ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանը միջնորդեց դատակոչել Հեբոյանի նիստերի քարտուղարին․ նիստը հետաձգվեց 07/24/2019 15:27 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի հարցաքննությունն ավարտվեց։ Ինչպես արդեն հայտնել ենք, մեղադրող դատախազ Արմեն Չախոյանը միջնորդեց հրապարակել Հեբոյանի նախաքննական ցուցմունքը՝ նշելով, որ դրանում եւ դատարանում տված ցուցմունքում առկա են էական հակասություններ․ «Նախաքննական ցուցմունքում Գագիկ Հեբոյանը ասել է, որ այդ հարցով Բենիկ Հարությունյանին խորհրդակցության չի ուղարկել որեւէ մեկի մոտ, մինչդեռ դատարանի դահլիճում ասաց, որ ուղարկել է Վահագի մոտ, Վահագը ներկա չի եղել, ասել է՝ թող գնա Լիլիթ մոտ»։ Պաշտպանական կողմը առարկեց ներկայացված միջնորդության դեմ, իսկ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը միջնորդությունը բավարարեց նույն հիմքով։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո Գագիկ Հեբոյանն ասաց, որ երբ իրեն հարցրել են՝ արդյո՞ք ինքը Բենիկին ուղղորդել է որեւէ մեկի մոտ, ինքը չի հասկացել, թե ուղղորդել ասելով՝ նկատի են ունեցել խորհրդակցության ուղարկելը, այդ պատճառով էլ բացասական պատասխան է տվել։
Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդություն ներակայացրեց դատակոչել Հեբոյանի նիստերի քարտուղար Անժելա Հովսեփյանին։ Նշենք, որ նա նույնաբովանդակ միջնորդություն ներակայացրել էր ավելի վաղ, սակայն դատարանը դա թողել էր առանց քննության։ Արմեն Նադիրյանը պնդեց իր դիրքորոշումն առ այն, որ Անժելա Հովսեփյանի ցուցմունքները կարող են արժեքավոր լինել․ «Թե Բենիկ Հարությունյանի, թե Գագիկ Հեբոյանի ցուցմունքներում նշված իրական հանգամանքները հաստատելու կամ հերքելու առումով նա կարող է տեղեկություններ ունել»,-ասաց պաշտպանը։
Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը առարկեց միջնորդության դեմ՝ ասելով, որ միջնորդություն ներկայացնելիս պետք է մատնանշել, թե գործի կոնկրետ որ հանգամանքը բացահայտելու համար է ներկայացվում դա․ «Չնշվեց կոնկրետ հանգամանք, ինձ համար՝ ընդհանուր միջնորդություն էր։ Այս առումով ես կարող եմ կռահել, որ խոսքը գնում է մարտի 1-ին Գագիկ Հեբոյանի եւ Բենիկ Հարությունյանի հանդիպման մասին, որի ընթացքում մեծ հարց չի քննարկվել։ Իսկ ինչ վերաբերում է ցուցմունքների արժանահավատությանը, կարծում եմ՝ ավելի հիմնավոր կլիներ խոսել ոչ թե Բենիկ Հարությունյանի ցուցմունքի արժանահավատության մասին, այլ Հեբոյանի, քանի որ նա դատարանում նշեց, որ հանդիպումը եղել է մարտի 4-ին, բայց գործի նյութերից երեում է, որ վերջին դատական նիստը տեղի է ունեցել մարտի 1-ին, 4-ին նիստ տեղի չի ունեցել»։
Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նշեց, որ Անժելա Հովսեփյանին կարող են հայտնի լինել որոշ տեղեկություններ, մասնավորապես՝ ընդմիջման ընթացքում Բենիկ Հարությունյանի եւ Գագիկ Հեբոյանի միջեւ տեղի ունեցած խոսակցության մասին։ Դատարանը, հաշվի առնելով հանգամանքը, որ վկայի հայտնած տեղեկությունները կարող են էական նշանակություն ունենալ, որոշեց բավարարել միջնորդությունը։
Այդպիսով, դատական նիստը հետաձգվեց, որպեսզի վկան ծանուցվի եւ հրավիրվի դատարան։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ ժ․ 12։30-ին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ