Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 12 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/11/2021   23:43 Հակոբ Բերբերյանին րոպեներ առաջ բերման են ենթարկել Օպերայի մոտակայքից՝ առանց պատճառը բացատրելու. Մելիքյան 05/11/2021   23:41 Դու կապիտուլյանտ ես. Ռուբեն Մխիթարյանի նոր տեսահոլովակը 05/11/2021   23:17 Պաղեստինյան հրթիռներից մեկն Իսրայելում խոցել է ավտոբուսը 05/11/2021   22:52 Հանրային քննարկման ենք ներկայացրել հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները. Ժաննա Անդրեասյան 05/11/2021   22:38 ՄԱԿ-ը 2021 թվականի համար կանխատեսել է համաշխարհային ՀՆԱ-ի աճը մինչեւ 5,4 տոկոս 05/11/2021   22:16 Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան 05/11/2021   22:01 Հայկ Մարության, Երեւանի քաղաքացիները սպասում են ձեր արձագանքին. Անի Խաչատրյան (լուսանկար) 05/11/2021   21:53 Աբովյան 26 հասցեում գարեջուր վաճառող Աշոտ Փաշինյանի անվտանգությունն ապահովում է 4 ախրանիկ. Mediaport 05/11/2021   21:43 Կազանի դպրոցում զանգվածային սպանությունից հետո ռումբ են գտել 05/11/2021   21:32 Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը. Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԹ դեսպանին 05/11/2021   21:19 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատումներ 05/11/2021   20:55 Մեկ օրում աշխարհում ավելի քան 643 հազար կորոնավիրուսով վարակվածներ են հայտնաբերել 05/11/2021   20:39 Քրիստ Հովսեփյանը սուտ մատնություն է կատարել Արթուր Վանեցյանի նկատմամբ. Արսեն Բաբայան 05/11/2021   20:20 Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ԱԽ քարտուղարին 05/11/2021   20:11 Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտությունը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի. փորձագետ 05/11/2021   20:02 Դրածոն իր անփառունակ 3 տարին գլորեց նախկինների ստեղծածը մսխելով և՝ նրանց շուքի հետ կռիվ տալով 05/11/2021   19:49 Դժվար կլիներ առանց հեղափոխական փոփոխության տնտեսության մեջ այսքան լուրջ անկում գրանցել. Սարգսյան 05/11/2021   19:36 Վարչապետի աշխատակազմը տեղյակ չէ՝ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական ինքնաթիռը երբ ՝է վերջին անգամ տեխզննում անցել 05/11/2021   19:30 Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ. ԱԳՆ 05/11/2021   19:25 Մարդու իրավունքների պաշտպանը ցավակցել է ՌԴ Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարին՝ Կազանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված 05/11/2021   19:13 Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածին Իսրայելի հարվածների զոհ Է դարձել 28 մարդ 05/11/2021   19:08 Մեր խորհրդարանը պատմության մեջ մնալու է ոչ այնքան դրական հիշատակումներով, որովհետև մենք պարտության խորհրդանիշ դարձանք.Թագուհի Թովմասյան 05/11/2021   19:04 Ադրբեջանը շարունակում է ձգձգել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը՝ Հայաստանից պահանջելով նոր զիջումներ, որոնք գնալով ընդլայնվում են․ Տիգրան Աբրահամյան 05/11/2021   18:53 Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված Աչաջուրի բնակչի մոտ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել 05/11/2021   18:41 ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել 05/11/2021   18:37 Արցախի նախագահի աշխատակազմը վերջին շաբաթում ստացվել է 1,261 զանգ 05/11/2021   18:33 Սպասենք հաջորդ ոչխարներին, եթե Փաշինյանի ընտրազանգվածը դա է ուզում. Արտակ Ավետիսյան 05/11/2021   18:26 Հետևը սուրա, առաջը՝ ջուրա, ոչ մի լավ բան չենք տեսնում, անորոշություն է. քաղաքացիները՝ առաջիկա ընտրությունների մասին 05/11/2021   18:25 Հայաստանի թուրքահպատակ իշխանությունները Ադրբեջանին կփոխանցեն ականապատված տարածքների քարտեզները՝ խնայելու համար ադրբեջանցի զինվորների կյանքը. Ղազարյան 05/11/2021   18:17 ԱՆ-ն մահվան վկայական է տվել 3396 զինվորի մահվան համար 05/11/2021   17:54 Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել է 7 երեխա 05/11/2021   17:43 «Ընտրե՛ք ում ուզում եք՝ բացի Նիկոլից. համալսարանին օգնելու որևէ այլ միջոց չկա». ԵՊՀ ուսխորհրդի նախագահ 05/11/2021   17:40 Ադրբեջանը փորձում է գերիների վերադարձի պարտավորության չկատարումն արդարացնել անհիմն մեկնաբանություններով. Մանե Գևորգյան 05/11/2021   17:32 Վարձու խաղավարի միջոցով կազմակերպվել է կենդանի պոկեր տեսակի շահումով խաղեր.Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս 05/11/2021   17:24 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին 05/11/2021   17:11 Իրավական մարմինների անգործությունը վտանգի տակ է դնում Սյունիքում ապրող բնակիչների անձեռնմխելիությունը. Ալավերդյան 05/11/2021   17:08 Զաքյան փողոցում հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը 05/11/2021   17:05 Ադրբեջանի նախագահի հայատյացություն պարունակող ելույթները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ուղարկել է ՄԱԿ, ԵԽ և միջազգային մի շարք այլ մարմինների 05/11/2021   17:00 Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 05/11/2021   16:55 Բուհերի ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13360 դիմորդ 05/11/2021   16:43 Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հունիսի 7-ին եւ կտեւի 12 օր 05/11/2021   16:43 ՄԻԵԴ-ը վճռով դատապարտել է Լեհաստանին արդարադատության ոլորտում նրա խնդրահարույց ռեֆորմների համար. Հովհաննիսյան 05/11/2021   16:37 Ամբողջ Հայաստանին (Արցախը ներառյալ) սպասվում է նիկոլավիրուսով ախտահարված Շուշիի ճակատագիրը...Արշավիր Ղարամյան 05/11/2021   16:06 Ի հեճուկս Ալիևի պնդումների՝ անկախ Արցախ արդեն գոյություն ունի. Արտակ Բեգլարյան 05/11/2021   15:59 ԿԽՄԿ-ն շարունակում է այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին և ապահովել նրանց կապը ընտանիքների հետ 05/11/2021   15:55 Արտահերթ ընտրությունների ժամանակացույցը հաստատվեց 05/11/2021   15:50 ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ 05/11/2021   15:40 Մոուրինյոն պատրաստ է աշխատել Մխիթարյանի հետ 05/11/2021   15:36 Ներքաղաքական խժդժության արդյունքում Սյունիքը կտարանջատվի Հայաստանից. Արթուր Դանիելյան 05/11/2021   15:26 Արտահերթ ընտրություններում քվեաթերթիկների վրա գրիչով նշում չի արվի. Քվեաթերթիկների ձևը փոխվեց
05/10/2021   18:49 Նիկոլ Փաշինյանին էշի վրա նստած հետ տանելու համար ԱԺ եկած իջևանցուն բերման են ենթարկել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար 05/11/2021   13:56 Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Արմեն Գևորգյանը չէր ներկայացել նիստին 05/10/2021   17:57 Իջևանցին Էշով եկել է ԱԺ՝ Փաշինյանին էշի վրա նստացնելու և տանելու համար 05/11/2021   11:54 Պարզվել է երեկ Ազգային ժողովի մոտից բերման ենթարկված ավանակատիրոջ ինքնությունը, իսկ ավանակին գյուղում անվանում են «Զազո» 05/11/2021   21:53 Աբովյան 26 հասցեում գարեջուր վաճառող Աշոտ Փաշինյանի անվտանգությունն ապահովում է 4 ախրանիկ. Mediaport 05/10/2021   21:30 «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Հարությունյանը 05/11/2021   08:19 Քո­չա­րյա­նը մեր­ժել է անվ­տան­գու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի առա­ջար­կը. «Փաստ» 05/10/2021   18:06 Ոստիկանները բերման ենթարկեցին Փաշինյանին էշով տանելու համար ԱԺ եկած իջևանցուն 05/10/2021   10:58 Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցել է մոտ 33 հազար մարդ. Past.am 05/10/2021   19:58 Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց մեկ պատգամավոր 05/11/2021   10:53 Եթե ընտրություններում հաղթի ամեն ինչ կործանած վարչապետը, բոլոր պետությունները կարո՞ղ են ենթադրել, որ Հայաստանի բնակչությունը համակերպվել է կորուստների հետ.Արսեն Ջուլֆալակյան 05/11/2021   17:54 Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել է 7 երեխա 05/11/2021   19:36 Վարչապետի աշխատակազմը տեղյակ չէ՝ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական ինքնաթիռը երբ ՝է վերջին անգամ տեխզննում անցել 05/10/2021   20:43 Հաջորդ որևէ իշխանություն երբեք չպետք է թույլ տա այնպիսի ցինիզմ և բացահայտ սուտ ու մանիպուլյացիա, որի հետ մեր ժողովուրդը բախվում է վերջին երեք տարիների ընթացքում. Արմեն Գևորգյան 05/11/2021   18:33 Սպասենք հաջորդ ոչխարներին, եթե Փաշինյանի ընտրազանգվածը դա է ուզում. Արտակ Ավետիսյան 05/11/2021   17:24 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին 05/11/2021   14:48 «Մենք ձեզ չենք խանգարո՞ւմ». Լավրովը երկու անգամ ընդհատել է ելույթն ու դիտողություն արել օպերատորներին 05/11/2021   09:45 Նիկոլի թիմում կան ազդեցության գործակալներ և Թուրքիայի ու Ադրբեջանի փաստացի գործակալներ. Միքայել Մինասյան 05/11/2021   08:32 Ի՞նչն է ապշեցրել Փաշինյանի «ուսապարկ բռնողին». «Փաստ» 05/10/2021   11:40 Հաղթանակի կամրջից քաղաքացի է ցած նետվել

Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2019թ. առաջին կիսամյակի զեկույց 07/26/2019   15:47  |  ԼՐԱՀՈՍ

2019 թվականի առաջին կիսամյակին հրապարակված միջազգային կազմակերպությունների զեկույցներում Հայաստանում խոսքի ազատության վիճակին վերաբերող գնահատականները էապես տարբերվեցին։ Այսպես, ապրիլի 18-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2019» զեկույցում աննախադեպ առաջընթաց արձանագրեց Հայաստանում. երկիրը 19 կետով բարելավեց իր դիրքը միջազգային վարկանիշում՝ 80-րդից հայտնվելով 61-րդ տեղում: Իսկ արդեն հունիսի 5-ին «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց «Ազատությունը և մեդիան. վարընթաց պարույր 2019» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանում, 2017 թվականի համեմատ, մեդիա ոլորտում առաջընթաց չի գրանցվել, սակայն երկրում իշխանության եկած ուժերն «ավելի հակված են ընդունել ազատ մամուլի քննադատությունը, քան նախկինները»։

2019 թ. առաջին կիսամյակում գրանցվել է լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական գործերի աննախադեպ աճ։ Դրանց թիվը հասել է 56-ի, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում 10 էր։ Ընդ որում՝ 2019-ի գործերից մեկը ֆինանսատնտեսական վեճ է, երկուսը վերաբերում է տեղեկատվություն ստանալու իրավունքին, իսկ մնացած 53-ը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով են։ Սա թերևս պայմանավորված է նրանով, որ ԶԼՄ-ներում և սոցիալական մեդիայում լայնորեն տարածված են մնում ատելության խոսքը, կեղծ (ֆեյք) լուրերն ու մանիպուլյացիաները, որոնք հաճախ որպես քննադատություն են մատուցվում։

Լրագրողների և ԶԼՄ-ների ներգրավվածությամբ վերը նշված 56 նոր դատական գործերից 19 դեպքում հայցերը ներկայացվել են շարքային քաղաքացիների կողմից, 19 գործերում հայցվորները քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ (նաև՝ նախկին), պետական մարմիններ են, 7-ում՝ գործարարներ ու մասնավոր ընկերություններ են, 3-ում՝ ՀԿ-ներ, 2-ում՝ դատավորներ, 2-ում՝ փաստաբաններ են, 2 դատական վեճ լրատվամիջոցների և/կամ լրագրողների միջև է, ևս 2 դեպքում ԶԼՄ-ներն են դիմել դատարան՝ ընդդեմ պետական մարմինների:

Դիտարկվող ժամանակաշրջանում շարունակվել է միտումը, երբ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները, հանրային այլ դեմքեր, լսելով իրենց համար ոչ հաճո հարցեր, վրդովվում են, վիրավորում կամ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերում լրագրողների նկատմամբ, փորձում «դասեր» տալ նրանց։ Այսպիսի պահվածքով հատկապես աչքի է ընկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչը լրագրողական 10 կազմակերպությունների կրկնակի հայտարարությունների առիթ դարձավ։

Ընդհանուր առմամբ 2019 թվականի վեց ամիսների ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների 151 խախտում, որոնցից 2-ը ֆիզիկական բռնությունների դեպքեր են, 83-ը՝ ճնշումներ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ, 66-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտում։

Առաջին կիսամյակի նշանակալի գործընթացներից էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ հեռուստաընկերությունների սեփականության վերաբաշխումը։ Եթե նախկինում ցանկացած նոր իշխանություն, վերահսկողության տակ առնելով հեռարձակման ոլորտը, պահանջում էր  հեռուստաընկերություններից սպասարկել իր շահերը կամ վաճառել կայանն առավել լոյալ ձեռնարկատերերին, ապա հիմա դա տեղի չունեցավ։ Վերաբաշխումը կատարվեց նախկին իշխանությունների ներկայացուցիչների միջև, առանց նոր կառավարության միջամտության։ Դրա ակնառու օրինակն էր «ՊանԱրմենիան» մեդիա հոլդինգի տրոհումն ու դրա մաս կազմած լրատվամիջոցների վաճառքը տարբեր ընկերությունների, որոնց հիմնադիրները, սակայն, ասոցացվում են հեռացված իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Այս գործընթացները, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի կողմից ստեղծված կամ հովանավորվող ԶԼՄ-ները որպես քարոզչամիջոց օգտագործելն էլ ավելի բևեռացրին տեղեկատվական դաշտը՝ բաժանելով այն զանազան ճամբարների։ Սրանով պայմանավորված՝ հրատապ է դարձել ԶԼՄ-ների սեփականության և ֆինանսական աղբյուրների թափանցիկության խնդրի լուծումը, ինչը օրենսդրական բարեփոխումներ է պահանջում։ Դիտարկվող ժամանակաշրջանում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գործընկեր կազմակերպությունների՝ Երևանի մամուլի ակումբի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ, ավարտեց աշխատանքները «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վրա, որում նախատեսված են մեխանիզմներ ոչ միայն սեփականության թափանցիկության ապահովման, այլև հեռարձակման ոլորտում հարաբերությունները արդիականացնելու, մրցակցությունը զարգացնելու համար։ Օրինագիծը ներկայացվել է խորհրդարան և դրվել է լայն քննարկման։

ԽԱՊԿ-ն ապրիլ ամսվա ընթացքում ԱԺ երեք խմբակցություններին էր ներկայացրել նաև երեք նախագիծ՝ «Գնումների մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկով։ Դրանք նպատակաուղղված են նշված օրենքներում տեղեկատվության ազատության և լրագրողների գործունեության անհիմն սահմանափակումները վերացնելուն։ Նախագծերից առաջին երկուսը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դրեց շրջանառության մեջ։ Հունիսի 4-ին կայացած ԱԺ նիստին «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ընդունվեցին առաջին ընթերցմամբ։ Մյուս երկուսը քննարկման փուլում են։

Դիտարկվող ժամանակաշրջանում ԽԱՊԿ-ը շարունակել է հետևել լրագրողների և օպերատորների նկատմամբ լայնածավալ բռնություններով և մասնագիտական գործունեության խոչընդոտումներով զուգորդված՝ 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) և 2016թ. հուլիսի 29-30-ին մայրաքաղաքի Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերին։ Դրանցից առաջինը 2019-ի մարտի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը կասեցրեց՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու» պատճառաբանությամբ։ Ապրիլի 2-ին ԽԱՊԿ-ի փաստաբանը, պաշտպանելով տուժած լրագրողների շահերը, բողոք ներկայացրեց ՀՀ դատախազություն, որը ապրիլի 15-ին վերացրեց ՀՔԾ-ի որոշումը և հանձնարարեց այդ ծառայությանը վերսկսել նախաքննությունը։ Ինչ վերաբերում է անցած տարի կասեցված «Սարի թաղի» գործին, ապա դրա առնչությամբ կայացրած ՀՔԾ-ի որոշումը տուժած լրագրողները, ԽԱՊԿ-ի աջակցությամբ, բողոքարկում են դատական կարգով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 4-ին մերժում ստանալուց հետո մայիսի 8-ին բողոք ներկայացվեց վերաքննիչ ատյան, որտեղ քննությունը շարունակվում է։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:41 07/07/2019  |  Միջազգային լրահոսՄեծ Բրիտանիան կծախսի ավելի քան 20 միլիոն դոլար` կեղծ տեղեկատվության դեմ պայքարելու համար
20:52 20/06/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանության պաշտոնյային շորթելու կասկածանքով ձերբակալված լրագրողը վերջերս էր արդարացվել դատարանի կողմից
21:29 14/06/2019  |  Քրեական խրոնիկոնԴաղստանում ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ գործով ձերբակալվել է «Չեռնովիկ» թերթի լրագրողը
22:42 13/06/2019  |  Քրեական խրոնիկոնԳոլունովի գործի պատճառով Պուտինը պաշտոնանկ է արել երկու գեներալի
16:56 13/06/2019  |  Քրեական խրոնիկոնՄեքսիկայում անհայտ անձինք գնդակահարել են լրագրողին
19:52 11/06/2019  |  Քրեական խրոնիկոնԿոլոկոլցևը, Գոլունովի գործից հետո, կազատի աշխատանքից Մոսկվայի ՆԳՆ երկու վարչությունների ղեկավարներին
19:25 11/06/2019  |  Քրեական խրոնիկոնԼրագրող Գոլունովի դեմ գործը դադարեցվել է (տեսանյութ)
00:14 08/06/2019  |  Քրեական խրոնիկոնՄոսկվայում ձերբակալվել է լրագրողը, որը պատմել է փոխքաղաքապետ Բիրյուկովի հարազատների շքեղ բնակարանների մասին
15:19 01/02/2019  |  ԼՐԱՀՈՍԼրագրողական կազմակերպությունները մտահոգված են մարզերում գործող մասնավոր հեռուստաընկերությունների ապագայով.Հայտարարություն
17:49 20/08/2018  |  ԼՐԱՀՈՍԿյանքից անժամանակ հեռացել է մեր գործընկերը՝ Սոնա Մաշուրյանը

Տեսանյութեր

05/08/2021   14:18 Փաշինյանն իրագործում է իր «եւ այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով մյուսներին. «168 ժամ»

Տեսադարան

05/07/2021   15:35 Արձակուրդներն անցկացնելու համար մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ են ժամանել Երեւան

Մամուլ

Արխիվ

[]