Թեմաներ
Երկուշաբթի 03 / 30 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/30/2020   17:12 Առաջին եռամսյակում Հայաստան չի այցելել մոտ 175 հազար զբոսաշրջիկ. Սուսաննա Սաֆարյան 03/30/2020   17:07 ԱԺ-ն այսօր քննարկված բոլոր նախագծերն ընդունեց առաջին ընթերցմամբ․ երկրորդ ընթերցումը կլինի վաղը 03/30/2020   17:05 Հայաստանի համար ուսանելի Է Չինաստանի փորձը կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու և հիվանդության դեմ արդյունավետ պայքարելու գործում․ նախագահ Սարգսյանը նամակ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին 03/30/2020   16:59 Անձնական տվյալներին հասանելիություն տվող փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 03/30/2020   16:52 Սպանության փորձ՝ Վանաձորում. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 03/30/2020   16:44 Զբոսաշրջության կոմիտեն կսպասի այն գործարարների գնառաջարկին, որոնք պատրաստ են իրենց հյուրանոցները տրամադրել մեկուսացման համար 03/30/2020   16:41 Այս պահին ՀՀ-ում և ամբողջ աշխարհում զբոսաշրջային այցելությունները 0-ի են ձգտում. Սուսաննա Սաֆարյան 03/30/2020   16:35 Մսամթերքը տրվել է լաբորատոր փորձաքննության 03/30/2020   16:26 Ցանկալի է, որ դագաղները փակ և ցինկից լինեն, որպեսզի երկար ժամանակ չքայքայվեն ու առողջ մարդկանց վնասելու հնարավորություն չլինի․ Հովհաննես Հովհաննիսյան 03/30/2020   16:22 Արցախում ավելի քան 103 հազար մարդ կմասնակցի ընտրությունների 03/30/2020   16:15 Մնա տանը, աշխատիր տնից. անվճար բաժանորդագրություն հաճախորդների սպասարկման Barevchat և IUConnect ծառայությունների համար IUnetworks-ից 03/30/2020   16:07 10 կազմակերպության ներկայացուցիչներ Հայաստանից մեկնել են Արցախ. 512 հայաստանցի դիտորդ հետեւելու է ընտրություններին 03/30/2020   16:00 Գործարկվել է iUniversity հայկական առաջին համալսարանական առցանց հարթակը 03/30/2020   15:56 Վարակվելու ռիսկը մեծ է, կորոնավիրուսից մահացածներին առաջարկում են չհերձել 03/30/2020   15:48 Նախարարությունը ներկայացնում է Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նախագծերի դրամաշնորհների մրցույթի մանրամասները 03/30/2020   15:35 Դիլիջանի ոստիկանները բացահայտեցին ատրճանակի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպը 03/30/2020   15:20 Նույնականացման գործիքակազմ գոյություն չունի.Մհեր Գրիգորյանը՝ օրավարձով ապրող անձանց օժանդակություն տրամադրելու մասին 03/30/2020   15:16 Սպասվում են տեղումներ 03/30/2020   15:11 Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար պատվիրակության 2 անդամների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն կրկնակի թեստավորման արդյունքները բացասական են եղել 03/30/2020   15:05 Միջոցառումները, որոնք միտված չեն զարգացման, ուղղակի՝ կլինեն ձևական և ոչ արդյունավետ.Գրիգորյան 03/30/2020   15:02 Տպավորություն է, որ ունքը շտկելու փոխարեն կարող է աչքը հանենք․ Արման Բաբաջանյան 03/30/2020   14:58 Հեռախոսազանգերի տվյալների հավաքագրումը քաղաքական վերահսկողության տեսանկյունից լավ գործիք է. Սամվել Մարտիրոսյան 03/30/2020   14:49 Նախագահ Սարգսյանը Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ տեսակապով քննարկել է նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը 03/30/2020   14:43 Չի՛ կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել, հետ տարեք այս նախագիծը, սա խուճապ է առաջացնելու․ Նաիրա Զոհրաբյան 03/30/2020   14:39 Գազի գնի փոփոխություն տեղի կունենա աշխարհում.Գրիգորյան 03/30/2020   14:36 Սոցիալ-տնտեսական խնդիրները թողած՝ ասում ենք եկեք հեռախոսով ձեզ տեղորոշենք․ Մարուքյան 03/30/2020   14:29 Կունենանք 8 հաստատված միջոցառումներ, որից 4-ը՝ տնտեսական, 4-ը՝ սոցիալական 03/30/2020   14:24 Պետությունների մեջ առաջինն ենք, որ ավելի քան տարօրինակ մեթոդ ենք առաջարկում. Լարիսա Ալավերդյան 03/30/2020   14:20 Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից 03/30/2020   14:15 Կորոնավիրուսով վարակվածները հանցագործներ չեն, չեն ցանկանում թաքցնել որևէ բան․ Վլադիմիր Վարդանյան 03/30/2020   13:51 Բանակում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է եւս մեկով 03/30/2020   13:47 ԱԺ-ի դիմաց Mercedes-ը բախվել է ՃՈ-ի ավտոմեքենային, վերջինս էլ՝ աղբատար բեռնատարին. կա վիրավոր 03/30/2020   13:37 Հղում եք կատարում այն երկրներին, որտեղ այսպիսի բան չկա․ Տարոն Սիմոնյան 03/30/2020   13:35 Էպիդեմիոլոգիակն տեսակետից այս նախագիծը ձգտում է 0-ի․ Նարեկ Զեյնալյան 03/30/2020   13:28 Անաշխատունակ հղի կանանց կտրամադրվի 100 հազարի չափով միանվագ նպաստ 03/30/2020   13:23 Պետությանն ի՞նչ է տալու տեղեկատվությունը՝ թե երկու անձինք x վայրից քանի անգամ են միմյանց հետ խոսել. Միրզոյանը՝ Բադասյանին 03/30/2020   13:04 12 մահ, 282 դեպք, որից 205-ը՝ արտակարգ. ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփում է անցած շաբաթը 03/30/2020   12:55 Գործադիրը մարտի 13-ից աշխատանքից զրկված գրանցված աշխատողներին միանվագ ֆինանսական աջակցություն կցուցաբերի 03/30/2020   12:47 Հեռավար կրթության համար համակարգիչների և ինտերնետի հասանելիության հետ կապված հարցը կքննարկվի փակ ռեժիմով 03/30/2020   12:45 Կառավարությունն ուզում է հավաքել քաղաքացիների անձնական տվյալները՝ որտեղ է գտնվում, ում հետ է խոսում , երբ ու որքան. Բադասյանը ներկայացրեց նախագիծը 03/30/2020   12:28 Մոտ օրերին առողջացածների թիվը կավելանա. Շատերի 14-րդ օրը լրանում է. Արսեն Թորոսյանը 03/30/2020   12:25 Հակաճգնաժամային քայլեր 03/30/2020   12:23 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել սգակիր Դևեջյան ընտանիքին Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ 03/30/2020   12:18 Կորոնավիրուսով հիվանդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, 14-ինը՝ ծանր. Արսեն Թորոսյան 03/30/2020   12:15 Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպքերում դիահերձում չանել. Չունենք պայմաններ 03/30/2020   12:12 Նման պայմաններում, ցանկացած իշխանության կողմից քաղաքական խոհեմության և համազգային շահի միակ ընդունելի դրսևորումը կարող էր լինել վտանգի դեմ միասնական ճակատի ձևավորումը. «Ազգային օրակարգ» 03/30/2020   12:01 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ը 03/30/2020   11:58 Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 482 03/30/2020   11:53 Ոստիկանին հարվածած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել 03/30/2020   11:41 Յուրաքանչյուրիս կարող են պարտավորեցնել ձայնագրել եւ օգտագործել նախատեսվող հեռախոսային հավելվածները. Գոհար Մելոյան
03/29/2020   11:04 Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 424-ի 03/30/2020   13:28 Անաշխատունակ հղի կանանց կտրամադրվի 100 հազարի չափով միանվագ նպաստ 03/28/2020   21:19 Ֆորսմաժորային իրավիճակ է.պատրաստվում է միջոցառումների նոր խումբ․ Փաշինյան 03/29/2020   12:01 Կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը.Lefigaro.fr 03/29/2020   15:20 «Դո՞ւ էիր ասում, որ օրգանի աշխատող ես, արա». Վանաձորում 33-ամյա տղամարդու սպանության հետքերով 03/29/2020   15:13 14 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով․ ԱՆ մամուլի խոսնակ 03/29/2020   08:46 Կորոնավիրուսից մահվան ևս երկու դեպք է գրանցվել 03/28/2020   17:31 Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորրված «Սպայկան» 2000 տոննա ապրանք է կորցրել․ վնասը կազմում է մոտ 2 մլն դոլար 03/30/2020   12:45 Կառավարությունն ուզում է հավաքել քաղաքացիների անձնական տվյալները՝ որտեղ է գտնվում, ում հետ է խոսում , երբ ու որքան. Բադասյանը ներկայացրեց նախագիծը 03/28/2020   20:22 Կորոնավիրուսով վարակվածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է 03/30/2020   00:06 Արագորեն փոխել թղթադրամը. Այն վարակի տարածման հիմնական աղբյուրներից է. Հրանտ Բագրատյան 03/28/2020   22:31 Էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը. ԱԳՆ 03/29/2020   14:16 Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի ուղերձը 03/29/2020   19:28 Մաֆիան համաճարակի պայմաններում. Հսկայական վնասներ և նոր հնարավորություններ. BBC 03/28/2020   22:14 Խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները. պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 03/29/2020   17:10 Արցախի ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի գրառմանը. Նշանակվել է ծառայողական քննություն 03/28/2020   18:41 Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի կոպիտ խախտումներ 03/30/2020   11:58 Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 482 03/29/2020   12:15 «Հապաղումը թանկ է նստելու ազգի, պետության և, իհարկե, հանցավոր անգործություն ցուցաբերող պաշտոնյաների վրա». Ժիրայր Սէֆիլյան 03/29/2020   12:45 «Պարո՛ն վարչապետ, զսպե´ք գնաճը». Գագիկ Համբարյան

«Էս մարդու նպատակն իմ գլխին սարքելն էր»․ դատարանում հարցաքննվում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը 07/24/2019   14:43  |  Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը։

Գագիկ Հեբոյանը բերվել է դատարան։ Դատական նիստին ներկա է նաեւ գործով մյուս մեղադրյալ Վահագն Դանիելյանը։ Ներկա են պաշտպաններ Արմեն Նադիրյանը, Արմեն Անտոնյանը, Ներսես Հարությունյանը, Գագիկ Մայիլյանը, Արմեն Մաիլյանը, Գուրգեն Գրիգորյանը եւ Հենրիկ Մաղաքյանը։ Մեղադրանքը պաշտպանող դատախազն է Արմեն Չախոյանը։

Նախորդ դատական նիստին ավարտվեց վկաների հարցաքննության փուլը։ Այսօր ցուցմունք տվեց ամբաստանյալ դատավորը՝ Գագիկ Հեբոյանը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Գագիկ Հեբոյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի համարում, որովհետեւ ըստ իրեն՝ դա անհիմն է եւ իրականության հետ որեւէ կապ չունի։ Նա պատմեց, որ Վահագն Դանիելյանին ճանաչում է 2010-12 թվականներից եւ ունեցել են նորմալ աշխատանքային հարաբերություններ․ «Շաբաթը 2-3 անգամ նիստի է եղել ինձ մոտ, զուտ մարդկային, նորմալ հարաբերություններ են եղել, հայրը մահացել է՝ ներկա եմ եղել, իմ հիսուն ամյակին նա է ներկա եղել։ Չեմ ասի, թե օրվա ընկեր ենք եղել, բայց նորմալ մարդկային հարաբերություններ են եղել»։

Ինչ վերաբերում է գործով առանցքային վկա Բենիկ Հարությունյանին, Գագիկ Հեբոյանի խոսքով՝ ինքը Բենիկ Հարությունյանին ճանաչում է 2013 թվականից, երբ ի վնաս Բենիկ Հարությունյանի վճիռ է կայացրել, որով, ըստ վերջինիս, ինքը զրկվել է ժառանգությունից, եւ վեճը լուծվել է Հարությունյանի եղբոր օգտին․ «Այդ ժամանակ նա իմ դեմ բողոք ներկայացրեց, եւ կայծակնային արագությամբ Արդարադատության խորհուրդը ինձ տույժի ենթարկեց, սակայն վերաքննության եւ վճռաբեկության կարգով բղոքը քննվեց, բայց որեէ բան իմ վճռում չփոխվեց»։

Հեբոյանի խոսքով՝ Հարությունյանի վերաբերյալ եւս երեք գործ է ունեցել․ երկուսով հայցը մերժվել է, մեկով՝ կարճվել, որովհետեւ նա հրաժարվել է իր հայցից։ Ինչ վերաբերում է այս հայցին, այն ստացել է ապրիլ ամսին․«Բենիկ Հարությունյանը նշեց, որ ամսի 2-ին ինձ մոտեցել է դահլիճում, ասել է, որ ինձ հետ խոսել է, խնդրել է, որ պետտուրքից ազատեմ, ես էլ օրենքը նայել եմ, հոդվածը ասել եմ, բայց նման բան չի եղել։ Ես երբեք պետտուրքի մասին օրենք չեմ ունեցել սեղանիս, դրա կարիքը չի եղել, դրան դատավոըները շատ հազվադեպ են անդրադառնում։ Ես չգիտեմ՝ խուզարկությամբ սեղանիս ինչ են հայտնաբերել, բայց չկա տենց բան, չի եղել»։

Հեբոյանի խոսքով՝ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն է ներկայացվել, եւ ինքն ընդմիջել է դատական նիստը, քանի որ փաստաբաններից մեկը ասել է, որ սխալ թղթապանակ է վերցրել․ «40 րոպե ընդմիջել եմ, բերել են միջնորդությունը, քննարկել ենք, ամսի 4-ին հենց դատաքննությունն ավարտվել է եւ ամսի 18-ին նշանակել եմ վճռի հրապարակման օր»։

Հեբոյանը նշեց, որ Բենիկ Հարությունյանն ամսի 16-ին բերել է ինչ-որ փաստաթղթեր, որոնք ինքը չի նայել, որովհետեւ հարցն արդեն լուծած է եղել․ «Ամսի 6-ից հետո ես նրան չեմ տեսել, ամսի 18-ին վճռի հրապարակում եմ նշանակել, բայց չեմ հասցրել․ դատարանների ծանրաբեռնվածությունը գիտեք․ օր է եղել՝ 40 նիստ եմ ունեցել, օրը խախտել եմ, չեմ հասցրել։ Իջել եմ դահլիճ, մարդիկ են եղել կանգնած, անկեղծ չեմ հիշում՝ նրան տեսել եմ թե չէ, գուցե այնտեղ է եղել, ասել եմ՝ վաղը 16։00-ին կլինի»։

Հեբոյանի խոսքով՝ հաջորդ օրը՝ վճիռները գրասենյակ իջեցնելուց հետո, երբ դուրս է եկել ու քայլել դահլիճ, Բենիկ Հարությունյանն իր հետեւից եկել է․ «Հետեւիցս հասել է, ասել է, որ իրավաբանական խորհրդակցութան կարիք ունի։ Ես էլ ասել եմ՝ դատավորը խորհրդակցություն չի տալիս,  գնա Վահագի մոտ, խորհրդակցությունը ստացի։ Ես այդ մարդուց զզվել եմ, հավատացնում եմ՝ եթե ինքնաթիռով միասին թռչելիս լինենք, տոմսը հետ կտամ։ Եղվարդի քննիչները նրա գերին են, ես հո խելագար չեմ, որ նրա հետ բան խոսեմ, հետը գործ բռնեմ»։

Հեբոյանի պնդմամբ՝ իր եւ Բենիկ Հարությունյանի խոսակցությունը՝ դատական նիստերից դուրս, այդքանով սահմանափակվել է։

Ինչ վերաբերում է Վահագն Դանիելյանին, Գագիկ Հեբոյանը նշեց, որ Ամանորից առաջ ինքը նրան պարտքով 3000 ԱՄՆ դոլար գումար է տվել՝ առանց հետաքրքրվելու, թե ինչի համար․ «Գնացի տուն, տղաս ասաց, որ ավտոմեքենայի գույքահարկի հետ կապված հաղորդագրություն է ստացել, մտածեցի՝ գնամ, Վահագից էդ գումարը վերցնեմ, համ էրեխու գումարը կմուծեմ, համ էլ ես էլ էի պարտք, պարտքս կտայի։ Ադպես գնացի Վահագենց տուն, ձայն տվեցի, տղան դուրս եկավ, կանչեց հորը, նա էլ եկավ, մեքենայի միջից գումարը հանեց, տվեց, դրեցի գրպանս»։

Նշենք, որ նախորդ դատական նիստին՝ Վահագն Դանիելյան հարցաքննության ժամանակ, վերջինս ժխտել է այն հանգամանքը, թե ինքը Հեբոյանից պարտքով գումար է վերցրած եղել։ Դատարանում ցուցմունք տալիս Գագիկ Հեբոյանը ասաց, որ երբ նախաքննական փուլում է նա այդպիսի բան ասել, դա հասկանալի է եղել․ «Այդ ժամանակ Վահագը խափանման միջոցը փոխելու խնդիր է ունեցել, բայց թե ինչու դատարանում էլ նա դա պնդեց, ինձ համար անհասկանալի էր»։

Գագիկ Հեբոյանը պնդեց՝ 2013 թվականից հետո Բենիկ Հարությունյանի ողջ տրամաբանությունն աշխատել է իրեն պատժելու համար․ «Ինձ մոտ տպավորությու ն է, թե էս մարդը ընկած է եղել իմ հետեւից, թե չէ նրա ներկայացրած հայցերը հիմարություններ էին, դրանք ներկայացնելու կարիք չկար, ասենք, մեկ այլ դատավորի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բերել, ինձ մոտ վիճարկել է։ Էս մարդու նպատակն ու երազանքը եղել է իմ գլխին բան սարքելը, թե ինչքանով է ստացվել, չգիտեմ»։

Գագիկ Հեբոյանի հարցաքննությունից հետո մեղադրող դատախազ Չախոյանը միջնորդեց հրապարակել վերջինիս նախաքննական ցուցմունքը՝ պատճառաբանելով, որ դրանում եւ դատարանում տված ցուցմունքում առկա են էական հակասություններ։ Արմեն Չախոյանը նշեց դրանցից առանցքայինը․ «Նախաքննական ցուցմունքում Գագիկ Հեբոյանը ասելէ, որ այդ հարցով Բենիկ Հարությունյանին խորհրդակցության չի ուղարկել որեւէ մեկի մոտ, մինչդեռ դատարանի դահլիճում ասաց, որ ուղարկել է Վահագի մոտ Վահագը ներկա չի եղել, ասել է՝ թող գնա Լիլիթ մոտ»։ Պաշտպանական կողմը առարկեց ներկայացված միջնորդության դեմ, իսկ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը միջնորդությունը բավարարեց նույն հիմքով։

Այժմ հրապարակվում է Գագիկ Հեբոյանի նախաքննական ցուցմունքը։

 

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

17:32 23/07/2019  |  Քրեական խրոնիկոնԿաշառքի մեջ մեղադրվող դատավոր Հեբոյանի հաղորդման հիման վրա հարուցված քրգործը կարճվել է
18:37 18/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորը կմնա կալանավորված. Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը
15:13 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով նիստը հետաձգվեց․ ամբաստանյալները նախապատրաստվելու ժամանակ խնդրեցին
13:57 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Մտածում էի՝ ինչ-որ ձեւ, այդ թվում՝ ինչ-որ տեղ միասին հաց ուտելու ձեւով լավություն անեմ»․ վկան հերքում է դատավորին կաշառք տալու մտադրությունը
12:43 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներՄեկնարկեց կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործով դատական նիստը․ Հեբոյանը բերվեց դատարան
18:34 03/07/2019  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Հեբոյանի նկատմամբ սուտ մատնություն է արվել. պաշտպան
15:47 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Տեղյա՞կ եք՝ ինչ պատճառաբանությամբ է Ձեզ առաջադրված մեղադրանքը հանվել»․ պաշտպանը՝ վկային
14:23 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Հարցրեց՝ ի՞նչ փող է, ասացի՝ կաշառք է»․ կաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով ցուցմունք է տալիս վկան
13:10 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով վկայի ցուցմունքում առկա են հակասություններ․ դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը
14:12 13/06/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ

Տեսանյութեր

03/28/2020   12:09 «Գումար փոխանցեք,թե չէ արյուն կթափվի». Բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]