Թեմաներ
Երկուշաբթի 11 / 18 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/18/2019   09:40 Դատապարտյալը հիվանդանոցից դիմել է փախուստի 11/17/2019   23:11 Ջեմմա մայրիկի հետ խոսակցությունը իրոք հայեցակարգային ստացվեց. Նիկոլ Փաշինյանը ԲՈՒՀ-երում հայոց լեզվի և հայ գրականության մասին (տեսանյութ) 11/17/2019   22:52 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 11/17/2019   22:30 Թբիլիսիում կրկին բռնկվել են բողոքի ցույցեր (տեսանյութ) 11/17/2019   22:06 «Նորք- Մարաշ» բժշկական կենտրոնը կհոսանքազրկվի 11/17/2019   21:59 Նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր գործը կքննվի Կոտայքի դատարանում 11/17/2019   21:27 Հայտնել են դիետայի մասին, որը կօգնի խուսափել գրիպից 11/17/2019   20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն 11/17/2019   18:31 Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են С-400 համալիրի մատակարարման վերաբերյալ 11/17/2019   17:36 Մեկուսացվել է շենքի տանիքում բռնկված հրդեհը 11/17/2019   17:24 Վարչապետը խոսել է Աստվածաշնչի իր սիրած հատվածի մասին 11/17/2019   17:01 Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Երզնկա 11/17/2019   16:24 Մոսկվայում սպանված Բոլյանը վերահսկողության տակ է պահել հայ կոմերսանտների գործունեությունը` հարուցելով շատերի դժգոհությունը 11/17/2019   14:55 Ձերբակալվել են Ֆրանսիայի նախագահի դեմ սպանությունը նախապատրաստելու մեջ կասկածվողները 11/17/2019   14:26 Ճանապարհները Հայաստանում 11/17/2019   13:59 Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. Արմեն Մուրադյան 11/17/2019   13:51 Կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին 11/17/2019   13:45 Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 11/17/2019   12:42 Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ 11/17/2019   11:45 ՍԴ անցանկալի անդամներից ազատվելու կառավարության ցանկության իրագործումը կարժենա 1 մլրդ դրամ 11/16/2019   18:07 ՎԴ նախադեպային որոշման համաձայն՝ Հրայր Թովմասյանը կարող է բողոքարկել իրեն վերաբերող քրեական գործ հարուցելու մասին որոշումները 11/16/2019   17:45 ՊԵԿ նախագահի տեղակալը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանության առևտրի հարցերով առաջին խորհրդականի հետ 11/16/2019   17:37 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/16/2019   17:31 Ռուսլան Բաղդասարյանի ազատ տեղաշարժելու իրավունքը խախտելու վերաբերյալ հաղորդմանը իրավապահները դեռ ընթացք չեն տվել 11/16/2019   17:22 Դժբախտ պատահար Գյումրի քաղաքում 11/16/2019   17:12 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ 11/16/2019   16:41 Եթե մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է վերցնում դատարաններին, նույն արձագանքը պետք է լինի հասարակության կողմից . Ալվինա Գյուլումյան 11/16/2019   16:34 Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն 11/16/2019   15:29 Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր վարդապետ Քեշիշյանի հետ 11/16/2019   15:22 «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը 11/16/2019   15:12 Հայաստանում լինեի, դատի կտայի Տաթևիկ Ռևազյանին. Ինչու՞ չի իրականացվի Սիրիա-Հայաստան ուղիղ չվերթ 11/16/2019   14:50 Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման. Մուշեղ Շուշանյան 11/16/2019   14:33 Վարչապետի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ 11/16/2019   14:28 Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը 11/16/2019   14:25 Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ 11/16/2019   14:15 Ինչու են Դալմայում քանդել գինու հնձանը. քաղաքապետարանը մեղադրում է նախկիններին 11/16/2019   14:05 Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է 11/16/2019   13:55 Աշոտյան. Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես. «Հրապարակ» 11/16/2019   13:48 Նժդեհը ճիշտ էր և ունենք օտարի լծի տակ ուծացած հայկական զանգվածներ. Արծրուն Պեպանյան 11/16/2019   13:31 ՀՀ-ում օրենքի գերակայություն լինելու է.որևէ պաշտոնյայի մտքում չի պտտվելու «պատերով ծեփելու» սպառնալիքները.Արսեն Բաբայան 11/16/2019   13:23 Ահազանգ․Երեւանում 16-17-րդ դարերի գինու հնձան են քանդում (ֆոտո) 11/16/2019   13:15 Սահմանային գոտում բռնկված հրդեհը մարվել է 11/16/2019   13:04 Մոտ 1միլիոն 900 հազար դրամի ոսկեղենի գողություն` «Զվարթնոց» օդանավակայանում. ձերբակալվել է օդանավակայանի երեք աշխատակից 11/16/2019   12:54 Շմոլ գազից թունավորումով բուժօգնության էր դիմել 4 քաղաքացի 11/16/2019   12:50 Մարզադաշտից ոստիկանություն է բերման ենթարկվել 4 անձ, ևս 1-ը դիմել է բուժօգնության 11/16/2019   12:42 Դեմիրճյանի ժամանակ թանգարանին հատկացված շենքը Լևոնի ժամանակ խլեցին Տարիներ առաջ պատմում էր Հենրիկ Իգիթյանը 11/16/2019   12:29 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 210 անգամ 11/16/2019   12:20 Ի դեպ, իմ կարծիքով հաջորդ վարչապետը չի լինելու հաջորդ իշխանությունը, այլ լինելու է հաջորդ իշխանության համար հող նախապատրաստողը. Արփինե Հովհաննիսյան 11/16/2019   12:04 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին 11/16/2019   11:34 «Լավ կլիներ, որ չխուսափեին հարցը քննել այն մարդկանց հետ, որոնք քաջատեղյակ են գործից». Կամավոր Խաչատրյան «168 ժամ»
11/16/2019   15:12 Հայաստանում լինեի, դատի կտայի Տաթևիկ Ռևազյանին. Ինչու՞ չի իրականացվի Սիրիա-Հայաստան ուղիղ չվերթ 11/16/2019   12:20 Ի դեպ, իմ կարծիքով հաջորդ վարչապետը չի լինելու հաջորդ իշխանությունը, այլ լինելու է հաջորդ իշխանության համար հող նախապատրաստողը. Արփինե Հովհաննիսյան 11/16/2019   14:50 Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման. Մուշեղ Շուշանյան 11/16/2019   15:22 «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը 11/17/2019   16:24 Մոսկվայում սպանված Բոլյանը վերահսկողության տակ է պահել հայ կոմերսանտների գործունեությունը` հարուցելով շատերի դժգոհությունը 11/16/2019   18:07 ՎԴ նախադեպային որոշման համաձայն՝ Հրայր Թովմասյանը կարող է բողոքարկել իրեն վերաբերող քրեական գործ հարուցելու մասին որոշումները 11/16/2019   10:51 Ուշագրավ բացահայտում. Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ Թեւոսիկի եղբոր սպանությանն է առնչվել. «Ժողովուրդ» 11/16/2019   16:41 Եթե մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է վերցնում դատարաններին, նույն արձագանքը պետք է լինի հասարակության կողմից . Ալվինա Գյուլումյան 11/16/2019   13:04 Մոտ 1միլիոն 900 հազար դրամի ոսկեղենի գողություն` «Զվարթնոց» օդանավակայանում. ձերբակալվել է օդանավակայանի երեք աշխատակից 11/16/2019   10:44 Լուսավոր Հայաստանի» «տունը կռիվ է ընկնում». «ձեզ ընդդիմադիրի պես պահեք». «Ժողովուրդ» 11/16/2019   17:22 Դժբախտ պատահար Գյումրի քաղաքում 11/16/2019   17:31 Ռուսլան Բաղդասարյանի ազատ տեղաշարժելու իրավունքը խախտելու վերաբերյալ հաղորդմանը իրավապահները դեռ ընթացք չեն տվել 11/17/2019   21:59 Նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր գործը կքննվի Կոտայքի դատարանում 11/16/2019   11:20 «Տարոն Ավիան» հեռանում է. նա Աֆրիկան գերադասել է Հայաստանից. «Ժողովուրդ» 11/16/2019   12:42 Դեմիրճյանի ժամանակ թանգարանին հատկացված շենքը Լևոնի ժամանակ խլեցին Տարիներ առաջ պատմում էր Հենրիկ Իգիթյանը 11/16/2019   13:48 Նժդեհը ճիշտ էր և ունենք օտարի լծի տակ ուծացած հայկական զանգվածներ. Արծրուն Պեպանյան 11/16/2019   11:26 Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը չլուծեց ավտոներկրողների խնդիրը . Կատաստրոֆիկ հերթեր են «Ժամանակ» 11/17/2019   13:45 Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 11/16/2019   10:34 ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունները ծանր կացության մեջ են հայտնվել. «Փաստ» 11/17/2019   14:55 Ձերբակալվել են Ֆրանսիայի նախագահի դեմ սպանությունը նախապատրաստելու մեջ կասկածվողները

Սասնա Ծռեր Արցախյան կուսակցությունը հորդորում է Նիկոլ Փաշինյանին այսօր հրապարակում մերժել նախկիններին 08/05/2019   13:17  |  Մեկնաբանություն

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը  հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված .

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 2019 թ. օգոստոսի 5-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանին առաջարկվող ելույթի հիմնական թեզիսները Ազգային շահերը և գերակայությունները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում արտահայտի հետևյալ տեսակետները:

1) Այսօր համաշխարհային և տարածաշրջանային, առաջին հերթին՝ Չինաստանի Մեկ գոտի - մեկ ուղի կամ նոր Մեծ Մետաքսի ճանապարհի եվրասիական նախաձեռնությամբ պայմանավորված, զարգացումներն էապես մեծացնում են Արցախի, իսկ դրա միջոցով՝ ամբողջ Հայկական գործոնի, կարևորությունը։ Հայկական գործոնը կարող է կայանալ, եթե Արցախն առնվազն այսօրվա սահմաններով լինի Երևանի լիակատար կառավարման տակ։ Պատճառն այն է, որ Արցախի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված զինված ուժերի հասանելիության տարածքում է գտնվում Գանձակի հաղորդակցային հանգույցը, որտեղով անցնում է Մեծ Մետաքսի ճանապարհի ճյուղերից մեկը։ Բացի այդ՝ Արցախի մասում Իրանի հետ սահմանային հատվածի շնորհիվ հայ-իրանական սահմանը նախկին Մեղրու նեղ ու խոցելի միջանցքի փոխարեն վերածվում է ավելի քան 150 կմ երկարությամբ աշխարհաքաղաքական կայուն հենարանի և կամրջի՝ էապես մեծացնելով Հայաստանի տարածաշրջանային կարողությունները։ Մինչդեռ Իրանի հետ սահմանի Արցախյան հատվածի կորուստը և այն օտարի վերահսկողության տակ հայտնվելը միանգամայն խոցելի և երկրորդական է դարձնում մեզ։ Եթե Արցախն առնվազն ներկայիս տարածքով չլինի Երևանի լիակատար և ուղիղ կառավարման ներքո, էապես մեծանում են Արցախի նկատմամբ օտար վերահսկողություն, այդ թվում՝ զորքեր տեղակայելու միջոցով, հաստատելու գայթակղությունը և վտանգը։ Դա, իր հերթին, էապես մեծացնում է պատերազմի վտանգը։ Ուստի մեր համազգային օրակարգի առաջին և հիմնական հարցը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության հետ Արցախի դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելը։ Եթե նախկինում Հայաստանը կարող էր կառավարել Արցախի կեղծ ու արհեստական անկախությամբ պայմանավորված վտանգներն ու վնասները, ապա այսօր, նշված գայթակղություններով և հավանական զարգացումներով պայմանավորված, դրանց չեզոքացումն այլընտրանք չունի։ Որպեսզի Արցախի դե յուրե միացումն ավարտելու գործընթացն առավելագույնս արդյունավետ լինի մեր ազգային շահերի համար և ընկալելի ու ընդունելի լինի միջազգային իրավունքի և հարաբերությունների տեսակետից, դա պետք է անենք Հայաստանի 1-ին Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում։ Մենք Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդն ենք։ Մեր պետությունն օկուպացվել է 1920-21 թթ.։ Արցախը նրա օկուպացված տարածքի մի մասն էր, որ մենք ազատագրել ենք։ Եվ այդ ամենը արտահայտել ենք Արցախյան շարժման ընթացքում միացման համազգային նպատակով և, ի կատարումն դրա արձանագրված՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ, Հայաստանի անկախության մասին հռչակագրով և Սահմանադրության նախաբանով։ Ակնհայտ է, որ Մադրիդյան սկզբունքներն այլևս չեն կարող լինել բանակցությունների հիմք։ Մինսկի խումբը պետք է դառնա հակամարտության շփման գծի ապառազմականացման և տարածաշրջանում խաղաղության վերականգնման միջնորդ և երաշխավոր՝ բացառելով Հայաստանի դեօկուպացված տարածքից զիջումները։ Միևնույն ժամանակ՝ Մինսկի խումբը պետք է տարածաշրջանում խաղաղության և ինտեգրացիայի երաշխավորման համար գործուն քայլեր կատարի տարածաշրջանային փակ զոնայի և ռումբի վերածված Նախիջևանի ապառազմականացման և նրանով անցնող հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ։ 

2) Այս համատեքստում և նշված հրամայականին համապատասխան՝ շատ կարևոր է դառնում Արցախում իշխանության ձևավորման հարցը։ Մենք այսօր այստեղ՝ ձեզ հետ միասին, ուղիղ ժողովրդավարության գործադրմամբ պետք է ընդունենք չափանիշներ և սկզբունքներ, որոնք պետք է պարտադիր դառնան Արցախի կառավարման համակարգի առաջիկա կերպափոխման համար։ Առաջինը, որ պետք է հաստատենք, նախկին հանցավոր ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչներին բացառելն է։ Նախկինում բարձր պաշտոն զբաղեցրած որևէ անձ չի կարող հավակնել Արցախի նախագահի, պատգամավորի կամ նախարարի պաշտոններին։ Նրանք, որ մաս են կազմել իշխանության յուրացման, պետության զավթման, կեղեքման, թալանի, ապօրինության, ովքեր կապված են սպանությունների, բռնությունների, կամայականության և այլ ծանր ոճիրների հետ, պետք է մոռանան քաղաքականության մասին և մտածեն պատասխան տալու և իրենց մեղքերը քավելու մասին։ Նախագահի և այլ բարձր պաշտոնների հավակնորդներ կարող են լինել միայն նշվածից զերծ մնացած անձինք։ Արցախը Հայաստանի մի մասն է և Արցախում չեն կարող լինել ուրիշ, Հայաստանի մնացյալ հատվածի համար մերժելի երևույթներ և անձինք։

3) Արցախի նոր Նախագահի և ամբողջ իշխանության հիմնական օրակարգը պետք է լինի Արցախի դե յուրե միացման գործընթացի ավարտն ապահովելը։ Այդ գործընթացը ենթադրում է պլանավորված կերպով Արցախի կեղծ անկախությունն ամրագրող իրավական ակտերի և ինստիտուտների վերացում և ինտեգրում Հայաստանյան իրավական համակարգի և ինստիտուտների մեջ։ Բնականաբար՝ առաջնահերթորեն պետք է վերացվեն մեր ազգային միասնությունը և արժանապատվությունը ոտնահարող անցակետ-մաքսակետերը, ռոումինգը և այլ արհեստական խոչընդոտներ։ Անշուշտ, միացման դե յուրե գործընթացը սառած կետից շարժելու հիմնական քայլը Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ապահովումն է, որը պետք է առաջին հերթին կատարենք։ Հետագայում պետք է ամբողջությամբ միասնականացվեն իրավական համակարգերը, պետական կառույցները և այդպես մինչև վերջնական ինտեգրում։ Զուգահեռաբար՝ պետք է ամբողջ թափով ձեռնամուխ լինենք ազատագրված տարածքների վերաբնակեցմանը, որ մինչ օրս արհեստականորեն ձախողվել է։ Այս հարցում առաջնային է արդեն վերաբնակեցվածների իրավունքների, մասնավորապես՝ սեփականության իրավունքով հողհատկացման իրավունքի, երաշխավորումը։

4) Այսօր այստեղ ներկա են նաև արտերկրաբնակ մեր հայրենակիցները, ուստի շատ լավ առիթ և հնարավորություն է անդրադառնալու նաև համահայկական օրակարգի որոշ կարևոր հարցերի։ Հիմնական խնդիրը, որ այսօր ծառացած է մեր առաջ՝ համազգային ներառականության ապահովումն է։ 

Դրա համար առաջնահերթ է.

ա) ապահովել ընտրություններին և հանրաքվեներին արտերկրաբնակ քաղաքացիների մասնակցության իրավունքը,

բ) Արցախում և արտերկրում բնակվող քաղաքացիների մասնակցությամբ ընդունել նոր Սահմանադրություն, որը պետք է ամրագրի նաև արտերկրաբնակների ընտրվելու իրավունքը.

գ) ստեղծել մեծ հայրենադարձության պայմաններ և նախադրյալներ.

դ) ձևավորել Ազգ-բանակ համակարգ, որը հնարավորություն կտա համախմբելու, կատարելագործելու և արդյունավետ կերպով կիրառելու ամբողջ ազգի բովանդակ պաշտպանական զորությունը.

ե) նշված քայլերին զուգահեռաբար ստեղծել պայմաններ և նախադրյալներ, որպեսզի ձևավորվի Հայաստանակենտրոն համահայկական ցանցը կամ Հայկական աշխարհը՝ մեր գոյության և ստեղծագործ զարգացման միակ և ամենաարդյունավետ կազմակերպվածքը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:55 01/08/2019  |  ՄեկնաբանությունԱպրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի պղծումը հնարավոր էր բացառել. Սասնա Ծռեր
12:53 01/08/2019  |  ԼՐԱՀՈՍԴատապարտում ենք իրավապաշտպանի նկատմամբ հալածանքը. Սասնա Ծռեր
14:35 17/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն. Վարուժան Ավետիսյան
14:23 17/07/2019  |  ԼՐԱՀՈՍ«Սասնա Ծռերը» դժգոհում են. «Հեղափոխությունից հետո ռազմագերի ապստամբները ամիսներ շարունակ մնացին բանտում»
11:28 08/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱրցախը սուբյեկտացումը բխում է Մոսկվայի և Բաքվի շահերից Սասնա ծռեր
11:27 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱյսօր լրանում է մեզ կեղծ սահմանադրություն պարտադրելու 24-րդ տարելիցը. «Սասնա ծռեր»
10:43 01/07/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին կան Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին կալանքից ազատելու տարատեսակ իրավաչափ հնարավորություններ . Սասնա ծռեր
10:40 24/06/2019  |  ԼՐԱՀՈՍՋավախքի հայությանը կոչ ենք անում չընկնել Մոսկվայի ծուղակը. Սասնա ծռեր
12:35 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանի առաջարկած ճանապարհի վերաբերյալ Սասնա ծռեր
16:45 20/05/2019  |  ՔաղաքականԱրդարադատության համակարգը իրավական ինքնաժխտման և աբսուրդի վիճակում է հայտնվել. ՍԾ

Տեսանյութեր

11/16/2019   17:50 Փոքր երեխա շատ ենք սիրում, որ մեծանում են փոքրին կարոտում ենք 11 երեխաների մայր

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]