Թեմաներ
Երկուշաբթի 07 / 06 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/06/2020   11:50 «Ամուլսարի պահպանությունը հավասարազոր է Արցախի հարցին»․ Բնապահպան 07/06/2020   11:41 Դավիթ Գրիգորյանի գործով դատախազության բողոքը մակագրվել է Սևակ Համբարձումյանին 07/06/2020   11:39 Հայաստանյան հրատարակչությունները համացանցում տարածում են «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» կոչով լուսանկարներ 07/06/2020   11:31 Բռնություն՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է 07/06/2020   11:20 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 3-ից 6-ը 07/06/2020   11:13 Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը. Ամրամ Մակինյան 07/06/2020   10:56 Ինչպես մի առիթով արդարացիորեն նշեց Փաշինյանը, իրենք այլևս կորցնելու բան չունեն. Ղազինյան 07/06/2020   10:51 Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ. Ամենաերիտասարդը 64-ամյա տղամարդ է 07/06/2020   10:46 «Չեմ ուզում իջնել այդ ստորին մակարդակին». Արմեն Ամիրյանը այսօր կդիմի դատախազություն 07/06/2020   10:44 Բարոյական չէ դպրոցի հիմնադիր Եկեղեցուն դուրս մղել դպրոցից. Արա Զոհրաբյան 07/06/2020   10:36 Հայաստանում կորոնավիրուսի 330 նոր դեպք է գրանցվել 07/06/2020   10:28 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին՝ 80-ամյա հոբելյանի առթիվ 07/06/2020   10:22 Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել 07/06/2020   10:19 Սա վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի նկատմամբ. Ավետիք Չալաբյան 07/06/2020   00:30 700 մարդու մահվան մեջ մեղավոր հանցավոր խմբի անդամների համար 10 տարի ավել թե պակաս նշանակություն չունի. Ա.Ղազինյան 07/06/2020   00:24 Հայտարարություն` ԶԼՄ-ներում ոստիկանական գործողությունների հետ կապված 07/05/2020   23:21 Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացման 34 նոր դեպք. մարզպետ 07/05/2020   23:03 Վաղը տեղի կունենա ամենամեծ քննությունը․ մաթեմատիկա առարկայից հայտագրվել է շուրջ 5 400 դիմորդ 07/05/2020   22:52 55-ամյա կնոջը մեղադրում են ռեստորանում օպերլիազորին ծեծելու մեջ 07/05/2020   22:22 Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք 07/05/2020   22:11 Մահացել է ՀՀ ԳԱԱ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Մալխասի Հարությունյանը 07/05/2020   21:45 ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները 07/05/2020   21:17 Կոտայքում 17-ամյա պատանին պտուտակահանով երկու անգամ հարվածել է հասակակցին՝ միմյանց նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 07/05/2020   21:12 Հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը բարձրացել է 6 անգամ, երկրորդ երեխայինը՝ 2 անգամ. Տիգրան Ավինյան 07/05/2020   20:55 Լոռիում ամուսինը ծեծել է կնոջը, աթոռով հարվածել և կծել մեջքը, սակայն դատարանում կինը հաշտվել է՝ ամսուսինների հաշտության հիմքով 07/05/2020   20:45 Պելագեան կորցրել է ձայնը՝ հոկեյիստ Տելեգինի հետ ապահարզանի պատճառով 07/05/2020   20:12 Ոչ աշխատանքային օրով՝ աշխատանքային խիտ գրաֆիկով ստուգայցեր. ինչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ-ն 07/05/2020   19:38 ՃՏՊ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին․ կան տուժածներ 07/05/2020   19:22 Շարունակել են մշտադիտարկումները Գեղարքունիքի մարզում. ՇՎՏՄ 07/05/2020   19:02 Ամեն ինչ շատ լավ է լինելու. ԿԳՄՍ նախարար 07/05/2020   18:43 Սևանում և Գավառում խստացված ստուգումներ են. ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները սննդի շղթայի օբեկտներում 07/05/2020   18:29 Սևանավանքի տարածքում մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել․ ԲԸՏՄ 07/05/2020   17:57 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար 07/05/2020   17:49 Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 68305 է 07/05/2020   17:32 «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած ավտոքարշակին 07/05/2020   17:12 ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են. Միքայել Մինասյան 07/05/2020   17:06 Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում 07/05/2020   16:42 ԲԴԽ-ն չի փորձել դատավոր Վահագն Մելիքյանից ճշտել ԱԱԾ-ի կողմից նրա նկատմամբ ճնշումներ գործադրվելու մասին տեղեկությունը ու շտապել է հերքել 07/05/2020   16:23 Վաղ թե ուշ պատասխան պետք է տան իրենց հակաօրինական արարքների համար. Ռուբեն Հակոբյան 07/05/2020   16:04 Փաստորեն Դըմփ-Դըմփ-Հուն՝ Էրդողանն էր կազմակերպել. հոգեբան 07/05/2020   15:56 ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները 07/05/2020   15:43 Այս օրը մեր ազգի բոլոր ներկայացուցիչներին ևս մեկ անգամ միավորող օր է. Մարուքյանի շնորհավորական ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ 07/05/2020   15:36 Փաշինյանը միսիա ունի, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի. Միհրդատ Մադաթյան 07/05/2020   15:24 Փորձ է արվում ՍԴ-ն դարձնել կցորդ` գործադիր իշխանությանը. Գրիգոր Մուրադյան 07/05/2020   15:09 ՃՏՊ Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին․ կա տուժած 07/05/2020   14:57 Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել 07/05/2020   14:53 Համազգային համախմբումով երկիրը վերադարձնել սահմանադրականության ուղեգիծ. ՀՅԴ ԳՄ 07/05/2020   14:43 Սահմանադրական փոփոխության գաղափարի հիմքում չի կարող դրված լինել որևէ անհատական շահ.Մանասյան 07/05/2020   14:34 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր 07/05/2020   14:29 ՀՀ Սահմանադրության օր՝ տոն, որը կեղծիքով է ստեղծվել. Անդրանիկ Թեւանյան
07/04/2020   16:16 Մանրամասներ՝ դատավոր Վահագն Մելիքյանի դեմ ԱԱԾ գործադրված ճնշումներից. կատարվել է ներքին դիտում 07/05/2020   13:56 Ազգային եկեղեցուն տրվել է կրոնական կազմակերպության կարգավիճակ, որը գրանցվել է 1998թ.` երկու անձի կողմից, սա հակապատմական փաստ է. Ա. Ղամբարյան 07/04/2020   15:22 Հայոց լեզվի դասաժամերի կրճատումը թշնամու գործ է 07/04/2020   16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի 07/05/2020   12:40 Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն արխիվացվել և ոչնչացվել է, այն չի կարող վերաբացվել. փաստաբան 07/04/2020   18:30 «Վերջ տվեք այդ բարոյական զեղումներին, իսկ ի՞նչ պետք է անեի, եթե չստորագրեի». Նարինե Խաչատուրյանը՝ Աֆրիկյանների տան տեղում շինարարության թույլտվություն տալու մասին 07/05/2020   17:12 ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են. Միքայել Մինասյան 07/04/2020   15:37 Կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն 07/05/2020   11:01 Հայաստանում վարակակիրների թիվն ավելացել է 706-ով, 8 մարդ մահացել է 07/05/2020   16:04 Փաստորեն Դըմփ-Դըմփ-Հուն՝ Էրդողանն էր կազմակերպել. հոգեբան 07/05/2020   13:38 Լավ ես անում, դու գնա ՄԵԼ ֆիլմ ֆինանսավորի, մինչև տեսնենք ինչ ա լինում. Աղասի Միքայելյան 07/05/2020   21:17 Կոտայքում 17-ամյա պատանին պտուտակահանով երկու անգամ հարվածել է հասակակցին՝ միմյանց նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 07/05/2020   19:02 Ամեն ինչ շատ լավ է լինելու. ԿԳՄՍ նախարար 07/04/2020   14:15 Արսեն Թորոսյանը կարծիքով՝ Հայաստանի նման երկրները պետք է մասնակցեն ամերիկյան դեղագործական ընկերությունների փորձարկումներին, որից հետո դեղերը արտադրվեն. 07/06/2020   00:30 700 մարդու մահվան մեջ մեղավոր հանցավոր խմբի անդամների համար 10 տարի ավել թե պակաս նշանակություն չունի. Ա.Ղազինյան 07/04/2020   17:06 Պարտքերի մեջ խրվել եմ, հին տնից ահագին պարտքեր ունեմ ու պարտավորագիր եմ գրել. միայնակ մայրը մենակ է մնացել իր խնդիրների հետ 07/04/2020   11:55 Կադաստրի կոմիտեն գույքահարկի հաշվիչ է տեղադրել 07/05/2020   16:42 ԲԴԽ-ն չի փորձել դատավոր Վահագն Մելիքյանից ճշտել ԱԱԾ-ի կողմից նրա նկատմամբ ճնշումներ գործադրվելու մասին տեղեկությունը ու շտապել է հերքել 07/04/2020   23:13 Հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին 07/05/2020   11:39 Փրկարարները ջրափոսից դուրս են բերել արգելափակված 6 ավտոմեքենա

Ցանկացած քաղաքական կամ նույնիսկ իրավական հայտարարություն, որը կարվի ՍԴ-ի շուրջ, ինչ–որ չափով ճնշում է. Վիգեն Հակոբյան 07/23/2019   20:51  |  Հարցազրույց

Սահմանադրական դատարանի ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող զարգացումների մասին «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում  քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

 -Պարոն Հակոբյան, այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքը տեղեկություն հրապարակեց առ այն, որ իրավապահներն ուսումնասիրում են  ԱԺ-ում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները, երբ նա ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում: Իշխանափոխությունից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն այս ինֆորմացիան հայտնվեց  հիմա՝ Վենետիկի հանձնաժողովի հայտնի արձանագրությունից,  ՍԴ նախագահի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հարցազրույցում հնչեցրած  հայտարարություններից հետո, ինչին փաստացի կտրուկ արձագանքել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

-Գիտեք, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում կար քաղաքական մեսիջ, որ 2019 թվականին Հայաստանում պետք է լինի  Սահմանադրական դատարան, որը համապատասխանում է այսպես ասած, Նոր Հայաստանին: Դա ուղիղ ասվեց, դա հստակ քաղաքական մեսիջ է, որ ՍԴ-ի հարցը պետք է  լուծվի: Քանի որ դրան հետեւեց նաեւ Հրայր Թովմասյանի՝ փաստացի ուղիղ պատասխանը, որ չկա սահմանադրական ճգնաժամ, սա թույլ է տալիս ենթադրել, որ ինչի մասին դուք ասացիք եւ ինչի մասին գրվել է մամուլում, վկայում է, որ իրավական հիմքեր են որոնում, որպեսզի կարողանան փորձել իրականացնել այն, ինչ Փաշինյանն ասել է: Մենք հիմա դրան ենք ականատես լինում. ակնհայտ է, որ կա քաղաքական մեսիջ, ձեւակերպված խնդիր եւ որոշակի գործիքակազմ, որը փորձելու  են գործի դնել:

-Ստացվում է, որ իշխանությունը քաղաքական մեթոդներով չկարողացավ հարցին լուծում տալ, հիմա անցել է իրավական մեխանիզմների կիրառմա՞նը:

-Ես կարծում եմ՝ հարցը հենց նրանում է, որ իրավական մեթոդներով խնդիրը չի լուծվում, այսինքն , խոսվում էր, որ իրավական ճգնաժամ կա, բայց այն, եթե անգամ կա էլ, չկա այն լուծելու իրավական ճանապարհը։ Եթե հիշում եք, Վահե Գրիգորյան իր հայտնի նամակում, ըստ  էության, ճանապարհներից մեկը համարում էր քաղաքական լուծումը։ Այսինքն՝  կամ կոնսենսուս՝ Հրայր Թովմասյանը եւ ՍԴ անդամ դատավորները պետք է պայմանավորվեն օրվա իշխանության հետ, կամ մեկ այլ ճանապարհ է մնում՝ ԱԺ-ն օրենսդրական փոփոխություններ է անում եւ նոր խաղի կանոններով փորձում քաղաքական լուծում տալ իրավիճակին: Սա կարծում  եմ, եթե իրականություն դառնա, ոչ թե իրավական, այլ քաղաքական լուծում կլինի:

-Ես նկատի ունեմ իրավապահ մարմինների ներգրավումը այս գործընթացներին: Սա արդյո՞ք նշանակում է, որ հիմա պետությունը սկսել է ՍԴ-ի վրա ճնշում գործադրել՝ հենց օգտագործելով իրավապահ մարմիններին:

- Տվյալ դեպքում, եթե իշխանական մամուլում այդ հրապարակումը ճիշտ է, ապա  այսպես ասած, յուրահատուկ վեթթինգ է իրականացվում: Վեթթինգը սկսել են, բայց կարծում եմ Հրայր Թովմասյանին, որը բավականին փորձված գործիչ է, երբ մտնում էր այս  պրոցեսի մեջ, առանձնապես դժվար չէր կռահել, որ կարող են նաեւ ներազդման նման գործիքներ կիրառվել:

-Պարոն Հակոբյան, պատահակա՞ն է, որ տեղեկատվության այս արտահոսքը հենց վարչապետին ընտանիքին պատկանող լրատվամիջոցն արեց: Այս ինֆորմացիայի ազդեցությունն ինչպիսի՞ն կարող է լինել հանրության վրա:

-Ակնհայտ է, որ եթե ուզում են ուղղակի մեսիջ հաղորդել, դա պետք է արվի այնպիսի աղբյուրի միջոցով, որն ուղղակիորեն ասոցացվում է գործող իշխանության հետ եւ այս առումով ամեն բան շատ պարզ է: Թե ինչ տպավորություն կթողնի դա հասարակության վրա, դա էլ ակնհայտ է: Այն շերտին, որը այսպես ասած , ուզում է, որ ՍԴ-ում փոփոխություններ լինեն, կարող է ոգեւորել, բայց այս տեսակետը չկիսող  հասարակության շերտերը կարող են նաեւ կոնսոլիդացվել, այդ թվում՝ քաղաքական ուժերը: Մենք տեսանք, որ երեկ, 7 քաղաքական կուսակցություն հայտարարություն տարածեցին, որը  կարծում եմ, կատալիզատորի դեր է խաղալու դատական համակարգի  շուրջ ստեղծված իրավիճակի համար եւ կարող է արագացնել որոշ կոնսոլիդացիոն պրոցեսներ, կարող է ձեւավորել նոր քաղաքական օրակարգեր, նպաստել  քաղաքական նոր ուժերի ձեւավորմանը, գուցե ինչ-որ ուժեր, որոնք այսօր լուսանցքում են, իրենց համար նոր նիշա գտնեն: Ամեն դեպքում, փաստն այն է, որ հեղափոխությունից հետո առաջին  անգամ 7 քաղաքական ուժ, անկախ նրանց ազդեցիկ լինել-չլինելուց, համախմբվել են մեկ խնդիր շուրջ եւ հանդես են եկել միասնական հայտարարությամբ:

- Այն, որ նշված արտահոսքը տեղի ունեցավ վարչապետ Փաշինյանի արձակուրդի օրերին, պատահակա՞ն է: Գուցե այդկերպ փորձ է արվում քողարկել, որ հնարավոր իրավական պրոցեսը կապ ունի Ձեր նշած քաղաքական մեսիջի հետ:

-Ես դրան լուրջ նշանակություն չէի տա, սա ակնհայտորեն ընկալվում է որպես դրված խնդրի իրականացման ճանապարհներից մեկը՝ անկախ նրանից, վարչապետն արձակուրդում է, թե ՝ ոչ: Չեմ կարծում, թե այս 10-ն օրում ՍԴ-ի շուրջ այնպիսի բաներ տեղի ունենան, որ հետո վարչապետն ասի, թե ես երկրում չէի, ես չեմ որոշել: Կարծում եմ առանձնապես չի էլ թաքցվում բուն պրոցեսի իմաստը, որեւէ մեկը չի էլ փորձում քողարկել, մանավանդ, որ բուն ինֆորմացիան հնչում է ամենաիշխանամետ լրատվամիջոցի կողմից: Դա հավասարազոր է, որ  նման տեղեկատվական արտահոսք տար, ասենք իշխանությունը ներկայացնող որեւէ պաշտոնյա: Առանձնապես քողարկում ես չեմ տեսնում , սա քաղաքական պրոցեսի մի դրվագ է:

-Կարո՞ղ ենք ասել, որ հնարավոր իրավական պրոցեսը  ճնշում կլինի ՍԴ-ի վրա:

-Կարծում եմ դա այդպես կարելի է բնութագրել, ցանկացած քաղաքական կամ  նույնիսկ իրավական հայտարարություն, որը հիմա կարվի ՍԴ-ի շուրջ, ինչ–որ չափով ճնշում է: Ես չեմ կարծում, որ սա իրավական ճանապարհով լուծվող հարց է, իսկ քաղաքական ճանապարհով լուծումը ենթադրում է ինչ-ինչ ճնշումներ:

-Այսինքն՝ չի՞ բացառվում քաղաքական պատվերի իջեցումը իրավապահ մարմինների վրա:

-Ես որեւէ բան չեմ բացառում. կա վարչապետի կողմից  դրված քաղաքական խնդիր դա ակնհայտ է: Նա ասաց, որ  2019 թվականին մենք պետք է ունենանք Նոր Հայաստանին համապատասխան ՍԴ: Եթե կա քաղաքական խնդիր, փորձ է  արվելու ցանկացած ճանապարհով լուծել այդ խնդիրը՝ այդ թվում օգտագործելով նաեւ իրավական մեխանիզմները: Տվյալ դեպքում մենք կարող ենք ենթադրել, որ սա ընդհանուր գործիքակազմից ընտրված մի միջոց է:

- Դատելով Վենետիկի հանձնաժողովի արդեն հրապարակված արձանագրությունից՝ ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն  կլինի միջազգային հանրության արձագանքն առհասարակ, եթե իսկապես իրավական գործընթաց սկսվի ՍԴ նախագահի դեմ:

-Եթե իշխանությունը որեւէ պաշտոնյայի նկատմամբ՝ թե ներկա, թե նախկին, իրավական գործընթաց է սկսում, ապա գործողությունների օրինականությունը եւ ձեռք բերված ապացույցներն ու բացահայտումները առհասարակ, պետք է ծայրաստիճան համոզիչ ու անխոցելի լինեն, որպեսզի որեւէ մեկը՝ լինի Վենետիկի հանձնաժողովը, թե հայաստանյան քաղաքական ընդդիմությունը, թե հասարակությունը դա չկարողանա շահարկել: Նախ եւ առաջ այդ ամենը մեր հասարակությանն է պետք է, որը  պետք է համոզվի, որ իսկապես երկրում պրոցեսներն այլ հունով են ընթանում, քան նախկինում էր։ Հասարակությունը պետք է համոզված լինի, որ այդ պրոցեսներն ընթանում են օրենքի տառին համապատասխան, եթե ենթադրյալ գործողությունների արդյունքում լինեն փաստարկված բացահայտումներ, ոչ թե դրանք նախաքննական գաղտնիքի անվան տակ թաքցվեն, ապա բոլորը նորմալ կընկալեն այդ գործընթացները, բայց, եթե լինեն կասկածներ, ապա նույն Վենետիկի հանձնաժողովն էլ, առհասարակ միջազգային հանրությունն էլ, այո, կարող է ենթադրյալ իրավական պրոցեսները գնահատել որպես քաղաքական ճնշում : Ամեն ինչ կախված կլինի հնարավոր գործի ընթացքից, գուցե ասում են, որ մարդը մաքուր է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:13 23/07/2019  |  ՄեկնաբանությունՍահմանադրական դատարանի վրա կատարված անհաջող վրաերթից հետո իշխանությունն անցնում է երկրորդ գրոհի. Արմեն Աշոտյան
19:32 23/07/2019  |  ՔաղաքականԴատական համակարգի փոփոխությունների գեներացիան ամբողջապես գտնվում է քաղաքական դաշտում. Զոհրաբյան
10:09 23/07/2019  |  ՄամուլՀրայր Թովմասյանին կպարտադրեն հեռանալ. Փաշինյանի առաջ ԵՄ-ը կանաչ լույս է վառում. «Իրատես»
19:24 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական փոփոխություններից հետո դատական իշխանություն փոխելը որևէ աղերս չունի ո՛չ իրավական, ո՛չ ժողովրդավարական պետության հետ. Թովմասյան
19:11 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի որոշ արտահայտություններ վիրավորական էին. ՍԴ նախագահ
18:51 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՈրքան վտանգավոր է ՍԴ-ի վրա ճնշումը, նույնքան վտանգավոր է հանրային ընկալումը, որ կա նման ճնշում. Հրայր Թովմասյան
18:43 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՌ. Քոչարյանի գործով վերջնական ակտը կայացնելու է ՍԴ-ն. Հրայր Թովմասյան (տեսանյութ)
09:50 19/07/2019  |  ՄամուլՀրայր Թովմասյանը արագ հասկացավ՝ «իրավիճակ է փոխվել». Ինչերից է նա հրաժարվել. «Հրապարակ»
09:37 10/07/2019  |  ՄամուլՈւմ հետ է նշել Հրայր Թովմասյանը իր տարեդարձը. «Հրապարակ»
10:43 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ի անունից շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ. Հրայր Թովմասյան

Տեսանյութեր

07/04/2020   14:24 Փաշինյանի հրահանգով է Արմեն Սարգսյանը շտապել հայտարարել, որ չի ստորագրելու օրենքը. «Հրապարակ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]