Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   18:58 Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրա 03/29/2024   18:57 Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին 03/29/2024   18:54 ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Խաչատուրյանը 03/29/2024   18:34 Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՀՀ քննչական և նոր մեղադրանք են առաջադրել 03/29/2024   18:29 Ընդհանուր տրամադրությունները կարող եմ մեկ բառով բնորոշել ՝ անորոշություն. Վայքի բնակիչն ասում է՝ օրով են ապրում, ապագան չեն պատկերացնում 03/29/2024   18:26 Մասնագետը՝ նախաճաշին նրբերշիկով ձվածեղ ուտելու վտանգավորության մասին 03/29/2024   18:21 Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից 03/29/2024   18:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին 03/29/2024   18:12 Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան 03/29/2024   18:03 Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույնկերպ կվարվեմ․ ապօրինի քրեական հետապնդման ենթարկված և արդարացված դատավոր 03/29/2024   17:56 Հաջիևն ասել է՝ ինչն է խոչընդոտում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը 03/29/2024   17:40 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/29/2024   17:37 Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը 03/29/2024   17:34 «Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին 03/29/2024   17:29 Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 03/29/2024   17:28 Արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը 03/29/2024   17:25 Բրիտանական բանակում թույլ են տվել բեղ կամ մորուք պահել 100-ամյա արգելքից հետո 03/29/2024   17:02 ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար Հայաստանին վերապահված է կամակատարի դեր՝ վստահ են ՌԴ ԱԳՆ-ում 03/29/2024   16:53 X սոցցանցում ի հայտ կգա պոռնոգրաֆիկ կոնտենտով ենթաբաժին 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   16:36 Մոսկվան 102-րդ ռուսական ռազմակայանն անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավոր» 03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

Մենք պետք է զարգացման բազմաբաղադրիչ ծրագիր ունենանք. ավարտվել է նախագահ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու մարզ 07/22/2019   11:39  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Արմեն Սարգսյանը չափազանց տպավորված է Լոռվա բնաշխարհի տեսարժան վայրերով: Այդ մասին նախագահն ասել է Լոռու մարզ աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:

Նախագահը անհրաժեշտ է համարել մարզում տուրիզմը և հատկապես ներքին տուրիզմը խրախուսելը, ենթակառուցվածքները զարգացնելը։ «Եթե Երևանում ես ապրում, շաբաթ-կիրակի օրն ավելի լավ բան կա՞ անելու, քան վեր կենալ և գալ Լոռու մարզ կամ Սյունիք, Գեղարքունիք, Գյումրի։ Չկա՛,-ասել է նախագահը։ - Ես երկու օր է այստեղ եմ և ամբողջովին վերալիցքավորված եմ, որովհետև շփվում ես իրական բնության և բացարձակ գեղեցկության հետ։

Երկու օրվա ընթացքում առիթ ես ունենում տեսնել և վայելել պատմական նշանակություն ունեցող շատ արժեքավոր կոթողներ, ասենք՝ Օձունի վանքը կամ Լոռի բերդը։ Շատ երկրներ կերազեին նմանատիպ բերդ ունենալ և այդ բերդը կարողանային ոչ միայն պահպանել և ցուցադրել, այլև գրավիչ դարձնել և՛ իրենց երիտասարդների, ժողովրդի և՛ օտարների համար։ Այն, որ Հայաստանում՝ Լոռիում, 10-11-րդ դարերում բարձր քաղաքակրթություն է եղել, փաստ է, որին շատերը ծանոթ չեն։

Կամ կարո՞ղ ես շաբաթ-կիրակին ավելի լավ անցկացնել, քան Դսեղի մոտակայքում լռությունը, մաքուր օդը վայելես, գիշերն անցկացնես՝ զրուցելով բարեկամներիդ հետ պոեզիայից և գիտությունից, մեր մշակույթից։ Ճաշես Ահնիձորում՝ Հրանտ Մաթևոսյանի տանը՝ իր եղբոր և որդու, ազգականների հետ։ Իրականում տեսնես«Մենք ենք, մեր սարերը», մարդկանց, ովքեր ոգեշնչել են Հրանտ Մաթևոսյանին։ Նրանք իրական մարդիկ են, այսօր էլ ունեն իրենց հոգսերը։ Կամ գաս Հովհաննես Թումանյանի պայծառ անհատականության հետ շփվես՝ կրկին համոզվելով, որ խոսքը միայն պոետի մասին չէ, այլ մեծ մարդու, մեծ հայրենասերի»։

Հորդորելով շաբաթ-կիրակի օրերին այցելել Հայաստանի տեսարժան վայրեր՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայրենասիրությունը միայն հայրենիքին ծառայելը չէ կամ պատերազմի ժամանակ զինվոր դառնալը, այլ նաև՝ երկիրը ճանաչելը։

Զբոսաշրջության և ընդհանրապես զարգացման տեսանկյունից Հանրապետության նախագահը մասնավորապես կարևոր է համարել բարեկարգ ճանապարհներ ունենալը:«Ես ուրախությամբ լսեցի, որ վերջին երկու ամսվա ընթացքում Թումանյանի տուն-թանգարանն այցելել է մոտ յոթ հազար մարդ, որոնցից վեց հազարն աշակերտներ են եղել։ Եկել են, քանի որ ճանապարհը ժամանակին կառուցվել է, և այսօր այդ ճանապարհը հնարավորություն է տալիս երեխաներին գալ այստեղ,- ասել է Արմեն Սարգսյանը։- Բայց երեկ մենք գնացինք Ահնիձոր, ճանապարհ չկա։ Քսան կիլոմետր քշում ես փոշու մեջ, անընդհատ ցնցվելով, բայց փոշով պատած պատուհաններից այն կողմ տեսնում ես հիասքանչ, կուսական բնություն։

Ահնիձորում դպրոցն ունի ընդամենը քսան աշակերտ՝ մեկից իններորդ դասարան։ Իսկ Դսեղում մանկապարտեզներում մոտ երեք հարյուր աշակերտ կա, որովհետև ճանապարհն ավելի լավ է, մարդիկ ավելի մեծ հնարավորություններ ունեն։ 
Ահնիձորում հարյուրից ավել մարդ է ապրում: Գոյատևում են, որովհետև ամեն օր այդ ճանապարհով հնարավոր չէ գնալ ու գալ։ Ապրում են իրենց մեկուսացած կյանքով՝ դժոխային ճանապարհով դրախտում։
Ահնիձորի և շրջակա մի քանի գյուղերի համար ճանապարհ պետք է կառուցվի, բայց մինչ դա պետք է լավ մտածենք, որ ճանապարհը կառուցելով բնությանը վնաս չհասցնենք»։

Կարևորելով բնապահպանության խնդիրը՝ նախագահն ասել է. «Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք։ Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում՝ և՛ բնապահպանության, և՛ տնտեսության, և՛ զարգացման, և՛ զբոսաշրջության ոլորտներում։ Պետք է ունենանք հստակ տեսլական, որը պետք է համահունչ լինի աշխարհի զարգացման տեսլականին։ Այսինքն, աշխարհը չի կարող զարգացման մի ուղղությամբ գնալ, իսկ մենք՝ հակառակ»։

Հանրապետության նախագահն ասել է, որ մեր տեսլականը կառուցելիս պետք է մտածենք, թե աշխարհը 20-30 տարի հետո որտեղ է լինելու, և որտեղ ենք մենք ուզում լինել այդ աշխարհում։ «Պետք է ունենանք ռազմավարություն, ծրագիր՝ այդտեղ հասնելու համար։ Եվ այդ ծրագիրը պետք է լինի բազմաբաղադրիչ , - նշել է Արմեն Սարգսյանը։- Մենք՝ որպես պետություն և ազգ, պետք է ծրագիր ունենանք, հստակ իմանանք, թե ուր ենք գնում: Այդ ծրագիրը պետք է համընդհանուր և համազգային լինի։ Պետք է լայն ու մեծ մտածենք, որովհետև մենք մեծ ազգ ենք, մեծ ժողովուրդ»։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ գոյատևման ճանապարհով գնալով հնարավոր չէ զարգանալ։ «Տեսլականի, ազգային ծրագրի համար կարող ենք բոլորս մեզ ինչ-որ բանից զրկել։ Եթե գիտենք, որ վաղը տեղ ենք հասնելու, ծրագիր ունենք, բոլորս լծվենք այդ ծրագրի իրականացմանը, -ասել է նախագահը։ - Մեր հիմնական հարստությունը մեր հայկական աշխարհն է, մարդիկ։ Մեր տեսլականը պետք է դրա վրա հիմնված լինի։ Հայաստանում պետք է ամեն բան զարգացնել՝ գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, ժամանակակից տեխնոլոգիաները։

Իմ առաջարկը հետևյալն է՝ պետք է ունենանք պետական ու համազգային քննարկում տեսլականի և ազգային ծրագրի շուրջ։ Մեզնից յուրաքանչյուրն իր կարծիքը պետք է ասի։ Ժամանակը գա՝ կասեմ, թե իմ տեսլականն ինչպիսինն է։ Ամեն մարդ պետք է կիսվի իր տեսակետով»։

Այդ համատեքստում նախագահը կարևոր է համարել կրթության ոլորտի զարգացումը: «Կրթության մեջ էլ պետք է պայմաններ ստեղծել, որ մարդիկ արագ շահ ստանան։ Հաջողության հասած մարդիկ շատ հաճախ, որպես բարեգործություն, ներդրում են անում կրթության մեջ։ Բայց խնդիրն այն է, որ այդ օրինակները լինեն ոչ թե բարձրագույն որակի առանձին լճակներ, այլ՝ կրթության ոլորտը մեզ մոտ դառնա ծով, որպեսզի գյուղի ցանկացած երեխա ստանա գոնե համարժեք կամ նույնին մոտ կրթություն, ինչ Երևանում։ Եվ նորից գալիս ենք նույն խնդրին՝ ճանապարհներին, որոնք նաև վիրտուալ ճանապարհներն են։ Եթե գյուղը կապված է բարձր որակի ինտերնետով, եթե երեխաներից յուրաքանչյուրն ունի համակարգիչ և միացած է համազգային կրթական ծրագրին, ապա այդ երեխան, ապրելով Դսեղում կամ Ահնիձորում, կարող է նույն կրթությունը ստանալ։ Որովհետև ապագայում համալսարանում իր հիմնական գործիքը լինելու է համակարգիչը, դասախոսը լինելու է միայն որպես մեկնաբան։ Համալսարանն այլևս ինֆորմացիա ստանալու տեղ չէ, գնում ես մեկնաբանություն, վերլուծություն, վերլուծելու ունակություն սովորելու»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:19 22/07/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահն այցելել է կարկտապաշտպան ցանցերի արտադրության «ՎԱԲԱ» ընկերություն
10:14 22/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱշխարհն արագ փոխվում է, և ով դա չի նկատում՝ ուշանալու է. նախագահը հյուրընկալվել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում
15:21 20/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլև՝ մեծ քաղաքացի․ նախագահը Ստեփանավանում հարգանքի տուրք է մատուցել մեծանուն դերասանի հիշատակին
11:13 20/07/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Լոռու մարզ
19:39 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագրով ցուցահանդես
18:58 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանն ընդունել է ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին
16:03 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Արտերայ» ընկերության պատվիրակությանը
15:23 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
14:56 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ
18:18 18/07/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանը

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]