Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Վստահ չեմ, որ ՀՀ իշխանությունները Արցախի օժանդակության հետ կապված ինչ-որ բան ասում են ԱՄՆ իշխանություններին. Կիրո Մանոյան 08/02/2019   12:34  |  Քաղաքական

«Հատկապես այս Սպիտակ տունը առաջին անգամը չէ, որ փորձում է Արցախին տրամադրվող օժանդակությունը ոչ միայն կրճատել, այլեւ ընդհանրապես դադարեցնել: Թեեւ նախորդ վարչակազմի օրոք էլ այնպես չէր, որ ուղղակի բյուջեի մեջ գրվում էր հատկացման մասին, բայց ինչ-որ տեղ արձանագրվում էր: Այս իշխանությունների համար մի քանի խնդիր կա, որոնցից գլխավորը Ադրբեջանի ազդեցության հարցն է»,-‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք՝ նախօրեին Հայ Դատի հանձնախումբն ահազանգել էր, որ Ամերիկյան վարչակազմը մտադիր է երկու ամսվա ընթացքում դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական օգնությունը, որը նախնական հաստատման էր արժանացել 2020 թվականի ֆինանսական ծրագրով:
Կիրո Մանոյանի խոսքով, առհասարակ, Միացյալ Նահանգների գործող իշխանությունը նվազեցրել է մարդասիրական օժանդակությունները: Սպիտակ տունը, ինչպես նշեց Կիրո Մանոյանը, պատճառաբանություններ են ներկայացնում, որոնք սակայն, ըստ մեր զրուցակցի, զուտ պատրվակ են: «Իրական նպատակն այն է, որ իրենք Ադրբեջանին չանհանգստացնեն, քանի որ ԱՄՆ-ը աշխարհում միակ պետությունն է, որը այսպես ուղղակի մարդասիրական օժանդակություն է տրամադրում Արցախին»,-համոզված է Կիրո Մանոյանը:

Նշենք, որ Միացյալ Նահանգներն Արցախին մարդասիրական օժանդակություն է տրամադրում 1998 թվականից ի վեր: Կիրո Մանոյանը վստահ չէ, որ Հայաստանի իշխանությունները Արցախին տրամադրվող օժանդակության հնարավոր դադարեցման հարցը բարձրացրել են ամերիկյան կողմի մոտ:
«Վստահ չեմ , որ ՀՀ իշխանությունները Արցախի օժանդակության հետ կապված խնդրով ինչ-որ բան ասում են ԱՄՆ իշխանություններին: Եթե համեմատենք, օրինակ` Ֆրանսիայում առկա խնդրի հետ, երբ Ֆրանսիայի իշխանությունները ադրբեջանական ճնշումների ազդեցության տակ սկսեցին դատական գործերով Արցախի քույր քաղաքների հետ կապված որոշումները չեղարկել, ՀՀ իշխանությունը՝ մեր ԱԳՆ-ն ասաց, որ դա Արցախի խնդիրն է, Արցախն է զբաղվում, մենք անելիք չունենք: Այս դեպքում էլ շատ վստահ չեմ, որ ՀՀ իշխանությունները դժգոհություն կամ մտահոգություն արտահայտած լինեն»,-ասաց Կիրո Մանոյանը:

Նշենք, որ բոլորովին վերջերս ՝հուլիսի 14-26-ը աշխատանքային այցով ԱՄՆ էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Մոտավորապես նույն օրերին Միացյալ Նահանգներում էին նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հարցին, պատահակա՞ն է արդյոք, որ Արցախին տրամադրվող օժանդակության վերաբերյալ տեղեկատվութունն ստացվել է հայ բարձրաստիճան պաշտոնյաների ամերիկյան այցերից հետո, Կիրո Մանոյանն արձագանքեց. «Արարատ Միրզոյանը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը միջոցառմանը մասնակցելու համար էր մեկնել, նույն օրերին փոխվարչապետ Ավինյանն էր այնտեղ եւ արտգործնախարար Մնացականյանը, բայց ամենակարեւոր հարցն այն է՝ նրանք այս խնդրով խոսե՞լ են, թե չեն խոսել: Այդ հարցը պարզ չէ: Այնպես չէ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները վատանում են, այս ամենը վկայում է, որ ԱՄՆ իշխանությունները Արցախի հարցով Ադրբեջանին բավարարելու համար ինչ-որ կեցվածք են որդեգրել: Եթե Հայաստանի իշխանությունը նույն կերպ է առաջնորդվում, ինչ Ֆրանսիայի հարցում, նշանակում է, որ ոչ թե չեն կարողացել որեւէ բան անել, այլ պարզապես քայլեր չեն արել, չեն զբաղվել այդ հարցով, ինչը սխալ է»:

Կիրո Մանոյանի խոսքով, Հայաստան-Արցախ ռազմավարական համագործակցության պայմանագիրը, որի կնքման անհրաժեշտության մասին բարձրաձայնում է Դաշնակցությունը, հենց նման իրավիճակների համար էական նշանակություն կարող է ունենալ: Այդ փաստաթղթում, ըստ Մանոյանի, հստակ կդրվի հարցը, որ Հայաստանի թե արտգործնախարարությունը, թե խորհրդարանական դիվանագիտությունն ու պետական այլ կառույցներ պետք է Արցախին օժանդակեն միջազգային հարաբերությունները պատշաճ իրականացնելու համար: ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը, նրա խոսքով, այս ուղղությամբ քայլեր իհարկե, իրականացնում են, բայց ՀՀ-ն իր բոլոր հնարավորություններով պետք է աջակցի այդ քայլերին:

Մեր դիտարկմանը, թե այսօր Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է, այսպես ասած, «թավշյա հեղափոխություն» բրենդի վրա, արդյոք ս՞ա արդյունավետ կարող է լինել նույն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, Կիրո Մանոյանը պատասխանեց.«Այդ բրենդը մեր իշխանություններն օգտագործում են, բայց, ըստ էության, արտաքին քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չեն մտցրել, նույն Արցախի Հանրապետության ճանաչմանն աջակցելու մասով այս իշխանությունները շարունակում են նախորդ իշխանությունների կեցվածքը: Մենք երկուսի մեջ էլ եղել ենք ինչ-որ ժամանակ, բայց չենք կարողացել մեր գործընկերներին համոզել, որ անհրաժեշտ է, որ ՀՀ արտաքին քաղաքականության մաս կազմի նաեւ Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանն աջակցելը: Այս իշխանությունները նույնն են անում: Մեծ փոփոխություններ ընդհանրապես չեն բերել հակառակը, եթե ինչ-որ բան արվում է, դա ավելի շատ քաղաքականության ոչ հաջող կիրառումն է, քան քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելը, որովհետեւ այսօր նաեւ տարբեր խնդիրներ ունենք»:

Կիրո Մանոյանը չբացառեց նաեւ, որ ԱՄՆ գործադիր իշխանության կեցվածքը Արցախին տրամադրվող օժանդակության մասով կարող է պայմանավորված լինել ՀՀ իշխանություններին Արցախի հարցով, այսպես ասած, լռեցնելու ԱՄՆ-ի փորձով: «Երբ օրինակ պատրաստվում են ՀՀ-ին տրամադրվող օժանդակությունը բարձրացնել, որը, հավանաբար, պետք է տրամադրվի դատական համակարգի փոփոխություններին, հենց դա կարող է լինել պատճառներից մեկը, որ Արցախին տրամադրվող կես միլիոնը իրենք փորձում են հանել հատկացվող գումարներից»,-ասաց Կիրրո Մանոյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:37 01/08/2019ՀՅԴ-ն ՀԵՄ-ը այսօր կազմակերպում է մոմավառություն Եռաբլուրում
13:41 01/08/2019  |  ԼՐԱՀՈՍՉիրականացվող խոստումները ընտրակաշառքի դրսևորում են. Թադևոս Ավետիսյան
14:44 31/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ-ն դեղին քարտ է ցույց տալիս Երևանի քաղաքապետարանին
17:35 30/07/2019  |  ՏնտեսությունԱշխատողների հիմնական իրավունքների իրացումը փաստացի չի վերահսկվում
10:42 25/07/2019  |  ՄամուլՀՅԴ-ն մարզեր է «մտնում». «Փաստ»
18:17 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ ԳՄ ներկայացուցիչները և «Ազգային օրակարգ» կուսակցության անդամները քննարկել են Հայաստանի ներկայիս իրավիճակը
10:08 19/07/2019  |  ՄամուլՊահեստային քայլ. Ով կլինի Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածուն. «Հրապարակ»
09:46 10/07/2019  |  ՄամուլՆախկին գլխավոր դատախազը՝ Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու. «Հրապարակ»
19:05 09/07/2019  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
17:39 08/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը որոշել է մասնակցել Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին

Արխիվ

[]