Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/27/2020   10:46 Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր 05/27/2020   10:43 Արման Աբովյանը ծաղկեփունջը հոբելյարին նվիրելու փոխարեն սխալմամբ ցանկանում էր նվիրել Նաիրա Զոհրաբյանին 05/27/2020   10:39 Արտուշ պապի. «հերոսացումից» «դավաճանի» պիտակ ընդամենը կես քայլ է. «Փաստ» 05/27/2020   10:34 Սուպերնախարարից՝ սուպերվարչապե՞տ. վերին օղակներում կա սցենար. «Իրավունք» 05/27/2020   10:27 Էդմոն Մարուքյանը թիկնապահո՞վ է գալիս խորհրդարան. «Հրապարակ» 05/27/2020   10:17 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց մի շարք օրինագծեր 05/27/2020   10:13 Գոգյան-Թամրազյան «առերեսումը» թեժ է անցել. «Հրապարակ» 05/27/2020   10:09 Հիմա էլ Արսեն Երեւանսկին. «օրենքոգ գողը» եւս առողջական լուրջ խնդիրներ ունի. «Ժողովուրդ» 05/27/2020   10:05 Ադրբեջանն ակտիվացել է Նախիջեւանի հատվածում. Այրվել է գումարտակի հրամանատարի մեքենան. «Հրապարակ» 05/27/2020   09:59 Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում. «Ժողովուրդ» 05/27/2020   09:56 Հոսանքազրկումներ Երևանում և Կոտայքի մարզում 05/27/2020   09:55 Արարատ Միրզոյանը, Գագիկ Ծառուկյանն ու Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում են ունեցել․ ինչ են քննարկել. «Ժողովուրդ» 05/27/2020   09:52 Արտաքին պարտքն ավելանում է․ իշխանությունը պատրաստվում է, վերջերս հայտարարած վարկերից զատ, եւս մեկ վարկ վերցնել . «Փաստ» 05/27/2020   09:46 Քաջարանի քաղաքապետը վախենալու բան ունի. «Իրավունք» 05/27/2020   09:37 Որոշել են թուլացնե՞լ Ավինյանի եւ Թորոսյանի դիրքերը. Սա Փաշինյանի մեսիջն է 2 ուղղությամբ. «Հրապարակ» 05/27/2020   09:30 ԱԱԾ-ն գաղտնալսել է Արսեն Երեւանսկուն․ մանրամասներ վերջինիս բերման ենթարկելու դեպքից. «Ժողովուրդ» 05/27/2020   09:26 Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը. Ասել են՝ «հոպար» չասես «Հրապարակ» 05/27/2020   00:17 Պարբերաբար ազատ խոսքի վրա անհասցե հարձակումներ են տեղի ունենում իշխանության կողմից. Մեդիա Պաշտպան 05/26/2020   23:59 Զինված ուժերում պետք է մեծանա կնոջ դերը որոշումների կայացման գործում. Արման Թաթոյան 05/26/2020   23:53 Ժողովրդի զայրույթն արդեն դառնում է անկառավարելի. Միքայել Մինասյան 05/26/2020   23:46 ԴԴօՍ հարձակում՝ News.am լրատվականի վրա. Մեդիա Պաշտպան 05/26/2020   23:25 Տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով 05/26/2020   23:20 Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԻԵԴ վճիռը որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից` վերականգնելու արդարությունը. ԱԳՆ 05/26/2020   23:06 Համաշխարհային տնտեսությունը մոտեցել է հատակին 05/26/2020   22:50 Կորոնավիրուսից մահացել է Ռուսաստանի՝ վառելիքի եւ էներգետիկայի առաջին նախարարը 05/26/2020   22:45 Ադրբեջանի շուրջ պետք է շարունակաբար սեղմել դիվանագիտական օղակը. Արմեն Աշոտյան 05/26/2020   22:13 Այսօր կառավարությունում չկան մարդիկ, որոնք կկարողանան լուծել գազի թնջուկը. Արմեն Մանվելյան 05/26/2020   22:07 Երբ ֆուտբոլում խայտառակ պարտվում են, որպես կանոն, հեռանում է մարզիչը . Գեղամ Նազարյան 05/26/2020   21:58 ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսությունը ստուգելու որևէ հիմք չկա. փորձագետ 05/26/2020   21:47 Վարչական առումով կրկին լինելու են խստացումներ. Պարետ 05/26/2020   21:43 Բոլորը պետք է հասկանան, որ պարետատան սահմանած կանոնների խախտումը բերելու է անխուսափելի պատասխանատվության. Փաշինյան 05/26/2020   21:37 ՀՀ ԱԻՆ-ում կա կորոնավիրուսով վարակված 8 աշխատակից 05/26/2020   21:17 Դավիթաշենում դիտարկված 27 տնտեսվարողից 17-ի մոտ արձանագրվել են խախտումներ. ԱԱՏՄ 05/26/2020   21:07 ԱՄՆ-ը հայտնել Է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից ՄիԳ-29 եւ Սու-24 Լիբիա փոխադրելու մասին 05/26/2020   20:48 «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը չեղարկում է կանոնավոր չվերթները 05/26/2020   20:31 Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող կիրառվել մի տարածքի նկատմամբ, որը երբևէ չի պատկանել անկախ Ադրբեջանական պետությանը. Վիտալի Բալասանյան 05/26/2020   20:10 ՍԱՏՄ շրջայցը Երևանի Դավթաշեն վարչական շրջանում. Հայտնաբերվել է խախտման մեկ դեպք 05/26/2020   19:53 Կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք. Փաշինյան 05/26/2020   19:43 Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպանվում է. 100-ից ավել ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր պատրաստվում են փակել ճանապարհը և դիմել ծայրահեղ միջոցների 05/26/2020   19:31 Վերահսկողական գործընթաց Դավթաշեն վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում 05/26/2020   19:20 Ադրբեջանը պաշտոնապես ճանաչվել է երկիր, որն ապօրինի ազատ է արձակել հանցագործին և դրանով նրան հերոսացրել. Լապշին 05/26/2020   19:17 ՀՀ քննչական կոմիտեում խորհրդակցություն է տեղի ունեցել. Հայկ Գրիգորյանին զեկուցվել են կատարված աշխատանքները 05/26/2020   18:57 Վարչապետը հանձնարարել է կանխարգելիչ կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ՝ հանուն բոլորի առողջության պահպանման 05/26/2020   18:51 ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 100 հազարի. Worldometers.info 05/26/2020   18:47 Փորձեք հաշտվել, որ մենք խորհրդարանի նիստերի դահլիճում ձեզ հետ լինելու ենք անհամաձայն. Կոստանյան 05/26/2020   18:44 Նիկոլայ Բաղդասարյանին «հեծանվային վրաերթի» գործով մեղադրյալն ազատ է արձակվել. ՎԴ-ն արձանագրել է՝ բացակայում է հիմնավոր կասկածը 05/26/2020   18:37 Երեխային օրգազմի մասին պատմող գիրք տալը չարակամություն է. Սոֆիա Հովսեփյան 05/26/2020   18:28 Հնարավոր հետևանքները. Արմեն Գևորգյանի հոդվածը 05/26/2020   18:19 ՍԱՏՄ շրջայցը Երևանի Դավթաշեն վարչական շրջանում 05/26/2020   18:15 Սրանք խելագար են. Ռուսլան Բաղդասարյան
05/25/2020   13:40 Կորոնավիրուսով վարակակրի ընտանիքի անդամներին չեն թեստավորում. Պարտադրում են՝ իրենց գումարներով նախ ստուգել թոքերը. ահազանգ 05/25/2020   17:31 95 տոկոս քվե ստացած մարդու հետ պետք չէ նման լեզվով խոսել. Քաջարանի բնակիչ 05/25/2020   19:47 Վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյան 05/26/2020   12:30 Երեխաներին օրգազմի մասին գրքեր բաժանելու մասին պատգամավորը հարց է ուղղել նախարարին 05/26/2020   10:58 Ծնողն ահազանգում է. 9 տարեկան որդուն օրգազմի մասին գիրք են բաժանել 05/25/2020   13:19 Կորոնավիրուսի նոր գրանցված դեպքերով Հայաստանը աշխարհում 9-րդ տեղում է. Worldometers.info 05/25/2020   19:10 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել 05/25/2020   11:10 Կորոնավիրուսով հիվանդ 31-ամյա ծննդկանը՝ ծննդաբերությունից 5 օր անց մահացել է. մահվան պատճառն այլ է 05/25/2020   13:55 Քաղաքապետի տիկինը լուրջ քաղաքային և քաղաքական ֆիգուր է դարձել. Թեհմինա Վարդանյան 05/25/2020   16:13 ԱԺ հուշամեդալների գործն իր հսկողության տակ է վերցրել Ջհանգիրյանի փեսան. 1 տարի քննելուց հետո գործը տեղափոխվել է Երեւանի քննչական 05/26/2020   13:25 Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց՝ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը և խտրականության արգելքը 05/25/2020   10:50 Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է գրանցվել. 6 մարդ մահացել է 05/26/2020   19:43 Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպանվում է. 100-ից ավել ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր պատրաստվում են փակել ճանապարհը և դիմել ծայրահեղ միջոցների 05/25/2020   22:15 Ոչ ոք չի երաշխավորում Փաշինյանին, որ հասարակությունը երկար կնստի - կսպասի, թե ինչպես է իր թիմը վայելում. Գագիկ Համբարյան 05/26/2020   09:44 Սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված ոստիկանները վերադառնում են. «Ժողովուրդ» 05/25/2020   15:46 Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահող ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում (ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ) AntiFake.am- 05/25/2020   11:29 Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. Դատարանը մերժեց պաշտպանի բողոքը 05/25/2020   21:24 Ոստիկանության Կապանի բաժնում խոչընդոտել են փաստաբանների աշխատանքը, թույլ չեն տվել տեսակցել ձերբակալված քաջարանցիներին 05/26/2020   10:16 Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ. ինչ է կատարվում Արցախում. «Ժողովուրդ» 05/26/2020   11:53 «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5-ամյա երեխա է մահացել

Առաջ բոռալով ետ-ետ կէրթանք . տնտեսագետ 07/29/2019   16:42  |  Տնտեսություն

Հուլիսի 25-ին ՀՀ վիճակագրական պետական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական ամփոփ տվյալները 2019 թվականի հունվար-հունիս ամիսների համար: Շատ կարևոր է վերլուծել և գնահատել այն հիմնական գործոնները, որոնք էական ազդեցություն են ունեցել ցուցանիշների դինամիկայի վրա: Եվ այսպես՝ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 6.5 տոկոսով, իսկ 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին՝ 7.3 տոկոսով: Այսինքն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 0.8 տոկոսով: Կիսամյակային տնտեսական ակտիվության նվազման վրա էական ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության ոլորտի և էլեկտրաէներգիայի արտադրության  անկումը, ինչպես նաև շինարարության, առևտրի և ծառայության ոլորտների աճի դանդաղումը:

Առավել մտահոգիչ է գյուղատնտեսության ոլորտի անկումը (7.4 տոկոս), քանի որ այս ոլորտում է զբաղված մեր աշխատուժի 1/3-ը, հետևաբար` սա ուղղակի ազդեցություն կունենա գյուղերի կենսամակարդակի վրա, արտագաղթի ալիքն ավելի կուժեղանա. արդեն իսկ այս տարվա ընթացքում Ռուսաստան արտագաղթողների թիվը կազմել է 45000: Գյուղոլորտի անկման պատճառների հիմքում ընկած է սխալ գյուղատնտեսական քաղաքականությունը, որը հիմնականում ուղղված է հարուստ և խոշոր ֆերմերների աջակցությանը: Բացի այդ` դադարեցվել են մի շարք ծրագրեր, վերացվեց գյուղատնտեսության նախարարությունը:

Էլեկտրաէներգիայի արտադրության անկման (5.5 տոկոս) պատճառներից է, պլանային աշխատանքներով պայմանավորված, ատոմակայանի դադարը, ինչի արդյունքում կտրուկ նվազել է էլեկտրաէներգիայի արտահանումը Իրանի Իսլամական Հանրապետություն:

Շինարարության ոլորտի աճի դանդաղումը (1.4 տոկոսով) գլխավորապես պայմանավորված է մասնավոր  ներդրումների ծավալների կրճատմամբ: Որքան էլ հայտարարվում  է, որ անհատները մեծ ծավալով դիմում են իրենց բնակարանների շինթույլտվությունների համար, այնուամենայնիվ, երկարաժամկետ, կայուն և որակյալ տնտեսական աճ ապահովելու համար առավել կարևոր են ձեռնարկատիրական նպատակով իրականացվող շինարարական նախագծերը, իսկ այս դեպքում շինթույլտվություններ տրամադրող բաժինները, անձինք անհարկի ձգձգում են, մերժում` առանց լուծում առաջարկելու: Մտահոգիչ է նաև պետական բյուջեով նախատեսված կապիտալ շինարարական ծրագրերի դադարեցումը և/կամ դանդաղեցումը, որն էական ազդեցություն է թողնում ոչ միայն շինարարության ոլորտի, այլև դրամի արժևորման վրա: Կապիտալ շինարարական ծրագրերի ձախողումը հիմնականում բացատրվում է վատ մենեջմենթով և կոռուպցիոն ռիսկերով: Արդյունքում՝ ձախողվում է հարկաբյուջետային քաղաքականությունը. հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների ձևով տնտեսությունից հավաքագրվում է առավել շատ գումար, քան ծախսվում է:

Վերջին տարիների ընթացքում առևտրի և ծառայության ոլորտների աճը պայմանավորված էր ոչ թե ազգաբնակչության գնողունակության աճով (աշխատավարձերի, կենսաթոշակների չնչին աճի, ներդրումների կրճատման պայմաններում), այլ ստվերի բացահայտմամբ: Այսինքն՝ նախկինում ստվերում էին եղել առևտրի և ծառայությունների այս ծավալները, իսկ հիմա դրանք օրինականացվել են: Անշուշտ, ստվերի ծավալների բացահայտման հաշվին տնտեսական աճ ցույց տալու հնարավորությունները խիստ սահմանափակ են, և ո'չ բիզնեսը, ո'չ էլ քաղաքացին գրեթե չեն զգում դրա ազդեցությունը: Ողջունելի են ՀՀ կառավարության այն քայլերը, որոնք ուղղված են կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացմանը, ինչը կապահովի լրացուցիչ պահանջարկ մեր տնտեսության համար, սակայն դա չպետք է արվի ի հաշվի կապիտալ ծախսերի կրճատման:

Երկրի կենսամակարդակը, ներառական աճը բնութագրող լավագույն ցուցանիշներից մեկը միջին  ամսական աշխատավարձն է, որը, նախորդ տարվա համեմատ, աճել է 5.6 տոկոսով, ինչը բավականին ցածր է՝ նկատի ունենալով առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գնաճը, մասնավորապես՝ բանջարեղենի գները, նախորդ տարվա համեմատ, աճել են 28.8 տոկոսով, կաթնամթերքի, պանրի և ձվի գները՝ 4.9 տոկոսով: Պետական հատվածի աշխատողների միջին ամսական աշխատավարձն աճել է 6.4 տոկոսով (նաև` ի հաշվի պարգևավճարների), մասնավորում՝ 3.9 տոկոսով: Գաղտնիք չէ, որ աղքատության մեջ կամ աղքատության շեմին գտնվող մեր քաղաքացիները իրենց եկամուտների մեծ մասը ծախսում  են պարենի վրա, հետևաբար` նրանց կենսամակարդակը, նախորդ տարվա համեմատ, էականորեն նվազել է: Դա է ապացուցում  նաև խանութների, կրպակների փաստացի շրջանառության ծավալների կտրուկ անկումը:

Հատկանշական է նաև, նախորդ տարվա համեմատ, արտաքին առևտրաշրջանառության փոքր աճը (0.5 տոկոս), որն արտահայտվել է ներմուծման 0.5 տոկոս աճով և արտահանման 0.5 տոկոս անկմամբ: Ներմուծման աննշան աճը պայմանավորված է պետական և մասնավոր ներդրումային նախագծերի կրճատմամբ կամ դադարով, իսկ արտահանման կրճատումը՝  Եվրամիության երկրներ արտահանման 24.3 տոկոս նվազմամբ: Բացի այդ` վերջին ամիսների ընթացքում  դրամի` մոտ 3 տոկոս արժևորման պայմաններում հայկական ապրանքները կորցնում են իրենց մրցունակությունը արտահանման շուկաներում, իսկ ներմուծվող ապրանքների գները չեն նվազում, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները դեռևս պահպանում են իրենց շուկայական իշխանությունները: Արտահանման ծավալների մեջ հայտնի չէ, թե որքան է կազմում օգտագործված մեքենաների վերարտահանումը, և դա ինչ ազդեցություն է թողնում մեր տնտեսության վրա:

Ամփոփելով 2019 թվականի հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական տվյալների ուսումնասիրությունը` պետք է արձանագրել, որ դրանք նվազող և ոչ ներառական են: Իսկ պատճառներն են՝

- նախորդ կառավարություններից մնացած և նոր շունչ ստացած նեոլիբերալ քաղաքականությունը,

- Կենտրոնական բանկի գերիշխող դրամավարկային քաղաքականությունը,

- հարկաբյուջետային քաղաքականության թերակատարումը,

- պետական համակարգում միջին և ստորին օղակների լիազորությունների` դեպի վերև պատվիրակելը,

- տնտեսության համար գերակա ոլորտներ ճանաչված գերատեսչությունների  ոչ հստակությունը,

- տնտեսական մենաշնորհների դիրքերի պահպանությունը և նոր իշխանավորների լուռ աջակցությունը,

- միջին և խոշոր ներդրումային նախագծեր սպասարկող տնտեսական համակարգված քաղաքականության և թիմի բացակայությունը,

- տնտեսության մեջ  գործարարների տարանջումը սևի ու  սպիտակի և տարբերակված մոտեցումները,

-  բարձր աշխատավարձային զգուշավոր քաղաքականությունը,

- համահարթ հարկային քաղաքականության արդյունքում բարձրացող անուղղակի հարկերը և այլն:

 

Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
պատասխանատու

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:42 25/07/2019  |  ՄամուլՀՅԴ-ն մարզեր է «մտնում». «Փաստ»
18:17 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ ԳՄ ներկայացուցիչները և «Ազգային օրակարգ» կուսակցության անդամները քննարկել են Հայաստանի ներկայիս իրավիճակը
10:08 19/07/2019  |  ՄամուլՊահեստային քայլ. Ով կլինի Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածուն. «Հրապարակ»
16:42 11/07/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչո՞ւ է արժևորվում դրամը, և ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ . Սուրեն Պարսյան
09:46 10/07/2019  |  ՄամուլՆախկին գլխավոր դատախազը՝ Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու. «Հրապարակ»
19:05 09/07/2019  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
17:39 08/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը որոշել է մասնակցել Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին
15:45 29/06/2019  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել ՀՅԴ-ի և «Ազատություն» կուսակցության հանդիպումը
15:46 26/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք»-ի ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ դեսպանին
18:35 24/06/2019  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել ՀՅԴ-ՌԱԿ հանդիպում

Արխիվ

[]