Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան

Հիշե՛ք` շարժումն ընդդեմ Սերժի էր, և ոչ հանուն Նիկոլի. Արփինե Հովհաննիսյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին 08/07/2019   11:57  |  Մեկնաբանություն

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀԿ նախկին անդամ Արփինե Հովհաննիսյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

« «Կոնսենսուս մինուս ինտելեկտի մասին»

Հարգելի՛ պարոն Փաշինյան,Հարգելի՛ Նիկոլ,

Երկար էի մտածում՝ անդրադառնա՞մ, արդյոք, Ձեր այն արտահայտությանը, թե «Հայաստանը ձախողված պետություն» է, թե՞, այնուհանդերձ, թողնեմ, որ պատմության գրկում մնա հերթական անհաջող ձևակերպումը։ Բայց, ի վերջո որոշեցի մի օգտակար ծառայություն մատուցել։

Եվ այսպես,

2005 թվականից սկսած՝ Խաղաղության հիմնադրամը և «Foreign Policy» ամսագիրը հրապարակում են ձախողված պետությունների (failed state) ինդեքսը։ Հատկանշական է, որ որոշակի պահից սկսած՝ ինդեքսը վերանվանվեց խոցելիության ինդեքսի (fragile state), քանի որ պետությունները, այսպես ասած, ինքնասիրություն են դրսևորել ու պայքարել, որ իրենք չանվանվեն ձախողված։ Նախընտրել են խոցելի բառը, քանզի այս կամ այն տիրույթում կամ բոլորում միասին կարող են լինել այդպիսին՝ այս կամ այն չափով:

Այս ինդեքսը հեղինակավոր է և շատ է մեջբերվում հատկապես գիտական շրջանակներում, քանի որ համապարփակ է՝ ներառելով 12 չափանիշներ՝ պետության անվտանգությունից մինչև քաղաքական, սոցիալ-տնտեսական գործոնները։ Յուրաքանչյուր տարի ինդեքսը կազմելու համար ուսումնասիրվում է մոտ տասը հազար աղբյուր, մշակվում է 40-45 միլիոն հոդված և զեկույց։ 2019 թվականին ամենախոցելի երկիրը, այսինքն՝ վարչապետի սիրած եզրութաբանությամբ՝ «ձախողվածը», համարվում է Եմենը՝ զբաղեցնելով առաջին տեղը, իսկ ամենակայունը Ֆինլանդիան է իր 178-րդ տեղով։ Հայաստանը (105) այս զեկույցում երբևէ, կրկնում եմ՝ երբևէ չի դիտարկվել որպես ձախողված։ Ավելին` վերջին տասը տարիների ընթացքում, այսինքն՝ ըստ Ձեզ «ձախողված» կառավարման ժամանակաշրջանում բարելավել է իր դիրքերը՝ տասը տարվա ընթացքում գրանցելով 7.6 կետով առաջընթաց։ Այս տարի ևս Հայաստանը (թե կուզեք` ձեր Նոր Հայաստանը) բարելավել է դիրքերը, սակայն կան ցուցանիշներ, որոնք անկում են ապրել, ու դրանք մտածող մարդու համար շաաաատ մտահոգիչ են։

2019 թվականի ինդեքսով, այսինքն՝ Ձեր «մարդակենտրոն» կառավարության իշխանության օրոք, Հայաստանից ուղեղների արտահոսքը հասել է 7 տարվա մաքսիմումին։

Մեկ այլ թիվ՝ գործող քաղաքական ուժին տրվող ինդեքսը, (գիտականորեն՝ էլիտաների նկատմամբ վերաբերմունքը) մնացել է նույնը։ Փաստորեն, ի հեճուկս բոլոր պնդումների` իշխանափոխության գործոնը, կարծես թե, մեծ ազդեցություն չի ունեցել։
Համոզված եմ՝ հաջորդ տարի, ըստ արժանվույն կգնահատվեն դատական իշխանության նկատմամբ ճնշումները, քաղաքական հետապնդումները , աննկատ չի մնա դատարանների շրջափակման «փառահեղ» ակցիան և մենք, իհարկե, այս առումով կունենանք «առաջընթաց»։

Հարգելի՛ պարոն վարչապետ,

Խնդրում եմ, եթե այսուհետ ևս անդիմադրելի է Ձեր ցանկությունը Հայաստանը անվանել «ձախողված» պետություն, ապա գոնե կիրառեք համաշխարհային եզրութաբանությամբ խոցելի բառը։ Ու եթե իրականում գոյություն ունի նման փաստաթուղթ, այն տվողներին էլ հորդորեք ընթերցել միջազգային փաստաթղթեր, ավելին` ընթերցելուց հետո դրանք մատուցել ճշգրտությամբ։

Ձեր ելույթում կրկին կանգ առաք Ձեր կողմից այնքա՛ն սիրված, այնքա՛ն օգնող այնքա՛ն անհրաժեշտ բառի` «նախկին» բառի վրա:

Երկու դիտարկում ունեմ այդ առնչությամբ։

Նախ Դուք անընդհատ, առիթ-անառիթ վարկաբեկում եք բոլոր նախկիններին` տարբերություն չդնելով միջոցների միջև ու հավասարեցնելով բոլորին ու ամեն ինչ: Բացի այդ, Ձեր շուրթերից չի հնչել որևէ բառ այն մասին, որ նախկինները ինչ-որ մի բանում, թեկուզև աննշան հաջողություն են գրանցել ու ճիշտ են եղել: Չխորշեցիք անգամ անվանել նախկին բոլոր պաշտոնյաներին բռի ու տգետ` մոռանալով հպանցիկ հայացք նետել ձեր կառավարության մի շարք անդամների կամ ձեր մերձավորագույն շրջապատում գտնվող գործարարների վրա, որոնց մեջ շատերը ՆԱԽԿԻՆ են:
Ի դեպ, ինչու այդ հայացքը չգցեցիք ներկաների վրա, որտեղ աչք է ծակում դիլենտանտիզմի ու կայուն ինքնասիրահարվածության գերդոզավորումը։ Միայն չասեք ոչինչ կսովորեն, անգամ վարսահարդարը նախ՝ սովորել է հարդարել, հետո միայն սպասարկել։

ինչպե՞ս պատահեց, որ փոխանակ կառավարման 1.5 տարվա ընթացքում Դուք ինքներդ հանգեք եզրակացության պետության ինչպիսին լինելու վերաբերյալ, դրա մասին եզրակացնում եք այդ «բռի ու տգետ» նախկինների կազմած փաստաթղթի հիման վրա: Բացի այդ, ինչո՞ւ եք սխալ համարում այն ամենն, ինչ եղել է նախկինում, ու մի հրաշքի ուժով համարում, որ հենց այս փաստաթուղթն է ճիշտ: Գուցե այդ նախկինները, ինչպես ամեն բան են «ձախողել», նաև այստե՞ղ են սխալ արել:

Ի դեպ, եթե այդ փաստաթուղթը գոյություն ունի, ապա ասեմ, որ դրա հեղինակները իրոք հիմարության մաստեր կլաս են ցույց տվել, և, ինչպես միջազգային փաստաթղթերն են վկայում, ձեզ ուղղակի խաբել են։ Ուստի դրան հավատալը ոչ այլ ինչ է քան «կոնսենսուս մինուս ինտելեկտ»։

Երկրորդ, ընդամենը շաբաթներ առաջ ամբողջ իշխանական քարոզչամեքենայով հրապարակում էիք 2019 թվականի առաջին եռամսյակի տնտեսական աճի 7.2 տոկոս ցուցանիշը ու «հնգամյակը` մեկ տարում» ոճի հրապարակումներ անում` փոխակերպելով «եռամսյակը` յոթ տարում» կարգախոսի: Հիմա դա հաջողությո՞ւն էր, թե՞ ձախողում: Իսկ նախորդ կառավարության անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 10.6 տոկոսը մեգաձախողո՞ւմ էր, թե՞ մեգահաջողություն:

Այսքանից հետո՝ խնդրանք ու հորդոր Ձեզ․

• ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի նախկին տեղակալ ու այժմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հորդորեք, որ Ձեզ բացատրի, որ պետական և ծառայողական գաղտնիք հրապարակելը հանցագործություն է, ի դեպ ու ցավոք՝ հերթականը Ձեր մեծ շարքի մեջ։

• Սահմանադրական դատարանի Ձեր սիրելի («Ձեր սրտի նախագահ») «նախագահ» Վահե Գրիգորյանին հորդորեք, որ Ձեզ բացատրի, որ դեռևս 2010 թվականինից կա ՍԴ որոշում, որի համաձայն՝ փաստաթղթի անվանումը չպետք է լինի գաղտնիք։

• ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ և այժմյան պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հորդորեք, որ Ձեզ բացատրի՝ Անվտանգության կարևորության մասին երբե՛ք չի կարելի մոռանալ: Ու որ հենց դա է հիմնական պատճառը, որ մենք ինդեքսում ԵՐԲԵՔ չենք համարվել ձախողված պետություն։ Ձեր ասած «ձախողված» պետությունը այսքան տարի ԲՈԼՈՐ իշխանությունների ( 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահներ) ժամանակ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ապահովել է Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:

Հենց այդ անվտանգության ապահովումն է՝ ժողվրդավարության ու մնացածի համադրմամբ, որ մեզ թույլ է տվել մոտ երեք տասնյակ կետով ավելի բարձր դիրք զբաղեցնել, քան օրինակ ձեր այնքան սիրված Վրաստանը, այնքան «կիրթ» Ադրբեջանը և այնքաաան հեղափոխական Ուկրաինան։ Պատկերացնո՞ւմ եք, այդ պետությունները ըստ այդ ինդեքսի մեզնից ավելի «ձախողված» են, բայց երբեք նրանցից և որևէ մեկի ղեկավարը` հեղափոխական, թե ոչ այնքան, իրեն թույլ չի տվել բարձրաձայնել, որ իրենք ձախողված են, խոցելի՝ միգուցե, բայց ոչ՝ ձախողված։

• ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր և այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորեք, որ ներկայիս վարչապետ Փաշինյանին հորդորի՝ երբեմն , միայն երբեմն լսել իր նախկին ելույթներն ու մտքերը։ Գուցե այդ ժամանակ վարչապետը սկսի աշխատել և ձախողման մեղավորներ չփնտրել: Պատգամավոր Նիկոլը վարչապետ Փաշինյանին թող ասի, որ մենք՝ որպես ժողովուրդ, հաջողված ենք, պետությունը՝ նույնպես, իսկ թե «ձախողված» է հարկավոր գտնել, ապա այդպիսին առաջին հերթին թող համարի իրեն ու իր թիմին:

Ի վերջո, պարո՛ն վարչապետ, պաթետիկ ելույթների փոխարեն գոնե մտքում գեթ մեկ անգամ ստանձնեք պատասխանատվություն Հայաստանի ու Արցախի անվտանգության և բարեկեցության համար ու գնացեք առաջ։ Հիշե՛ք` շարժումը ընդդեմ Սերժի էր, և ոչ հանուն Նիկոլի: Հպարտ քաղաքացիները Նիկոլին վարչապետ են դարձրել ոչ թե օրը մի լեգենդ հյուսելու, այլ գործելու և մարդկանց կյանքը լավացնելու համար, ինչում և ես հաջողություն եմ մաղթում։

Հ.Գ. Ի դեպ, Մի՛ հավատացեք նրանց,ովքեր քաղաքական կույր են անվանում Ձեր բոլոր հաջողությունները չտեսնողներին: Վստահ մի՛ եղեք, որ նրանք նախորդ վարչապետերին նույն բաները չեն ասել, և դա նրանց կողմից ընդամենը պարզունակ քաղաքական հնարք չէ՝ սեփական քաղաքական ամբիցիաները բավարարելու համար։ Նման մարդկանց մասին ինչպես ասում են՝ կամ լավը կամ ոչինչ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:03 31/07/2019  |  ՄեկնաբանությունՀասկանալով, որ ավելի հեշտ է ինձ արձագանքելը քան ձեր սահմանադրական առաքելությունն իրականացնելը, սպասում եմ հաջորդ պատասխանին.Արփինե Հովհաննիսյանը՝ դատախազին
17:54 29/07/2019  |  ԼՐԱՀՈՍՔոչարյանի գործի հետ կապված ցանկացած զարգացում, որը դուրս է իշխանությունների պատկերացրած սցենարից, խորը հետեւանքներ է առաջացնում երկրի հասարակական-քաղաքական կյանքում. Հովհաննիսյան
15:34 24/07/2019  |  ՄեկնաբանությունԿեղծ քաղաքական օրակարգերը կործանարար են մեզ համար․ Արմեն Աշոտյան
11:53 24/07/2019  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանի, վարկանիշի «Սանտա Կլաուսի» եւ ամենաքիչ հայհոյված մարդու մասին
10:23 15/07/2019  |  ՄեկնաբանությունՀՀ իշխանությունը համաձայնել է, որ դատավորների ընդհանուր վեթինգը ոչ անհրաժեշտ, ոչ էլ օգտակար կլինի. Արփինե Հովհաննիսյան
17:17 12/07/2019  |  ՄեկնաբանությունԵրկրում ձևավորվել է «իրավաբանների» մի խումբ, որը հետևողականորեն զբաղված է իրավաբանության «ստերջացմամբ» Արփինե Հովհաննիսյան
11:33 29/06/2019  |  Մեկնաբանություն«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության՝ առանց շահագրգիռ մարմինների հետ քննարկելու. Հովհաննիսյան
16:50 28/06/2019  |  Մեկնաբանություն«Թալանչիներից» գույքի վերադարձի և այդ ընթացքում հայեցողության բացառման մասին. Արփինե Հովհաննիսյան
11:00 22/06/2019  |  ՄամուլՕրենքը դեռ չընդունած՝ սկսել են վեթինգը. Արփինե Հովհաննիսյանը՝ էքստրաօրդինար տարբերակների մասին. «Հրապարակ»
13:23 17/06/2019  |  Մեկնաբանություն«Ամազոնի ցեղերի ու մի քիչ էլ մեր իշխանությունների մասին». Արփինե Հովհաննիսյան

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]