ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու նպատակն է ձգձգել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննարկումը. Արամ Օրբելյան 07/29/2019 15:37 | ԼՐԱՀՈՍ
Մենք ունենք խիստ մտահոգություն, որ Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումն իրականում նպատակ ունի արհեստականորեն հետաձգել պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկումը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ի որոշմամբ հուլիսի 27-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցմանը:
« Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդությունը չի քննարկվել մինչև հիմա: Մենք դեռևս անցած ամսվա 25-ին և 27-ին երկու տարբեր միջնորդություն ենք ներկայացրել դատարան: Մեկով խնդրել ենք կիրառել գրավ, մյուսով՝ ընդհանրապես խափանման միջոցը վերացնել, կամ դիտարկել այլ խափանման միջոց, օրինակ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Այդ միջնորդությունները որևէ կերպ մինչև օրս քննված չեն: Ըստ էության, Դավիթ Գրիգորյանի լիազորություների կասեցումը այս պահին եղած ինֆորմացիայի շրջանակում չեմ կարող չդիտարկել այս գործընթացը ուղղակի ձգձգելու լույսի ներքո»:
Արամ Օրբելյանի խոսքով՝ Դավիթ Գրիգորյանն արդեն երկրորդ դատավորն է , ով հետապնդումների է ենթարկվում Ռոբերտ Քոչարյանի գործով: Հիշեցնենք, որ առաջինը վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն էր, ով անձեռնմխելիության հիմքով դեռ 2018-ին ՀՀ երկրորդ նախագահին ազատեց կալանքից: Նրա անձի նկատմամբ ճնշումները սահմանափակվեցին նրա ատենախոսության շուրջ քննարկումներով: Դավիթ Գրիգորյանի դեպքում, որը ոչ միայն խափանման միջոցն էր փոխել, այլ նաեւ ՍԴ դիմելու որոշում կայացրել, հարուցվեց քրեական գործ։
Արամ Օրբելյանը պնդում է՝ խնդիրն ավելի խորքային է, քան ուղղակի պետության միջամտությունը դատարանների գործերին:
«Խնդիրը մի քիչ ավելի խորքային է: Գործադիր իշխանության միջամտությունը դա խնդրի միայն մի կողմն է: Հիմա մենք տեսնում ենք, որ ամեն անգամ, երբ մի դատավոր որևէ չափով կալանքի հարցով այլ որոշում է կայացնում , տեղի են ունենում նմանատիպ ակցիաներ՝ հետապնդում կլինի, ատենախոսության հեղինակությունն են սկսում ստուգել, անհասկանալի կերպով ստուգում են միայն մեկինը: Չեմ ուզում կենտրոնանալ՝ ճի՞շտ են , սխա՞լ են, լա՞վ է, թե՞ վատ, բայց այն փաստը, որ պետությունը ուղղորդված ինչ-որ դատավորների գործընթացներ է ստուգում, սա արդեն մտահոգում է: Այստեղ լուրջ խնդիր է ոչ այնքան գործադիրի ուղղակի միջամտությունը, ինչքան ինքնացենզուրայի ռիսկը, հնարավոր է՝ մենք ունենանք դատական համակարգ, որը ինքը պետք է հասկանա՝ ինչ է ուզում ժողովուրդը, և ոչ թե արդարադատություն իրականացնի, այլ, պայմանական ասած, կառավարության ցանկացած որոշումն ընդունի, ինչը շատ ռիսկային է: Արդարադատության համակարգի ամբողջ իմաստը ոչ թե նրա մեջ է , որ իրականացնի այն, ինչ ուզում է ժողովուրդը, այլ այն, ինչ պահանջում է օրենքը:
Սահմանադրության ժողովրդավարության կամ ժողովրդաիշխանության հոդվածը հենց որ դուրս է գալիս իրավական պետության և մարդու իրավունքների գերակայության հոդվածների սահմաններից, վեր է ածվում դիկտատուրայի և ավտորիտար ռեժիմի : Հույս ունեմ, որ մեր դատական համակարգը կկարողանա պատասխան տալ այս գործընթացներին»:
Ըստ Դավիթ Գրիգորյանի փաստաբանի՝ դատավորի աշխատասենյակի խուզարկության ընթացքում առգրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող նյութեր, իսկ դրանք առգրավելու որևէ հիմնավորում չի եղել, քանի որ, ըստ Դատախազության, խուզարկությունը կատարվել է մեկ այլ գործի շրջանակներում: Արամ Օրբելյանին այս գործընթացները խիստ մտահոգում են:
«Այս գործընթացները խիստ մտահոգում են, խնդիրը կասեցնելը չէ, բնավ, խնդիրն այն է, որ փետրվարին եղել է դիմում, փետրվարին գործ հարուցելը մերժվել է, դատախազությունը հաստատել է, իսկ հետո, երբ լ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրվեց, ինչը դատախազությանը առնվազն դուր չի եկել, ինչի մասին իրենք բարձրաձայնել են, մի քանի օրվա ընթացքում որոշում է ընդունվել գործը նորից ակտիվացնել:
Մեզ մտահոգում է , որ իրականացվել է փաստացի քրեական հետապնդում դատարանի նկատմամբ՝ առանց ԲԴԽ համաձայնության, այլ անվան տակ: Նման գործընթացները պետք է շատ հստակ արձագանք ստանան և՛ դատական, և՛ գործադիր, և՛ օրենսդիր մարմինների կողմից: Դատախազության համապատասխան պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,-ասաց Արամ Օրբելյանը:
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
- 03/25/2024 13:15 Ինձ «5-րդ շարասյունի պաշտպան» որակող մարդիկ կա՛մ զտարյուն նիկոլականներ են, կա՛մ այդ ազդեցության տակ գտնվողներ. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
- 03/26/2024 00:02 Ուսուցչուհին մեքենայի հետևի նստարանին բռնաբարել է 12-ամյա աշակերտին
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել