Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   18:03 Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույնկերպ կվարվեմ․ ապօրինի քրեական հետապնդման ենթարկված և արդարացված դատավոր 03/29/2024   17:56 Հաջիևն ասել է՝ ինչն է խոչընդոտում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը 03/29/2024   17:40 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/29/2024   17:37 Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը 03/29/2024   17:34 «Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին 03/29/2024   17:29 Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 03/29/2024   17:28 Արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը 03/29/2024   17:25 Բրիտանական բանակում թույլ են տվել բեղ կամ մորուք պահել 100-ամյա արգելքից հետո 03/29/2024   17:02 ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար Հայաստանին վերապահված է կամակատարի դեր՝ վստահ են ՌԴ ԱԳՆ-ում 03/29/2024   16:53 X սոցցանցում ի հայտ կգա պոռնոգրաֆիկ կոնտենտով ենթաբաժին 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   16:36 Մոսկվան 102-րդ ռուսական ռազմակայանն անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավոր» 03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան

Վերջապես հանրությունը ու հատկապես իրավաբանական համայնքը հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչ ահասառսուռ «բաներ» են պեղել ինքնամաքրված, «ժողովրդի սրտի» ՀՔԾ-ն ու դատախազությունը. Վարոսյան 07/30/2019   14:01  |  Մեկնաբանություն

Փաստաբան Երվանդ Վարոսյանն արձագանքել է դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղսագրվող արարքների մասին դատախազության հաղորդագրությանը՝ նկատելով. «վերջապես հանրությունը ու հատկապես իրավաբանական համայնքը հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչ ահասառսուռ «բաներ» են պեղել տնդամենը մեկ տարվա ընթացքում ինքնամաքրված, ամբողջովին փոխված, «ժողովրդի սրտի» ՀՔԾ-ն ու դատախազությունը»:

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ գլխավոր դատախազությունը վերջապես որոշեց հանդես գալ դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով պարզաբանումներով ու բացահայտել «հանցանքների» այն շարքը, որ իբր կատարել է դատավորը: Հրաշալի է, որ վերջապես հանրությունը ու հատկապես իրավաբանական համայնքը հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչ ահասառսուռ «բաներ» են պեղել տնդամենը մեկ տարվա ընթացքում ինքնամաքրված, ամբողջովին փոխված, «ժողովրդի սրտի» ՀՔԾ-ն ու դատախազությունը:

Հաղորդագրության համաձայն. «...դատավորը 2018թ. սեպտեմբերի 11-ին իրեն մակագրված բողոքի վերաբերյալ դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով 2018թ. սեպտեմբերի 14-ին ժամը 09.30-ին, չգտնվելով դատարանի շենքում, դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի թղթային արձանագրություն՝ իբրև նշված օրը ժամը 09.30-09.36-ը դատական նիստ անցկացնելու մասին՝ դրանում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ առ այն, թե իբր, դատական նիստին չեն ներկայացել պատշաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչները, որի հիմքով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր:

Ընդ որում, պարզվել է, որ նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ դատավորի կողմից, դարձյալ նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմվել է այլ դատական գործով դատական նիստի դարձյալ թղթային կեղծ արձանագրություն: Ուշագրավ է այն փաստը, որ հիշյալ երկու արձանագրությունները կազմվել են պարզ թղթային եղանակով, այն դեպքում, երբ օրենքի ուժով դատական նիստի արձանագրությունը նման եղանակով կարող է կազմվել բացառապես դատարանում նիստերի ձայնագրման համակարգ չլինելու դեպքում: Ընդ որում՝ որևէ տվյալ ձեռք չի բերվել նշված նիստերի դահլիճներում առկա ձայնագրման էլեկտրոնային համակարգերի խափանման վերաբերյալ»:

Հիմա մի փոքր պարզ՝ պարզվում է, որ հոկտեմբերի 11-ին դատավոր Գրիգորյանի վարույթում գտնվող երկու բողոքներով դատական նիստերը չեն կայացել, հետաձգվել են ու դատավորի կողմից կազմվել են արձանագրություններ, որ դատական նիստերը հետաձգվել են կողմերի չներկայանալու պատճառով...

Այս պահին դեռ չենք ցանկանում անդրադառնալ այն հանգամանքին, որ կազմված արձանագրություններն արտացոլում են իրականությունը, որ այո, անկախ այն հանգամանքից, որ հետագայում կազմված այդ երկու արձանագրություններում մեխանիկորեն ժամերը համընկել են, սակայն դրանք արտացոլում են իրականույունը, ինչքան երկար վարույթն իրականացնող մարմինն այս առումով մոլորության մեջ գտնվի (հատկապես դատավորի գտնվելու վայրի մասով), այնքան լավ:

Այս պահին անգամ հանգամանալի անդրադարձի կարիք չի զգում տեքստում առկա «դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով» մտացածին արտահայտությունը: Ի՞նչ անձնական դրդում, ի՞նչ օրենքով սահմանված 10-օրյա ժամկետ, ի՞նչ սկսված ցույց տալ: Ախր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի համաձայն «Բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում` այդ մասին տեղյակ պահելով դիմողին և վարույթն իրականացնող մարմնին», հասկացա՞ք քննում է, ոչ թե սկսած է ցույց տալիս քննելը: Այո, օրենքի այս կարգավորումը երբեք չի գործել, որևէ դատավոր Հայաստանում երբեք հնարավորություն չի ունեցել պահպանել այս ժամկետը, ու ես չեմ հիշում, թե երբևէ այս առումով որևէ հարց բարձրացված լինի, կամ որևէ դատավոր որևէ խնդիր ունեցած լինի, ուստի սա է պատճառը, որ «բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով» արտահայտությունը մտացածին է, ու սա ընդամենը փորձ է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի դիսպոզիցիային փորձել որևէ կերպ նմանեցնել Դ.Գրիգորյանի ապագա մեղադրանքը:

Սակայն հարցին անդրադառնանք այլ տեսակետից, մի պահ ընդունենք, որ տարածված տեքստում ներկայացվածն ամբողջությամբ արտացոլում է իրականությունը: Մի՞թե սա կարող է համարվել հանցագործություն, կամ անգամ կարգապահական խախտում: ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն, հանցագործություն կարող է համարվել միայն ՀԱՆՐՈՐԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ այն արարքը, որը ներկայացնում է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ու ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը ԷԱԿԱՆ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌԵԼ:

Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ դատարանի վարույթում գտնված այս երկու բողոքներն էլ քննվել են օրինական կարգով, արդյունքում կայացվել են օրինական որոշումներ, որոնք վերադաս երկու դատական ատյանների որոշումներով թողնվել են օրինական ուժի մեջ: Իսկ տեղի չունեցած ու հետաձգված երկու դատական նիստերի մասին կազմվել են արձանագրություններ առ այն, որ դրանք տեղի չեն ունեցել ու հետաձգվել են: Նման պայմաններում, թող որևէ մեկը ցույց տա դատախազության հաղորդագրության մեջ նկարագրված արարքների (եթե անգամ դրանք կատարված լինեին) հասարակական վտանգավորությունը, հանրային վտանգավորությունը կամ հետևանքը՝ որևէ մեկին պատճառված որևէ էական վնասի տեսքով:

Ի վերջո, արդարադատության համակարգի հետ առնչություն ունեցող բոլոր մասնակիցներս կարող ենք ձեռքներս դնել սրտներիս ու ասել, որ տեղյակ ենք, որ թե նիստ հետաձգելու մասին նմանատիպ արձանագրությունները, թե հետին թվով կողմերին առաքվող, երբեմն նաև չառաքվող ծանուցագրերը մեր դատական համակարգում միշտ եղել են ու առկա ծանրաբեռնվածության պայմաններում լինելու են: Ու ես նորից պնդում եմ, որ սա, բնականաբար, ոչ հանցագործություն է, ոչ էլ անգամ կարգապահական պատասխանատվության հիմք: Այս առումով հրավիրում եմ հատկապես դատավորների ուշադրությունը, նաև ԲԴԽ անդամ դատավորների: Քանի որ ընկերներ, եթե սա գնահատվում է որպես հանցանք... դե արդեն հասկացաք ինչ նկատի ունեմ:

Ինչևէ, առկա վիճակում կարող ենք արդեն հստակ փաստել, որ եթե Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու համար «պեղված» հանցանքը սա է, ապա արդեն աներկբա է, որ իրականացվողը իրավական գործընթաց չէ, այլ պարզ հետապնդում, որն ունի երկու նպատակ՝ պատժել դատավորին ոչ իշխանահաճո որոշում կայացնելու համար՝ միաժամանակ սաստելով մոյւս դատավորներին, ինչպես նաև կասեցնել Դ.Գրիգորյանի լիազորությունները, թույլ տալով գործերը մակագրող «համակարգչին» Ռաբորտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը հանձնել մեկ այլ, ավելի «շրջահայաց» դատավորի:

Նման պայմաններում արդեն հպարտորեն կարող եմ նշել, որ #ստանձնում_եմ_դատավորի_պաշտպանությունը»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:58 30/07/2019  |  ՄամուլԿարևոր դրվագ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու գործից. «Ժողովուրդ»
19:32 29/07/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի 3 խաղաքարտերից 2-ը «խփված» են, եթե Քոչարյանի խափանման միջոցն էլ փոխվի, Փաշինյանն այլեւս ասելիք չի ունենա. քաղտեխնոլոգ
19:05 29/07/2019  |  ԼՐԱՀՈՍՑանկացած «բացահայտ» կամ «քողարկված» միջամտություն դատավորի գործունեությանն անթույլատրելի է. հայտարարություն
16:44 29/07/2019  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանների պալատն ուշադրության կենտրոնում է պահելու Դավիթ Գրիգորյանի գործը
14:02 29/07/2019  |  ՄեկնաբանությունԲԴԽ-ն իշխանության բութ գործիքն է, որի գործառույթն իշխանություններին հաճոյանալն է. Արփինե Հովհաննիսյան
12:13 29/07/2019  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ն կայացրել է իր լուծարման որոշումը. քաղաքական պատվեր են կատարել. Երվանդ Վարոսյան
22:06 28/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀասարակությունը պետք է իմանա՝ ովքեր են կոնյուկտուրային հանգամանքներում որոշում կայացրել. իրավապաշտպանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու ԲԴԽ որոշման մասին
20:52 28/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավոր Դավիթ Գրիգորյանին հեռացնում են Ռոբերտ Քոչարյանի քրեական գործից
12:35 26/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը կնիքվել է առանց դատարանի որոշման. փաստաբանը ներկայացրեց խախտումները
19:18 24/07/2019  |  Քրեական խրոնիկոնՄխիթար Պապոյանի, Դավիթ Գրիգորյանի եւ Ալեքսանդր Սիրունյանի հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]