ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Գրիգորյանի պաշտպանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ն քրեական գործի հարուցումը մերժել է 07/30/2019 16:28 | Մեկնաբանություն
Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով և 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացրել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:
«Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատասենյակի դուռը կնքելու և այն ոստիկանների կողմից պահպանելու գործողությունների իրավաչափության վերաբերյալ Բարձագույն դատական խորհրդի կողմից արտահայտված դիրքորոշման վերաբերյալ հարկ եմ համարում նշել հետևյալը:
Դեռևս 2019թ. հուլիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայություն է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վերաբերյալ նախորդ օրը ՀՀ ոստիկանությունում, դատավորի շահերի ներկայացուցչի տված հաղորդումը՝ դրանում նշված հանգամանքները ստուգելու նպատակով:
Հաղորդմամբ պաշտպանը վիճարկել է այն հանգամանքը, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի դուռը կնիքվել է ապօրինի, ինչով խախտվել է վերջինիս բնակարանի անձեռնմխելիությունը, քանի որ աշխատասենյակն օրենքով սահմանված կարգով հավասարեցված է բնակարանին:
Նյութերի նախապատրաստման արդյունքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում կայացվել է որոշում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով և 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Հարկ եմ համարում ընդգծել, որ ԲԴԽ հայտարարության լույսի ներքո նկատի ունենալով, որ հնարավոր է՝ սույն որոշումը բողոքարկվի վերադաս դատախազին, ներկա պահին ձեռնպահ ենք մնում այս առնչությամբ որևէ մեկնաբանություն անելուց կամ դիրքորոշում արտահայտելուց:
Ինչ վերաբերում է ԲԴԽ հայտարարությամբ նշված այն հանգամանքին, որ միջնորդություն է ներկայացվել ձեռնարկելու օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, ապա նման փաստաթուղթ ՀՀ դատախազությունը դեռևս չի ստացել և առայժմ տեղեկացված չենք, թե ինչին է վերջինս վերաբերում»:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին ՀՔԾ աշխատակիցները խուզարկել էին Գրիգորյանի աշխատասենյակը եւ առգրավել համակարգիչը, կնիքել աշխատասենյակը:
Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելուց հետո նրա պաշտպանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որտեղից նյութերն ուղարկել էին դատախազություն: Դատախազությունն էլ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկել էր ԱԱԾ:
Մինչ ԱԱԾ-ն մերժել է քրեական գործի հարուցումը՝ ԲԴԽ-ն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քննիչը կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն՝ կնիքելով դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ