ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԱՊԾ-ն ուսումնասիրություններ է սկսել բրուցելոզ հիվանդության տարածման վերաբերյալ 07/23/2019 14:58 | ԼՐԱՀՈՍ

Վայոց Ձորի մարզում բրուցելոզի տարածման վերաբերյալ ֆերմեր Տիգրան Եղոյանի հայտարարությունները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից գրանցվել են որպես ահազանգ և այժմ ուսումնասիրություններ են արվում։ Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումից։ Նա գրառման միջոցով ներկայացրել է որոշ պարզաբանումներ դրանցից մի քանիսի վերաբերյալ, որոնք ստորև ներկայացնում ենք.
«1. Հայաստանում անասնաբուժական թուրքական դեղեր չեն վաճառվում:
2. Վիետնամից խոզի միս չի ներմուծվում:
3. 50% վարակվածություն երբևէ չի եղել, վերահսկողության խոստումից հետո էլ այդ թիվը 5% չի գերազանցում:
2019թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ ստուգված խոշոր եղջերավոր 281764 գլուխ կենդանիներից միայն 1813-ի, այսինքն՝ 0,64%-ի, մոտ է հայտնաբերվել բրուցելոզ, իսկ մանր եղջերավոր կենդանիներից՝ ընդամենը 1.04%-ի (222546-ը 2318-ը): Տարվա վերջին կունենանք ավելի ամբողջական պատկեր:
4. Եղեգնաձորում կենդանու արյան փորձաքննություն չի արվում:
5. Չնայած ֆերմերի ասածների մեծ մասի արժանահավատությունը խիստ կասկածելի է, այնուամենայնիվ «Ծանոթ մսավաճառի» մասին ասվածը դիտարկում ենք որպես ահազանգ։
6. Սատկած ձիու մսի մասով նույնպես ֆերմերը հստակեցնելու խնդիր ունի: Մենք նաև հարցում կանենք բոլոր մսամթերք արտադրողներին: Հուսով ենք՝ ըմբռնումով կմոտենան մեր հարցմանը և չեն դիտարկի որպես վիրավորանք:
7. Այս պահին հանրապետության ողջ տարածքում իրականացվում է մսի շուկայի վերահսկողություն (Գյումրի, Արթիկ, Կապան, Մեղրի), և այդ խնդրին տրվում է համակարգային լուծում:
8. Օգոստոսի մեկից հանրային սննդի օբյեկտներում, իսկ հունվարի 15-ից ամբողջ շուկայում վաճառվելու է բացառապես սպանդանոցային ծագման միս, ինչը հնարավորություն կտա վերահսկել թե մսի անվտանգությունը, թե սպանդի, պահպանման, տեղափոխման և այլ պայմաններ:
9. Մամուլի համար հաղորդագրություն կհրապարակենք մեր կողմից այս պահին իրականացվող ուսումնասիրության և պետական վերահսկողության միջոցառումների ավարտից հետո», - գրել է Գեորգի Ավետիսյանը։
Նշենք, որ երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ֆերմեր Տիգրան Եղոյանը հայտարարել էր, որ Վայոց Ձորի և այլ տարածաշրջաններում տարածված է բրուցելոզ հիվանդությունը։ Նա մասնավորապես ասել է, որ գյուղացիները ստիպված են լինում մորթել իրենց անասուններին ու միսն իրացնել շուկաներում։
Ֆերմերի խոսքով Մարտունու շուկայում բրուցելոզով հիվանդ անասունների միս է վաճառվում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/26/2021 10:32 Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, արդեն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը զուտ ժամանակի հարց է. Աբրահամյան
- 02/26/2021 08:52 Իշխող ուժի մոտ համոզում կա, որ ռուսական կողմից է եղել ճնշում Օնիկ Գասպարյանի վրա․ «Ժողովուրդ»
- 02/26/2021 08:49 Ինչպես են Ռուսաստանում վերաբերվում Հայաստանում տիրող վիճակին․ «Ժողովուրդ»
- 02/26/2021 08:46 Արայիկ Հարությունյանը խոստացել է, բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց․ «Իրավունք»
- 02/26/2021 08:41 Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երեւանի օդային տարածքում․ «Հրապարակ»
- 02/26/2021 08:40 Արտահերթ ընտրությունների հարցը կրկին իշխանության օրակարգ կբարձրանա․ «Հրապարակ»
- 02/26/2021 08:35 Սկզբում ԶՈՒ գլխավոր շտաբը, հետո ոստիկանները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
- 01/28/2021 19:20 «Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է, որ թափվեց մեր պետության գլխին».Դավիթ Ջամալյան
Մեկնաբանություն
- 02/26/2021 19:08 Նիկոլը փորձեց բարձրացնել խաղադրույքները և բանակի հայտարարությունը փաթեթավորել պետական հեղաշրջման վտանգով.Հայաստանում միակ հեղաշրջում անողը Նիկոլն է. Միքայել Մինասյան
- 02/26/2021 18:09 ԵԽԽՎ-ն վաղուց սպառել է իրեն՝ որպես Հայաստանի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք հայտնող մարմին. Հովհաննիսյան
- 02/26/2021 18:01 Չնայած ինչ որակով երկիր եք կառավարում, այդ որակով ել նկար եք կեղծում. Սոս Հակոբյան
- 02/26/2021 17:33 Տարվա մեկնարկը տրվեց տնտեսական անկմամբ. Արամյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները