կատաստրոֆիկ ռեժիմ է, հազարավոր ընտանիքներ կանգնած են սովի եզրին ․ Զոհրաբյան 04/03/2020   20:39 Փախչելը քեզ չի փրկելու, այ տղա, դու պատասխան ես տալու ժողովրդին տարիներ շարունակ թալանելու, տարեկան 200-250 %-ով վարկեր դնելու համար․ Զոհրաբյանը՝ «Varks.am»-ի ղեկավարին 04/03/2020   14:24 Քիչ առաջ Նոր Նորքից մեկուսացվեց չորս բնակիչ. «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել է, ինչպես են մեկուսացնում 04/03/2020   14:10 12-ամյա երեխայի ինքնասպանության պահին հայրը դիրքերում է եղել, իսկ մայրը՝ զորամասում․ համայնքի ղեկավար 04/04/2020   13:52 Զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ 04/03/2020   12:11 Արցախում զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել 04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/04/2020   17:24 Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան 04/03/2020   15:01 Դոլարի փոխարժեքի կտրուկ աճ կլինի ապրիլի 10-ից հետո. տնտեսագետ 04/03/2020   15:41 Ռոբերտ Քոչարյանը պետք է գտնվի մշտական բժշկական հսկողության ներքո.պաշտպանը վստահ չէ, որ ՔԿՀ֊ն կկարողանա ապահովել բոլոր պայմանները 04/04/2020   17:17 Տարեց քույրերի սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվել է. նա կալանավորումից ազատ է արձակվել հենց նիստերի դահլիճում 04/03/2020   11:02 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 736-ի 04/03/2020   09:26 Ինչո՞ւ է «Գազպրոմը» թանկացնում գազը. հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան․ «Փաստ» 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/03/2020   09:07 Աղմկահարույց գործերն ու գլխավոր դատախազի սանիկները․ «Ժողովուրդ» 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/03/2020   14:15 Հրապարակվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները. ՏԱՍՍ 04/03/2020   12:52 Սոթք գյուղում 12 տարեկան երեխա է ինքնասպանություն գործել 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/03/2020   09:11 «Ինչպե՞ս չջղայնանաս». Պարետն ԱԺ գործընկերներից դժգոհ է եղել. նա ձեռքն օդում թափ տալով, հեռացել է․ «Իրատես»

Միասնության գաղափարի հիմքում չպետք է ընկած լինի «հեղափոխություն» ասվածը. քաղաքագետ 08/07/2019   16:29  |  Հարցազրույց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում հնչեցրած մի շարք վիճահարույց հայտարարությունների վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Սուրեն Պետրոսյանի հետ:

-Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի արցախյան ելույթը: Ի՞նչ խնդրահարույց կետեր կային դրանում:

-Ընդհանուր առմամբ ելույթը սպասված էր և այն պետք է լիներ, սակայն դրանում կային և՛ դրական, և՛ բավական խնդրահարույց կետեր: Խնդրահարույց կետերից է հատկապես ելույթի առաջին հատվածը, երբ խոսվում էր պետության էությունը ներկայացնելու կոնտեքստում Սահմանադրության առաջին հոդվածի մասին, հատկապես նշվեց, որ այդ Սահմանադրությունը չի փոփոխվել վերջին երկու Սահմանադրական փոփոխությունների արդյունքում՝ անուղղակիորեն նշելով, որ այդ հոդվածը լավն է և կենսունակ է այն պատճառով, որովհետև նախորդ իշխանությունները դրան, ըստ էության, չեն դիպչել: Այսինքն՝ տարանջատում է մտցվում այն պարագայում, երբ մենք կարիք ունենք պահպանելու էվոլյուցիոն զարգացման շղթայական տրամաբանությունը: Եթե խոսում ենք միասնության մասին, ապա չի կարելի միասնության գաղափարը տեսնել հեղափոխության մեջ: Չպետք է մոռանալ, որ Արցախում հատվում են Հայաստանի անցյալը, ներկան և ապագան, հետևաբար միասնության գաղափարի հիմքում չպետք է ընկած լինի «հեղափոխություն» ասվածը, պետք է լինի մեր պատմականությունը, շարունակական զարգացումը: Դրական էր հայկական կապիտալի առկայության մասին խոսելը, քանի որ այն շատ են մերժում և խրախուսման կարիք ունի:

-Փաշինյանն իր խոսքում ասաց, որ Արցախը Հայաստան է և վերջ, սակայն դրան զուգահեռ շարունակ հայտարարում է Արցախը բանակցությունների կողմ դարձնելու մասին: Ինչո՞վ են պայմանավորված նման հակասական հայտարարությունները:

-Սրանք կարող ենք դիտարկել երկու հարթությունում: Եթե հիշում եք, նախորդ տարի վարչապետն ասաց, որ ոչ լեգիտիմ, ոչ լեգալ իրավունք չունի հանդես գալ Արցախի անունից, քանի որ չի ընտրվել Արցախի ժողովրդի կողմից: Սա, իհարկե, միջազգային հանրության համար էր: Եթե նայում ենք այս հարթությամբ, իրականում հակասություն կա: Փաշինյանն ասում է՝ արդեն ինքն է երաշխավորը բոլոր հարցերում, նույնիսկ Արցախում խոսվեց ընտրությունների երաշխավոր լինելու մասին, սա ամբողջությամբ դիսկուրսի փոփոխություն է ենթադրում, բայց ես չեմ կարծում, որ իրականում այդ դիսկուրսը կարող է փոխվել։Ուղղակի այստեղ խոսքն է սխալ եղել, քանի որ, իմ պատկերացմամբ, ցանկություն կար ավելի շատ ասելու ժողովուրդների միասնության մասին, թեպետ սա, ըստ էության, ևս բացասական երևույթ է, որովհետև եթե մենք նույնիսկ գիտենք՝ որոշակի տարակարծություն կա երկու վարչական ռեժիմների մեջ, միևնույն է չի կարելի դա բարձրաձայնել և միասնության կոչեր անել: Եթե միասնության կոչ ենք անում՝ դա պետք է անենք ֆորմալ առումով և չպետք է հարցականի տակ դնենք մեր ժողովուրդների միջև տարաձայնությունը, չի կարելի նույնիսկ արտաբերել ժողովուրդներ բառը, քանի որ կա մեկ հայ ազգ: Փաշինյանի ելույթում մի շատ վատ, բացասական նախադասություն օգտագործվեց, այն է. ‹‹Անիմաստ է ՀՀ կառավարությանը կասկածել Արցախի հարցում որևէ դավադրության մեջ››:
Սա բավականին վտանգավոր և անթույլատրելի հայտարարություն է, ես չեմ կարող մեկնաբանել իշխանության փոխարեն, միգուցե ուզում էին ավելի մտերմացնել, ջերմացնել հարաբերությունները և փոխանցել մեկ ազգի ոգին, սակայն փաստ է, որ այս նախադասությունը շատ մեծ վտանգ է իր մեջ պարունակում: Մի օրինակ բերեմ. երբ Անգլիայի թագուհուն հրավիրում էին սոցիալական հարցերի շուրջ քննարկման ու ասում՝ ելույթ ունեցեք ծխելու դեմ, նա ասում էր, որ երբեք ելույթ չի ունենա ծխելու դեմ, ելույթ կունենա հանուն առողջ ապրելակերպի: Այսինքն` այստեղ բավականին մեծ տարբերություն կա: Եվ երբ խոսում ենք, որ Արցախը Հայաստան է և վերջ, դրանից հետո չի կարելի նման նախադասություն արտաբերել: Սա բավականին տարակարծությունների տեղիք է տալիս:

-Կարելի՞ է ասել, որ Փաշինյանն իր միասնության կոչով ընդգծեց Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև որոշակի տարաձայնությունների առկայության փաստը:

-Իշխանությունների միջև տարաձայնությունների առկայությունը գաղտնի չէ՝ պայմանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Արցախի ներկայիս և նախկին նախագահի աջակցությամբ: Բոլոր քաղաքական գործընթացները չէ, որ պետք է լինեն թափանցիկ։ Խոսքը լավ կառավարման մասին չէ, պարզապես խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն ներքին մակարդակով։ Սակայն, որ տարաձայնություններ կան, դա ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ։

-Վարչապետն իր բոլոր ելույթներում շարունակ խոսում է տեղի ունեցած Հեղափոխության մասին: Ո՞րն է դրա պատճառը, արդյո՞ք արդեն ժամանակը չէ դադարել մեկ տարի առաջ տեղի ունեցածի մասին խոսելուց:

-Ունենք 3 տեսակի ճգնաժամ, որը չենք հաղթահարել հեղափոխությունից հետո և դրանք շատ կարևոր են։ Զարգացման համար կա երեք գործոն՝ բարքերը, գաղափարներն ու մարդիկ, որոնք կարող են դրանք իրագործել։ Մենք այս 3 մակարդակում բավականին լուրջ ճգնաժամ ունենք։ Չունենք նոր բարքեր քաղաքական և այլ մշակույթներում, չունենք գաղափարներ և դեռևս չկան այն մարդիկ, ովքեր դրանք կարող են գեներացնել կամ գեներացնում են հանրային շահից ելնելով և ոչ թե ընտանեկան շահով։

Ցանկացած պետություն ունի երկու ճանապարհ, մենք ներկայումս խաչմերուկին ենք, հնից դուրս ենք եկել, բայց դեռևս նորը չենք սկսել: Երկու ճանապարհներից մեկի դեպքում տնտեսական, սոցիալական, քաղաքական և այլ ոլորտներում գնում ենք խորքային, համակարգային փոփոխությունների, որոնք կարող են երկար տևել, հստակ գեներացնում ենք գաղափարներ, նոր տրամաբանություն, նոր մշակույթ և այլն: Երկրորդ ճանապարհի դեպքում չենք կարողանում հաղթահարել նշածս ճգնաժամերը և լեգիտիմությունը պահելու համար ստիպված անընդհատ մատնանշում եք նախորդ իշխանության բացասական կողմերը, ասում ենք, թե ինչքան վատ էր այն ժամանակ, և նշում որոշակի դրական փոփոխություններ, որոնք եղել են հեղափոխությունից հետո։

Հետո,երբ կորցնում ենք լեգիտիմությունը և վերարտադրման խնդիր ենք ունենում, սկսում ենք կիրառել այն մեթոդները, որոնց դեմ ժամանակին պայքարել էինք։

Հեղինակ` Սոնա Գեւորգյան


Տեսանյութեր

04/04/2020   20:07 Կարեւորի մասին՝ հակիրճ.04.04.2020

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]