ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազը միջնորդեց դատավորին եւ փաստաբանին դատապարտել 9 եւ 7 տարի ազատազրկման 08/07/2019 15:58 | Դատական ռեպորտաժներ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք մարաշ նստավայրում ավարտվեց կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատաքննությունը։
Դատարանն անցում կատարեց դատական վիճաբանության փուլին։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ելույթ ունեցավ մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը։ Վերջինս, ամփոփելով դատաքննության ընթացքը, ուսումնասիրված ապացույցները եւ վկաների հարցաքննությունները, հայտարարեց, որ մեղադրող կողմը գտնում է, որ դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին առանձնապես խոշոր չափով կաշառք պահանջելը եւ փաստաբան Վահագն Դանիելյանի կողմից այն ստանալը, ինչպես նաեւ՝ վերջինիս կողմից ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելը ապացուցված է, արարքները որակված են ճիշտ, եւ դրանք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերին, ինչպես նաեւ՝ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2րդ-րդ եւ 3-րդ կետերին․ «Այս դիրքորոշումը ձեւավորվել է ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում գործի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի հետազոտման արդյունքում՝ թույլատրելի, վերաբերելի եւ արժանահավատ ապացույցների համակցությամբ հաստատված փաստերի հիման վրա, որոնք նույնիսկ անկողմնակալ դիտորդի մոտ կձեւավորեին նույն համոզմունքը»։
Արթուր Չախոյանը ընդգծեց, որ դատարանում հետազոտված տեսաձայնագրությունից պարզ է դառնում, որ Վահագն Դանիելյանը սպասում էր Բենիկ Հարությունյանին․ «Երբ Բենիկը մտնում է Դանիելյանի մոտ, Դանիելյանը չի էլ հարցնում, թե ով է, ինչի համար է եկել, այսինքն՝ նա սպասել է, իմացել է, որ պետք է գար իր մոտ։ Այդ հանդիպման ժամանակ Բենիկ Հարությունյանն ասում է՝ «այդ բանը, որ պայմանավորվել էինք, տենանք՝ ոնց ենք անում», եւ եթե Վահագն Դանիելյանը չգիտեր, թե ինչ պայմանավորվածության մասին է խոսքը, թող հարցներ, իսկ ինքը ոչ մի բան չի հարցնում»։ Ըստ դատախազի՝ որոշակի ընդմիջումից հետո Բենիկ Հարությունյանն ավելացնում է՝ ասելով՝ «Էդ գումարը մոտս ա, ոնց որ պայմանավորվել էինք։ Տա՞մ՝ բան անես, թե՞ ոնց»։
Արթուր Չախոյանը նշեց, որ այդ տեսագրությունը գործով շատ կարեւոր նշանակություն ունի․ «Երբ ծխելու պատրվակով Բենիկին հանում է բակ, ինչու՞ է շատ ցածր ձայնով ասում՝ «ավտոմեքենայիս պատուհանից գցի ներս», եթե օրինական, պետտուրքի գումար է, ի՞նչ խնդիր կար, թող գումարը վերցներ, դներ ավտոմեքենայի մեջ։ Այստեղ ուշագրավն այն է, որ Բենիկը դրանից զարմանում է, ասում է՝ հը՞, ու երկրորդ անգամ նույն բանը լսելով՝ նա մոտենում է մեքենային, Վահագը ձայն է տալիս, ասում է՝ մյուս կողմից մոտենա, եւ նա ի վերջո գցելով գումարը՝ ասում է՝ «գնամ, երեք ժամ հետո որ հանդիպեմ, իմանամ, նորմալ ա՞, էստեղ կլինե՞ս»։ Այսինքն՝ պիտի իմանար՝ գումարը հասե՞լ է Հեբոյանին թե ոչ. մարդը անհանգիստ էր ի վերջո»։
Վերլուծելով հետազոտված ապացույցներն ու գնահատելով դրանք՝ մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը նշեց, որ ամբաստանյալների պատիժը մեղմացնող հանգամանքներ չկան, եւ հաշվի առնելով նրանց կատարած հանցագործության ծանրության աստիճանն ու եղանակը՝ դատախազը միջնորդեց Գագիկ Հեբոյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում եւ նշանակել պատիժ 9 տարի ազատազրկմամբ։ Դատախազը միաժամանակ միջնորդեց մեղավոր ճանաչել ամբաստանյալ Վահագն Դանիելյանին՝ նրան դատապարտելով 7 տարի ազատազրկման։
Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար։ Մասնավորապես, Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը նշեց, որ այս պահին բողոքներ ունեն վերադաս ատյաններում, որոնք վերաբերում են այս քրեական գործից անջատված դրվագներին, եւ դրանց արդյունքները եւս կարող են անհրաժեշտ լինել իրենց հիմնավորումները ներկայացնելու համար։
Միաժամանակ պաշտպան Նադիրյանը միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ։ Նա նշեց, որ առկա փուլում, հատկապես դատաքննության ավարտից հետո վերացել են իր պաշտպանյալին կալանավորելու բոլոր հիմքերը, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու եւ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն թողնելու եւ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը։
Մեղադրող դատախազը առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ դատաքննության ավարտը դեռեւս չի նշանակում, թե այլ վկաներ չեն կարող հարցաքննվել, կամ այլ ապացույցներ չեն կարող հետազոտվել։ Դատախազի կարծիքով՝ դեռեւս առկա է ազդեցություն գործադրելու հավանականություն, ինչը ինքը նկատել է նախորդ դատական նիստի ընդմիջմանը, երբ Վահագն Դանիելյանի պաշտպանի եւ Հեբոյանի միջեւ միջադեպ է տեղի ունեցել։ Վահագն Դանիելյանը հայտարարեց, որ ոչ ոք չի կարող իր վրա ոչ ազդեցություն գործադրել, ոչ իրեն վախեցնել, եւ դա միջադեպ չէր, այլ իր պաշտպանի եւ Հեբոյանի միջեւ խոսակցություն։ Դրանից հետո Վահագն Դանիելյանը եւս միացավ ներկայացված միջնորդությանը։
Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի կես ժամից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ