Թեմաներ
Երկուշաբթի 09 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/28/2020   13:38 Իսրայելի ռազմական օդանավակայանից ռազմական նշանակության բեռով վայրէջք և թռիչք են կատարել ադրբեջանական ինքնաթիռները. Լապշին 09/28/2020   13:34 Լուկաշենկոյի հետ ուղիղ կոնտակտ չունեմ, այն, ինչ կարող է անել Ծառուկյանը, ոչ ոք չի կարող. Զոհրաբյան 09/28/2020   13:33 Թիկունքային աշխատանքների համար Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ 09/28/2020   13:29 Իրենց բնակարաններում և տներում հյուրընկալել ցանկացող քաղաքացիների հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են մեր միասնականության մասին. Զարուհի Բաթոյան 09/28/2020   13:24 Սա 2016 թվականի ապրիլը չէ, այստեղ թշնամին իր առաջ այլ ռազմական խնդիրներ է դրել, պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի. Արկադի Տեր-Թադևոսյան 09/28/2020   13:20 Արցախում հացի փուռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում լրացուցիչ աշխատուժի կարիք կա 09/28/2020   13:18 Երեւանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին՝ Ղարաբաղում լարվածության հետ կապված 09/28/2020   13:15 Անվտանգության նկատառումներից ելնելով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է. ԱԻՆ 09/28/2020   13:12 Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար ընկած զինվորների հիշատակը 09/28/2020   12:59 Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի խոշոր բանակներից մեկը ունեցող Թուրքիայի ռազմական տեխնիկան. Նաիրա Զոհրաբյան 09/28/2020   12:47 Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով 09/28/2020   12:44 Ադրբեջանում հայտարարվել է մասնակի զորահավաք «Ռազմինֆո» 09/28/2020   12:37 Հայաստանի բանկերի միության հայտարարությունը 09/28/2020   12:34 Հայկական զինուժի կողմից խոցված «Սմերչի» հրթիռի պոչամասը 09/28/2020   12:03 Մենք ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին․ Թրամփ 09/28/2020   11:49 Խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   11:31 Մենք հարյուրավոր զոհեր չունենք, կեղծիք է. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   11:23 Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին. Հովհաննիսյան 09/28/2020   11:21 Մեր տղաները մեխ են խփում նրանց ճակատի մեջ, ովքեր մտածում էին՝ առանց մեզ կարող են քարտեզ գծել Արցախում. քաղաքագետ 09/28/2020   11:16 Այս պահին որևէ կենդանի զինվորական մեր կողմում գերության մեջ չկա. կան ադրբեջանակն զինծառայողների բազում դիեր. Հովհաննիսյան 09/28/2020   11:11 Այս պահին ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   11:08 Հակառակորդը կիրառել է ՏՕՍ ծանր հրետանային համակարգեր․ Արցախի ՊՆ 09/28/2020   11:03 Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստներն այս պահին «Ռազմինֆո» 09/28/2020   10:59 Թուրքիայի կողմից հայ ժողովրդի և Արցախի դեմ սանձազերծած պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն. Սեյրան Օհանյան 09/28/2020   10:54 Ռազմիկը չպետք է մտածի իր թիկունքում գտնվող խնդիրների մասին. Արա Զոհրաբյան 09/28/2020   10:51 Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական France 24 լրատվականին 09/28/2020   10:44 ՊԲ-ն հրապարակել է 15 նահատակված հայորդիների անունները 09/28/2020   10:38 Սահմանին զոհված Հասմիկ Արզումանյանը ՀՀ զինված ուժերում էր 2014թ.-ից 09/28/2020   10:32 Ադրբեջանական կողմը հայտնում է գեներալ Մայիս Բարխուդարովի վիրավորվելու և գերի ընկնելու մասին 09/28/2020   10:29 Համոզված եմ՝ տարբեր զորատեսակներում լայնորեն ընդգրկված են նաև Թուրքիայի զինուժի ներկայացուցիչներ. Տիգրան Աբրահամյան 09/28/2020   10:29 Ադրբեջանցիները դժգոհում են. Վարձկանները կոտրում են խանութները, թալանում մարդկանց. Վահագն Թևոսյան 09/28/2020   10:02 Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ. Արայիկ Հարությունյան 09/28/2020   09:50 Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել և տվել հանձնարարականներ հակառակորդի զսպման և նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման շուրջ 09/28/2020   09:38 Հայկական կողմը վերականգնել է մի շարք դիրքեր. հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում 09/28/2020   09:29 Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՊՆ Խոսնակ 09/28/2020   02:19 Միշտ ագրեսիվ գործողություններն իրականացվել են ադրբեջանական կողմից, բայց միշտ ապարդյուն իր համար․ ԱՀ ԱԳ նախարար 09/28/2020   01:06 Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին 09/28/2020   00:25 Արցախից Հայաստան բուժօգնության է տեղափոխվել 18 վիրավոր 09/28/2020   00:21 Արցախում այս պահին կա խնդիր կապի հետ․ Սամվել Մարտիրոսյան 09/28/2020   00:15 Սրանք «բախումներ» չեն, Հայաստանը դարձել է Ադրբեջանի չհրահրված հարձակումների զոհը․ Քիմ Քարդաշյան 09/28/2020   00:04 ՀՀ ՊՆ-ն հրապարակել է 16 նահատակված հայորդիների տվյալները 09/27/2020   23:44 Իրավիճակը կարող է հանգեցնել ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատի ներկայացնելուն. Ղազարյան 09/27/2020   22:33 Արցախի դեմ կռվում է նաև Թուրքիան․ ԱՀ նախագահ 09/27/2020   22:30 Սուքիասյան ընտանիքը 100 միլիոն դրամ է փոխանցում բանակի համար 09/27/2020   22:25 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» լրատվականին 09/27/2020   22:19 Այո, ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ․ ԱՀ նախագահ 09/27/2020   22:02 Վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին 09/27/2020   21:53 Տեղի է ունեցել «Կամավորական շարժում» ՀԿ կամավորների հավաքը. Հայտարարություն 09/27/2020   21:51 Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են 09/27/2020   21:43 Արցախում անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, քննարկվել են ռազմական ագրեսիայի մանրամասները
09/27/2020   17:46 Ադրբեջանի կողմից վարձկաններ են գնում դիրքեր 09/27/2020   19:15 Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները 09/26/2020   15:22 «ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության հաջորդ էջում մեծ տառերով գրված է՝ ՊԱՏԵՐԱԶՄ». Գուրգեն Եղիազարյան 09/27/2020   15:56 Հայ կամավորները մարտական են տրամադրված 09/27/2020   11:06 Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր. մեկ կին ու մեկ երեխա. ՊՆ 09/27/2020   11:28 Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ. ՊԲ 09/27/2020   09:00 Հակառակորդը շփման գծում հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ. Ջամալ Հարությունյան 09/27/2020   10:53 Մերոնք թշնամու ռազմական տեխնիկայի և գրոհային խմբերի ջարդ են կազմակերպել. Աբրահամյան 09/27/2020   18:20 Հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր 09/27/2020   12:43 Հայաստանում հայտարարվել է զորահավաք. Փաշինյան 09/27/2020   13:25 ՊԲ. ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ 09/26/2020   17:08 Կամ պետք է ինքնասպան լինեմ, կամ հանցագործ դառնամ, ապրելու հնարավորություն չունեմ.նախկին գործարար 09/27/2020   09:28 Ադրբեջանը հրետակոծում է Ստեփանակերտը 09/27/2020   09:11 Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ 09/27/2020   10:29 Արցախն ունի քաղաքացիական զոհեր. ՄԻՊ 09/27/2020   09:35 Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի. Ա. Հովհաննիսյան 09/27/2020   19:45 Պահեստազորում ներառված քաղաքացիները զինվորական կոմիսարիատ պետք է ներկայանան՝ ծանուցում ստանալուց հետո 09/27/2020   17:55 Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու. Հովհաննիսյան 09/27/2020   15:10 Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր. ՀՀ ՊՆ 09/27/2020   16:08 Այնպես չանեն, որ բառաչելով այս անգամ Բաքուն հետ ուզեն. Մանվել Գրիգորյան

Կաշառքի մեջ մեղադրվող դատավորի եւ փաստաբանի գործով դատաքննությունն ավարտվեց 08/07/2019   13:45  |  Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունավում է կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ նախորդ դատական նիստին Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդություն ներակայացրեց դատակոչել Հեբոյանի նիստերի քարտուղար Անժելա Հովսեփյանին՝ պնդելով իր դիրքորոշումն առ այն, որ Անժելա Հովսեփյանի ցուցմունքները կարող են արժեքավոր լինել․ «Թե Բենիկ Հարությունյանի, թե Գագիկ Հեբոյանի ցուցմունքներում նշված իրական հանգամանքները հաստատելու կամ հերքելու առումով նա կարող է տեղեկություններ ունենալ»,-ասաց պաշտպանը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա դատական նիստին վկա Անժելա Հովսեփյանը հայտարարեց, որ գործով երկու ամբաստանյալներին էլ ճանաչում է, եւ որեւէ թշնամություն կամ բարեկամություն նրանց հետ չունի։ Ինչ վերաբերում է գործով առանցքային վկա Բենիկ Հարությունյանին, Անժելա Հովսեփյանի խոսքով՝ նրան ճանաչում է որպես հայցվոր, ով Եղվարդի դատարանում  գործեր է ունեցել։

ՊատասԽանելով պաշտպանական կողմի հարցերին՝ Անժելա Հովսեփյանն առանձնացրեց 2018 թվականի գործը, որին հենց ինքն է եղել նիստերի քարտուղար․ «Այս գործով դատաքննությունն ավարտվել ենք մարտի 1-ին, իսկ վճռի հրապարակման օր՝  նշանակել մարտի 18-ին, սակայն ծանրաբեռնվածությունից ելնելով՝  հրապարակել ենք ամսի 19-ին»,-ասաց վկան։

Վերջինիս խոսքով՝ բացառված է, որ Գագիկ Հեբոյանը Բենիկ Հարությունյանի հետ առանձին զրույց ունենար․«Հիշում եմ, որ փետրվարի 27-28-ին վճիռներ ունեինք, որ չէինք հրապարակել, երբ այդ նիստի օրը ընդմիջում հայտարարվեց, ուզում էի պրն Հեբոյանին ասել, որ այդ ընթացքում գոնե դրանք հրապարակենք, բայց թեքվեցի, որ ասեմ, նա արդեն այնտեղ չէր, սովորաբար ընդմիջմանը նա անմիջապես դուրս է գալիս»։ Անժելա Հովսեփյանը նշեց, որ նիստերի դահլիճից վերջինն ինքն է դուրս գալիս, եւ կարող է ասել, որ նրանց միջեւ շփում չի եղել։

Վկայի խոսքով՝ վճիռը հանձնելու օրը Բենիկ Հարությունյանը փորձեց ինչ-որ իրավաբանական խորհրդատվության համար դիմել պրն Հեբոյանին, վերջինս էլ ասաց, որ դատավորը խորհրդատվություն տրամադրող մարմին չէ․ «Բենիկ Հարությունյանը միշտ ագրեսիվ է տրամադրված եղել, հատկապես, որ երկու անգամ հայցադիմումը վերադարձրել ենք, իսկ պրն Հեբոյանը, երբ իմանում էր, որ նա պետք է գա, նրա անունը լսելիս ասում էր՝ վերջ, օրս փչացավ, այսինքն՝ նիստից դուրս նա անգամ մի բառ չէր խոսի Բենիկ Հարությունյանի հետ, որովհետեւ ակնհայտ հակակրանք ուներ նրա հանդեպ»։

Ըստ վկայի՝ Բենիկ Հարությունյանը միշտ դատարան մտնելիս ասում էր՝ Հեբոյանն իր ձեռքից խլեց իր ունեցածքը․ «Միշտ ագրեսիվ էր տրամադրված, գալիս էր, նիստերից դուրս պրն Հեբոյանի հետ հանդիպում էր խնդրում, մենք էլ ասում էինք, որ նա չի հանդիպում քաղաքացիների հետ, մի օր էլ անգամ կարգադրիչներից մեկը զանգել էր պրն Հեբոյանին, նա էլ ասել էր՝ ուղարկեք, թող գնա, վճիռն էլ տվեցինք, չպրծանք»։

Ինչ վերաբերում է փաստաբան Վահագն Դանիելյանին, Անժելա Հովսեփյանի խոսքով՝ նրա հետ  նորմալ հարաբերությունների մեջ են։

Վկայի հարցաքննությունից հետո նրան հարցեր հղեց նաեւ մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը։ Վերջինս ընդգծեց, որ Հեբոյանի խոսքով՝ այդ գործով դատաքննությունն ավարտվել է ամսի 4-ին, մինչդեռ ինքը՝ Անժելա Հովսեփյանը, նշեց, որ ավարտել են ամսի 1-ին։ Այս առիթվ վկան ասաց․ «Պրն Հեբոյանը գուցե շփոթվել է, չեմ կարող ասել»։

Դատախազը նշեց, որ վկայի ներկայացրածով՝ Գագիկ Հեբոյանը կանխակալ տրամադրվածություն է ունեցել Բենիկ Հարությունյանի նկատմամբ։ Դատախազը հետաքրքրվեց, թե այդ պարագայում ինչու՞ նա ինքնաբացարկ չի հայտնել։ Վկան ասաց, որ այդ հակակրանքը գալիս էր Բենիկ Հարությունյանի ագրեսիվ վարքագծից, կանխակալ տրամադրվածության խնդիրը չկար։

Դատախազի մյուս դիտարկմանը, թե Հեբոյանը նշել է, որ միջանցքում հանդիպել է Բենիկ Հարությունյանի հետ, վկան ասաց, որ դահլիճից դուրս գուցե հանդիպած լինեն, եւ ինքը տեսած չլինի, բայց նիստերի դահլիճում նրանք չեն շփվել։

Վկային հարց հղեց նաեւ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը։ Վերջինս հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ իրենց վարույթում ունենալով մոտ 2000 քաղաքացիական գործ, լինելով այդքան ծանրաբեռնված, վկան մարտի 1-ի նիստն այդքան մանրամասնությամբ հիշում է։ Անժելա Հովսեփյանը, պատասխանելով հարցին, ասաց․«Պայմանավորված է իմ հիշողությամբ․ կան գործեր, որոնք տպավորվում են, որոնք վիճահարույց են»։

Այսպիսով, ավարտվեց դատաքննության փուլը։ Դատարանն անցում կատարաեց դատական վիճաբանությունների փուլին։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանին` դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Նշենք, որ Գ. Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Վ. Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը 08.05.2019թ.-ին փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

15:27 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներՊաշտպանը միջնորդեց դատակոչել Հեբոյանի նիստերի քարտուղարին․ նիստը հետաձգվեց
14:43 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Էս մարդու նպատակն իմ գլխին սարքելն էր»․ դատարանում հարցաքննվում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը
17:32 23/07/2019  |  Քրեական խրոնիկոնԿաշառքի մեջ մեղադրվող դատավոր Հեբոյանի հաղորդման հիման վրա հարուցված քրգործը կարճվել է
18:37 18/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորը կմնա կալանավորված. Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը
15:13 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով նիստը հետաձգվեց․ ամբաստանյալները նախապատրաստվելու ժամանակ խնդրեցին
13:57 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Մտածում էի՝ ինչ-որ ձեւ, այդ թվում՝ ինչ-որ տեղ միասին հաց ուտելու ձեւով լավություն անեմ»․ վկան հերքում է դատավորին կաշառք տալու մտադրությունը
12:43 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներՄեկնարկեց կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործով դատական նիստը․ Հեբոյանը բերվեց դատարան
18:34 03/07/2019  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Հեբոյանի նկատմամբ սուտ մատնություն է արվել. պաշտպան
15:47 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Տեղյա՞կ եք՝ ինչ պատճառաբանությամբ է Ձեզ առաջադրված մեղադրանքը հանվել»․ պաշտպանը՝ վկային
14:23 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Հարցրեց՝ ի՞նչ փող է, ասացի՝ կաշառք է»․ կաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով ցուցմունք է տալիս վկան

Արխիվ

[]