Թեմաներ
Կիրակի 05 / 31 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/31/2020   15:31 Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում 05/31/2020   15:15 Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ 05/31/2020   15:09 Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ 05/31/2020   14:47 Լանզարոտեի կոնվենցիայի և կեղծ լուրերի ու պնդումների մասին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ) 05/31/2020   14:17 Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք է արձանագրվել. Ալինա Նիկողոսյան 05/31/2020   14:13 Մահացել է ատլետիկայի եռակի օլիմպիական չեմպիոն Բոբի Մորոուն 05/31/2020   14:01 Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն. Գևորգ Պետրոսյան 05/31/2020   13:31 Օդի ջերմաստիճանը հունիսի կբարձրանա 2-4 աստիճանով 05/31/2020   13:03 «Հաղթանակ» զբոսայգուց դեպի Սարալանջ տանող ճանապարհահատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 05/31/2020   12:55 Արցախում եւս 2 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով. վարակվածների թիվը հասավ 40-ի 05/31/2020   12:48 Եվրոպայի խոշորագույն ավիաընկերությունը որոշել են փրկել 05/31/2020   12:02 Փրկարարները բնակարանի դռան մոտ հայտաբերել են անօգնական վիճակում քաղաքացուհուն. Հրդեհ Վանաձոր քաղաքում 05/31/2020   11:54 Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով. Արմեն Աշոտյան 05/31/2020   11:43 Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. կարանտինային խցում հայտնաբերվել է Հարավային Կորեայի 50-ամյա կալանավորի կախված դին 05/31/2020   11:31 Կորոնավիրուսից նախորդ օրը մահացել է 3 տղամարդ, 1 կին` 54 տարեկան 05/31/2020   11:01 Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում գրանցվել է 181 մահվան դեպք, որից 131-ը` կորոնավիրուսից 05/31/2020   10:43 ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում 05/31/2020   10:37 ԱՄՆ-ում զանգվածային անկարգությունների ժամանակ զոհվել է բողոքարարներից մեկը 05/31/2020   09:45 ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ 05/30/2020   21:45 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան 05/30/2020   20:27 Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ 05/30/2020   20:10 ՍԱՏՄ-ն շրջայց է կատարել հանրապետության գյուղատնտեսական շուկաներում 05/30/2020   20:04 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԳ, ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հետ 05/30/2020   19:36 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է. Վանեցյան 05/30/2020   19:16 Շուտով հնարավոր կլինի Հայաստանում սկսել թեստերի արտադրություն. նախատեսվում է արտադրել 100 հազ. թեստ 05/30/2020   19:04 Պոլիկլինիկա դիմում են արդեն ընտանիքներով. պոլիկլինիկայի տնօրեն 05/30/2020   18:57 Ծանր վիճակում է գտնվում 358 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 58 քաղաքացի. Փաշինյան 05/30/2020   18:54 Մեր հայրենիքին պետք են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ իրական առաջնորդներ. Վանեցյան 05/30/2020   18:51 Դադարեցվել է 87 կազմակերպության գործունեություն. Փաշինյան 05/30/2020   18:00 Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Արթուր Վանեցյան 05/30/2020   17:48 «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները 05/30/2020   17:22 Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/30/2020   16:46 Պարետը նոր որոշում է կայացրել 05/30/2020   16:44 Արմավիրի մարզում կոռուպցիոն հանցագործության դեպք է արձանագրվել 05/30/2020   15:42 Մոսկվայից Երևան չարտերային թռիչքի օրն ու ժամը հայտնի է 05/30/2020   15:38 Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել COVID-19-ի թեմայով բարձրաստիճան միջոցառման շրջանակներում 05/30/2020   15:25 Հնդկաստանի կառավարության կազմակերպած չվերթով Դելիից Հայաստան է վերադարձել ՀՀ 23 քաղաքացի 05/30/2020   15:18 Առաջին դասարանցիների առցանց գրանցումները կմեկնարկեն հունիսի 1-ից 05/30/2020   15:16 Ֆիզիկական անձինք կհայտարարագրեն իրենց եկամուտը. Վարչապետը՝ նոր համակարգի ներդրման մասին 05/30/2020   15:13 Անընդունելի է, որ չիպավորման ու 5G կայանների մասին տեղեկություններ են տարածում ուսուցիչները. ԿԳՄՍ նախարար 05/30/2020   15:00 Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի սպառնալից հայտարարությունների կապակցությամբ դատախազը քրեական գործ է հարուցել 05/30/2020   14:48 Մեզ համար շատ ցանկալի է դասերը սկսել սեպտեմբերի 1-ից, բայց նաև պետք է պատրաստ լինենք հեռավարի. ԿԳՄՍ նախարար 05/30/2020   14:43 «Կենտրոն» ՀԸ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու գործը մակագրվել է դատավոր Թաթուլ Պողոսյանին 05/30/2020   14:35 Արցախի նախագահը 2020թ. ամառային զորակոչի և զորացրման հրամանագիր է ստորագրել 05/30/2020   14:32 Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին 05/30/2020   13:46 Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում 05/30/2020   13:25 Փրկարարները հայտնաբերել են դի 05/30/2020   13:22 Հունաստանը սահմանները կբացի 29 երկրից զբոսաշրջիկների համար. Հայաստանն այդ երկրների մեջ չէ 05/30/2020   13:15 Մակրոտնտեսությունը համավարակի օրերին 05/30/2020   13:12 ԱԳՆ. Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան
05/30/2020   17:48 «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները 05/29/2020   16:58 ԱԱԾ-ի համար այդքան բաղձալի նոր մեղադրանքը դեռ չծնված մահանում է. Կալանավորված փոխնախարարի պաշտպան 05/30/2020   21:45 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան 05/30/2020   10:04 Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ» 05/29/2020   19:14 Վարակի առաջին փուլը չենք հաղթահարել, հետևաբար երկրորդ ալիքը չկա. Պրոֆեսոր Անանիկյան 05/30/2020   13:12 ԱԳՆ. Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան 05/30/2020   17:22 Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/29/2020   18:09 Հանրապետության նախագահն ստորագրել է վիճահարույց Լանզարոտի կոնվենցիան 05/31/2020   11:01 Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում գրանցվել է 181 մահվան դեպք, որից 131-ը` կորոնավիրուսից 05/29/2020   20:34 Շվեդիան կորոնավիրուսի պատճառով մահացության ցուցանիշով առաջ է անցել աշխարհի բոլոր երկրներից. Daily Mail 05/30/2020   10:40 Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը. «Ժողովուրդ» 05/30/2020   14:32 Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին 05/29/2020   21:28 Պարոն վարչապետ, Ձեր առողջապահության նախարարն իր տեղում չէ. Գարիկ Աղաբեկյան 05/29/2020   18:36 Մեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից. Փաշինյան 05/30/2020   18:00 Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Արթուր Վանեցյան 05/30/2020   15:00 Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի սպառնալից հայտարարությունների կապակցությամբ դատախազը քրեական գործ է հարուցել 05/30/2020   00:00 Ձև, Ձև և կրկին Ձև. փաստաբանը՝ ավտոմեքենայում դիմակ չկրելու համար տուգանվելու մասին 05/29/2020   17:09 Արմավիրի դատարանի նախագահը դատի է տվել Արման Բաբաջանյանին 05/29/2020   23:18 Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ՄԻԵԴ֊ի կողմից հրապարակված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ 05/30/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի 251 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 7 մարդ

Վաղարշապատի համայնքապետարանում բացահայտվել է չարաշահման նոր դրվագ՝ կատարված Մանվել Գրիգորյանի որդու պաշտոնավարման տարիներին 07/26/2019   19:01  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության վարույթում Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություն կատարելու նոր դրվագ. այն է՝ նշված համայնքի նախկին ղեկավարի ցուցումով 2011թ. հունվարի 1-ից այլևս աշխատանքի չհաճախող անձը շարունակել է մինչև 2018թ. հունիս ամիսը գրանցված լինել «Մշակույթ» ՀՈԱԿ-ի արտաքին կապերի գծով պատասխանատուի պաշտոնում և նրան ՀՈԱԿ-ի տնօրենների կողմից հատկացվել է ընդհանուր 5.276.579 ՀՀ դրամ աշխատավարձ, աշխատանքի այցելության վերաբերյալ կազմվել են աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված նշված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Էջմիածնի համայնքապետարանից առերևույթ կատարված յուրացման դեպքեր, պարզվել դրանց կատարման մեխանիզմը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ իր կապերով պայմանավորված, անձնական շահագրգռվածությունից ելնելով և ընդառաջելով ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամներից մեկի խնդրանքին, բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ իր մատնանշած անձին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող: Արդյունքում՝ նա՝ որպես հիմնարկի տեղամասի պահակ, աշխատանքի է ընդունվել, նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, սակայն նրա կողմից փաստացի այդ աշխատանքը չկատարելու, այլ դրա փոխարեն «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 4.489.327 ՀՀ դրամ:

Բացի այդ, Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարը բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին՝ ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում վերջինս՝ որպես վարչության տրասնպորտի բաժնի հերթապահ վարորդ, աշխատանքի է ընդունել ԵԿՄ նշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն նա աշխատանքի չի հաճախել, և փաստացի «Երկրապահ Կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարաշրջանի գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 2.193.692 ՀՀ դրամ:

Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր ընտանիքի վարորդին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին իրենց անձնական վարորդին որպես համայնքապետարանի աշխատող գրանցելու բանավոր ցուցում է տվել, որի արդյունքում նա նշանակվել է որպես կազմակերպչական և սպասարկման բաժնի աշխատակից՝ քաղաքապետի վարորդ, ապա՝ ավագ վարորդ, նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Սակայն վերջինս փաստացի իր այդ աշխատանքը չի կատարել, այլ համայնքի ղեկավարի ընտանիքի անդամների վարորդը հանդիսանալու պարագայում, որպես աշխատավարձ, համայնքապետարանի բյուջեից նրան վճարվել է ընդհանուր 4.838.590 ՀՀ դրամ, ինչպես նաև ապահովագրական ընկերությանը վճարվել է ընդհանուր 705.640 ՀՀ դրամ բժշկական ապահովագրության վճար՝ Էջմիածնի քաղաքային համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 5.544.230 ՀՀ դրամի նյութական վնաս:

Համայնքի ղեկավարը, հաշվի առնելով, որ իր վարորդին աշխատեցնում է որպես իր ընտանիքի վարորդ, նրա փոխարեն իրեն փաստացի անձնական վարորդի ծառայություններ մատուցողին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին գրավոր կարգադրություն է տվել՝ իր անձնական վարորդին նույն վարչության պետի տեղակալ նշանակելու վերաբերյալ: Արդյունքում՝ վարչության պետի հրամանով վարորդը նշանակվել է որպես վարչության պետի տեղակալ, ապա՝ մեկ այլ հրամանով՝ նշված վարչության պետի 1-ին տեղակալ, սակայն վերջինս այդ աշխատանքը չի կատարել, այլ փաստացի համայնքի ղեկավարի անձնական վարորդը լինելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից նրան, որպես աշխատավարձ, վճարվել է ընդհանուր 8.887.517 ՀՀ դրամ: Բժշկական ապահովագրության ընդհանուր 685.410 ՀՀ դրամը ևս վճարվել է համայնքի բյուջեից՝ համայնքին պատճառելով ընդհանուր 9.572.927 ՀՀ դրամի նյութական վնաս:

Բացի այդ, Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տանը պահվող կենդանիների հետ աշխատանքներ իրականացնելու և դրա դիմաց վարձատրելու համար բանավոր ցուցում է տվել «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին աշխատանքի ընդունել նախկինում որպես աղբաթափ բանվոր աշխատած անձին, որի արդյունքում վարչության պետն իր ղեկավարած հիմնարկում, որպես փողոցի հավաքարար, աշխատանքի է ընդունել համայնքի ղեկավարի կողմից մատնանշած անձին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չի կատարվել, այլ փաստացի, Մանվել Գրիգորյանի առանձնատանը որպես կենդանիների խնամող աշխատելու պայմաններում, նրան, որպես աշխատավարձ, համայնքապետարանի բյուջեից վճարվել է ընդհանուր 1.219.362 ՀՀ դրամ:

Բացի այդ, համայնքի ղեկավարն իր հորը՝ Մանվել Գրիգորյանին մշտապես ուղեկցող և անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձի վարձատրությունն ապահովելու նպատակով բանավոր ցուցում է տվել «Բարեկարգում» բյուջետային հիմնարկի տնօրենին՝ նրան գրանցել որպես համայնքապետարանի աշխատող: Արդյունքում՝ նշված հիմնարկի տնօրենն անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձին ընդունել է աշխատանքի՝ որպես իր ղեկավարած հիմնարկի զոդող, նույն օրը նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չկատարելու, այլ փաստացի համայնքի ղեկավարի հոր՝ Մանվել Գրիգորյանի անվտանգությունն ապահովող աշխատակից լինելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 440.153 ՀՀ դրամ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարի անչափահաս երեխաները ներառվել են նշված համայնքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում, սակայն նրանց համար նախատեսված 2013-2018թթ. տարեկան ապահովագրավճարները՝ ընդհանուր 876.440 ՀՀ դրամ, համայնքի ղեկավարի կարգադրությամբ, ապահովագրական ընկերությանը վճարվել է համայնքապետարանի բյուջեից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

«Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ):

Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարի, «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենի և «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Համայնքին պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասամբ վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:12 23/07/2019  |  Դատական ռեպորտաժներՄանվել Գրիգորյանի գործով փորձագետը չներկայացրեց անհրաժեշտ փաստաթղթերը. նիստը հետաձգվեց
12:41 23/07/2019  |  Դատական ռեպորտաժներՄանվել Գրիգորյանի գործով դատարան է ժամանել փորձագետ․ Գրիգորյանը նիստին ներկա չէ
13:03 16/07/2019  |  Դատական ռեպորտաժներՄանվել Գրիգորյանի գործով դատական նիստը դարձյալ հետաձգվեց․ նա չէր բերվել դատարան
14:02 09/07/2019  |  Դատական ռեպորտաժներՄանվել Գրիգորյանի կալանավորումը փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը դարձյալ մերժվեց
13:20 09/07/2019  |  Դատական ռեպորտաժներՊաշտպանական կողմը չարաշահում է միջնորդություն ներկայացնելու իրավունքը․ Մանվել Գրիգորյանի գործով դատախազ
12:25 09/07/2019  |  Դատական ռեպորտաժներՄեկնարկեց Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ գործով դատական նիստը․ Գրիգորյանը նիստին ներկա չէ
10:47 03/07/2019  |  ՄամուլՄանվել Գրիգորյանին բանտում պահելը իշխանության հիվանդության ախտորոշումն է. «Հրապարակ»
16:29 02/07/2019  |  Դատական ռեպորտաժներՄանվել Գրիգորյայնի նկատմամբ դատաբժշկական նոր փորձաքննություն կանցկացվի. դատարանը բավարարեց դատախազների միջնորդությունը
14:34 02/07/2019  |  Դատական ռեպորտաժներՄանվել Գրիգորյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց միջնորդությունը
13:10 02/07/2019  |  Դատական ռեպորտաժներՄանվել Գրիգորյանի գործով դատախազն առարկեց միջնորդության դեմ․ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ

Արխիվ

[]