Թեմաներ
Երկուշաբթի 09 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/28/2020   12:47 Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով 09/28/2020   12:44 Ադրբեջանում հայտարարվել է մասնակի զորահավաք «Ռազմինֆո» 09/28/2020   12:37 Հայաստանի բանկերի միության հայտարարությունը 09/28/2020   12:34 Հայկական զինուժի կողմից խոցված «Սմերչի» հրթիռի պոչամասը 09/28/2020   12:03 Մենք ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին․ Թրամփ 09/28/2020   11:49 Խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   11:31 Մենք հարյուրավոր զոհեր չունենք, կեղծիք է. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   11:23 Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին. Հովհաննիսյան 09/28/2020   11:21 Մեր տղաները մեխ են խփում նրանց ճակատի մեջ, ովքեր մտածում էին՝ առանց մեզ կարող են քարտեզ գծել Արցախում. քաղաքագետ 09/28/2020   11:16 Այս պահին որևէ կենդանի զինվորական մեր կողմում գերության մեջ չկա. կան ադրբեջանակն զինծառայողների բազում դիեր. Հովհաննիսյան 09/28/2020   11:11 Այս պահին ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   11:08 Հակառակորդը կիրառել է ՏՕՍ ծանր հրետանային համակարգեր․ Արցախի ՊՆ 09/28/2020   11:03 Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստներն այս պահին «Ռազմինֆո» 09/28/2020   10:59 Թուրքիայի կողմից հայ ժողովրդի և Արցախի դեմ սանձազերծած պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն. Սեյրան Օհանյան 09/28/2020   10:54 Ռազմիկը չպետք է մտածի իր թիկունքում գտնվող խնդիրների մասին. Արա Զոհրաբյան 09/28/2020   10:51 Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական France 24 լրատվականին 09/28/2020   10:44 ՊԲ-ն հրապարակել է 15 նահատակված հայորդիների անունները 09/28/2020   10:38 Սահմանին զոհված Հասմիկ Արզումանյանը ՀՀ զինված ուժերում էր 2014թ.-ից 09/28/2020   10:32 Ադրբեջանական կողմը հայտնում է գեներալ Մայիս Բարխուդարովի վիրավորվելու և գերի ընկնելու մասին 09/28/2020   10:29 Համոզված եմ՝ տարբեր զորատեսակներում լայնորեն ընդգրկված են նաև Թուրքիայի զինուժի ներկայացուցիչներ. Տիգրան Աբրահամյան 09/28/2020   10:29 Ադրբեջանցիները դժգոհում են. Վարձկանները կոտրում են խանութները, թալանում մարդկանց. Վահագն Թևոսյան 09/28/2020   10:02 Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ. Արայիկ Հարությունյան 09/28/2020   09:50 Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել և տվել հանձնարարականներ հակառակորդի զսպման և նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման շուրջ 09/28/2020   09:38 Հայկական կողմը վերականգնել է մի շարք դիրքեր. հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում 09/28/2020   09:29 Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՊՆ Խոսնակ 09/28/2020   02:19 Միշտ ագրեսիվ գործողություններն իրականացվել են ադրբեջանական կողմից, բայց միշտ ապարդյուն իր համար․ ԱՀ ԱԳ նախարար 09/28/2020   01:06 Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին 09/28/2020   00:25 Արցախից Հայաստան բուժօգնության է տեղափոխվել 18 վիրավոր 09/28/2020   00:21 Արցախում այս պահին կա խնդիր կապի հետ․ Սամվել Մարտիրոսյան 09/28/2020   00:15 Սրանք «բախումներ» չեն, Հայաստանը դարձել է Ադրբեջանի չհրահրված հարձակումների զոհը․ Քիմ Քարդաշյան 09/28/2020   00:04 ՀՀ ՊՆ-ն հրապարակել է 16 նահատակված հայորդիների տվյալները 09/27/2020   23:44 Իրավիճակը կարող է հանգեցնել ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատի ներկայացնելուն. Ղազարյան 09/27/2020   22:33 Արցախի դեմ կռվում է նաև Թուրքիան․ ԱՀ նախագահ 09/27/2020   22:30 Սուքիասյան ընտանիքը 100 միլիոն դրամ է փոխանցում բանակի համար 09/27/2020   22:25 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» լրատվականին 09/27/2020   22:19 Այո, ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ․ ԱՀ նախագահ 09/27/2020   22:02 Վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին 09/27/2020   21:53 Տեղի է ունեցել «Կամավորական շարժում» ՀԿ կամավորների հավաքը. Հայտարարություն 09/27/2020   21:51 Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են 09/27/2020   21:43 Արցախում անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, քննարկվել են ռազմական ագրեսիայի մանրամասները 09/27/2020   21:38 Սուտ է, Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին ադրբեջանցիների վերահսկողության տակ չէ. ՊՆ 09/27/2020   21:34 Տիրապետում ենք տեղեկությունների և՛ գրոհայինների, և՛ ընդհանրապես Թուրքիայի միջամտության, և՛ թուրքական արտադրության զինատեսակների կիրառության մասով․ Հովհաննիսյան 09/27/2020   21:28 Մխիթար Հայրապետյանը Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի համանախագահի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է շփման գծում իրավիճակը 09/27/2020   21:20 Արյունատվությունը շարունակվում է, ունենք մեծ հոսք. ԱՆ կոչը 09/27/2020   21:18 Ճանաչել Արցախի Հանրապետությունը և ռազմաքաղաքական պայմանագիր կնքել. Ժամն է միասնության. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը 09/27/2020   21:13 Ադրբեջանն ունեցել է 200 զոհ, 30 զրահատեխնիկայի, 20 ԱԹՍ-ի կորուստ․ Արծրուն Հովհաննիսյան 09/27/2020   21:04 «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատը պատրաստ է մեկնել առաջնագիծ. Հայտարարություն 09/27/2020   21:01 ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ-ին՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով 09/27/2020   20:57 ՀՀ տարածքում արգելվում է հավաքների անցկացումը 09/27/2020   20:54 Հակահարվածներով կարողանում ենք շտկել ժամանակավոր կորուստները. Քոչարյան
09/27/2020   17:46 Ադրբեջանի կողմից վարձկաններ են գնում դիրքեր 09/27/2020   19:15 Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները 09/26/2020   15:22 «ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության հաջորդ էջում մեծ տառերով գրված է՝ ՊԱՏԵՐԱԶՄ». Գուրգեն Եղիազարյան 09/27/2020   15:56 Հայ կամավորները մարտական են տրամադրված 09/27/2020   11:06 Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր. մեկ կին ու մեկ երեխա. ՊՆ 09/27/2020   11:28 Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ. ՊԲ 09/27/2020   09:00 Հակառակորդը շփման գծում հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ. Ջամալ Հարությունյան 09/27/2020   10:53 Մերոնք թշնամու ռազմական տեխնիկայի և գրոհային խմբերի ջարդ են կազմակերպել. Աբրահամյան 09/27/2020   18:20 Հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր 09/27/2020   12:43 Հայաստանում հայտարարվել է զորահավաք. Փաշինյան 09/26/2020   17:08 Կամ պետք է ինքնասպան լինեմ, կամ հանցագործ դառնամ, ապրելու հնարավորություն չունեմ.նախկին գործարար 09/27/2020   13:25 ՊԲ. ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ 09/27/2020   09:11 Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ 09/27/2020   09:28 Ադրբեջանը հրետակոծում է Ստեփանակերտը 09/27/2020   10:29 Արցախն ունի քաղաքացիական զոհեր. ՄԻՊ 09/27/2020   09:35 Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի. Ա. Հովհաննիսյան 09/27/2020   19:45 Պահեստազորում ներառված քաղաքացիները զինվորական կոմիսարիատ պետք է ներկայանան՝ ծանուցում ստանալուց հետո 09/27/2020   15:10 Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր. ՀՀ ՊՆ 09/27/2020   17:55 Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու. Հովհաննիսյան 09/27/2020   16:08 Այնպես չանեն, որ բառաչելով այս անգամ Բաքուն հետ ուզեն. Մանվել Գրիգորյան

Պաշտպանը միջնորդեց դատակոչել Հեբոյանի նիստերի քարտուղարին․ նիստը հետաձգվեց 07/24/2019   15:27  |  Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի հարցաքննությունն ավարտվեց։ Ինչպես արդեն հայտնել ենք, մեղադրող դատախազ Արմեն Չախոյանը միջնորդեց հրապարակել Հեբոյանի նախաքննական ցուցմունքը՝ նշելով, որ դրանում եւ դատարանում տված ցուցմունքում առկա են էական հակասություններ․ «Նախաքննական ցուցմունքում Գագիկ Հեբոյանը ասել է, որ այդ հարցով Բենիկ Հարությունյանին խորհրդակցության չի ուղարկել որեւէ մեկի մոտ, մինչդեռ դատարանի դահլիճում ասաց, որ ուղարկել է Վահագի մոտ, Վահագը ներկա չի եղել, ասել է՝ թող գնա Լիլիթ մոտ»։ Պաշտպանական կողմը առարկեց ներկայացված միջնորդության դեմ, իսկ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը միջնորդությունը բավարարեց նույն հիմքով։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո Գագիկ Հեբոյանն ասաց, որ երբ իրեն հարցրել են՝ արդյո՞ք ինքը Բենիկին ուղղորդել է որեւէ մեկի մոտ, ինքը չի հասկացել, թե ուղղորդել ասելով՝ նկատի են ունեցել խորհրդակցության ուղարկելը, այդ պատճառով էլ բացասական պատասխան է տվել։

Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդություն ներակայացրեց դատակոչել Հեբոյանի նիստերի քարտուղար Անժելա Հովսեփյանին։ Նշենք, որ նա նույնաբովանդակ միջնորդություն ներակայացրել էր ավելի վաղ, սակայն դատարանը դա թողել էր առանց քննության։ Արմեն Նադիրյանը պնդեց իր դիրքորոշումն առ այն, որ Անժելա Հովսեփյանի ցուցմունքները կարող են արժեքավոր լինել․ «Թե Բենիկ Հարությունյանի, թե Գագիկ Հեբոյանի ցուցմունքներում նշված իրական հանգամանքները հաստատելու կամ հերքելու առումով նա կարող է տեղեկություններ ունել»,-ասաց պաշտպանը։

Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը առարկեց միջնորդության դեմ՝ ասելով, որ միջնորդություն ներկայացնելիս պետք է մատնանշել, թե գործի կոնկրետ որ հանգամանքը բացահայտելու համար է ներկայացվում դա․ «Չնշվեց կոնկրետ հանգամանք, ինձ համար՝ ընդհանուր միջնորդություն էր։ Այս առումով ես կարող եմ կռահել, որ խոսքը գնում է մարտի 1-ին Գագիկ Հեբոյանի եւ Բենիկ Հարությունյանի հանդիպման մասին, որի ընթացքում մեծ հարց չի քննարկվել։ Իսկ ինչ վերաբերում է ցուցմունքների արժանահավատությանը, կարծում եմ՝ ավելի հիմնավոր կլիներ խոսել ոչ թե Բենիկ Հարությունյանի ցուցմունքի արժանահավատության մասին, այլ Հեբոյանի, քանի որ նա դատարանում նշեց, որ հանդիպումը եղել է մարտի 4-ին, բայց գործի նյութերից երեում է, որ վերջին դատական նիստը տեղի է ունեցել մարտի 1-ին, 4-ին նիստ տեղի չի ունեցել»։

Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նշեց, որ Անժելա Հովսեփյանին կարող են հայտնի լինել որոշ տեղեկություններ, մասնավորապես՝ ընդմիջման ընթացքում Բենիկ Հարությունյանի եւ Գագիկ Հեբոյանի միջեւ տեղի ունեցած խոսակցության մասին։  Դատարանը, հաշվի առնելով հանգամանքը, որ վկայի հայտնած տեղեկությունները կարող են էական նշանակություն ունենալ, որոշեց բավարարել միջնորդությունը։

Այդպիսով, դատական նիստը հետաձգվեց, որպեսզի վկան ծանուցվի եւ հրավիրվի դատարան։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ ժ․ 12։30-ին։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

14:43 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Էս մարդու նպատակն իմ գլխին սարքելն էր»․ դատարանում հարցաքննվում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը
17:32 23/07/2019  |  Քրեական խրոնիկոնԿաշառքի մեջ մեղադրվող դատավոր Հեբոյանի հաղորդման հիման վրա հարուցված քրգործը կարճվել է
18:37 18/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորը կմնա կալանավորված. Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը
15:13 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով նիստը հետաձգվեց․ ամբաստանյալները նախապատրաստվելու ժամանակ խնդրեցին
13:57 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Մտածում էի՝ ինչ-որ ձեւ, այդ թվում՝ ինչ-որ տեղ միասին հաց ուտելու ձեւով լավություն անեմ»․ վկան հերքում է դատավորին կաշառք տալու մտադրությունը
12:43 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներՄեկնարկեց կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործով դատական նիստը․ Հեբոյանը բերվեց դատարան
18:34 03/07/2019  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Հեբոյանի նկատմամբ սուտ մատնություն է արվել. պաշտպան
15:47 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Տեղյա՞կ եք՝ ինչ պատճառաբանությամբ է Ձեզ առաջադրված մեղադրանքը հանվել»․ պաշտպանը՝ վկային
14:23 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Հարցրեց՝ ի՞նչ փող է, ասացի՝ կաշառք է»․ կաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով ցուցմունք է տալիս վկան
13:10 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով վկայի ցուցմունքում առկա են հակասություններ․ դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը

Արխիվ

[]