ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտանիքի՝ կին եւ տղամարդ ավանդական մոդելը անփոխարինելի է, եւ չի կարող այդ կարծրատիպը կոտրվել երբեւէ. Թագուհի Թովմասյան 08/01/2019 21:38 | Ընտանեկան իրավունք

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ լինելու մասին:
Պատգամավորը նաեւ տեղեկացրել է, որ խմբակցության այսօրվա նիստին, որին ներկա է եղել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, չի մասնակցել եւ չգիտի, թե ինչ մանրամասներ են խոսվել ՀՀ արդարադատության նախարարի հետ «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի» ԵԽ կոնվենցիայի կամ այսպես ասած՝ «Ստամբուլյան» կոնվենցիայի մասին:
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է. «Ի սկզբանե հայտնել էի դիրքորոշումս, որ սկզբունքային անհամաձայնություններ ունեմ Կոնվենցիայի որոշ դրույթների հետ. Իհարկե, բռնությունն անընդունելի է, եւ ես իմ կյանքի մեծ մասը պայքար եմ տարել բռնության ամենատարբեր դրսեւորումների դեմ: Շատ հաճախ զրկանքների գնով լրագրության տարիներին պայքարել եմ մարդկանց իրավունքների պաշտպանության համար: Բայց այս կոնվենցիայի մեջ կան դրույթներ, որոնք ինձ պարտադրում են եւս մեկ անգամ հայտարարելու, որ հայկական ավանդական ընտանիքը, Հայ առաքելական եկեղեցին եւ ազգային պետությունը անփոխարինելի արժեքներ են ինձ համար:
Իհարկե, փաստարկները բազմաթիվ են. միայն մի մեջբերում անեմ. կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»։
«Կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանում» ասվածը հասկանալու համար պետք է նայել նույն կոնվենցիայի 4-րդ հոդվածում օգտագործվող «գենդերային ինքնություն» ձեւակերպումը և կոնվենցիայի բացատրական զեկույցը, որը կրում է իմպերատիվ բնույթ, 53-րդ կետով սահմանում է՝ «...Նույն ձևով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեսբուհիները և բիսեքսուալները իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք կարող են նույնպես խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ նրանք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ: Սա ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերը, տրանսֆիստիտը կամ տրանսեքսուալ և այլ անձը, որը չի համապատասխանում հասարակության կողմից «կին» և «տղամարդ» կատեգորիաներին ներկայացվող պահանջներին»:
Ես կարծում եմ, որ ընտանիքի՝ կին եւ տղամարդ ավանդական մոդելը անփոխարինելի է, եւ չի կարող այդ կարծրատիպը կոտրվել երբեւէ: Ինչ վերաբերում է խտրական վերաբերմունքին եւ բռնությանը, ապա եւս մեկ անգամ ընդգծում եմ, որ դեմ եմ բռնության ցանկացած դրսեւորմանը, հատկապես կանանց նկատմամբ եւ արձանագրում, որ ոչ ոք մեզ չի խանգարում մեր օրենսդրությունը էլ ավելի բարելավել եւ ապահովել պատժի աներկբա կիրառումը ցանկացած բռնարարքի դեմ՝ իսպառ վերացնելով անպատժելիության ցանկացած դրսեւորում: Մեր ջանքերը պետք է այս ուղղությամբ գործադրենք...
Բարի ու խաղաղ հանգիստ բոլորիս: Հայաստանն այլ ճանապարհ չունի, քան ազգային պետություն դառնալը, ինչպես, օրինակ, Եվրամիության անդամ Ֆրանսիան է:
Հ. Գ. Եվրամիության անդամ 11 երկիր չի վավերացրել այս կոնվենցիան»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/06/2022 10:37 Ինչու է Արթուր Վանեցյանի որդին ազատվել բանակից. «Հրապարակ»
- 07/06/2022 10:32 «Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ. «Հրապարակ»
- 07/06/2022 10:27 «Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:21 «Ինքը մեր ընկերն է». Վիրահատվելուց հետո Ջհանգիրյանը լավ չէ՞. «Իրավունք»
- 07/06/2022 10:12 Վահե Հակոբյանը վայր կդնի մանդատը. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:05 Սահմանն այնքան անպաշտպան է, որ անսպասելի որոշում են գտել. «Հրապարակ»
- 07/06/2022 09:58 Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/06/2022 18:34 Վահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանի և իր գործընկերների հետ
- 07/06/2022 18:24 Թող իրենք պատվիրեն երաժշտությունը, իրենք պարեն կապիտուլյանտի դուդուկի տակ, իրենք էլ պատասխանատու լինեն իրենց բազմաթիվ ձախողումների համար. Զաքարյան
- 07/06/2022 15:06 Ալիեւը գալիս է Երեւան․ Նաիրա Զոհրաբյան
- 07/06/2022 14:24 Դիվանագիտական սկանդալ և խայտառակություն. Ղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/06/2022 23:55 Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ՝ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին
- 07/06/2022 19:50 Սևանում ջրափրկարարների նավակը քամուց շրջվել է. նրանք մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ
- 07/06/2022 19:19 Երևանում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի
- 07/06/2022 09:45 Պայթյուն` Աշտարակի բանկերից մեկում. կա մեկ զոհ, հինգ վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը