Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

«Էս մարդու նպատակն իմ գլխին սարքելն էր»․ դատարանում հարցաքննվում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը 07/24/2019   14:43  |  Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը։

Գագիկ Հեբոյանը բերվել է դատարան։ Դատական նիստին ներկա է նաեւ գործով մյուս մեղադրյալ Վահագն Դանիելյանը։ Ներկա են պաշտպաններ Արմեն Նադիրյանը, Արմեն Անտոնյանը, Ներսես Հարությունյանը, Գագիկ Մայիլյանը, Արմեն Մաիլյանը, Գուրգեն Գրիգորյանը եւ Հենրիկ Մաղաքյանը։ Մեղադրանքը պաշտպանող դատախազն է Արմեն Չախոյանը։

Նախորդ դատական նիստին ավարտվեց վկաների հարցաքննության փուլը։ Այսօր ցուցմունք տվեց ամբաստանյալ դատավորը՝ Գագիկ Հեբոյանը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Գագիկ Հեբոյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի համարում, որովհետեւ ըստ իրեն՝ դա անհիմն է եւ իրականության հետ որեւէ կապ չունի։ Նա պատմեց, որ Վահագն Դանիելյանին ճանաչում է 2010-12 թվականներից եւ ունեցել են նորմալ աշխատանքային հարաբերություններ․ «Շաբաթը 2-3 անգամ նիստի է եղել ինձ մոտ, զուտ մարդկային, նորմալ հարաբերություններ են եղել, հայրը մահացել է՝ ներկա եմ եղել, իմ հիսուն ամյակին նա է ներկա եղել։ Չեմ ասի, թե օրվա ընկեր ենք եղել, բայց նորմալ մարդկային հարաբերություններ են եղել»։

Ինչ վերաբերում է գործով առանցքային վկա Բենիկ Հարությունյանին, Գագիկ Հեբոյանի խոսքով՝ ինքը Բենիկ Հարությունյանին ճանաչում է 2013 թվականից, երբ ի վնաս Բենիկ Հարությունյանի վճիռ է կայացրել, որով, ըստ վերջինիս, ինքը զրկվել է ժառանգությունից, եւ վեճը լուծվել է Հարությունյանի եղբոր օգտին․ «Այդ ժամանակ նա իմ դեմ բողոք ներկայացրեց, եւ կայծակնային արագությամբ Արդարադատության խորհուրդը ինձ տույժի ենթարկեց, սակայն վերաքննության եւ վճռաբեկության կարգով բղոքը քննվեց, բայց որեէ բան իմ վճռում չփոխվեց»։

Հեբոյանի խոսքով՝ Հարությունյանի վերաբերյալ եւս երեք գործ է ունեցել․ երկուսով հայցը մերժվել է, մեկով՝ կարճվել, որովհետեւ նա հրաժարվել է իր հայցից։ Ինչ վերաբերում է այս հայցին, այն ստացել է ապրիլ ամսին․«Բենիկ Հարությունյանը նշեց, որ ամսի 2-ին ինձ մոտեցել է դահլիճում, ասել է, որ ինձ հետ խոսել է, խնդրել է, որ պետտուրքից ազատեմ, ես էլ օրենքը նայել եմ, հոդվածը ասել եմ, բայց նման բան չի եղել։ Ես երբեք պետտուրքի մասին օրենք չեմ ունեցել սեղանիս, դրա կարիքը չի եղել, դրան դատավոըները շատ հազվադեպ են անդրադառնում։ Ես չգիտեմ՝ խուզարկությամբ սեղանիս ինչ են հայտնաբերել, բայց չկա տենց բան, չի եղել»։

Հեբոյանի խոսքով՝ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն է ներկայացվել, եւ ինքն ընդմիջել է դատական նիստը, քանի որ փաստաբաններից մեկը ասել է, որ սխալ թղթապանակ է վերցրել․ «40 րոպե ընդմիջել եմ, բերել են միջնորդությունը, քննարկել ենք, ամսի 4-ին հենց դատաքննությունն ավարտվել է եւ ամսի 18-ին նշանակել եմ վճռի հրապարակման օր»։

Հեբոյանը նշեց, որ Բենիկ Հարությունյանն ամսի 16-ին բերել է ինչ-որ փաստաթղթեր, որոնք ինքը չի նայել, որովհետեւ հարցն արդեն լուծած է եղել․ «Ամսի 6-ից հետո ես նրան չեմ տեսել, ամսի 18-ին վճռի հրապարակում եմ նշանակել, բայց չեմ հասցրել․ դատարանների ծանրաբեռնվածությունը գիտեք․ օր է եղել՝ 40 նիստ եմ ունեցել, օրը խախտել եմ, չեմ հասցրել։ Իջել եմ դահլիճ, մարդիկ են եղել կանգնած, անկեղծ չեմ հիշում՝ նրան տեսել եմ թե չէ, գուցե այնտեղ է եղել, ասել եմ՝ վաղը 16։00-ին կլինի»։

Հեբոյանի խոսքով՝ հաջորդ օրը՝ վճիռները գրասենյակ իջեցնելուց հետո, երբ դուրս է եկել ու քայլել դահլիճ, Բենիկ Հարությունյանն իր հետեւից եկել է․ «Հետեւիցս հասել է, ասել է, որ իրավաբանական խորհրդակցութան կարիք ունի։ Ես էլ ասել եմ՝ դատավորը խորհրդակցություն չի տալիս,  գնա Վահագի մոտ, խորհրդակցությունը ստացի։ Ես այդ մարդուց զզվել եմ, հավատացնում եմ՝ եթե ինքնաթիռով միասին թռչելիս լինենք, տոմսը հետ կտամ։ Եղվարդի քննիչները նրա գերին են, ես հո խելագար չեմ, որ նրա հետ բան խոսեմ, հետը գործ բռնեմ»։

Հեբոյանի պնդմամբ՝ իր եւ Բենիկ Հարությունյանի խոսակցությունը՝ դատական նիստերից դուրս, այդքանով սահմանափակվել է։

Ինչ վերաբերում է Վահագն Դանիելյանին, Գագիկ Հեբոյանը նշեց, որ Ամանորից առաջ ինքը նրան պարտքով 3000 ԱՄՆ դոլար գումար է տվել՝ առանց հետաքրքրվելու, թե ինչի համար․ «Գնացի տուն, տղաս ասաց, որ ավտոմեքենայի գույքահարկի հետ կապված հաղորդագրություն է ստացել, մտածեցի՝ գնամ, Վահագից էդ գումարը վերցնեմ, համ էրեխու գումարը կմուծեմ, համ էլ ես էլ էի պարտք, պարտքս կտայի։ Ադպես գնացի Վահագենց տուն, ձայն տվեցի, տղան դուրս եկավ, կանչեց հորը, նա էլ եկավ, մեքենայի միջից գումարը հանեց, տվեց, դրեցի գրպանս»։

Նշենք, որ նախորդ դատական նիստին՝ Վահագն Դանիելյան հարցաքննության ժամանակ, վերջինս ժխտել է այն հանգամանքը, թե ինքը Հեբոյանից պարտքով գումար է վերցրած եղել։ Դատարանում ցուցմունք տալիս Գագիկ Հեբոյանը ասաց, որ երբ նախաքննական փուլում է նա այդպիսի բան ասել, դա հասկանալի է եղել․ «Այդ ժամանակ Վահագը խափանման միջոցը փոխելու խնդիր է ունեցել, բայց թե ինչու դատարանում էլ նա դա պնդեց, ինձ համար անհասկանալի էր»։

Գագիկ Հեբոյանը պնդեց՝ 2013 թվականից հետո Բենիկ Հարությունյանի ողջ տրամաբանությունն աշխատել է իրեն պատժելու համար․ «Ինձ մոտ տպավորությու ն է, թե էս մարդը ընկած է եղել իմ հետեւից, թե չէ նրա ներկայացրած հայցերը հիմարություններ էին, դրանք ներկայացնելու կարիք չկար, ասենք, մեկ այլ դատավորի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բերել, ինձ մոտ վիճարկել է։ Էս մարդու նպատակն ու երազանքը եղել է իմ գլխին բան սարքելը, թե ինչքանով է ստացվել, չգիտեմ»։

Գագիկ Հեբոյանի հարցաքննությունից հետո մեղադրող դատախազ Չախոյանը միջնորդեց հրապարակել վերջինիս նախաքննական ցուցմունքը՝ պատճառաբանելով, որ դրանում եւ դատարանում տված ցուցմունքում առկա են էական հակասություններ։ Արմեն Չախոյանը նշեց դրանցից առանցքայինը․ «Նախաքննական ցուցմունքում Գագիկ Հեբոյանը ասելէ, որ այդ հարցով Բենիկ Հարությունյանին խորհրդակցության չի ուղարկել որեւէ մեկի մոտ, մինչդեռ դատարանի դահլիճում ասաց, որ ուղարկել է Վահագի մոտ Վահագը ներկա չի եղել, ասել է՝ թող գնա Լիլիթ մոտ»։ Պաշտպանական կողմը առարկեց ներկայացված միջնորդության դեմ, իսկ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը միջնորդությունը բավարարեց նույն հիմքով։

Այժմ հրապարակվում է Գագիկ Հեբոյանի նախաքննական ցուցմունքը։

 

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

17:32 23/07/2019  |  Քրեական խրոնիկոնԿաշառքի մեջ մեղադրվող դատավոր Հեբոյանի հաղորդման հիման վրա հարուցված քրգործը կարճվել է
18:37 18/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորը կմնա կալանավորված. Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը
15:13 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով նիստը հետաձգվեց․ ամբաստանյալները նախապատրաստվելու ժամանակ խնդրեցին
13:57 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Մտածում էի՝ ինչ-որ ձեւ, այդ թվում՝ ինչ-որ տեղ միասին հաց ուտելու ձեւով լավություն անեմ»․ վկան հերքում է դատավորին կաշառք տալու մտադրությունը
12:43 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներՄեկնարկեց կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործով դատական նիստը․ Հեբոյանը բերվեց դատարան
18:34 03/07/2019  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Հեբոյանի նկատմամբ սուտ մատնություն է արվել. պաշտպան
15:47 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Տեղյա՞կ եք՝ ինչ պատճառաբանությամբ է Ձեզ առաջադրված մեղադրանքը հանվել»․ պաշտպանը՝ վկային
14:23 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Հարցրեց՝ ի՞նչ փող է, ասացի՝ կաշառք է»․ կաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով ցուցմունք է տալիս վկան
13:10 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով վկայի ցուցմունքում առկա են հակասություններ․ դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը
14:12 13/06/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]