Թեմաներ
Կիրակի 07 / 12 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/12/2020   13:09 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները 07/12/2020   12:57 Ձերբակալվել է Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի Ապերը» 07/12/2020   12:50 Արարատի մարզում վարորդը 07-ով մխրճվել է խոտով բարձված տրակտորի կցորդիչի մեջ․ կա վիրավոր 07/12/2020   12:11 Արցախում վերջին օրվա տվյալներով կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել 07/12/2020   11:57 Վրաստանի Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել երկրաշարժ 07/12/2020   11:22 Նոր 577 վարակակիր, 8 մահ. Կորոնավիրուսը` Հայաստանում 07/12/2020   10:50 Մեծամոր քաղաքի մոտակայքում փրկարարները արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա 07/12/2020   10:36 Փրկարարները կանխել են 23 եւ 42 տարեկան քաղաքացիների ինքնասպանության փորձը 07/12/2020   10:19 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ 07/12/2020   00:43 Նիկո´լ, դու և քո քայլածները, հասկանո՞ւմ եք, որ այսրոպեական ինքնանպատակ հարց եք լուծում. Գեւորգ Գեւորգյան 07/11/2020   23:27 2020 թ. ազգային անվտանգության ռազմավարությունում տեքստից հանվել է «ազգային եկեղեցի» ձևակերպումը. սա հակասահմանադրական լռություն է 07/11/2020   19:05 Մշակույթի նախարարությունը հետ է վերադարձնում ոլորտի նախկին անբարեխիղճ աշխատակիցներին 07/11/2020   18:51 Որքան եկամուտ ունեն ԿԳՄՍ, ՏԿԵ և ԱԻ նախարարները 07/11/2020   18:42 Օգոստոսի մեկից կգործի նոր դիահերձարան, որտեղ կդիահերձվեն կորոնավիրուսից մահացած անձանց դիերը 07/11/2020   15:58 Ինչո՞ւ քրիստոնեական աշխարհը կռիվ չտվեց Սուրբ Սոֆիայի տաճարի համար․Նաիրա Զոհրաբյան 07/11/2020   15:49 Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 07/11/2020   15:44 Ձեզ նախարար են նշանակել, ոչ թե ուսուցչապետ կամ ազգի դաստիարակ․ Մեծ Բրիտանիայում հայոց թեմի առաջնորդը՝ Ա․ Հարությունյանին 07/11/2020   15:26 Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն 07/11/2020   15:09 «Հայրենիք» կուսակցությունն անցկացրել է Արցախյան հակամարտության կարգավորման ներկա միտումների վերաբերյալ փակ քննարկում 07/11/2020   14:55 Երեք օր է հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում 07/11/2020   14:50 Քննարկվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ–բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքը 07/11/2020   14:39 Արդիական է մնում «Հաց և տեսարաններ» ներկայացումը 07/11/2020   14:34 Քաղաքացիները միայն լողալիս, ծխելիս, սնվելիս կարող են հանել դիմակը․ Ոստիկանները Սևանի ափում են 07/11/2020   14:28 ՀՀ-ն ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման կամավոր գնահատման երկրորդ զեկույցը 07/11/2020   14:28 Գիտության մասին չենք կարողանա խոսել, եթե չունենանք սերունդ, որը կփոխարինի նախորդներին. փորձագետ 07/11/2020   14:18 Կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ. ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» 07/11/2020   14:04 Ընտանեկան բռնության ահազանգերը 30 տոկոսով ավելացել են 07/11/2020   13:49 «Պարարտանյութը տվեք գյուղացիներին։ Մի ՛ պահեք, մի ՛ դրեք տակներդ և տվեք գյուղացուն»․ Էդմոն Մարուքյան 07/11/2020   13:37 «Ավետարանչական եկեղեցու վրա Մաթևոս Իզմիրլյան կաթողիկոսի նզովքը կա, և մինչ օրս այդ նզովքը հանված չէ, ինչպե՞ս կարելի է այդ եկեղեցի կոչվածն ազգային արժեք համարել». Տեր Սմբատ քահանա Սարգսյան 07/11/2020   13:29 Սորոսի գրասենյակի կողմից նպատակաուղղված ազգամիջյան թշնամանք հրահրելու փաստերով դիմելու ենք ԱԱԾ. Նարեկ Մալյան 07/11/2020   13:14 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ 07/11/2020   13:08 Բազմազավակ ընտանիքը՝ մանկահասակ երեխաների հետ փողոցում հայտնվելու վտանգի առաջ է. Նյութական օգնություն չեն ուզում, այլ տուն կառուցելու թույլտվություն 07/11/2020   13:04 Արամ Ա. Կաթողիկոս. Թուրքիան իր որոշումով գիտակցորեն հարվածում է քրիստոնյա-իսլամ համակեցությանը 07/11/2020   13:02 ՀՔԾ-ն գնացել է գործարքի և չի կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել . Վահագն Հարությունյան 07/11/2020   12:49 Սպասվում են կարճատեւ տեղումներ 07/11/2020   12:37 Հնամաշ իրերի առևտրականներին մեկ ամիս ժամանակ է տրվել՝ ազատ տարածքը 07/11/2020   12:26 Միքայել Մինասյան. Իրականություն_vs_երազանքներ 07/11/2020   12:22 Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գանձասարի վանական համալիր 07/11/2020   12:15 Արցախի նախագահ. Թուրքական իշխանությունները վերահաստատեցին իրենց այլատյաց կեցվածքը 07/11/2020   12:07 Ադրբեջանական լրատվամիջոցը ապատեղեկատվություն է տարածում. ՊՆ-ն պարզաբանում է 07/11/2020   11:27 Քաղաքացի է ընկել ջրանցքը 07/11/2020   11:15 Հանրային հեռուստաընկերության եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց. «Մեդիա պաշտպան» 07/11/2020   11:14 Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ. Ամենաերիտասարդը 59-ամյա կին է 07/11/2020   11:07 ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզ 07/11/2020   11:07 Դու իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից մեկն ես եղել. Տաթևիկ Ռևազյանը՝ Կարեն Վարդանյանի մասին 07/11/2020   10:58 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 489-ով 07/11/2020   10:47 Նախագահ Արմեն Սարգսյանն իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը 07/11/2020   10:20 Մոմավառություն՝ Կարեն Վարդանյանի հիշատակին 07/11/2020   10:07 Էրիկ Գրիգորյանին փոխարինող չեն գտնում. ինչ ճակատագիր է սպասվում նախարարությանը. «Ժողովուրդ» 07/11/2020   09:34 Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում. «Հրապարակ»
07/10/2020   15:09 Մարտական դիրքում՝ զինծառայողի սպանության դեպքի վայրում, հայտնաբերվել է 90 պարկուճ. եղել է փոխհրաձգություն՝ չորս զենքից, այդ թվում՝ գնդացիրից. փաստաբան 07/11/2020   13:37 «Ավետարանչական եկեղեցու վրա Մաթևոս Իզմիրլյան կաթողիկոսի նզովքը կա, և մինչ օրս այդ նզովքը հանված չէ, ինչպե՞ս կարելի է այդ եկեղեցի կոչվածն ազգային արժեք համարել». Տեր Սմբատ քահանա Սարգսյան 07/10/2020   22:52 Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է. Սոնա Աղեկյան 07/10/2020   15:57 Դիմակի հետևում թաքնվելով՝ ոչ մի կոնվենցիա չի վավերացվելու. ԱԺ նախկին պատգամավոր 07/11/2020   13:02 ՀՔԾ-ն գնացել է գործարքի և չի կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել . Վահագն Հարությունյան 07/11/2020   23:27 2020 թ. ազգային անվտանգության ռազմավարությունում տեքստից հանվել է «ազգային եկեղեցի» ձևակերպումը. սա հակասահմանադրական լռություն է 07/10/2020   23:19 Որպես անհետ կորած որոնվում է 30-ամյա Նարեկ Սարդարյանը 07/12/2020   00:43 Նիկո´լ, դու և քո քայլածները, հասկանո՞ւմ եք, որ այսրոպեական ինքնանպատակ հարց եք լուծում. Գեւորգ Գեւորգյան 07/10/2020   18:03 Դիմակ շոուն հասել է անհեթեթ, անտրամաբանական վիճակի, 20.000 ներկայացուցիչ քաղաքականության զոհ է դառնում. Աշոտ Բարսեղյան 07/10/2020   17:00 Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության վճռաբեկ բողոքով զեկուցող է Սերժիկ Ավետիսյանը 07/11/2020   10:58 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 489-ով 07/12/2020   12:57 Ձերբակալվել է Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի Ապերը» 07/10/2020   17:37 Սպանության մեջ մեղադրվողը գրավի դիմաց ազատ է արձակվել.Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել 07/11/2020   09:22 Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի ՍԴ դատավորի թեկնածուի անունը. «Ժողովուրդ» 07/11/2020   14:28 Գիտության մասին չենք կարողանա խոսել, եթե չունենանք սերունդ, որը կփոխարինի նախորդներին. փորձագետ 07/11/2020   15:44 Ձեզ նախարար են նշանակել, ոչ թե ուսուցչապետ կամ ազգի դաստիարակ․ Մեծ Բրիտանիայում հայոց թեմի առաջնորդը՝ Ա․ Հարությունյանին 07/10/2020   20:02 Ինքնամեկուսացածների համար գործող նոր՝ StayHome հավելված. Ավինյանը տեսանյութ է հրապարակել 07/11/2020   09:34 Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում. «Հրապարակ» 07/11/2020   00:23 Արքայազն Հարրին հայտարարվել է տիտղոսի հավակնորդ, որը կրում էր մանկապիղծի հետ ընկերություն անող թագաժառանգը 07/10/2020   17:10 Մինիմում 6 ամիս ոչ մի քայլ չենք անելու. Հայկ Եսայանն արձագանքում է Բիլայնի աշխատակիցներին Հայկ Եսայան

Մարտահրավերների հաղթահարման համար հարկավոր են գերջանքեր, գերկազմակերպվածություն եւ գերկոմպետնտություն «Գոլոս Արմենիի» 07/30/2019   11:36  |  Հարցազրույց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է «Գոլոս Արմենիի» թերթի հարցերին

- Իշխանությունը չունի զարգացման հստակ հայեցակարգ: Ի՞նչ եք մտադիր հակադրել «մերկ» ամբոխահաճությանը (պոպուլիզմին), այլ կերպ ասած` ինչո՞վ է հիմնավորված քաղաքականություն վերադառնալու` Ձեր հայտը: Պետությանն անհրաժեշտ է զարգացման կենսունակ նախագիծ, մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչ կլինի վաղը երկրի հետ, չէ՞ որ ժամանակն աշխատում է ոչ միայն վարչապետի, այլ նաև Հայաստանի ու Արցախի դեմ:

- Կառավարչական փորձ, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հայեցակարգային ծրագիր և կառավարիչների պրոֆեսիոնալ, կանխատեսելի թիմ: Պետական մեքենան պետք է աշխատի ժամացույցի պես, ընդ որում` հասարակության համար ըմբռնելի ռեժիմով: Առանց դրա պարզապես անհնար է երկրի հաջող արդիականացման, բարեփոխումների և արդյունավետ կառավարման իրականացումը: Ես Ղարաբաղում ու Հայաստանում նախագահելու հաջողված փորձ ունեմ: Վերջին 10 տարիներին եղել եմ տնտեսության ամենատարբեր բնագավառներում աշխատող խոշոր ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Այնպես որ` ռազմական ու պետական շինարարության, սոցիալ-տնտեսական մասշտաբային բարեփոխումների իրականացման եզակի փորձ ունեմ, ինչպես նաև ժամանակակից բիզնեսի մեխանիզմների գործադրման ընկալում: Հայաստանում շա՞տ են արդյոք նման փորձ ունեցող մարդիկ:

- Հասարակության մի մասի համար ընդդիմություն լինելը Քոչարյանի հետ լինելն է, հակառակ պարագայում` իշխանությունների ապօրինություններին դիմադրելը արդյունավետ չի համարվում: Որքա՞ն եք մտադիր հետևել սպասողական մարտավարությանը և ո՞ր պահին կհնչեցնեք Ձեր պատկերացումները ընդդիմության կոնկրետ ձևաչափի մասին, որի նպատակն է լինելու ձևավորել «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակը: Հայտնի է, որ խորհրդարանում ընդդիմություն, որպես այդպիսին, չկա, և գործունակ այլընտրանքային քաղաքական բևեռ կարող է ձևավորվել Ձեր մասնակցությամբ ու Ձեր շուրջը:

- Կարծում եմ` «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է քաղաքական դաշտում: Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես` այն կկորցնի իր ընտրազանգվածը: Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ:

- Չե՞ք կարծում, որ քաղաքական դաշտում առկա ոչ ստանդարտ իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ մոտեցումներ, հակառակ դեպքում` «ներքևից» դժգոհությունը կարող է հանգեցնել այն բանին, որ իշխանության հարցը դարձյալ կլուծվի փողոցում, և մի պոպուլիստի փոխարեն իշխանության կգա մեկ ուրիշը: Ինչպե՞ս կանխել այդ վտանգը:

- Կարծում եմ` իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում... արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընտրողը լիուլի կուշտ կլինի պոպուլիստներից և ավելի պահանջկոտ կլինի ընտրություն կատարելիս: Սովորաբար, ձախողված պոպուլիստներին փոխարինելու են գալիս փորձառու, կրթված և հավասարակշիռ պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Թարմ օրինակ` Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

- Վրացական տնտեսության մեջ թուրք-ադրբեջանական գործոնի դերի մեծացումը և ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերություններում բարդությունները նոր որակի մարտահրավերներ են պարունակում Հայաստանի և Արցախի ապագայի համար: Տարածաշրջանը փոփոխվում է` սևեռելով գերտերությունների ուշադրությունը: Մեր երկիրը պատրա՞ստ է արդյոք դիմակայել այդ մարտահրավերներին, թե՞ մենք վերջնականապես կարող ենք կորցնել զարգացման հնարավորությունը:

- Պետք է ինքերս մեզ շիտակ հարցնենք` ի՞նչ է հարկավոր Հայաստանին մեր տարածաշրջանում ազդեցիկ խաղացող դառնալու համար: Ինչո՞վ ենք մենք հետաքրքիր, որո՞նք են մեր առավելությունները հարևանների համեմատ: Որտե՞ղ են մեր խնդիրները: Ազնիվ պատասխանը հաստատ սփոփիչ չի լինելու:

Մենք սեղմված ենք 4 երկրի միջև: Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն: Իրանն ԱՄՆ-ի սև ցուցակում է, պատժամիջոցների մշտական ճնշման տակ: Վրաստանն ակտիվորեն ձգտում է դեպի այն աշխարհաքաղաքական դաշինքը, որը հակամարտում է Հայաստանի անդամակցած դաշինքի հետ, որից էլ մենք աշխարհագրորեն կտրված ենք Վրաստանի տարածքով: Ունենք ոչ մեծ, ծերացող բնակչություն` կայուն վատթարացող ժողովրդագրական իրավիճակով, ինչը զրկում է մեզ մասշտաբային տնտեսության էֆեկտից: Չորս հարևանից երկուսի հետ խնդրահարույց հարաբերությունները հնարավորություն չեն տալիս դառնալու տարածաշրջանային լիբերալ հարթակ տարատեսակ ծառայությունների լայն սպեկտրի համար: Մենք չունենք զգալի բնական պաշարներ, որոնք կհետաքրքեն խոշոր վերազգային կորպորացիաների: Մեր տարածքը մեծ չէ, և նոր հաղորդակցուղիները հեշտությամբ կարող են շրջանցել են մեզ: Առկա տրանսպորտային խնդիրներն ազդում են արտադրանքի ինքնարժեքի վրա և մեծապես նեղացնում արդյունաբերական զարգացման հնարավոր սեգմենտները: ԽՍՀՄ-ից ժառանգված` տեխնիկապես գրագետ մարդկային կապիտալը, որն անհրաժեշտ է գիտելիքահեն արդյունաբերության զարգացման համար, անվերադարձ մսխվել է: Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը կրճատման նկատելի միտում ունի: Սփյուռքը ձուլվում է բնակության երկրներում ինչպես երկրորդ և երրորդ սերունդների օբյեկտիվ շարժառիթների, այնպես էլ գլոբալացման ճնշման տակ ազգային գաղափարի էրոզիայի պատճառով: Նույն պատճառներով թուլանում են հայկական համայնքների ինքնակազմակերպման ավանդական ինստիտուտները: Ավելացրեք դրանց Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը:

Սա երկրի առջև ծառացած մարտահրավերների` դեռևս ոչ ամբողջական ցուցակն է:

Հնարավո՞ր է լուծել դրանք` հենվելով պոպուլիզմի և կարգախոսային դատարկաբանության վրա: Միանշանակ` ոչ․ դրանց հաղթահարման համար հարկավոր են գերջանքեր, գերկազմակերպվածություն ու գերկոմպետենտություն: Մենք պետք է բացառապես արդյունավետ լինենք յուրաքանչյուր գործում, որ անում ենք, և պետք է անենք միայն այն, ինչը մեզ առաջ է մղում: Այսօր ոչ մի նախանշան չկա, որ իշխանությունն ադեկվատ կերպով հասկանում է երկրի առջև ծառացած խնդիրների ամբողջ բարդությունը:

- Կիսո՞ւմ եք քաղաքագետների այն մտահոգությունը, որ, Ձեզ մեկուսացնելով և ՀՀԿ-ին վարկաբեկելով, իշխանությունը փորձում է Հայաստանը ներքաշել Իրանի դեմ աշխարհաքաղաքական սեպարատ համաձայնության ԱՄՆ-ի հետ: Այլ կերպ ասած` Ձեր հանդեպ վենդետան ինչ-որ աշխարհաքաղաքական նպատակ ունի՞, թե՞ խոսքը անցյալի հաշիվներ մաքրելու մասին է, կամ` 2008-ի մարտի 1-ի հետևանքների մեղքը Ձեզ վրա բարդելու փորձ:

- Բացարձակապես հորինված մեղադրանքներով ինձ ամեն գնով մեկուսացնելու ջանասիրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Եթե դա միայն սևեռուն վենդետա է, ապա վարչապետի հոգեբանական պատկերը պետք է անհանգստացնի հասարակությանը: Քաղաքագետներին դուր չի գալիս իռացիոնալությունը, և նրանք իմ հետապնդման բացատրելի շարժառիթներն են փնտրում: Նրանց մտահոգությունները ճշմարտանման են, սակայն, այնուամենայնիվ, մնում են վերլուծական եզրահանգումների ոլորտում:

- Քաղաքագետները, այդ թվում` ռուսաստանցի, ավելի հաճախ են Ձեր կալանավորումը կապում վարչապետի ինչ-ինչ խոստումների հետ, որ նա տվել է արևմտյան վերնախավերին` ՀՀ-ում ռուսական ազդեցության թուլացման հետ կապված: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն է իրավիճակը Ռուսաստան-Արևմուտք գլոբալ քաղաքական դիմակայության համատեքստում:

- Արտաքին քաղաքականության մեջ ընդունելի և ըմբռնելի կոմպլեմենտարության միջանցքը Հայաստանի համար չափազանց նեղացել է: Դա շատ է բարդացնում մի գիշերվա մեջ աշխարհաքաղաքական կողմնորոշումները փոխած իշխանությունների կյանքը: Պարզ է, որ նրանք շարունակում են մտածել այնպես, ինչպես ժամանակին էին մտածում, սակայն ստիպված են ձևացնել, ձևական անկեղծություն ցուցադրել, ինչը միշտ չէ, որ ստացվում է: Այստեղից էլ` քաղաքական երկերեսանիությունը, աշխարհաքաղաքական լղոզված ուղենիշները, մշտական ձախողումները և, որպես հետևանք, գործընկերների հետ ոչ լիարժեք հարաբերությունները: Հնարավոր չէ հաջողությամբ անել մի բան, ինչին չես հավատում, ինչում համոզված չես:

- Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների քարոզարշավի ակնհայտ ֆալստարտ է: Հավատո՞ւմ եք Հայաստանից հեղափոխության արտահանմանը, ինչը կհանգեցնի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների:

- Հուսով եմ` դա տեղի չի ունենա` չնայած Հայաստանի իշխանությունների համառ ջանքերին: Արտահերթ ընտրությունները սովորաբար արտացոլում են ներքաղաքական ճգնաժամը, որի նախանշաններ Ղարաբաղում հաստատ չկան: Այնտեղ ձեռակերտ ճգնաժամ ստեղծելը մեծ անպատասխանատվության դրսևորում և ազգային շահերի դավաճանություն կլինի: Ղարաբաղցիները պետք է ամրություն ցուցաբերեն և մերժեն ապակառուցողական միջամտության ցանկացած փորձ:

- Արդարադատության հետ կապված կատակերգությունը ցույց տվեց, թե ինչքան են Ձեզանից վախենում քաղաքական խարդախները: Չե՞ք կարծում, որ ընդդիմադիր շարժումը կարելի է գլխավորել ցանկացած իրավիճակում, և դա ազատության ու արդարության հասնելու ավելի կարճ ճանապարհ է, քան դատավարությունները, որոնք ընթանում են իշխանությունների կողմից դատավորների հանդեպ անթաքույց ճնշումների պայմաններում:

- Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական արդարադատության հետ դեռ երկար տարիներ երկրի խայտառակություն կհամարվի: Մեկ տարվա հետապնդումների ընթացքում իմ իրավունքների կոպիտ խախտումների թիվը շոկ է առաջացնում նույնիսկ ամեն բան տեսած փաստաբանների մոտ: «Դատական» նիստի ընթացքում մեղադրյալին հրապարակավ զրկել բոլոր իրավունքներից իրենց թույլ չէին տալիս անգամ միջնադարյան «արդարադատության» խավարամիտները: Ներկայումս անօրինականությունը շարունակվում է, տարբեր հնարքներով ինձ հնարավորություն չեն տալիս բողոքարկելու կալանավորման մասին ապօրինի վճիռը: Երկրի դատախազությունը վերածվել է քաղաքական ինկվիզիցիայի: Դժվար է պատկերացնել, որ նման կամայականություններ հնարավոր են էլի ինչ-որ տեղ:

Իմ քաղաքական ակտիվության՝ իշխանության կողմից պարտադրած «դատական» բաղադրիչը բարդ է անտեսել: Ստիպված եմ անազատության մեջ համադրել ընդդիմադիր գործունեությունը և իրավական պաշտպանությունը, եթե դա կարելի է այդպես անվանել: Սակայն այս ամենը մի դրական հանգամանք ունի: Իշխանությունը, հիստերիայի մեջ, դեն գցեց արդարության համար պայքարողի բարեսիրտ դիմակը` ցուցադրելով բոլորին, որ իր կարգախոսները և հնչեցրած արժեքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն: Դա չափազանց կարևոր է հասարակության մտածող մասի համար, և իշխանությունն արդեն զրկվել է նրա աջակցությունից:
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:57 29/07/2019  |  ՔաղաքականԲարենպաստ իրավիճակ է՝ Քոչարյանի քաղաքականությամբ զբաղվելու համար. Սողոմոնյան (տեսանյութ)
15:51 27/07/2019  |  ԼՐԱՀՈՍԼրատվամիջոցներին տուգանում են քաղաքական դրդապատճառներով. Անժելա Թովմասյան
12:20 24/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանը գնացել է դատարան. Դատախազը կներկայացնի բողոքը
10:20 23/07/2019  |  Մամուլ«Չենք ամաչում, որ Քոչարյանի հեռուստատեսությունն ենք». Հարություն Հարությունյանը՝ 5-րդ ալիքի «նավասելյեի» մասին. «Հրապարակ»
11:36 19/07/2019  |  ՀարցազրույցՌոբերտ Քոչարյանի գործով ընդհանուր իրավասության դատարանը պետք է սպասի միջազգային կառույցների եզրակացությանը. Արա Ղազարյան
09:40 19/07/2019  |  ՄամուլՔոչարյանի պաշտպանը կպաշտպանի՞ աներոջը. Արամ Օրբելյանի աներոջ նկատմամբ հարուցվել է քրգործ. «Ժամանակ»
15:56 18/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի գործով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ
20:48 17/07/2019  |  ՔաղաքականԵթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան. Փաշինյան
15:20 16/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատախազությունը բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու հարցով
10:29 16/07/2019  |  ՄամուլՊուտինի նախապայմանը. Եթե Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ, ապա… «Ժամանակ»

Տեսանյութեր

07/11/2020   11:00 Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]