Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Չիրականացվող խոստումները ընտրակաշառքի դրսևորում են. Թադևոս Ավետիսյան 08/01/2019   13:41  |  ԼՐԱՀՈՍ

Ցանկությունը առարկայական ու մեծ էր, որ գոնե այս անգամ՝ իշխանափոխությունից հետո, մարդկանց անկեղծ ոգևորության վրա իշխանությունը վերցրած քաղաքական ուժը կկատարի իր նախընտրական խոստումները: Ավելին՝ մեր բոլորի այս ցանկությունը արդար ու սպասված էր:

Ազգային ժողովի 2018 թվականի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում մտահոգություններ հայտնել ենք իրականությունից կտրված, սակայն լայն հանրության համար ականջահաճո, բնույթով՝ մոլորեցնող նախընտրական խոստումների վերաբերյալ: Խոսքս վերաբերում է քաղաքական ուժերի և գործիչների կողմից շարքային քաղաքացուն տրված այն խոստումներին, որոնք օր առաջ սպասված էին, հաճելի, ոգևորող, սակայն ոչ իրատեսական և ի վերջո՝ տվյալ պահին առավելագույն քվեներ բերող:

Արդյունքում՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, մեկը մյուսին հերթ չտալով, ոտքի վրա դառնում էին սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության կրողներ:

Արձանագրել ենք նաև, որ իշանափոոությունից հետո առկա իրականությունը չի համապատասխանում նոր իշխանությունների կարգախոսերին և անսահման խոստումներին: Մտահոգվել ենք, որ իշխանության այսպիսի վարքագիծը պարզապես հանգեցնելու է խոսքի ու գործի էլ ավելի խզման, նոր հիասթափությունների…

Ցավոք, սպասվածից ավելի արագ են իրողություն դառնում այս մտահոգությունները: Արդեն տեսանելի են բացասական նոր դրսևորումներ, որոնք ստվերում ու անորոշ են դարձնում իշխանափոխությունից հետո ձևավորված՝ հանրության լայն հատվածի հավաքական ձգտումները կյանքի կոչելու ճանապարհը: 

Արդեն իսկ ի հայտ են գալիս տեսանելի ու թաքնված նոր մեթոդներ, որոնք հետևողականորեն գործադրում են օրվա իշխանությունները՝ ամեն գնով սեփական քաղաքական ուժի ձախողումներն արդարացնելու, սեփական մեղքն այս ու այն կողմ գցելու, վարկանիշի անկումը հնարավորինս կանխելու և իրենց խմբային նեղ շահից բխող նմանատիպ այլ նպատակներին հասնելու համար: Իսկ իրական ու համակարգային բարեփոխումների համար ժամանակ չի մնում և հետաձգվում են:

Պահի թելադրանքով, շատ դեպքերում էլ առանձին խոստումների իրականացման համար առաջարկվում են ոչ ամբողջական, իրարամերժ լուծումներ: Դրանք չունեն ակնկալվող արդյունքի հստակ թիրախավորում, ժամկետների որոշակիություն: Ինչ խոսք, ընտրողի առավելագույն քվեն ստացել են և ունեն լայն հնարավորություն՝ մանևրելու, խոստման կատարումը հետաձգելու, չիրականացման դեպքում արդարացումներ գտնելու համար:

Լայն իմաստով գործում է մոտավորապես այսպիսի բանաձև. «ընտրություններում ունեցել ենք ջախջախիչ հաղթանակ, և ուրեմն՝ մի օր բոլորի համար ամեն ինչ լավ է լինելու, որովհետև մեր քաղաքական ուժը բոլորից զորեղն է, ամենա ... է, ամենա ... է, իսկ մեր ձախողումը բոլորի ձախողումն է, քանի որ այդ դեպքում անխուսափելիորեն ամեն ինչ ծայրահեղ վատ է լինելու»:

Իհարկե, այս երևույթները որևէ կապ չունեն ժողովրդավարության հաստատման և ամրապնդման հետ և՝ ընդհակառակը:

Սա ուղակի անսահման պոպուլիզմի դասական օրինակ է, իսկ դրանով ոգևորված քաղաքական ուժը կարող է «արդարանալ» նեղ կուսակցական և խմբային շահով՝ իրականում առանց հաշվի առնելու դրա բացասական ազդեցությունները հանրային համընդհանուր շահի տեսանկյունից:

Պարզ է, որ 30 տոկոսի հասնող աղքատության և 20 տոկոսից ավել գործազրկության պահպանվող մակարդակներ ունեցող մեր երկրում առաջնահերթ են շարունակում մնալ պետության ակտիվ մասնակցությամբ և չափելի պատասխանատվությամբ սոցիալական խնդիրների լուծումները: Ասենք օրինակ՝ կայուն զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի խթանումը, ցածր աշխատավարձ ունեցողների վաստակի առաջանցիկ աճի ապահովումը, կենսաթոշակների բարձրացումը՝ մինչև կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափը, աշխատողների և կենսաթոշակառուների շրջանում աղքատության վերացումը, տարածքային համաչափ զարգացումը, ներգաղթի ապահովումը և արտագաղթի կանխումը, ծնելիության աճը և այլն:

Միևնույն ժամանակ բացարձակապես պարզ չէ, թե օրվա իշխանության այս խոստումները ինչպես են իրականացվելու ասենք օրինակ՝

-   2019 թվականի պետական բյուջեի եկամուտների ընդամենը 10 տոկոսով աճ նախատեսելու դեպքում, երբ տարբեր գնահատումներով ստվերային տնտեսությունը կազմում է շուրջ 50 տոկոս,

-   պրոգրեսիվ եկամտահարկի և «շատից շատ, քչից քիչ» սկզբունքի փոխարեն՝ եկամտահարկի համահարթեցման և անկախ եկամտի չափից մեկ միասնական դրույքաչափ սահմանելու, անուղղակի հարկային բեռն ավելացնելու և գնաճը խթանելու պարագայում,

-   կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից շուրջ 15 տոկոսով ցածր նվազագույն աշխատավարձի չափը պահպանելու և հետագայում այդ չափի բարձրացման խոստումներ տալու պարագայում,

-   աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում հրատապ անհրաժեշտ բարեփոխումներն անհասկանալի պատճառաբանություններով անընդհատ հետաձգելով,

-   առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակվող բարձր գնաճը չզպելով,

-   կենսաթոշակային համակարգում պարտադիր կուտակային բաղադրիչը պահպանելով և այս ուղությամբ պետական բյուջեի անարդյունավետ ծախսերը հետևողական մեծացնելով,

-   կենսաթոշակի համար նվազագույն չափը 25500 դրամ սահմանելով, երբ դրանից ցածր ստացող կենսաթոշակառուները կազմում են ընդհանուրի ընդամենը 14 տոկոսը և նրանց մի զգալի մասը աղքատ չեն, իսկ դրանից բարձր ստացողների մեջ էլ կան մեծ թվով աղքատ կենսաթոշակառուներ, որոնց կենսաթոշակը մնում է նույնը, ավելին՝ երբ կենսապահովման նվազագույն զամբյուղի ամսական արժեքը կազմում է շուրջ 63500 դրամ և ունի կայուն աճի միտում,

-   հանրային հատվածում աշխատատեղերի էական կրճատման, աշխատավարձերը չբարձրացնելու ճանապարհով,

-   խնամի-ծանոթ-բարեկամ արմատավորված բացասական մոտեցումը լիովին արմատախիլ անելու, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բնականոն առաջընթացի և հոսունության կանխարգելման համար համակարգային լուծումներ ապահովելու փոխարեն՝ անհասկանալի մեխանիզմով պետական համակարգում պաշտոններ «նվիրելու» միջոցով,

-   շրջակա միջավայրի պաշտպանությունը հանքարդյունաբերության օբյեկտիվ զարգացման և այս ճյուղում առկա կայուն զբաղվածության հնարավորություններին հակադրելու արդյունքում,

-   զբաղվածության պետական աջակցության ծրագրերին հատկացվող միջոցների որևէ աճ չնախատեսելով, իսկ եղած չնչին միջոցները (տարեկան 1,7 միլիարդ դրամ) նպատակին ծառայեցնելու փոխարեն՝ զբաղվածության ծրագրերի թերակատարումը 75 տոկոսի հասցնելով,

-   երկրորդ երեխայի համար տրվող մեկ անգամյա նպաստի չափը ընդամենը 100 հազար դրամով ավելացնելու արդյունքում ծնունդների թռիչքային աճին սպասելով, որն այդպես էլ չի արձանագրվում,

-   արտագնա աշխատանքի մեկնողների այլ երկրներում ստացած վաստակը և նրանց դրամական փոխանցումները իրենց ընտանիքներին համատարած հարկելու մոտեցում որդեգրելով և այլն:

Ակնհայտ է նաև՝ շարքային քաղաքացին չէր վստահում նախկին իշխանություններին և բնականաբար չէր հավատում նրանց խոստումներին, որը լրացնելու համար լայնորեն կիրառվում էր ընտրակաշառքը, վարչական ռեսուրսը:

Իսկ իշխանափոխությունից հետո իշող քաղաքական ուժը՝ քաղաքացիների վստահությունը և իրենց իշանությունը պահպանելու, իրենց վարկանիշի սրընթաց անկումը ամեն գնով կանխարգելելու նպատակով, անկաշկանդ կիրառում է պոպուլիզմը, պետք եկած դեպքում՝ նաև վարչական ռեսուրսը: Սա նույնչափ վտանգավոր է, որքան ընտրակաշառքն էր ու սեփական կամքին հակառակ քվեարկությունը:

Հետևաբար. քաղաքական արդյունավետ համակարգի կայացման ու մեր երկրի կայուն և անվտանգ զարգացման տեսանկյունից շարունակում է բարձր մնալ իրական այն ռիսկը, երբ օրվա իշանությունն էլ ընտրողի տված քվեին վերաբերում է՝ «ջրի բերած, ջրի տարած» սկզբունքի ներքո:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:44 31/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ-ն դեղին քարտ է ցույց տալիս Երևանի քաղաքապետարանին
17:35 30/07/2019  |  ՏնտեսությունԱշխատողների հիմնական իրավունքների իրացումը փաստացի չի վերահսկվում
10:42 25/07/2019  |  ՄամուլՀՅԴ-ն մարզեր է «մտնում». «Փաստ»
18:17 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ ԳՄ ներկայացուցիչները և «Ազգային օրակարգ» կուսակցության անդամները քննարկել են Հայաստանի ներկայիս իրավիճակը
10:08 19/07/2019  |  ՄամուլՊահեստային քայլ. Ով կլինի Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածուն. «Հրապարակ»
09:46 10/07/2019  |  ՄամուլՆախկին գլխավոր դատախազը՝ Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու. «Հրապարակ»
19:05 09/07/2019  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
17:39 08/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը որոշել է մասնակցել Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին
15:45 29/06/2019  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել ՀՅԴ-ի և «Ազատություն» կուսակցության հանդիպումը
15:46 26/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք»-ի ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ դեսպանին

Արխիվ

[]